Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1634.201217

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 դեկտեմբերի 2017 թվականի N 1634-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Պետական գույքի կառավարման կոմիտեին «Հայաստանի Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Մ. Մելիքյան փողոցի նրբանցք N 23 հասցնում գտնվող` 6319.04 քառ. մետր մակերեսով շենքն ու շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ` 5.802452 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 28022017-01-0092) (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել «Դամալա Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ) (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Վերին Պտղնի, Նոր թաղամաս. 1-ին փողոց, N 19 տուն)` համաձայն իր կողմից ներկայացված ներդրումային ծրագրի` կոշիկի և հագուստի արտադրություն ստեղծելու նպատակով:

2. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2017 թվականի նոյեմբերի 28-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը` 385 974 072 դրամ.

2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը` 300 000 000 դրամ` ներառյալ 5.802452 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը` 262 502 928 դրամ:

3. Պետական գույքի կառավարման կոմիտեի պետին` գնորդի կողմից գույքի արժեքի որոշման համար նախատեսված 758 285 դրամ գումարի (Ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

1) պայմանագրի կնքումից մեկ տարվա ընթացքում, ըստ ամիսների հավասարաչափ բաշխվածքի` սկսած 2019 թվականի հունիսի 30-ից վճարել սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գույքի վաճառքի գինը.

2) չորս տարվա ընթացքում իրականացնել 5 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի ներդրում` առաջին երեք տարում` 3 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, իսկ չորրորդ տարում` 2 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` ստեղծելով 350-450 աշխատատեղ.

3) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և նոտարական վավերացման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:

(3-րդ կետը փոփ. 14.03.2019 թիվ 229-Ա, 04.07.2019 թիվ 886-Ա որոշումներ)

4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով` 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը` «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

(որոշումը փոփ. 04.07.2019 թիվ 886-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.12.2017
N 1634-Ա
Որոշում