041.0055.160200
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
16 փետրվարի 2000 թվականի N 55
Ա. ԱՍԼԻԿՅԱՆԻ, Հ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵՎ Մ. ՂԱԶԱՐՅԱՆԻ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. ԱՊՀ գործադիր կոմիտեի շրջանակներում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների հաշվապահական հաշվառման մեթոդաբանությանը վերաբերող նորմերի վերջնական համաձայնեցմանը և լրամշակմանը վերաբերող խորհրդակցությանը մասնակցելու նպատակով 2000 թվականի փետրվարի 20-24-ը Մոսկվա գործուղել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Արա Ասլիկյանին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հաշվապահական հաշվառման և աուդիտի մեթոդաբանության գլխավոր վարչության պետ Հովհաննես Պետրոսյանին ու Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի նախագահ Մանվել Ղազարյանին:
2 .Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Ա. Ասլիկյանի և Հ. Պետրոսյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսվող միջոցների հաշվին:
Ընդունել ի գիտություն, որ Մ. Ղազարյանի գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի հաշվապահների և աուդիտորական ասոցիացիայի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` լուծել Ա. Ասլիկյանի, Հ. Պետրոսյանի և Մ. Ղազարյանի Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը: