Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ (Ջ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

14 դեկտեմբերի 2017 թվականի N 52

 

47. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ (ՋՌՀԿ)/ԱԽՈՒՐՅԱՆ ԳԵՏ I (ԾՐԱԳՐԻ ՓՈՒԼ 2)» ԾՐԱԳՐԻ 18,500,000.00 ԵՎՐՈ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓՈՎ N BMZ-NR.:201266956 ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ I (Ծրագրի փուլ 2)» ծրագրի 18,500,000.00 եվրո գումարի չափով N BMZ-Nr.:201266956 վարկային համաձայնագրի նախագծին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ստորագրել Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ I (Ծրագրի փուլ 2)» ծրագրի 18,500,000.00 եվրո գումարի չափով N BMZ-Nr.:201266956 վարկային համաձայնագիրը, ինչպես նաև դրանում հետագայում կատարվելիք փոփոխություններն ու լրացումները:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` տրամադրել Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ I (Ծրագրի փուլ 2)» ծրագրի 18,500,000.00 եվրո գումարի չափով N BMZ-Nr.:201266956 վարկային համաձայնագրով նախատեսված իրավաբանական կարծիքը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թ. դեկտեմբերի 14-ի նիստի

N 52 արձանագրային որոշման

 

Վարկային Համաձայնագիր

ստորագրված

Ամսաթիվ _______

 

KfW, Մայնի Ֆրանկֆուրտ

(«KfW»)-ի

և

Հայաստանի Հանրապետության,

(«Վարկառու»)

 

սույն Վարկային Համաձայնագրի կնքման համար

Ի դեմս Ֆինանսների նախարարության (ՖՆ)

և

սույն Վարկային Համաձայնագրի իրականացման համար

Ի դեմս Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների

նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի

միջև

18,500,000.00 եվրո գումարով

 

- Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում (ՋՌՀԿ)

Ախուրյան Գետ I (Ծրագրի փուլ 2)

 

BMZ Nr.: 201266956

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

1. Վարկ

2. Հատկացումներ

3. Վճարներ

4. Տոկոսագումար

5. Մարում և կանխավճար

6. Հաշվարկները և վճարումները

7. Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից տրամադրված երաշխիքը

8. Անօրինականություն

9. Ծախսեր և պետական վճարներ

10. Հատուկ պարտավորություններ

11. Համաձայնագրի դադարեցում

12. Ներկայացուցչությունը և հայտարարությունները

13. Ծրագրի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը և փոխանցումը

14. Ընդհանուր դրույթներ

15. ՈՒժի մեջ մտնել

 

Հավելված 1 Հատկացումների ժամանակացույց

Հավելված 2 Տոկոսագումարի փոփոխման դիմումի նմուշ

Հավելված 3 Վարկառուի իրավական խորհրդատուի իրավաբանական կարծիքի ձևաչափ

 

ՆԱԽԱԲԱՆ

 

«KfW»-ի և Վարկառուի միջև սույն Վարկային Համաձայնագրի (այսուհետ «Համաձայնագիր» կամ «Վարկային Համաձայնագիր») հիմքը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև 2013 թ.-ի նոյեմբերի 5-ին կնքված Ֆինանսական Համագործակցության (ՖՀ) մասին համաձայնագիրն է («Կառավարական համաձայնագիր»):

KfW-ը կվերաֆինանսավորի սույն Համաձայնագրի պայմանների համաձայն տրամադրվող Վարկը` ցածր տոկոսաչափերով բյուջետային աջակցության այն ֆոնդերից տոկոսավճարների սուբսիդավորմամբ, որոնք տրամադրում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը այնպիսի ծրագրերի համար, որոնք բավարարում են զարգացման քաղաքականությանը համապատասխանող չափանիշները: Վարկի պայմանները համապատասխանում են ՏՀԶԿ-ի պահանջներին, որոնք կիրառելի են Համաձայնագրի ստորագրման պահի դրությամբ` ի ճանաչումն Զարգացման Պաշտոնական Աջակցության (ODA):

Այս հիմքերի վրա և այն պայմանով, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը տրամադրում է Վարկի երաշխիք, KfW-ը կհատկացնի Վարկ համաձայն սույն Վարկային Համաձայնագրի պայմանների:

 

1. Վարկ

1.1 Չափը. KfW-ը Վարկառուին կտրամադրի Վարկ, որը չի գերազանցի գումարի ընդհանուր չափը`

18,500,000.00 եվրոն («Վարկ»)

1.2 Նպատակը. Վարկառուն կօգտագործի Վարկը բացառապես Կումայրիի ոռոգման ջրատար թունելի ընդլայնման, խողովակաշարի համակարգի կառուցման, մոտ 740 հեկտար տարածքի ավելի արդյունավետ ոռոգումն («Ծրագիր») ապահովելու նպատակով ոռոգման սարքավորումների ձեռքբերման և տեղադրման համար: Վարկառուն, ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեն` գործելով որպես Ծրագիրն Իրականացնող Միավոր (»ԾԻՄ») և KfW-ը կսահմանեն Ծրագրի մանրամասները և Վարկի միջոցներով ֆինանսավորվող ապրանքներն ու ծառայությունները առանձին համաձայնագրով (այսուհետ «Առանձին համաձայնագիր»):

1.3 Հարկերը, վճարները, մաքսային տուրքերը. Հարկերը և այլ պետական վճարները, որոնք պարտավոր է վճարել Վարկառուն կամ Ծրագիրն Իրականացնողը, ինչպես նաև մաքսային տուրքերը, չեն ֆինանսավորվի Վարկի միջոցներով;

 

2. Հատկացումներ

2.1 Հատկացումների հայցեր. Սույն Հոդված 2.3-ի (Մասհանման համար նախապայմաններ) համաձայն, հատկացումների համար սահմանված բոլոր պայմանների բավարարումից անմիջապես հետո KfW-ը կհատկացնի Վարկը ըստ Ծրագրի առաջընթացի և Վարկառուի խնդրանքով: Հատկացումները կկատարվեն ըստ սույն Վարկային Համաձայնագրի Հավելված 1-ում ներկայացված հատկացումների ժամանակացույցի: KfW-ը կկատարի հատկացումները միայն մինչև գումարի` յուրաքանչյուր կիսամյակի համար նախատեսված առավելագույն չափը: Եթե Վարկառուի խնդրում է ավելի փոքր չափով գումարներ հատկացնել որևէ կիսամյակում, ապա չհատկացված գումարները կարող են խնդրվել հետագա, վճարման ժամկետում գտնվող կիսամյակներից յուրաքանչյուրում: Բացառությամբ վերջին հատկացումից և խորհրդատուին ուղղակի հատկացումներից, KfW պարտավորված չէ կատարել 100,000.00 եվրոյից պակաս հատկացումներ:

2.2 Հատկացումների համար դիմելու վերջնաժամկետները. KfW-ը իրավունք ունի մերժել հատկացումներ կատարելը 2022թ. դեկտեմբերի 30-ից հետո:

2.3 Հատկացումներին նախորդող պայմանների բավարարումը. KfW-ը պարտավորվում է հատկացումներ կատարել սույն Համաձայնագրի ներքո, միայն եթե հետևյալ պայմանները նախապես բավարարված են KfW-ի համար բավարար չափով իրենց ձևով և բովանդակությամբ.

a) Վարկառուն KfW-ի համար գոհացուցիչ կերպով կներկայացնի իրավաբանական կարծիք, որի բովանդակությունն ըստ էության համապատասխանում է սույն Հավելված 3-ում բերված ձևաչափին և կտրամադրի բոլոր փաստաթղթերի հաստատված պատճենները (յուրաքանչյուրը սույն Համաձայնագրի լեզվով պաշտոնական թարգմանությամբ), որոնց հղում է անում տվյալ իրավաբանական եզրակացությունը, որ Վարկային Համաձայնագիրը իրավական ուժ է ստանում և ենթակա է դառնում կիրառման, իսկ մասնավորապես, որ

(i) Վարկառուն բավարարել է իր սահմանադրական իրավունքի և այլ կիրառվող իրավական դրույթների ներքո բոլոր պահանջները սույն Վարկային Համաձայնագրով իր բոլոր պարտավորությունների օրինական կերպով ստանձնման համար, և

(ii) KfW-ը ազատվում է տոկոսավճարներից և այլ գանձումներից գոյացած եկամուտներից վճարվելիք բոլոր հարկերից, միջնորդավճարներից և նմանատիպ այլ ծախսերից Հայաստանի Հանրապետությունում, Վարկի շնորհման ժամանակահատվածում,

b) Սույն Համաձայնագրի և Առանձին համաձայնագրի բնօրինակը, օժտված իրավաբանորեն պարտավորեցնող ուժով, պահվում են KfW-ի մոտ,

c) Սույն Հոդված 12.1-ում նշված ստորագրությունների նմուշները ընդունվել են KfW-ի կողմից,

d) Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից տրամադրված Երաշխիքը, որը հիշատակված է սույն Հոդված 7-ում, ուժի մեջ մտած է և գործում է առանց որևէ սահմանափակման,

e) Վարկառուն վճարել է Կառավարման վճարը, որը սահմանված է սույն Հոդված 3.2-ում,

f) Դադարեցման համար ոչ մի պատճառ չի գրանցվել, չի գրանցվել նաև որևէ դեպք, որը կարող էր պատճառ դառնալ ծանուցմամբ դադարեցման կամ վաղեմության ժամկետի սպառման, հավաստիացմամբ կամ պայմանի բավարարմամբ (դադարեցման համար հավանական պատճառ),

g) Ոչ մի արտառոց հանգամանք ի հայտ չի եկել, որը բացառում կամ լրջորեն վտանգում է իրագործումը, գործառությունները, կամ Ծրագրի նպատակը, կամ սույն Համաձայնագրով Վարկառուի կողմից ստանձնված վճարման պարտավորությունների իրականացումը:

Նախքան Վարկից որևէ հատկացում կատարելը, KfW-ն իրավունք ունի պահանջել այնպիսի լրացուցիչ փաստաթղթեր և ապացույցներ, որոնք իր հայեցողությամբ անհրաժեշտ կհամարի` համոզվելու հատկացումների համար նախատեսված այն նախապայմանների առկայության մեջ, որոնք սահմանված են այս հատվածում:

2.4 Հատկացումների ընթացակարգի մանրամասները. Վարկառուն, Ծրագիրն Իրականացնող Միավորը և KfW-ն Առանձին համաձայնագրով կսահմանեն հատկացումների ընթացակարգի մանրամասները, այնտեղ ներառելով հատկացումների համար նախատեսված հատուկ նախապայմանները և, մասնավորապես, այն ապացույցը, որը պետք է ներկայացնի Ծրագիրն Իրականացնողը` փաստելու, որ Վարկի պահանջված գումարներն օգտագործվում են փոխհամաձայնեցված նպատակով:

2.5 Հատկացումները չեղարկելու իրավունքը. Սույն Հոդված 10-ի ներքո իր պարտավորությունների կատարմանը ենթակա` Վարկառուն կարող է հրաժարվել Վարկի չհատկացված գումարների հատկացումից KfW-ի նախնական համաձայնությամբ` ի վճարումն Չընդունման Փոխհատուցման, ի կատարումն սույն Հոդված 2.6-ի և դրանում առկա սահմանումների:

2.6 Չընդունման Փոխհատուցում. Եթե Վարկառուն չեղարկում է Վարկի գումարի հատկացումը, որի համար տոկոսագումարի չափը արդեն սահմանվել է համաձայն սույն Հոդված 2.5, կամ եթե այդպիսի Վարկային գումար առհասարակ չի հատկացվում կամ նախքան սույն Հոդված 2.2-ում նշված վերջնաժամկետները այլ պատճառներով, որոնց համար KfW-ը չի կարող պատասխանատվության ենթարկվել, Վարկառուն պետք է KfW-ին անհապաղ, վերջինիս պահանջով վճարի այն գումարը, որն անհրաժեշտ է` փոխհատուցելու KfW-ին ցանկացած կորստի, ծախսերի կամ վճարումների համար, որոնք կրել կամ կատարել է KfW-ը` չեղարկված Վարկի գումարի չընդունման արդյունքում («Չընդունման Փոխհատուցում») մինչև որ այդպիսի չընդունումը չհանդիսանա KfW-ի կողմից սույն Համաձայնագրի խախտում: KfW-ը կհաշվարկի Չընդունման Փոխհատուցման գումարը և կտեղեկացնի այդ մասին Վարկառուին:

3. Վճարներ

3.1 Պարտավորավճար. Վարկառուն պետք է վճարի անհատուցելի պարտավորավճար` տարեկան Վարկի չհատկացված գումարների 0,25%-ը («Պարտավորավճար»):

Պարտավորավճարը ենթակա է վճարման հետաձգմամբ, յուրաքանչյուր կիսամյակ` ամեն տարի մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին, առաջին անգամ` 2019թ. մայիսի 15-ին:

Պարտավորավճարը պետք է գանձվի սկսած սույն Համաձայնագրի ստորագրումից հետո տասներկու ամիս անց և տևի մինչև Վարկի ամբողջական հատկացման ամսաթիվը, կամ, ըստ կիրառելիության, մինչև Վարկից հատկացումների վերջնական դադարեցման օրը:

3.2 Կառավարման վճար. Վարկառուն պետք է KfW-ին վճարի անհատուցելի միանգամյա վճարմամբ միանվագ կառավարման վճար սույն Հոդված 1.1-ում նշված Վարկի գումարի 1%-ի չափով («Կառավարման վճար»):

Կառավարման վճարը ենթակա է վճարման հետևյալ երկու օրերից առավել վաղահասին. (i) նախքան առաջին հատկացումը կամ (ii) KfW -ի կողմից սույն Համաձայնագրի ստորագրումից ի վեր երեք ամիս անց: Կառավարման վճարը ենթակա է վճարման սույն Համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո` անկախ նրանից, թե արդյոք Վարկից հատկացումներն արվել են ողջ ծավալով, թե միայն մասնակիորեն, կամ ընդհանրապես չեն կատարվել:

 

4. Տոկոսագումար

Վարկառուն KfW-ին կվճարի տոկոսագումարները հետևյալ կերպ.

4.1 Տոկոսագումար (Լողացող Տոկոսադրույք Հաստատուն Տոկոսագումարի այլընտրանք): Վարկառուն կվճարի Վարկի տոկոսագումարը, համաձայն հետևյալ դրույթների.

a) Լողացող Տոկոսադրույք. Վարկառուի ուղղակի պահանջով հատկացվող վարկային գումարներից յուրաքանչյուրը ներառում է լողացող տարեկան տոկոսադրույքի տոկոսագումար` հիմնվելով տոկոսագումարի ժամանակահատվածների հաջորդականության վրա, համաձայն սույն Հոդված 4.1 b) ենթակետի, (յուրաքանչյուր ժամանակահատվածը որպես «Տոկոսագումարի Ժամանակահատված»): Լողացող տոկոսադրույքը («Լողացող տոկոսադրույք») բաղկացած է Եվրոպական Միջբանկային Առաջարկի Դրույքից (»EURIBOR»)` գումարած տարեկան _____ % մարժան, որը հաշվի է առնում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության կողմից տրամադրվող միջոցները: Եթե այս ձևով հաշվարկված տոկոսադրույքը լինում է տարեկան 0%-ից ցածր, ապա Լողացող տոկոսադրույքը կլինի տարեկան 0% համապատասխան Տոկոսագումարի Ժամանակահատվածի համար:

(i) Ծանուցման տոկոսադրույք. Տոկոսագումարի Ժամանակահատվածի ընթացքում կիրառվող EURIBOR-ը տարեկան տոկոսադրույքն է (կլորացված մինչև մեկ տոկոսային կետի ամենամոտ 1/16-րդը, եթե անհրաժեշտ է)` հայտարարված Reuters-ի EURIBOR01 էջում, իսկ եթե այս էջը չի պարունակում անհրաժեշտ տվյալները կամ եթե առկա չէ, Bloomberg-ի Corp EBF էջում (կամ հաջորդ էջում, որը փոխարինում է վերը նշված Reuters-ի և Bloomberg-ի էջերը) Բրյուսելի ժամանակով մոտավորապես առավոտյան ժամը 11:00-ին երկրորդ Բանկային Օրը (ինչպես նշված է սույն Հոդված 14.1-ում), նախքան Տոկոսագումարի Ժամանակահատվածի սկսելը, քանի որ EURIBOR եվրոյով դրույքաչափի վճարման ժամկետը համընկնում է համապատասխան Տոկոսագումարի Ժամանակահատվածի հետ, կամ եթե համապատասխան Տոկոսագումարի Ժամանակահատվածը չի համընկնում Reuters-ի և Bloomberg-ի կողմից առաջարկված ցանկացած վճարման ժամկետների հետ, EURIBOR դրույքաչափը առաջարկվում է հաջորդ ամենաերկար վճարման ժամկետի համար:

(ii) Այլընտրանքային գնանշում. Եթե համապատասխան գնանշումները չեն ներկայացվում սույն Հոդված 4.1 a) (i) ենթակետում նշված Reuters-ի և Bloomberg-ի էջերում, կամ եթե այս էջերը չեն պարունակում անհրաժեշտ տվյալները կամ այդ էջերը առկա չեն, Տոկոսագումարի Ժամանակահատվածում կիրառվող EURIBOR-ը պետք է լինի KfW-ի կողմից սահմանված EURIBOR-ը` լինելով տարեկան տոկոսադրույքի միջին թվաբանական արժեքին հավասար (կլորացված մինչև տոկոսային կետի ամենամոտ 1/16-րդը, եթե անհրաժեշտ է), որում Եվրոպական Միջբանկային Շուկայում վարկերն առաջարկվում են եվրոյով KfW-ի ընտրած երեք առաջատար բանկերի կողմից, այն գումարի չափով, որը համեմատելի է համապատասխան վարկի գումարի և դրա վճարման ժամկետի հետ, որն ամենաշատն է համընկնում երկրորդ Բանկային Օրվա համապատասխան Տոկոսագումարի Ժամանակահատվածի հետ մինչև Տոկոսագումարի Ժամանակահատվածի սկսելը:

b) Տոկոսագումարի Ժամանակահատված. Բացառությամբ վարկային գումարի առաջին Տոկոսագումարի Ժամանակահատվածի, յուրաքանչյուր Տոկոսագումարի Ժամանակահատված կսկսվի Վճարման Օրը (ինչպես նշված է սույն Հոդված 4.3-ում) և կավարտվի հաջորդ Վճարման Օրը: Վարկային գումարի առաջին Տոկոսագումարի Ժամանակահատվածը կսկսվի այսպիսի Վարկային գումարի հատկացման օրը և կավարտվի հաջորդ Վճարման Օրը:

Եթե Վճարման Օրը համընկնում է ոչ Բանկային Օրվա հետ, այն պետք է կարգավորվի համաձայն սույն Հոդված 6.2-ի: Այս դեպքում Տոկոսագումարի Ժամանակահատվածը կավարտվի ճշտված Վճարման Օրը և հաջորդ Տոկոսագումարի Ժամանակահատվածը կսկսվի կարգավորված Վճարման Օրը: Տոկոսադրույքը, որը կիրառելի է մինչև Տոկոսագումարի նախնական Ժամանակահատվածի լրանալը, կկիրառվի կարգավորված Տոկոսագումարի Ժամանակահատվածում:

c) Վարկառուի Պահանջով Փոփոխում Հաստատուն Տոկոսադրույքի. Վարկից վերջին հատկացումը կատարելուց հետո Վարկառուն կարող է պահանջել, որ հաստատուն տոկոսադրույք կիրառվի չվճարված ամբողջ գումարի համար («Տոկոսագումարի փոփոխություն»): Այն դեպքում, եթե Վարկառուն ցանկանում է Տոկոսագումարի Փոփոխություն, պետք է կիրառվեն հետևյալ դրույթները.

(i) Հաստատուն Տոկոսագումարի Ժամանակահատված. Հաստատուն Տոկոսագումարի Ժամանակահատվածը, որը երկարաձգվում է ստորև ներկայացված («Հաստատուն Տոկոսադրույք») սույն Հոդված 4.1 c) (iv) ենթակետի հիման վրա տոկոսադրույքի հաստատման ամսաթվից, պետք է կիրառվի Վարկառուի պահանջով (»Էֆեկտիվության ամսաթիվ») մինչև վերջին միանվագ մարման լրիվ վճարումը: Էֆեկտիվության ամսաթիվը պետք է համընկնի Վճարման Օրվա հետ:

(ii) Ծանուցում KfW-ին. Վարկառուն ծանուցում կներկայացնի KfW-ին Տոկոսագումարի փոփոխության վերաբերյալ այն ձևաչափով, որն էականորեն համապատասխանում է սույն Հավելված 2-ին: Ծանուցման մեջ պետք է նշվի Էֆեկտիվության գերադասելի Ամսաթիվը և այն պետք է ստացվի ամենաուշը մինչև կեսօր` ժամը 12:00-ը համապատասխան Էֆեկտիվության Ամսաթվից առաջ, տասնհինգերորդ Բանկային Օրը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում:

(iii) Տոկոսադրույքի Գնանշում. Պատշաճ ժամանակին, բայց ոչ ուշ, քան կեսօրին` ժամը 12:00-ին, համապատասխան Էֆեկտիվության Ամսաթվից առաջ հինգերորդ (5-րդ) Բանկային Օրը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում: KfW-ը Վարկառուին կտրամադրի հաստատուն տոկոսադրույքի ոչ պարտավորեցնող գնանշում, որը կիրառելի կլինի, համաձայն սույն Հոդված 4.1 c) (iv) ենթակետի, եթե փոփոխությունը տեղի ունենա այսպիսի գնանշման ամսաթվին:

Եթե Վարկառուն անչեղարկելիորեն հաստատում է KfW-ին Տոկոսագումարի Փոփոխության և Էֆեկտիվության Ամսաթվի վերաբերյալ ամենաուշը մինչև կեսօր` ժամը 12:00-ը, համաձայնեցված Էֆեկտիվության Ամսաթվից առաջ չորրորդ (4-րդ) Բանկային Օրը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում, KfW-ը հետագայում կկատարի Տոկոսագումարի Փոփոխություն, ինչպես հրահանգավորված է, և Վարկառուին կտեղեկացնի Էֆեկտիվության Ամսաթվին սահմանված Հաստատուն Տոկոսադրույքի մասին, համաձայն սույն Հոդված 4.1 c) (iv) ենթակետի:

Եթե Վարկառուն չի ընդունում KfW-ի կողմից առաջարկված Հաստատուն Տոկոսադրույքը, կամ եթե KfW-ն չի ստանում Վարկառուի հաստատումը մինչև կեսօր` ժամը 12:00-ը, համապատասխան Էֆեկտիվության Ամսաթվից առաջ չորրորդ (4-րդ) Բանկային Օրը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում, ապա KfW-ն չի փոփոխի Լողացող Տոկոսադրույքը Հաստատուն Տոկոսադրույքի:

(iv) Հաստատուն Տոկոսադրույք. KfW-ն կսահմանի Հաստատուն Տոկոսադրույքը` հիմնվելով կապիտալի շուկայի պայմանների վրա, հետագայում գերակայություն տալով երկարաժամկետ վարկերին Եվրոպական Արժութային Միությունում` նկատի առնելով KfW-ի կողմից կրած ծախսերը` գումարած տարեկան _____% մարժան, որը հաշվի է առնում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության կողմից առկա տրամադրվող միջոցները: Եթե հաշվարկված տոկոսադրույքը համապատասխանաբար լինում է տարեկան 0%-ից ցածր, ապա Հաստատուն Տոկոսադրույքը կլինի տարեկան 0%: Այսպիսով, սահմանված Հաստատուն Տոկոսադրույքը կկիրառվի մինչև վերջին միանվագ մարման ստացումը, համաձայն սույն Հոդված 5.1-ում նշված մարման ժամանակացույցի: KfW-ն անհապաղ կտեղեկացնի Վարկառուին Հաստատուն Տոկոսադրույքի մասին:

(v) Չընդունման Փոխհատուցում. Հետևելով ծանուցմանը, համաձայն սույն Հոդված 4.1 c) (iii) ենթակետի, KfW-ն սահմանում է Հաստատուն Տոկոսադրույք Վարկային գումարի համար, համաձայն սույն Հոդված 4.1 c) ենթակետի և, եթե Վարկառուն հետագայում չեղյալ է համարում Տոկոսագումարի Փոփոխությունը, կամ եթե Տոկոսագումարի Փոփոխությունը չեղյալ է համարվում որևէ այլ պատճառով, որի համար KfW-ն չի կարող պատասխանատվության ենթարկվել, Վարկառուն պետք է KfW-ի պահանջով անհապաղ վճարի այդ Չընդունման Փոխհատուցման գումարը, որը անհրաժեշտ է անհապաղ փոխհատուցել KfW-ին վերջինիս կողմից կրած ցանկացած կորուստների կամ ծախսերի համար, որոնք առաջացել են այդ չեղարկման արդյունքում: KfW-ը կհաշվարկի Չընդունման Փոխհատուցման գումարը և կտեղեկացնի այդ մասին Վարկառուին:

(vi) Տոկոսադրույքի Չվերափոխում. Տոկոսագումարի փոփոխությունից հետո բացառվում է Հաստատուն Տոկոսադրույքի փոփոխումը Լողացող Տոկոսադրույքի:

4.2 Տոկոսագումարների հաշվարկումը. Վարկի հատկացված գումարի չափի համար տոկոսագումարը կգանձվի այն օրվանից (ներառյալ), որից Վարկի համապատասխան գումարը հատկացվել է KfW-ի Վարկային հաշվից Վարկառուին մինչև (բացառյալ) այն ամսաթիվը, երբ համապատասխան մարումներն արվում են KfW-ի հաշվին, որը տրված է սույն Հոդված 6.3-ում: Եթե, համաձայն սույն Հոդված 4.1 c) ենթակետի, Տոկոսագումարի Փոփոխություն է կատարվել, ապա տոկոսագումար կհաշվարկվի` ներառելով այն օրը, երբ կատարվում են մարումներ Էֆեկտիվության Ամսաթվի համար առանց տոկոսագումար գանձելու: Տոկոսագումարները կհաշվարկվեն ըստ սույն Հոդված 6.1-ի:

4.3 Վճարման Օրերը. Տոկոսագումարները ենթակա են վճարման հետաձգումներով` ստորև մասնավորեցված ամսաթվերին (յուրաքանչյուրը «Վճարման Օր» է).

a) Առաջին մարման համար կատարվող միանվագ վճարման օրվան նախորդող յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին, իսկ առաջին անգամ` 2018թ. մայիսի 15-ին:

b) Սույն Հոդված 5.1-ի համաձայն մարման առաջին միանվագ վճարման համար սահմանված օրը` այսպիսի միանվագ վճարմամբ,

c) Այնուհետև, սույն Հոդված 5.1-ում սահմանված մարման վճարումների համապատասխան վերջնաժամկետ օրերին:

 

5.

Մարում և կանխավճար

5.1 Մարումների ժամանակացույց: Վարկառուն պետք է մարի Վարկը հետևյալ կերպ.

 

.___________________________________.

|Վճարում|Վճարման օր|Եվրոյով կատարվող|

|       |          |մարման վճարում  |

|_______|__________|________________|

|1      |15.05.2023|      880,952.38|

|_______|__________|________________|

|2      |15.11.2023|      880,952.38|

|_______|__________|________________|

|3      |15.05.2024|      880,952.38|

|_______|__________|________________|

|4      |15.11.2024|      880,952.38|

|_______|__________|________________|

|5      |15.05.2025|      880,952.38|

|_______|__________|________________|

|6      |15.11.2025|      880,952.38|

|_______|__________|________________|

|7      |15.05.2026|      880,952.38|

|_______|__________|________________|

|8      |15.11.2026|      880,952.38|

|_______|__________|________________|

|9      |15.05.2027|      880,952.38|

|_______|__________|________________|

|10     |15.11.2027|      880,952.38|

|_______|__________|________________|

|11     |15.05.2028|      880,952.38|

|_______|__________|________________|

|12     |15.11.2028|      880,952.38|

|_______|__________|________________|

|13     |15.05.2029|      880,952.38|

|_______|__________|________________|

|14     |15.11.2029|      880,952.38|

|_______|__________|________________|

|15     |15.05.2030|      880,952.38|

|_______|__________|________________|

|16     |15.11.2030|      880,952.38|

|_______|__________|________________|

|17     |15.05.2031|      880,952.38|

|_______|__________|________________|

|18     |15.11.2031|      880,952.38|

|_______|__________|________________|

|19     |15.05.2032|      880,952.38|

|_______|__________|________________|

|20     |15.11.2032|      880,952.38|

|_______|__________|________________|

|21     |15.05.2033|      880,952.40|

.___________________________________.

 

5.2 Վարկի չհատկացված գումարներ. Վարկի չհատկացված գումարները հավասարաչափ կհաշվանցվեն վճարման ենթակա մնացյալ մարման գումարներով, համաձայն սույնի Հոդված 5.1-ում տրված մարման ժամանակացույցի, եթե KfW-ը, իր սեփական հայեցողությամբ, չընտրի հաշվանցման մեկ ուրիշ այլընտրանք առանձին դեպքերում:

5.3 Մարումը ոչ ամբողջական հատկացումների դեպքում: Եթե մարման ենթակա գումարը վճարվում է նախքան Վարկի ողջ ծավալով հատկացումը, սա չի անդրադառնա սույն Հոդված 5.1-ում տրված մարումների ժամանակացույցի վրա, քանի դեռ մարումների ժամանակացույցով մարման միանվագ վճարը ավելի քիչ է, քան Վարկից հատկացված և դեռևս չմարված գումարի չափը («Վարկի չմարված գումար»): Եթե համաձայն սույն Հոդված 5.1-ի վճարման ենթակա մարման միանվագ գումարը գերազանցում է Վարկի չմարված գումարը, ապա մարման այսպիսի միանվագ գումարի չափը կնվազեցվի մինչև Վարկի չմարված գումարի չափը, իսկ տարբերությունը հավասարապես կբաշխվի դեռևս վճարման ենթակա մարման վճարներին: Վարկի վճարման ենթակա գումարը հաշվարկելիս` KfW-ը իրեն իրավունք է վերապահում վերանայել Վարկից կատարված հատկացումները, որոնք արվում են Վճարման օրվանից 45 կամ ավելի քիչ օրերի ժամանակահատվածում` որոշելու Վարկի վճարման ենթակա գումարի չափը միայն առաջիկա, հաջորդող Վճարման օրվա համար:

5.4 Կանխավճար. Հետևյալը կիրառելի կլինի կանխավճարների դեպքում.

a) Կանխավճար կատարելու իրավունք. Սույն 5.4 b) և 5.4 e) ենթակետերի համաձայն Վարկառուն իրավունք ունի մարել Վարկի գումարները, նախքան ժամանակացույցով հաստատված վերջնաժամկետները, եթե այս կանխավճարը առնվազն նույնչափ է, որքան սույնի Հոդված 5.1-ում սահմանված մարման միանվագ վճարումներից մեկը:

b) Ծանուցում. Վարկի գումարից կանխավճար կատարելիս, ըստ սույն Հոդված 5.4 a) ենթակետի, հարկ է, որ Վարկառուն KfW-ին ծանուցի կանխավճարի մասին ոչ ուշ, քան տասնհինգերորդ Բանկային օրը նախքան կանխավճարի մուծման համար պլանավորված օրը: Այսպիսի ծանուցումն անբեկանելի է, այն պետք է հատկորոշի կանխավճարի օրը և գումարի չափը և պարտավորեցնում է Վարկառուին վճարել KfW-ին նշված գումարը նշված օրը:

c) Կանխավճարի փոխհատուցում. Եթե Վարկառուն կանխավ վճարում է

(i) Հաստատուն Տոկոսադրույքով Վարկի գումարը, կամ

(ii) Լողացող Տոկոսադրույքով Վարկի գումարը նախքան համապատասխան Տոկոսագումարի Ժամանակահատվածի ավարտը

Վարկառուն պետք է անհապաղ վճարի KfW-ին ըստ պահանջի այնպիսի չափի գումար, որն անհրաժեշտ է փոխհատուցելու ցանկացած կորուստ և ծախս, որը կրել է KfW-ն այս կանխավճարի արդյունքում: KfW-ը կորոշի Կանխավճարի փոխհատուցման գումարի չափը և կտեղեկացնի այդ մասին Վարկառուին: Վարկառուի խնդրանքով KfW-ը կտեղեկացնի Վարկառուին կանխավճարի չափի մասին նախքան մարման մասին պահանջվող և անբեկանելի ծանուցումը, համաձայն սույն Հոդված 5.4 b) ենթակետի:

d) Վճարման ենթակա գումարները. Սույն Հոդված 5.4 a) ենթակետի համաձայն կանխավճարների հետ միասին, Վարկառուն պետք է վճարի հետևյալ գումարները.

(i) Կանխավճարի ցանկացած փոխհատուցում, որի վճարման պարտավորությունն առաջ է գալիս սույն Հոդված 5.4 c) ենթակետի համաձայն կատարված կանխավճարի արդյունքում, և

(ii) Վարկի գումարից կատարված կանխավճարի նկատմամբ գոյացած բոլոր տոկոսադրույքները և ցանկացած այլ վճարում, որոնք դեռևս ենթակա են վճարման սույն Համաձայնագրով, որոնք գոյացել են մինչև կանխավճարի օրը:

e) Հաշվանցում. Սույն Հոդված 5.2-ը կկիրառի mutatis mutandis (համապատասխան փոփոխություններ կատարելու) սկզբունքը կանխավճարների հաշվանցման/փոխհատուցման նկատմամբ:

5.5 Մարումների վերանայված ժամանակացույցը. Եթե սույն Հոդված 5.3-ը կամ Հոդված 5.4-ը կիրառելի է, ապա KfW-ը կուղարկի Վարկառուին մարումների վերանայված ժամանակացույցը, որը կդառնա սույն Համաձայնագրի անքակտելի մասը և կփոխարինի մինչև այդ պահը վավերական համարվող մարման ժամանակացույցին:

 

6. Հաշվարկները և վճարումները

 

6.1 Հաշվարկ. Տոկոսադրույքը, Պարտավորավճարը, սույն Հոդված 6.5-ի համաձայն ժամկետանց տոկոսագումարը, սույն Հոդված 6.6-ի համաձայն ժամկետանց գումարների դիմաց միանվագ փոխհատուցման վճարումները, Չընդունման Փոխհատուցումը և Կանխավճարի Փոխհատուցումը հաշվարկելու համար կկիրառվի հետևյալը`

a) եթե լողացող տոկոսադրույք կիրառվի համապատասխան Վարկային գումարի համար, ապա տոկոսադրույքը, ժամկետանց տոկոսագումարը, ժամկետանց գումարների դիմաց միանվագ փոխհատուցման վճարումները, Չընդունման Փոխհատուցումը և Կանխավճարի Փոխհատուցումը կհաշվարկվեն 360 օրից բաղկացած տարվա կտրվածքով և անցած օրերի փաստացի քանակով:

b) եթե հաստատուն տոկոսադրույք կիրառվի համապատասխան Վարկային գումարի համար, ապա տոկոսադրույքը, ժամկետանց տոկոսագումարը, ժամկետանց գումարների դիմաց միանվագ փոխհատուցման վճարումները, Չընդունման Փոխհատուցումը և Կանխավճարի Փոխհատուցումը կհաշվարկվեն 360 օրից բաղկացած տարվա կտրվածքով և 30 օրից կազմված ամիսներով:

c) Պարտավորավճարը կհաշվարկվի 30 օրից կազմված ամիսներով 360 օրից բաղկացած տարվա կտրվածքով:

6.2 Վերջնաժամկետ. Եթե սույն Համաձայնագրի կապակցությամբ կատարվելիք վճարման վերջնաժամկետը համընկնում է ոչ Բանկային օրվա հետ, Վարկառուն պետք է համապատասխան վճարումը կատարի հաջորդ Բանկային օրը: Եթե հաջորդող Բանկային օրն ընկնում է հաջորդ օրացուցային ամսվա մեջ, այսպիսի վճարումը պետք է արվի ընթացիկ օրացուցային ամսվա վերջին Բանկային օրը:

6.3 Հաշվի համարը, փոխանցման ժամանակը. Վարկառուն կազատվի սույն Համաձայնագրի կապակցությամբ վճարման իր պարտավորություններից եթե համապատասխան գումարները փոխանցվեն KfW-ին` նրա անսահմանափակ տրամադրության տակ մտնելով, առանց եվրոներով պահումների և ոչ ավելի ուշ, քան առավոտյան ժամը տասը Մայնի Ֆրանկֆուրտում, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում` KfW-ի Մայնի Ֆրանկֆուրտում, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ունեցած հաշվի վրա, թիվ IBAN DE 98 500204003110131698, նշելով վերջնաժամկետը, որպես լրացուցիչ տեղեկատվություն («Ref. YYYYMMDD/տարի,ամիս,օր»):

6.4 Վարկառուի հակընդդեմ պահանջները. Վարկառուն իրավասու չէ պնդել գումարի հետպահման կամ հաշվանցման իրավունքներ կամ համանման իրավունքներ ունենալու համար սույն Համաձայնագրով սահմանված վճարման պարտավորությունների կապակցությամբ, եթե այսպիսի իրավունքները չեն ճանաչվել իրավունքը հաստատող դատական որոշմամբ կամ չեն վիճարկվում KfW-ի կողմից:

6.5 Ժամկետանց վճարման տոկոսադրույքներ. Եթե մարման որևէ միանվագ վճարում կամ կանխավճար ըստ սույն Հոդված 5.4-ի վերջնաժամկետի KfW-ի տրամադրության տակ չեն գտնվում, KfW-ը կարող է, առանց նախօրոք տրվող հիշեցման, գանձել ժամկետանց վճարման տոկոսավճարները վերջնաժամկետի օրվանից մինչև այն օրը, երբ այս վճարումները փոխանցվում են KfW-ի հաշվին, համաձայն սույն Հոդված 6.3-ի, Լողացող Տոկոսադրույքից տարեկան 200 բազիսային կետ ավելի դրույքաչափով, որը, համաձայն սույն Հոդված 4.1-ի, սահմանվում է KfW-ի կողմից համապատասխան Տոկոսագումարի Ժամանակահատվածի համար: Այս ժամկետանց վճարման տոկոսադրույքները պետք է վճարվեն անհապաղ` KfW-ի առաջին իսկ պահանջով: Եթե, համաձայն սույն Հոդված 4.1-ի c) ենթակետի, Հաստատուն Տոկոսադրույքի ժամանակ տոկոս կուտակվի ժամկետանց գումարների վրա մինչև դրանց վերջնաժամկետի օրը, ապա KfW-ն կարող է այլընտրանքային կերպով պահանջել վճարելու հիմնական գումարները վերջնաժամկետի օրվանից մինչև վճարման օրը Հաստատուն Տոկոսադրույքի տարեկան 200 բազիսային կետ ավելի դրույքաչափով:

6.6 Միանվագ փոխհատուցում. KfW-ը կարող է առանց նախապես հիշեցման պահանջել միանվագ փոխհատուցում ժամկետանց գումարների համար (բացառությամբ սույն Հոդված 6.5-ում նշված մարման միանվագ վճարումների և կանխավճարների) վերջնաժամկետի օրվանից մինչև վճարման օրը, սույն Հոդված 4.1-ի համաձայն, Լողացող Տոկոսադրույքից տարեկան 200 բազիսային կետ ավելի դրույքաչափով, որը սահմանվում է KfW-ի կողմից համապատասխան Տոկոսագումարի ժամանակահատվածի համար: Եթե, համաձայն սույն Հոդված 4.1-ի c) ենթակետի, Լողացող Տոկոսադրույքը փոխվում է Հաստատուն Տոկոսադրույքի, ապա KfW-ն կարող է այլընտրանքային կերպով պահանջել միանվագ փոխհատուցում ժամկետանց գումարների համար վերջնաժամկետի օրվանից մինչև վճարման օրը Հաստատուն Տոկոսադրույքի տարեկան 200 բազիսային կետ ավելի դրույքաչափով: Միանվագ փոխհատուցումը պետք է վճարվի անհապաղ` KfW-ի առաջին իսկ պահանջով: Վարկառուն ազատ է ցույց տալ, որ ոչ մի վնաս չի պատճառվել կամ որ վնասները ավելի փոքր են, քան միանվագ վճարված փոխհատուցումը:

6.7 Հաշվանցումը. KfW-ը իրավունք ունի հաշվանցել ստացված վճարումները սույն Համաձայնագրի կամ KfW-ի և Վարկառուի միջև կնքված այլ վարկային համաձայնագրերի ներքո պարտավորություն հանդիսացող վճարումների դիմաց:

6.8 KfW-ի կողմից կատարվող հաշվարկները. Ակնհայտ սխալների բացակայության պայմաններում, KfW-ի կողմից հաշվարկված արժեքները և սույն Վարկային համաձայնագրի կապակցությամբ պարտավորությունների հաշվարկը KfW-ի կողմից հանդիսանում է ապացույցի կանխավարկած (Anscheinsbeweis):

 

7. Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից տրամադրված երաշխիքը

KfW-ը հանդես կգա վճարման պահանջներով սույն Համաձայնագրի ներքո, որը երաշխավորված է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից նախքան առաջին հատկացումը:

 

8. Անօրինականություն

Եթե որևէ կիրառելի իրավասությունում KfW-ի համար անօրինական է դառնում սույն Համաձայնագրով նախատեսված իր պարտավորություններից ցանկացածի կատարումը, կամ ֆինանսավորումը կամ Վարկի շարունակական տրամադրումը, ապա Վարկառուն ծանուցվում է KfW-ի կողմից, որ

(a) իր պարտավորությունը անմիջապես չեղյալ կհամարվի, և

(b) Վարկառուն ամբողջությամբ կմարի Վարկը Տոկոսագումարի Ժամանակահատվածի վերջին օրը, որի ընթացքում KfW-ը ծանուցել է Վարկառուին, կամ եթե լինի ավելի վաղ, ծանուցման մեջ KfW-ի կողմից սահմանված ամսաթվի վերաբերյալ կտեղեկացվի Վարկառուին (ոչ ավելի վաղ, քան օրենքով թույլատրված ցանկացած կիրառելի արտոնյալ ժամկետի վերջին օրը): Կասկածից խուսափելու համար սույնով որևէ չեղարկում ենթակա կլինի Հոդվածի 2.6-ի և սույնով Վարկի ցանկացած մարում, որը հանդիսանում է վաղաժամ մարում և ենթակա կլինի Հոդված 5.4 c)-ում և d)-ում սահմանված դրույթներին:

 

9. Ծախսեր և պետական վճարներ

9.1 Մասհանումների կամ պահումների բացառում. Վարկառուն կկատարի սույն Համաձայնագրի ներքո բոլոր վճարումները առանց որևէ մասհանումների` հարկերի, այլ պետական վճարների կամ այլ ծախսերի դիմաց: Եթե Վարկառուն օրենքով կամ որևէ այլ պատճառներով պարտավորված է վճարումներից կատարել նմանատիպ որևէ մասհանում կամ պահում, Վարկատուի կողմից կատարվող վճարումների չափը կավելացվի այն գումարի չափով, որն անհրաժեշտ է` ապահովելու KfW-ի կողմից սույն Համաձայնագրի ներքո սահմանված պարտավորությունները ողջ ծավալով` հարկերի և այլ վճարների մասհանումից հետո:

9.2 Ծախսեր. Վարկառուն կհոգա Վարկի հատկացումների և մարումների հետ կապված բոլոր ծախսերը, մասնավորապես փոխանցման և բանկային գործարքների ծախսերը (ներառյալ` փոխարկման վճարները), ինչպես նաև սույն Համաձայնագրի և սույն Համաձայնագրի հետ կապված ցանկացած այլ փաստաթղթի սպասարկման և իրականացման կապակցությամբ գոյացող բոլոր ծախսերը, ինչպես նաև սույնից բխող բոլոր իրավունքները:

9.3 Հարկեր և այլ վճարներ. Վարկառուն կվճարի սույն Համաձայնագրի կնքման և իրագործման կապակցությամբ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից դուրս գոյացող բոլոր հարկերն ու այլ պետական վճարները: Եթե այսպիսի հարկերը և վճարները գոյանում են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, Վարկառուն կվճարի դրանք միայն այն չափով, որով դրանք գոյացել են Վարկառուի նախաձեռնությամբ: Եթե KfW-ը առաջադրի այսպիսի հարկեր կամ վճարներ, Վարկառուն պետք է փոխանցի դրանք առանց հապաղման KfW-ի` սույնի Հոդված 6.3-ում նշված հաշվին կամ որևէ այլ նմանատիպ հաշվի, ըստ KfW-ի մասնավորեցման:

9.4 Ավելացված ծախսեր. Վարկառուն պետք է անհապաղ կերպով KfW-ի պահանջով վերաֆինանսավորի ցանկացած և բոլոր նմանատիպ Ավելացված Ծախսերը (ինչպես սահմանված է ստորև), որոնք ծագել են Վարկի կապակցությամբ հետևյալի արդյունքում.

a) Սույն Համաձայնագրի կնքումից հետո KfW-ի կողմից բավարարման ենթակա իրավական պահանջներում կամ այդ պահանջների մեկնաբանության կամ կիրառման մեջ որևէ փոփոխություն, կամ

b) Կենտրոնական բանկի, բանկային կամ կապիտալ շուկայի վերահսկիչ մարմնի կամ ֆինանսական կամ այլ պաշտոնական մարմնի պահանջի բավարարում, որն ուժի մեջ է մտել սույն Համաձայնագրի կնքումից հետո:

 

«Ավելացված Ծախսերն» են`

i) KfW-ի լրացուցիչ կամ ավելացված ծախսերը,

ii) KfW-ի սեփական կապիտալի շահութաբերության նվազումը, կամ

(iii) KfW-ին Վարկառուի կողմից ունեցած պարտքի կրճատումը,

պայմանով, որ այս ծախսերը և կրճատումները կատարվում են Վարկի կապակցությամբ: Գերմանիայում KfW-ի եկամուտից և շահույթից գանձվող հարկերը հաշվի չեն առնվում Ավելացված ծախսերի որոշման ժամանակ:

KfW-ը կտեղեկացնի Վարկառուին Ավելացված ծախսերի չափի և պատճառների մասին և Վարկառուի խնդրանքով կներկայացնի վերաֆինանսավորման ենթակա գումարի չափի հաշվարկը խելամիտ մանրակրկտությամբ:

 

10. Հատուկ պարտավորություններ

10.1 Ծրագրի իրականացում և հատուկ տեղեկատվություն. Վարկառուն

a) կպատրաստի, կիրականացնի, կգործարկի և կսպասարկի Ծրագիրը խելամիտ ֆինանսական և տեխնիկական աշխատակարգերի համաձայն և էապես համաձայն Ծրագիրն Իրականացնողի և KfW-ի միջև համաձայնեցված Ծրագրի գաղափարի համապատասխան,

b) ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքների նախապատրաստումն ու վերահսկողությունը կհանձնարարի անկախ, որակյալ խորհրդատու ինժեներների կամ խորհրդատուների, իսկ Ծրագրի իրականացումը` որակյալ ընկերությունների,

c) կշնորհի Վարկից ֆինանսավորվող (սույն Հոդված 11.1 b) ենթակետի համաձայն) ապրանքների և ծառայությունների պայմանագրերը` նախապես հայտարարված միջազգային մրցույթի արդյունքում, բացառությամբ սարքավորումների շահագործման և տեխնիկական սպասարկման, ինչպես նաև պահեստամասերի վերաբերյալ պայմանագրերի համար, որոնք պետք է շնորհվեն նախապես հայտարարված տեղական մրցույթի արդյունքում,

d) կապահովի Ծրագրի լիարժեք ֆինանսավորումը և KfW-ի պահանջով, վերջինիս կտրամադրի ապացույց, որը ցույց է տալիս, որ սույն Վարկից չվճարված ծախսերը մարված են, և

e) կվարի հաշվապահությունը կամ կպատվիրի հաշվապահությունը վարելն այնպես, որ անվերապահորեն ցույց տրվեն Ծրագրի համար պահանջվող բոլոր ապրանքների և ծառայությունների համար կատարված բոլոր ծախսերը և հստակորեն հատկորոշվեն սույն Վարկից ֆինանսավորվող ապրանքները և ծառայությունները,

f) հնարավորություն կտա KfW-ին և նրա գործակալներին ցանկացած ժամանակ ստուգել այս հաշվապահական գրքերն ու գրանցումները և ցանկացած ու բոլոր այլ փաստաթղթերը, որոնք վերաբերում են Ծրագրի իրականացմանը և դրա գործողություններին, և այցելել Ծրագրի և դրան վերաբերող բոլոր կայանքները,

g) KfW-ին կտրամադրի Ծրագրի վերաբերյալ և դրա հետագա առաջընթացի վերաբերյալ ցանկացած և ողջ տեղեկատվությունն ու փաստաթղթերը, ըստ KfW-ի պահանջի,

h) անհապաղ և իր սեփական նախաձեռնությամբ

(i) KfW-ին կփոխանցի Վարկառուի կողմից ՏՀԶԿ-ից կամ դրա անդամների` այսպես կոչված «Պաշտոնական զարգացման աջակցության ազատ վարկերի թափանցիկության համաձայնագրի» ներքո ցանկացած հարցում, որը կհաջորդի Վարկից ֆինանսավորվող ապրանքների և ծառայությունների համար պայմանագրերի շնորհմանը և կհամաձայնեցնի KfW-ի հետ այսպիսի ցանկացած հարցմանը տրվող պատասխանը,

(ii) KfW-ին կտեղեկացնի ցանկացած և բոլոր հանգամանքների մասին, որոնք խոչընդոտում կամ լրջորեն վտանգում են Ծրագրի իրականացումը, դրա գործողությունները կամ նպատակը, և

i) չի մտնի ցանկացած գործարքի մեջ կամ զբաղվի Ծրագրի հետ կապված որևէ այլ գործունեությամբ, որը կարող է համարվել արտաքին առևտուրը կամ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի, Եվրոպական Միության կամ Գերմանիայի Դաշնային Հանրապետության այսպես կոչված ֆինանսական պատժամիջոցները կարգավորող էմբարգոների խախտում:

10.2 Ծրագրի իրականացման մանրամասները. Վարկառուն, այս դեպքում ի դեմս Ծրագիրն Իրականացնող Միավորի, և KfW-ը կորոշեն սույն Հոդված 10.1-ին վերաբերող մանրամասները Առանձին համաձայնագրով:

10.3 Համապատասխանությունը. Վարկառուն կապահովի, որ Ծրագրի պատրաստման և իրականացման համար լիազորված անձինք, որոնք շնորհում են ֆինանսավորվող ապրանքների և ծառայությունների պայմանագրերն և պահանջում են Վարկի գումարները, այս գործողությունների կապակցությամբ չեն պահանջում, ընդունում, կատարում, շնորհում, խոստանում կամ ընդունում խոստումներ անօրինական վճարումների կամ այլ արտոնությունների մասին:

10.4 Ապրանքների փոխադրումը. Կառավարության Համաձայնագրում սահմանված դրույթները, որոնք հայտնի են Վարկառուին, կկիրառի Վարկի ներքո ֆինանսավորվող ապրանքների փոխադրման նկատմամբ

10.5 Հավասար դասակարգումը. Վարկառուն երաշխավորում և հայտարարում է, որ սույն Համաձայնագրի ներքո իր պարտավորությունները դասվում են և կսպասարկվեն առնվազն pari passu (հավասար պայմանների) սկզբունքով բոլոր այլ չերաշխավորված և չստորադասված Արտաքին Պարտքի հետ, իսկ Վարկառուն օրենքով թույլատրվող չափով կապահովի, որ այս դասակարգումը նաև իրականացվում է բոլոր հետագա չերաշխավորված և չստորադասված Արտաքին Պարտքերի համար: Սույն Համաձայնագրում «Արտաքին Պարտք» նշանակում է Վարկառուի պարտավորություն, որը (i) կառավարվում է օրենքի համակարգով, որն այլ է, քան Վարկառուի օրենքը, կամ (ii) ենթակա է վճարման այն արժույթով, որն այլ է, քան Վարկառուի երկրի արժույթը, կամ (iii) վճարման ենթակա է իրավաբանական, պետական գրանցում ունեցող, ռեզիդենտ անձի կամ նրա գլխավոր գրասենյակին կամ բիզնես գործունեության վայրին, որը գտնվում է Վարկառուի երկրից դուրս:

10.6 Վճարներ. Վարկառուն չի ստեղծի կամ թույլ չի տա առանց KfW-ի նախնական համաձայնության որևէ վճարների գոյացում Ծրագրի ակտիվներից: Սույն Համաձայնագրում «Վճար» նշանակում է ցանկացած հիփոթեքի վերածում, գրավադրում, գույքի վրա կալանք դնելու իրավունք, գանձում, նշանակում կամ փոխանցում անվտանգության, հիպոթեքի կամ գրավադրման իրավունքի անվտանգության և ցանկացած այլ համաձայնության կամ պայմանավորվածության միջոցով, որի ազդեցությունը անվտանգության կամ ցանկացած իրավունքի ապահովումն է, որը տալիս է վճարման նկատմամբ առաջնահերթություն` կապված ցանկացած անձի որևէ պարտավորության հետ:

 

Այս պարտավորությունը չի կիրառվում.

a) Սույն Համաձայնագրի ստորագրման ժամանակ գոյություն ունեցող Ծրագրի ակտիվների վրա կամ արդեն համաձայնեցված և մինչև Համաձայնագրի ստորագրումը KfW-ին տեղեկացված վճարների նկատմամբ,

b) Ծրագրի ակտիվների վրա այն վճարների նկատմամբ, որոնք սովորաբար գոյացել են մատակարարների կամ այլ ծառայություններ մատուցողների նկատմամբ պարտավորությունների (բացառությամբ վարկային պարտավորությունների) երաշխավորման (օրինակ` արդյունաբերությունում սովորութային իրավունքների և գրավի նկատմամբ օրինական իրավունքների պահպանման) նպատակով իրավական կամ

c) որևէ այլ սովորութային պայմանագրային կարգավորումների ներքո բիզնեսի բնականոն վարման ընթացքում, կամ այն Վճարների նկատմամբ, որոնք արդեն առկա էին Ծրագրի ակտիվների ձեռքբերման ժամանակ, պայմանով, որ այս Վճարները հանվեն ձեռքբերումից հետո երեք ամսվա ընթացքում:

Եթե Վարկառուն որևէ երրորդ կողմի շնորհում է երաշխիք կամ որևէ այլ իրավունք, որը հնարավորություն է տալիս այսպիսի երրորդ կողմին պահանջել Ծրագրի որևէ ակտիվների, գույքի կամ եկամուտների նկատմամբ հայցերի արտոնյալ բավարարում, KfW-ը կարող է տալ իր համաձայնությունը կախված Վարկառուից և/կամ Ծրագիրն Իրականացնողից, որը նաև KfW-ին կտրամադրի (լրացուցիչ) երաշխիք այն նույն մակարդակով, որը հավասարապես և համամասնորեն երաշխավորում է KfW-ի հայցերն ընդդեմ Վարկառուի սույն Վարկային համաձայնագրի ներքո:

10.7 Ակտիվների վաճառքը. Առանց KfW-ի նախնական համաձայնության Վարկառուն իրավունք չունի վաճառել Ծրագրի որևէ ակտիվ:

 

11. Համաձայնագրի դադարեցում

11.1 Դադարեցման պատճառները. KfW-ը կարող է կիրառել սույն Հոդված 11.2-ում սահմանված իրավունքները (դադարեցման համար պատճառ հանդիսացած դեպքի իրավական հետևանքներ), եթե ի հայտ է գալիս այնպիսի մի հանգամանք, որը բավարար պատճառ է հանդիսանում (Wichtiger Grund): Այստեղ ներառվում են, մասնավորապես, հետևյալ հանգամանքները.

a) Վարկառուն ժամանակին չի կատարում KfW-ի առջև ունեցած վճարման պարտավորությունները,

b) Խախտվում են սույն Համաձայնագրի ներքո կնքվելիք Վարկային համաձայնագրի կամ Առանձին համաձայնագրի ներքո, ինչպես նաև սույն Համաձայնագրին ի լրումն որևէ այլ իրավական ուժ ունեցող համաձայնագրեր,

c) Սույն Համաձայնագիրը կամ դրա որևէ հատվածը այլևս իրավական ուժ չունի Վարկառուի կամ Ծրագիրն Իրականացնողի համար կամ չի կարող այլևս կիրառվել Վարկառուի կամ Ծրագիրն Իրականացնողի դեմ,

d) Ցանկացած դեկլարացիա, հաստատում, տեղեկատվություն, ներկայացում կամ երաշխիք, որը KfW-ը համարում է էական Վարկի շնորհման և շարունակական տրամադրման համար, իրականում կեղծ է, ապակողմնորոշիչ կամ թերի.

e) ի հայտ են գալիս այլ արտակարգ հանգամանքներ, որոնք հետաձգում կամ խոչընդոտում են սույն Համաձայնագրի ներքո պարտավորությունների կատարումը,

f) Ծրագիրն Իրականացնողը չի կարողանում ապացուցել, որ Վարկային միջոցները ծախսվել են նշված նպատակով, կամ

g) Վարկառուն դադարեցնում է իր վճարումները ցանկացած վարկատուին, որն անվճարունակ է, կամ սկսում է բանակցություններ Վարկառուի մեկ կամ ավելի վարկատուների հետ չմարված պարտքերի սառեցման, կասեցման, վճարումների հետաձգման կամ պարտքի սպասարկումը դադարեցնելու մասին:

11.2 Դադարեցման համար պատճառ հանդիսացած դեպքի իրավական հետևանքները. Եթե սույն Հոդված 11.1-ում նշված դեպքերից որևէ մեկը տեղի է ունեցել, KfW-ը կարող է անհապաղ կերպով կասեցնել սույն Համաձայնագրի ներքո կատարվող հատկացումները: Եթե այդ խնդիրը չի լուծվում հնգօրյա ժամկետում (սույն Հոդված 11.1 a) ենթակետի -ի դեպքում) կամ սույն Հոդված 11.1-ի մնացած բոլոր դեպքերում KfW-ի կողմից սահմանված ժամանակահատվածում, որն այնուամենայնիվ, պետք է լինի առնվազն 30 օր, KfW-ը կարող է չեղյալ համարել սույն Համաձայնագիրը ամբողջովին կամ մասնակիորեն այնպիսի հետևանքներով, որ սույն Համաձայնագրի ներքո նրա պարտավորությունները դադարեցվեն, և KfW-ը կարող է պահանջել Չմարված Վարկի գումարի ամբողջական կամ մասնակի անհապաղ մարումը` կուտակված տոկոսադրույքներով և սույն Համաձայնագրի ներքո մնացած պարտավորություններով: Սույն Համաձայնագրի հոդվածներ 6.5-ը և 6.6-ը կիրառելի են արագացված վճարումների նկատմամբ` համապատասխան փոփոխություններով:

11.3 Վնասների փոխհատուցում. Եթե սույն Համաձայնագիրը դադարեցվի լիովին կամ մասամբ, Վարկառուն պետք է վճարի Չընդունման փոխհատուցումը ըստ Հոդված 2.6-ի և/կամ Կանխավճարի փոխհատուցումը ըստ Հոդված 5.4 c) ենթակետի:

 

12. Ներկայացուցչությունը և հայտարարությունները

12.1 Վարկառուի ներկայացուցչությունը. Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարը և այն անձինք, որոնք կնշանակվեն նախարարի կողմից KfW-ի հետ աշխատանքի համար և կլիազորվեն նախարարի կողմից վավերացված ստորագրության նմուշներով, կներկայացնեն Վարկառուին սույն Համաձայնագրի իրագործման ընթացքում: Ծրագիրն Իրականացնող Միավորի Հանձնաժողովի Նախագահը և այն անձինք, որոնք կնշանակվեն նրա կողմից KfW-ի հետ աշխատանքի համար և կլիազորվեն նրա կողմից վավերացված ստորագրության նմուշներով, կներկայացնեն Վարկառուին սույն Համաձայնագրի իրագործման ընթացքում: Ներկայացուցչական լիազորությունների ժամկետը չի լրանա, մինչև նրա` այդ պահի դրությամբ հաստատված Վարկառուի ներկայացուցիչներից բացահայտ արտահայտված հրաժարականը չստացվի KfW-ի կողմից:

12.2 Հասցեներ. Սույն Համաձայնագրի փոփոխությունները, և Համաձայնագրի կապակցությամբ հայտարարությունները և ծանուցումները պետք է արվեն գրավոր կերպով: Դրանք պետք է ուղարկվեն բնագիր օրինակով կամ - բացառությամբ հատկացումների մասին դիմումների - ֆաքսով: Սույն Համաձայնագրի կապակցությամբ արված ցանկացած կամ բոլոր հայտարարությունները կամ ծանուցումները պետք է ուղարկվեն հետևյալ հասցեներին.

 

    KfW-ին`       KfW

                  Փոստարկղ 11 11 41

                  60046 Մայնի Ֆրանկֆուրտ

                  Գերմանիա

                  Ֆաքս. +49 69 7431-2944

 

Վարկառուին`  Հայաստանի Հանրապետություն

Ֆինանսների նախարարություն

Հանրապետության Հրապարակ,

Մելիք Ադամյան 1,

0010 Երևան

Հայաստանի Հանրապետություն

Ֆաքս: +37411 800 132

 

    Ծրագիրն       ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտե

Իրականացնողը. Վարդանանց փող., 13ա

0010 Երևան

Հայաստանի Հանրապետություն

Ֆաքս: 374 10 540603

13. Ծրագրի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը և փոխանցումը

13.1 Ծրագրի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը KfW-ի կողմից:

Զարգացման ոլորտում համագործակցության առավելագույն թափանցիկության և արդյունավետության միջազգայնորեն ընդունված սկզբունքների համաձայն KfW-ը հրապարակում է Ծրագրի և դրա ֆինանսավորման մասին ընտրված տեղեկատվությունը (ներառյալ գնահատման զեկույցները) համաձայնագրի ստորագրմանը նախորդող բանակցությունների փուլում, Ծրագրին վերաբերող համաձայնագրի (համաձայնագրերի) իրագործման փուլում և համաձայնագրերի կնքումից հետո (այսուհետ` «Ողջ ընթացքում»):

Տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է KfW Զարգացման Բանկի կայքում (https://www.kfw-entwicklungsbank.de):

Ծրագրի և դրա ֆինանսավորման մասին տեղեկատվության հրապարակումը (կամ KfW-ի կամ երրորդ անձանց կողմից ըստ ստորև նշված Հոդված 13.3-ի) չի ներառում որևէ համաձայնագրային փաստաթուղթ կամ որևէ զգայուն ֆինանսական կամ բիզնեսին առնչվող մանրակրկիտ տեղեկատվություն Ծրագրում ներառված կողմերի կամ դրա ֆինանսավորման վերաբերյալ, ինչպես օրինակ`

a) Ներքին ֆինանսական տվյալների մասին տեղեկատվություն,

b) Բիզնես ռազմավարություններ,

c) Ներքին կորպորատիվ ուղեցույցեր և զեկույցներ,

d) Ֆիզիկական անձանց մասին անձնական տվյալներ,

e) Կողմերի ֆինանսական դիրքի վերաբերյալ KfW-ի ներքին վարկանիշը:

13.2 Ծրագրին առնչվող տեղեկատվության փոխանցումը երրորդ անձանց (ներառյալ տեղեկատվության հրապարակումը երրորդ անձանց կողմից)

KfW-ը ներկայացնում է Ծրագրի և դրա Ողջ ընթացքում ֆինանսավորման մասին ընտրված տեղեկատվությունը ներքոհիշյալ անձանց` մասնավորապես ապահովելու թափանցիկությունը և արդյունավետությունը

a) KfW-ի մասնաճյուղերին;

b) Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը և դրա իրավասու մարմիններին, պաշտոնյաներին, հաստատություններին, գերատեսչություններին կամ սուբյեկտներին,

c) Այլ իրականացնող կազմակերպություններին, որոնք ներառված են գերմանական երկկողմ զարգացման համագործակցության մեջ, մասնավորապես Deutsche Gesellschaft fur Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH,

d) Միջազգային կազմակերպություններին կամ նրանց անդամներին, որոնք մասնակցում են վիճակագրական տվյալների հավաքմանը, հատկապես Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպությունը (ՏՀԶԿ) և դրա անդամները:

 

13.3 Ծրագրին առնչվող տեղեկատվության փոխանցումը երրորդ անձանց և վերջիններիս կողմից դրա հրապարակումը: Բացի այդ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը խնդրել է KfW-ին` Ծրագրի և Ողջ ընթացքում դրա ֆինանսավորման վերաբերյալ ընտրված տեղեկատվությունը ներկայացնել հետևյալ անձանց, որոնք կհրապարակեն տեղեկատվության հատվածներն ըստ նպատակայնության.

a) Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը Միջազգային աջակցության թափանցիկության նախաձեռնության նպատակներով (http://www.bmz.de/de/was_wir_machen/wege/transparenz-fuer-mehr-Wirksamkeit /index.html);

b) Գերմանիայի Առևտրի և Ներդրումների գործակալությանը` շուկայի հետազոտության տեղեկատվության նպատակներով (http://www.gtai.de/GTAI/Navigation/DE/trade.FOO)

c) ՏՀԶԿ-ին` կատարողականի մասին հաշվետվությունների նպատակով, զարգացման ոլորտում համագործակցության համատեքստում (http://stats.oecd.org/),

d) Զարգացան Գնահատման Գերմանական Ինստիտուտին (DEval) ընդհանրապես Գերմանիայի զարգացման համագործակցությունը գնահատելու նպատակով` ապահովելու թափանցիկությունը և արդյունավետությունը (http://www.deval.org/de/),

13.4 Ծրագրին առնչվող տեղեկատվության փոխանցումը երրորդ անձանց (ներառյալ վերջիններիս կողմից դրա հրապարակումը): KfW-ը իրեն իրավունք է վերապահում փոխանցել (այդ թվում նաև հրապարակման նպատակներով) Ծրագրի և Ողջ ընթացքում դրա ֆինանսավորման մասին տեղեկատվությունը այլ երրորդ անձանց` պաշտպանելու իր օրինական շահերը

Տեղեկատվությունը չի փոխանցվում այլ երրորդ կողմերի, եթե Վարկառուի և/կամ Ծրագիր Իրականացնողի չփոխանցվող տեղեկատվության հետ կապված օրինական շահերը գերակշռում են KfW-ի` այդ տեղեկատվության փոխանցման առումով ունեցած շահերը: Վարկառուի օրինական շահերը մասնավորապես ներառում են Հոդված 13.1-ում նշված զգայուն տեղեկատվության գաղտնիությունը, որի հրապարակման հնարավորությունը բացառվում է:

Բացի այդ, KfW-ը իրավունք ունի փոխանցել տեղեկատվություն երրորդ կողմերի, եթե սա անհրաժեշտ է օրենսդրական կամ կանոնակարգային պահանջներով, կամ եթե դա պահանջվում է հայցեր ներկայացնելու կամ պաշտպանելու հայցեր կամ այլ օրինական իրավունքներ դատարանում կամ պաշտոնական վարույթում:

 

14. Ընդհանուր դրույթներ

14.1 Բանկային օր. Երբ սույն Համաձայնագրում հղում է արվում «Բանկային օրվան», սա նշանակում է շաբաթ և կիրակի օրերից այլ մեկ օր, երբ Մայնի Ֆրանկֆուրտում, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում բաց են առևտրային բանկերը սովորական բիզնես գործառությունների համար:

14.2 Կատարման վայր. Սույն Համաձայնագրի ներքո բոլոր պարտավորությունների կատարման վայրը Մայնի Ֆրանկֆուրտն է, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

14.3 Մասնակի անվավերություն և բացթողումներ. Եթե սույն Համաձայնագրի որևէ դրույթ անվավեր է կամ կորցնում է իր վավերականությունը, կամ եթե կա բացթողում սույն Համաձայնագրի դրույթներից որևէ մեկում, դա չի ազդի մնացած դրույթների վավերականության վրա: Սույն Համաձայնագրի կողմերը կփոխարինեն ցանկացած անվավեր դրույթ իրավական տեսանկյունից վավերականով, որը հնարավորինս մոտ է անվավեր դրույթի ոգուն և նպատակին: Կողմերը կլրացնեն դրույթներում առկա բացերը իրավական տեսանկյունից վավերական դրույթներով, որոնք հնարավորինս մոտ են սույն Համաձայնագրի ոգուն և նպատակին:

14.4 Գրավոր եղանակով. Սույն Համաձայնագրի ցանկացած լրացում և փոփոխություններ պետք է կատարվի գրավոր կերպով: Կողմերը կարող են հրաժարվել գրավոր եղանակի պահանջից միայն գրավոր կերպով:

14.5 Նշանակում. Վարկառուն չի կարող նշանակել կամ փոխանցել, գրավ դնել կամ հիպոթեքի վերածել սույն Վարկային Համաձայնագրից բխող որևէ պահանջ:

14.6 Կիրառելի օրենք. Սույն Համաձայնագիրը կառավարվում է գերմանական օրենսդրությամբ:

14.7 Վաղեմության ժամկետ. Սույն Համաձայնագրի ներքո բոլոր պահանջները ժամկետանց են դառնում այն տարվա ավարտից հինգ տարի անց, երբ առաջանա նմանօրինակ պահանջ և որի ընթացքում KfW-ը իրազեկված լինի այսպիսի պահանջ ձևավորող հանգամանքների մասին կամ կարող է իրազեկված լինել դրանք մասին ծայրահեղ անփութության բացառման պարագայում:

14.8 Հրաժարում անձեռնմխելիությունից. Եթե և քանի դեռ Վարկառուն կարող է հիմա կամ ապագայում ընդդատության որևէ վայրում պահանջել իր կամ իր ակտիվների անձեռնմխելիությունը և քանի դեռ դատական մարմինը Վարկառուին և նրա ակտիվներին շնորհում է անձեռնմխելիություն դատաքննությունից, կատարումից, կալանքից կամ այլ իրավական գործընթացներից, Վարկառուն անդառնալիորեն համաձայնում է հրաժարվել այսպիսի անձեռնմխելիությունից սույն Վարկային համաձայնագրից բխող կամ դրան առնչվող պահանջներից ամբողջ ծավալով, որը թույլատրելի է ընդդատության տվյալ վայրի օրենքներով:

14.9 Իրավական վեճեր.

Արբիտրաժ. Սույն Վարկային համաձայնագրից բխող կամ դրան առնչվող բոլոր վեճերը կլուծվեն բացառապես և վերջնականապես միջնորդ դատարանում: Այս առումով կկիրառվի հետևյալը.

i) Միջնորդ դատարանը կազմված կլինի մեկ կամ երեք միջնորդ դատավորներից, որոնք կնշանակվեն և կգործեն համաձայն Առևտրի Միջազգային Պալատի Արբիտրաժի Կանոնների, որոնք կիրառելի են ժամանակ առ ժամանակ:

ii) Արբիտրաժի վարույթը կիրականացվի Մայնի Ֆրանկֆուրտում: Վարույթի լեզուն կլինի անգլերենը:

 

15. Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում և դառնում վավեր բոլոր կողմերի կողմից ստորագրման օրը:

 

Կազմված է 3 բնօրինակով անգլերեն:

Մայնի Ֆրանկֆուրտ, ____ օրը _______ ամիս 2017թ.

ի դեմս KfW-ի

 

    __________________     ___________________

    Անուն                   Անուն

    Պաշտոն/Գործառույթ       Պաշտոն/Գործառույթ

 

Երևան, ___ օրը _______ ամիս 2017թ.

Հայաստանի Հանրապետություն

ի դեմս Ֆինանսների Նախարարության

 

___________________

Անուն

Պաշտոն/Գործառույթ

 

Երևան,____ օրը _______ ամիս 2017թ.

Հայաստանի Հանրապետություն

ԷԵԲՊՆ Ջրային Տնտեսության

Պետական Կոմիտե

 

___________________

Անուն

Պաշտոն/Գործառույթ

 

Հավելված 1

Հատկացումների ժամանակացույց

 

Հնարավորինս արագ հատկացումների ժամանակացույցը

 

Մինչև հատկացումների յուրաքանչյուր ժամանակահատվածի ավարտը («Ժամկետի ավարտին ուժի մեջ մտնելու ամսաթիվը» համաձայն ստորև բերված ցանկի) Վարկառուն կարող է խնդրել հատկացումները կատարել միայն մինչև այն մակարդակը, որը չի գերազանցում հետևյալ աղյուսակում մասնավորեցված հատկացումների կուտակային հանրագումարը:

 

.__________________________________________________________________.

|Ժամկետ|Ժամկետի սկսման  |Ժամկետի ավարտին |Առավելագույն գումարը, որ |

|      |ուժի մեջ մտնելու|ուժի մեջ մտնելու|կարող է հատկացվել ժամկետի|

|      |ամսաթիվ (ներառ.)|ամսաթիվ (ներառ.)|ավարտին (կուտակային)     |

|      |                |                |(բոլոր թվերը` եվրոյով)   |

|______|________________|________________|_________________________|

|1     |30.12.2017      |01.01.2018      |                    00.00|

|______|________________|________________|_________________________|

|2     |01.01.2018      |01.07.2018      |             2,775,000.00|

|______|________________|________________|_________________________|

|3     |01.07.2018      |01.01.2019      |             5,550,000.00|

|______|________________|________________|_________________________|

|4     |01.01.2019      |01.07.2019      |             9,250,000.00|

|______|________________|________________|_________________________|

|5     |01.07.2019      |01.01.2020      |            13,875,000.00|

|______|________________|________________|_________________________|

|6     |01.01.2020      |01.07.2020      |            17,575,000.00|

|______|________________|________________|_________________________|

|7     |01.07.2020      |31.12.2022      |            18,500,000.00|

.__________________________________________________________________.

 

Հավելված 2

Տոկոսագումարի փոփոխման համար

դիմումի նմուշ

 

KfW

Փոստարկղ 11 11 41

60046 Մայնի Ֆրանկֆուրտ/Գերմանիա

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

 

Տոկոսագումարի փոփոխման համար դիմում ______________

Վարկային Համաձայնագրի ամսաթիվ` ___________________

Վարկի գումար` ____________________________________

 

Համաձայն Վարկային Համաձայնագրի Հոդված 4.1 c) կետի (ii) ենթակետի` մենք խնդրում ենք Ձեզ վերոնշյալ վարկի համար փոփոխել Լողացող Տոկոսադրույքը Հաստատուն Տոկոսադրույքի Էֆեկտիվության ամսաթվից սկսած ________, որը համաձայն Վարկային Համաձայնագրի Հոդված 4.3-ի համարվում է Վճարման Օրը:

 

Հավելված 3

Վարկառուի իրավախորհրդատուի

իրավաբանական կարծիքի ձևաչափ

 

Ծանոթություն. Համապատասխանաբար ուղղել «ԵՐԿՐԻ Հանրապետություն»/ «Հանրապետություն»:

 

[Իրավախորհրդատուի ձևաթուղթը]

 

    KfW                                 ________________

                                           (ամսաթիվ)

Բաժին [_____]
[____________________]-ին Պալմենգարտենշտրասե 5-9 Փոստարկղ 11 11 41 60325 Մայնի Ֆրանկֆուրտ/Գերմանիա

 

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

 

Վարկային Համաձայնագիրը, թվագրված _______________, որը կազմվել է KfW-ի և _______________ («Վարկառու») միջև _______________,000.000 եվրոն չգերազանցող չափով

 

Հարգելի պարոնայք,

 

Ես ԵՐԿՐԻ [Արդարադատության նախարարը] [իրավախորհրդատուն] [_______________ (խնդրեմ նշեք նախարարության կամ որևէ այլ գերատեսչության անվանումը) իրավաբանական վարչության պետն] եմ: Ես այս գործառույթով հանդես եմ գալիս _____ թվագրված Վարկային համաձայնագրի («Վարկային համաձայնագիր») կապակցությամբ, որը կազմվել է Վարկառուի և ձեր միջև` ձեր կողմից Վարկառուին շնորհվելիք __________000.000 եվրոն չգերազանցող գումարի չափով Վարկի առնչությամբ:

 

1. ՈՒսումնասիրված փաստաթղթերը

Ես ուսումնասիրել եմ.

1.1 Վարկային համաձայնագրի իսկական ստորագրված բնօրինակը,

1.2 Վարկառուի սահմանադրական/հիմնական փաստաթղթերը, մասնավորապես.

(a) ԵՐԿՐԻ Հանրապետության Սահմանադրությունը, թվագրված __________, պատշաճ կերպով հրապարակված __________թ., համար _____, էջ _____, լրամշակումներով;

(b) Օրենք(ներ) համար _____ թվագրված __________, պատշաճ կերպով հրապարակված __________թ., համար _____, էջ _____, լրամշակումներով [Այստեղ, առկայության դեպքում, լրացրեք օրենքները (օրինակ` բյուջետային օրենքները), որոնք վերաբերում են ԵՐԿՐԻ Հանրապետության կողմից գումարների փոխառմանը ];

(c) ____________________ [այստեղ հղում արեք այլ փաստաթղթերի, օրինակ` ԵՐԿՐԻ կառավարական կամ վարչական մարմինների որոշումներին, որոնք վերաբերում են ԵՐԿՐԻ կողմից առհասարակ վարկային համաձայնագրեր կնքելուն կամ տվյալ Վարկային համաձայնագրի կնքմանը]; և

(d) ԵՐԿՐԻ Հանրապետության Կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև Ֆինանսական Համագործակցության Համաձայնագիրը, թվագրված __________թ. («Համագործակցության Համաձայնագիր»),

և այն այլ օրենքները, կանոնակարգերը, հավաստագրերը, արձանագրությունները, գրանցումները և փաստաթղթերը, որոնց քննությունը ես համարել եմ անհրաժեշտ կամ ցանկալի: Ի լրումն, ես կատարել եմ սույն եզրակացության տրամադրման նպատակով, իմ կարծիքով, բոլոր անհրաժեշտ կամ ցանկալի ուսումնասիրությունները:

 

2. Եզրակացություն

 

Վարկային համաձայնագրի Հոդված _____-ի նպատակին հետամուտ` ես եզրակացնում եմ, որ ԵՐԿՐԻ Հանրապետության օրենսդրության ներքո այս պահի դրությամբ.

2.1 Համաձայն Սահմանադրության Հոդված _____-ի / _______________ մասին օրենքի Հոդված _____-ի [մասնավորեցրեք ըստ անհրաժեշտության] Վարկառուն իրավասու է կնքել Վարկային համաձայնագիրը և ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ քայլերը` հաստատելու Վարկային համաձայնագրի իրագործումը, արդյունքների ստացումն ու գործողությունների կատարումը, մասնավորապես հետևյալի միջոցով.

(a) ԵՐԿՐԻ Հանրապետության խորհրդարանի կողմից ընդունված օրենք(ներ) համար __________ թվագրված __________, որոնք վավերացնում են Վարկային համաձայնագիրը/հաստատում են Վարկային համաձայնագրի իրագործումը, արդյունքների ստացումն ու կատարումը Վարկառուի/ ____________________ [լրացրեք խնդրեմ ըստ անհրաժեշտության] կողմից,

(b) Նախարարների Կաբինետի/ հանրային վարկային կոմիտեի կողմից ընդունված _________________________ [լրացրեք խնդրեմ ԵՐԿՐԻ կառավարական կամ վարչական մարմիններն, ըստ անհրաժեշտության] Որոշում(ներ) համար __________ թվագրված __________,

(c) _______________ [հղում արեք խնդրեմ այլ որոշումների և այլն]:

 

2.2 Տիկին/Պարոն ____________________-ը (և Տիկին/Պարոն ____________________-ը) պատշաճ կերպով լիազորված է (են) ____________________-ով [օրինակ` օրենքով շնորհիվ իր պաշտոնի (որպես __________նախարար/ որպես __________), Կառավարության որոշումով _______________, _______________ լիազորագրով, թվագրված __________, և այլն] միանձնյա/համատեղ ստորագրել Վարկային համաձայնագիրը Վարկառուի անունից: Վարկային համաձայնագիրը, ստորագրված Տիկին/Պարոն __________________-ի կողմից (և Տիկին/Պարոն. ____________________-ի կողմից) պատշաճ կերպով իրագործվել է Վարկառուի անունից և սահմանում է Վարկառուի` իրավական ուժ ունեցող պարտավորությունները, որոնք կարող են կիրառվել նրա դեմ տվյալ երկրի օրենսդրությամբ, ըստ Համաձայնագրի պայմանների:

 

[Այլընտրանք 1 Բաժին 2.3-ի համար, կիրառելի է, երբ ի լրումն Բաժիններ 2.1-ում և 2.2-ում մասնավորեցված փաստաթղթերի, որոշ պաշտոնական լիազորություններ և այլն պետք է ձեռք բերվեն ԵՐԿՐԻ Հանրապետության օրենսդրության ներքո:]

2.3 Վարկառուի կողմից Վարկային համաձայնագրի իրագործման և կատարման համար (ներառյալ առանց սահմանափակումների Համաձայնագրով սահմանված արժույթներով Համաձայնագրի պայմանների համաձայն վճարվելիք բոլոր գումարների ձեռքբերումը և KfW-ին փոխանցումը) ձեռք են բերվել և լիովին ուժի և կիրառության մեջ են դրվել հետևյալ պաշտոնական հաստատումները, թույլտվությունները, արտոնագրերը, գրանցումները և/կամ համաձայնությունները.

(a) [Կենտրոնական բանկի / Ազգային բանկի / ____________________] ____________________ հաստատումը, թվագրված __________, համար __________;

(b) ____________________ [նախարարի / _____ __________ նախարարության] համաձայնությունը, թվագրված __________, համար __________; և

(c) ____________________ [խնդրեմ, թվարկեք ցանկացած այլ լիազորագրերը, արտոնագրերը և/կամ համաձայնությունները]:

Ոչ մի պետական մարմնի կամ գերատեսչության (ներառյալ ԵՐԿՐԻ Հանրապետության Կենտրոնական/Ազգային Բանկի) կամ դատարանի կողմից որևէ այլ պաշտոնական լիազորագիր, համաձայնություն, արտոնագիր, գրանցում և/կամ հաստատում չի պահանջվում կամ նպատակահարմար չէ` կապված Վարկառուի կողմից Վարկային համաձայնագրի իրագործման և կատարման (ներառյալ առանց սահմանափակումների Համաձայնագրով սահմանված արժույթներով Համաձայնագրի պայմանների համաձայն վճարվելիք բոլոր գումարների ձեռքբերումը և KfW-ին փոխանցումը) և Վարկային համաձայնագրի ներքո Վարկառուի պարտավորությունների վավերականության և կիրառելիության հետ:

 

[Այլընտրանք 2 Բաժին 2.3-ի համար, կիրառելի է, երբ ի լրումն Բաժիններ 2.1-ում և 2.2-ում մասնավորեցված փաստաթղթերի, ԵՐԿՐԻ Հանրապետության օրենսդրությամբ չի պահանջվում ձեռք բերել ոչ մի պաշտոնական թույլտվություն և այլն:]

2.3 Ոչ մի պաշտոնական թույլտվություն, համաձայնություն, արտոնագիր, գրանցում և/կամ հաստատում որևէ կառավարական մարմնի կամ գերատեսչության (ներառյալ ԵՐԿՐԻ Հանրապետության Կենտրոնական բանկը/Ազգային բանկը) կամ դատարանի կողմից չի պահանջվում կամ նպատակահարմար չէ` կապված Վարկառուի կողմից Վարկային համաձայնագրի իրագործման և կատարման (ներառյալ առանց սահմանափակումների Համաձայնագրով սահմանված արժույթներով Համաձայնագրի պայմանների համաձայն վճարվելիք բոլոր գումարների ձեռքբերումը և KfW-ին փոխանցումը) և Վարկային համաձայնագրի ներքո Վարկառուի պարտավորությունների վավերականության և կիրառելիության հետ:

2.4 Դրոշմատուրք կամ նմանատիպ այլ հարկ կամ տուրք չի պահանջվում վճարել Վարկային համաձայնագրի վավերականության կամ կիրառելիության կապակցությամբ:

2.5 Գերմանական օրենսդրության ընտրությունը, որով ղեկավարվում է Վարկային համաձայնագիրը և արբիտրաժի ներկայացնելը ըստ Վարկային համաձայնագրի Հոդված _____-ի վավերական են և ունեն իրավական ուժ: Վարկառուի դեմ արբիտրաժային որոշումը կճանաչվի և կկիրառվի ԵՐԿՐԻ Հանրապետությունում համաձայն հետևյալ կանոնների. ____________________ [լրացրեք կիրառելի դաշնագիրը, (եթե այդպիսին գոյություն ունի), օրինակ` 1958թ.-ի Նյու Յորքի Կոնվենցիան, և/կամ ԵՐԿՐՈՒՄ արբիտրաժային որոշումների ճանաչման և կիրառման վերաբերյալ հիմնական սկզբունքները]:

2.6 ԵՐԿՐԻ Հանրապետության դատարաններն ազատ են` կայացնելու վճիռներ Վարկային համաձայնագրում մասնավորեցված արժույթով կամ արժույթներով:

2.7 Վարկային համաձայնագրի ներքո Վարկառուի կողմից վարկ վերցնելը և Վարկառուի կողմից Վարկային համաձայնագրի իրագործումն ու կատարումը մասնավոր և առևտրային գործողություններ են, ոչ կառավարական կամ հանրային գործողություններ: Ոչ Վարկառուն, ոչ նրա սեփականություն հանդիսացող որևէ գույքը չունի արբիտրաժի, դատաքննության, կատարման, կալանքի կամ որևէ այլ իրավական գործընթացի նկատմամբ անձեռմխելիության իրավունք:

2.8 Համագործակցության Համաձայնագիրը լիարժեք ուժի մեջ է և կիրառվում է ԵՐԿՐԻ Հանրապետության սահմանադրությամբ և օրենքներով: [Համագործակցության Համաձայնագրի Հոդված 3.-ի համաձայն] [Եթե Համագործակցության Համաձայնագիրը ուժի մեջ չի մտել, սակայն գոյություն ունի կրկնակի հարկման համաձայնագիր] Համաձայն __________ ____________________ [մասնավորեցրեք դաշնագիրը կամ կիրառելի օրենքները և կանոնակարգերը] / Վարկառուից չի պահանջվի մասհանել կամ պահում կատարել որևէ վճարումից, որը Վարկառուն պարտավոր է կատարել Վարկային համաձայնագրի ներքո, և եթե նմանատիպ մասհանում կամ պահում կիրառվի հետագայում, կգործեն Վարկային համաձայնագրի Հոդված _____ դրույթները` պահանջելու Վարկառուից համապատասխանաբար փոխհատուցել KfW-ին:

2.9 KfW-ը չի և չպետք է համարվի ԵՐԿՐԻ Հանրապետությունում ռեզիդենտ, պետական գրանցում ունեցող, բիզնես գործառություններ կատարող մարմին կամ ենթարկվի ԵՐԿՐԻ Հանրապետության հարկային համակարգին միայն Վարկային համաձայնագրի իրագործման, կատարման կամ կիրառման պատճառով: Անհրաժեշտ չէ կամ խորհուրդ չի տրվում, որ KfW-ը լիցենզավորվի, որակավորվի կամ որևէ այլ կերպ իրավունք վաստակի բիզնես գործողություններ կատարելու համար, կամ որ KfW-ը նշանակի գործակալներ կամ ներկայացուցիչներ ԵՐԿՐԻ Հանրապետությունում:

Հետևաբար, Վարկային համաձայնագրի ներքո Վարկառուի պարտավորությունները հանդիսանում են Վարկառուի ուղղակի և բացարձակ, օրինական, վավերական և պարտադիր պարտավորություններ, որոնք կիրառելի են Վարկառուի դեմ համաձայն դրանց վերաբերյալ գործող համապատասխան պայմանների:

Սույն իրավաբանական եզրակացությունը սահմանափակվում է ԵՐԿՐԻ Հանրապետության օրենքներով:

 

____________________, _______________

    (Վայրը)               (Ամսաթիվը)

 

[Ստորագրություն]

Անունը: ____________________

 

Առդիր.

 

Ծանոթագրություն: Խնդրեմ, կցեք վերը հղում արված փաստաթղթերի և իրավական դրույթների հաստատված պատճենները (ինչ վերաբերում է ԵՐԿՐԻ Հանրապետության երկարաշունչ օրենքներին, ապա խնդրո առարկա դրույթների պատճենը բավարար է), ինչպես նաև KfW-ին ներկայացրեք վերաբերյալ փաստաթղթերից յուրաքանչյուրի պաշտոնական անգլերեն կամ գերմաներեն թարգմանությունը, եթե այդ փաստաթուղթը չի թողարկվել անգլերենով կամ գերմաներենով որպես դրա պաշտոնական լեզուն կամ եթե KfW-ը նշել է, որ փաստաթղթի մեկ այլ լեզուն նույնպես ընդունելի կլինի:

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.12.2017
N 52
Արձանագրային որոշում