Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ԳԼԽԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈ ...

 

27.12.2025 -

 

040.1920.170112

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 դեկտեմբերի 2011 թվականի N 1920-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ, ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

|___|______________________________|_________________|____|_____|_____|

| 1 |              2               |       3         | 4  |  5  |  6  |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|2. |Բնակչության թիվը (ընդամենը)   |հազ. մարդ        |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |այդ թվում`                    |                 |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |քաղաքների                     |հազ. մարդ        |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |գյուղերի                      |հազ. մարդ        |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|3. |Բնակչության խտությունը        |հազ. մարդ/հա     |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|4. |Քաղաքների թիվը                |հատ              |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |այդ թվում`                    |                 |    |     |     |

|   |բնակչությամբ`                 |                 |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |մինչև  5 հազ. մարդ            |հատ              |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |5-25 հազ. մարդ                |հատ              |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |25-50 հազ. մարդ               |հատ              |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |50-100 հազ. մարդ              |հատ              |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |100-500 հազ. մարդ             |հատ              |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |500 հազ. և  ավելի մարդ        |հատ              |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|5. |Գյուղերի թիվը                 |հատ              |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |այդ թվում`                    |                 |    |     |     |

|   |բնակչությամբ`                 |                 |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |մինչև  0,2 հազ. մարդ          |հատ              |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |0,2-1 հազ. մարդ               |հատ              |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |1-5 հազ. մարդ                 |հատ              |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |5-10 հազ. մարդ                |հատ              |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |10 հազ. և  ավելի              |հատ              |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|6. |Սոցիալական ենթակառուցվածքը    |հազ. քառ. մ      |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |Բնակելի ֆոնդը`                |(ընդհանուր       |    |     |     |

|   |                              |մակերեսը)        |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |քաղաքում                      |հազ. քառ. մ      |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |գյուղում                      |հազ. քառ. մ      |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|7. |Բնակչության ապահովվածությունն |մ2/մարդ          |    |     |     |

|   |ընդհանուր մակերեսով           |                 |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |այդ թվում`                    |                 |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |քաղաքում                      |մ2/մարդ          |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |գյուղում                      |մ2/մարդ          |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|8. |Բնակչության ապահովվածությունը |1000 բնակչին     |    |     |     |

|   |միջբնակավայրային նշանակության |                 |    |     |     |

|   |մշակութային, կենցաղ-սպասարկման|                 |    |     |     |

|   |և  պարտադիր կրթական           |                 |    |     |     |

|   |համակարգի օբյեկտներով`        |                 |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |դպրոցներ                      |1000 բնակչին     |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |մշակութային օբյեկտներ         |1000 բնակչին     |    |     |     |

|   |(թատրոններ, ակումբներ,        |                 |    |     |     |

|   |կինոթատրոններ, թանգարաններ,   |                 |    |     |     |

|   |ցուցասրահներ և  այլն)         |                 |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |առողջապահական օբյեկտներ       |1000 բնակչին     |    |     |     |

|   |(առողջարաններ, հիվանդանոցներ, |                 |    |     |     |

|   |պոլիկլինիկաներ և  այլն)       |                 |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |երկարատև  հանգստի օբյեկտներ   |1000 բնակչին     |    |     |     |

|   |(հանգստյան տներ, պանսիոնատներ,|                 |    |     |     |

|   |դպրոցականների համար ճամբարներ |                 |    |     |     |

|   |և  այլն)                      |                 |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|9. |Տրանսպորտային և  ինժեներական  |                 |    |     |     |

|   |ենթակառուցվածքը               |                 |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |Երկաթուղային ցանցի            |կմ               |    |     |     |

|   |երկարությունը (դասակարգումն   |                 |    |     |     |

|   |ըստ ՀՀՇՆ-ի IV-11.05.01-96)    |                 |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |Ավտոմոբիլային ցանցի           |կմ               |    |     |     |

|   |երկարությունը (դասակարգումն   |                 |    |     |     |

|   |ըստ ՀՀՇՆ-ի IV-11.05.02-99)    |                 |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |այդ թվում`                    |                 |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |միջպետական նշանակության       |կմ               |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |հանրապետական նշանակության     |կմ               |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |տեղական նշանակության          |կմ               |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|10.|Տրանսպորտային ցանցի խտությունը|կմ/կմ2           |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |երկաթուղային                  |կմ/կմ2           |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |ավտոմոբիլային                 |կմ/կմ2           |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|11.|Օդանավակայաններ               |միավոր           |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |այդ թվում`                    |                 |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |միջազգային                    |միավոր           |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |հանրապետական նշանակության     |միավոր           |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|12.|Գազատարների երկարությունը     |կմ               |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|13.|Էլեկտրամատակարարում           |կՎտ              |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|14.|Ջերմամատակարարում             |մլն կկալ/տարի    |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|15.|Պահանջարկը                    |                 |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |էլեկտրաէներգիայի              |                 |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |որից` կոմունալ-կենցաղային     |մլն կՎտ/ժամ      |    |     |     |

|   |պահանջների համար`             |                 |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |ջերմության`                   |                 |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |որից` կոմունալ-կենցաղային     |մլն կկալ/տարի    |    |     |     |

|   |պահանջների համար`             |                 |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |բնական գազի                   |մլն մ3           |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |ջրի (ընդամենը)                |հազ. մ3/օր       |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |այդ թվում`                    |                 |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |մակերևութային  ջրերից         |հազ. մ3/օր       |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |ստորգետնյա ջրերից             |հազ. մ3/օր       |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|16.|Ջրային պաշարների օգտագործումը |                 |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |խմելու որակի ջուր             |հազ. մ3/օր       |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |արտադրական կարիքների համար`   |հազ. մ3/օր       |    |     |     |

|   |տեխնիկական որակի              |                 |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |ոռոգման ջուր                  |հազ. մ3/օր       |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |Կեղտաջրերի ընդհանուր ծավալը   |հազ. մ3/օր       |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |այդ թվում`                    |                 |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |արտադրական կեղտաջրեր          |հազ. մ3/օր       |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |կենցաղային կեղտաջրեր          |հազ. մ3/օր       |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |մաքրման ենթարկված կեղտաջրեր   |հազ. մ3/օր       |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |այդ թվում`                    |                 |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |արտադրական                    |հազ. մ3/օր       |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |կենցաղային                    |հազ. մ3/օր       |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |Վերամշակված կոշտ կենցաղային   |հազ. տ/տարի      |    |     |     |

|   |թափոնների քանակը              |                 |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |Արդյունաբերական թափոնների     |հազ. տ/տարի      |    |     |     |

|   |հեռացում                      |                 |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |Կոշտ կենցաղային թափոնների     |հազ. տ/տարի      |    |     |     |

|   |հեռացում                      |                 |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|17.|Բնապահպանություն և            |                 |    |     |     |

|   |բնօգտագործում                 |                 |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |Մթնոլորտ արտանետվող վտանգավոր |հազ. տ/տարի      |    |     |     |

|   |նյութերի քանակը               |                 |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |Կեղտաջրերի հետ արտանետվող     |հազ. տ/տարի      |    |     |     |

|   |վտանգավոր նյութերի քանակը     |                 |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |Բաց ջրավազանների              |ջրային           |    |     |     |

|   |աղտոտվածությունն ըստ կարգերի  |ռեսուրսներն ըստ  |    |     |     |

|   |                              |կարգերի          |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |Աղտոտված ջրամբարների          |ջրային           |    |     |     |

|   |տեսակարար կշիռը               |ռեսուրսների      |    |     |     |

|   |                              |աղտոտվածությունն |    |     |     |

|   |                              |ըստ վնասակար     |    |     |     |

|   |                              |նյութերի         |    |     |     |

|   |                              |աղտոտվածության   |    |     |     |

|   |                              |աստիճանի         |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |Ոռոգում                       |տոկոս            |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |Ճահճացած տարածքների չորացում  |տոկոս            |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |Խախտված հողերի վերականգնում   |տոկոս            |    |     |     |

|   |(ռեկուլտիվացիա)               |                 |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |Անտառավերականգնման աշխատանքներ|տոկոս            |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |Դեգրադացված հողերի            |հազ. հա          |    |     |     |

|   |վերականգնում                  |                 |    |     |     |

|___|______________________________|_________________|____|_____|_____|

|   |Աղակալված հողերի աղազերծում   |հազ. հա          |    |     |     |

._____________________________________________________________________.

 

Ձև N 4

_________________________________________________________

(համայնքի անվանումը)

_________________________________________________________

(համայնքի ղեկավարի անունը, ազգանունը)

_________________________________________________________

(դիմողի անունը, ազգանունը (անվանումը)

_________________________________________________________

(բնակության վայրը (գտնվելու վայրը)

 

ԴԻՄՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ԴԵՊՔԵՐԻ)

 

Խնդրում եմ ___________________________________________________________

հասցեում գտնվող հողամասի (ծածկագիրը` ________________________________)

գործառնական նշանակությունը փոփոխել _________________________________ նշանակությամբ _____________________________ նպատակով:

1) հողամասի մակերեսը` _______________________________________, փոփոխվող հողամասի մակերեսը`

2) գլխավոր հատակագծով նախատեսված նպատակային և գործառնական նշանակությունները`

_____________________________________________________________________

3) առաջարկվող գործառնական նշանակությունը`

_____________________________________________________________________

4) հողամասի սեփականության (օգտագործման (վարձակալության) կառուցապատման) իրավունքի վկայականի պատճենը` _____________________ թերթ.

5) ինքնակամ շինություններ (հաշվառված)`______________________________

 

    Դիմող        __________________        ___________________

                 (ստորագրությունը)         (անունը, ազգանունը)

 

______ ______________ 20 թ.

 

(4-րդ ձևը փոփ 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)

Ձև N 5

 

______________________________________________

(համայնքի անվանումը)

______________________________________________

(համայնքի ղեկավարի անունը, ազգանունը)

______________________________________________

(դիմողի անունը, ազգանունը (անվանումը)

______________________________________________

(բնակության վայրը (գտնվելու վայրը)

 

ԴԻՄՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԻ (ՀՈՂԱՄԱՍԵՐԻ) ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ փոփոխել

________________________________________________________________________

հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը (հողամասի ծածկագիրը` _______________________)

1) հողամասի մակերեսը` ____________________, փոփոխվող հողամասի մակերեսը`

_________________________

2) գլխավոր հատակագծով նախատեսված նպատակային և գործառնական նշանակությունները`

________________________________________________________________________

3) առաջարկվող նպատակային և գործառնական նշանակությունները`

________________________________________________________________________

4) հողամասի նշանակությունը փոփոխելու նպատակը (նախատեսվող օբյեկտի բնույթը, ծավալը, հզորությունը)`

________________________________________________________________________

5) բիզնեսի նպատակով նախատեսվող օբյեկտների մասին տեղեկատվություն (կատարվելիք ներդրումների չափի և ստեղծվելիք աշխատատեղերի վերաբերյալ)`

________________________________________________________________________

6) հողամասի սեփականության (օգտագործման (վարձակալության), իրավունքի վկայականի պատճենը` _________________________________________________________________ թերթ.

7) ինքնակամ շինություններ (հաշվառված)` ____________________________

 

    Դիմող        __________________        ___________________

                 (ստորագրությունը)         (անունը, ազգանունը)

 

_____ _____________ 20 թ.

 

(5-րդ ձևը փոփ 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)

 

Ձև N 5.1

 

__________________________________________________

(համայնքի անվանումը)

__________________________________________________

(համայնքի ղեկավարի անունը, ազգանունը)

__________________________________________________

(դիմողի անունը, ազգանունը (անվանումը)

__________________________________________________

(բնակության վայրը (գտնվելու վայրը)

 

ԴԻՄՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԻ (ՀՈՂԱՄԱՍԵՐԻ) ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ (ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ԴԵՊՔԵՐ) ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ փոփոխել

__________________________________________________________________

հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը (հողամասի ծածկագիրը` _______________)

1) հողամասի մակերեսը` ______________, փոփոխվող հողամասի մակերեսը`

_____________________________

2) գլխավոր հատակագծով նախատեսված նպատակային և գործառնական նշանակությունները`

____________________________________________________________________

3) առաջարկվող գործառնական նշանակությունը`

____________________________________________________________________

4) հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու նպատակը (նախատեսվող օբյեկտի բնույթը, ծավալը, հզորությունը)`

____________________________________________________________________

5) Հարկայնության հայտ (անհրաժեշտության դեպքում)

____________________________________________________________________

6) բիզնեսի նպատակով նախատեսվող օբյեկտների մասին տեղեկատվություն (կատարվելիք ներդրումների չափի և ստեղծվելիք աշխատատեղերի վերաբերյալ)`

____________________________________________________________________

7) հողամասի սեփականության (օգտագործման (վարձակալության), իրավունքի վկայականի պատճենը` ____________________________________________ թերթ.

8) ինքնակամ շինություններ (հաշվառված)` __________________________

 

    Դիմող        __________________        ___________________

                 (ստորագրությունը)         (անունը, ազգանունը)

 

_____ _____________ 20 թ.

 

(5.1-ին ձևը լրաց. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)

 

Ձև N 5.2

 

__________________________________________________

(համայնքի անվանումը)

__________________________________________________

(համայնքի ղեկավարի անունը, ազգանունը)

__________________________________________________

(դիմողի անունը, ազգանունը (անվանումը)

__________________________________________________

(բնակության վայրը (գտնվելու վայրը)

 

ԴԻՄՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԿԱՄ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ (ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ) ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ փոփոխել

___________________________________________________________

հասցեում գտնվող հողամասի կառուցապատման չափորոշիչները (հողամասի ծածկագիրը` _____________________)

1) հողամասի մակերեսը` _____________, փոփոխվող հողամասի մակերեսը`

__________________

2) գլխավոր հատակագծով նախատեսված կառուցապատման չափորոշիչները (հապավումը)`

____________________________________________________________________

3) առաջարկվող կառուցապատման չափորոշիչները (հապավումը)`

____________________________________________________________________

4) կառուցապատման չափորոշիչները փոփոխելու նպատակը (նախատեսվող օբյեկտի բնույթը, ծավալը, հզորությունը)`

____________________________________________________________________

5) բիզնեսի նպատակով նախատեսվող օբյեկտների մասին տեղեկատվություն (կատարվելիք ներդրումների չափի և ստեղծվելիք աշխատատեղերի վերաբերյալ)`

____________________________________________________________________

6) հողամասի սեփականության (օգտագործման (վարձակալության), իրավունքի վկայականի պատճենը` ______________________________________________ թերթ.

 

    Դիմող        __________________        ___________________

                 (ստորագրությունը)         (անունը, ազգանունը)

 

_____ _____________ 20 թ.

 

(5.2-րդ ձևը լրաց. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)

 

Ձև N 5.3

 

__________________________________________________

(համայնքի անվանումը)

__________________________________________________

(համայնքի ղեկավարի անունը, ազգանունը)

__________________________________________________

(դիմողի անունը, ազգանունը (անվանումը)

__________________________________________________

(բնակության վայրը (գտնվելու վայրը)

 

ԴԻՄՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԿԱՄ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ փոփոխել

______________________________________________________________

հասցեում գտնվող հողամասի հերթականությունը (հողամասի ծածկագիրը` ___________________)

1) հողամասի մակերեսը` ____________, փոփոխվող հողամասի մակերեսը`

____________________

2) գլխավոր հատակագծով նախատեսված հերթականությունը (հապավումը)`

____________________________________________________________________

3) առաջարկվող հերթականությունը (հապավումը)`

____________________________________________________________________

4) կառուցապատման հերթականությունը փոփոխելու նպատակը (նախատեսվող օբյեկտի բնույթը, ծավալը, հզորությունը)`

____________________________________________________________________

5) բիզնեսի նպատակով նախատեսվող օբյեկտների մասին տեղեկատվություն (կատարվելիք ներդրումների չափի և ստեղծվելիք աշխատատեղերի վերաբերյալ)`

____________________________________________________________________

6) հողամասի սեփականության (օգտագործման (վարձակալության), իրավունքի վկայականի պատճենը` ________________________________________________ թերթ.

 

    Դիմող        __________________        ___________________

                 (ստորագրությունը)         (անունը, ազգանունը)

 

_____ _____________ 20 թ.

 

(5.3-րդ ձևը լրաց. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)

 

Ձև N 5.4

__________________________________________________

(համայնքի անվանումը)

__________________________________________________

(համայնքի ղեկավարի անունը, ազգանունը)

__________________________________________________

(դիմողի (ձեռքբերողի) անունը, ազգանունը (անվանումը)

__________________________________________________

(բնակության վայրը (գտնվելու վայրը)

 

ԴԻՄՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԻՄՔՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ (ՀՈՂԱՄԱՍԵՐԻ) ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ փոփոխել

__________________________________________________

հասցեում գտնվող հողամաս(եր)ի նպատակային նշանակությունը (հողամաս(եր)ի ծածկագիրը/ծածկագրերը` _______________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

_______________________________________________________________________)

1) փոփոխվող հողամաս (եր)ի մակերես(ներ)ը` ____________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

2) օտարման նպատակը` հանրության գերակա շահ ճանաչելու դեպքում

 

    Դիմող (ձեռքբերող)      __________________   ___________________

                           (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

 

(5.4-րդ ձևը լրաց. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)

 

Ձև N 5.5

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N 1/Ա __________________________

հերթական համարը

 

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերի մշակման նախագծային առաջադրանքը հաստատելու վերաբերյալ (ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությանը)

 

1. Հանձնաժողովը տալիս է դրական եզրակացություն` _____________________________________ քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերի մշակման նախագծային առաջադրանքին:

2. Հիմք ընդունելով սույն եզրակացությունը` ____________________________ համայնքների ղեկավարներին առաջարկվում է քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթի մշակման նախագծային առաջադրանքը սահմանված կարգով ներկայացնել ավագանիների հաստատմանը (միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի դեպքում հաստատել նաև մարզպետի համապատասխան որոշմամբ):

3. Հետագա գործառույթներն անհրաժեշտ է իրականացնել ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան:

 

    Հանձնաժողովի նախագահ`   ստորագրություն        անուն, ազգանուն

 

    Հանձնաժողովի քարտուղար` ստորագրություն        անուն, ազգանուն

 

Երևան, «_____ «» ____________________» 20 թ.

 

(5.5-րդ ձևը լրաց. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)

 

Ձև N 5.5.1

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N 1/փ ____________________________

հերթական համարը

 

Նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների

վերաբերյալ (ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա

որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությանը)

 

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման 13-րդ և 56.1-ին կետերի պահանջներով.

 

1. Հանձնաժողովը կամ Հանձնաժողով 1-ը տալիս է դրական եզրակացություն` գույքին վերագրվող նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությանը`

 

._____________________________________________________________________.

|............... Մարզ,      |Փոփոխությունից հետո|Փոփոխությունից հետո  |

|.................. համայնք |հողամաս(եր)ի       |հարկայնությունը/     |

|................ բնակավայր)|նպատակային և       |հապավումն ըստ 2011 թ.|

|                           |գործառնական        |N 1920-Ն որոշման N 2 |

|Հողամաս(եր)ի               |նշանակություն(ներ)ը|հավելվածի            |

|մակերես(ներ)ը,             |                   |կառուցապատման        |

|ծածկագիրը կամ              |                   |չափորոշիչների        |

|հասցեն, առկա               |                   |աղյուսակի, հապավմանը |

|նպատակային և               |                   |համապատասխան         |

|գործառնական                |                   |չափորոշիչները        |

|նշանակությունը             |                   |(կառուցապատման       |

|                           |                   |տոկոսը, կանաչապատման |

|                           |                   |տոկոսը, կառուցապատման|

|                           |                   |խտությունը)          |

._____________________________________________________________________.

 

Ստորագրություն

Հանձնաժողովի նախագահ`

 

Հանձնաժողովի քարտուղար`

 

    Երևան,  «»»     «202.... թ.

 

2. Կառուցապատման հետագա գործառույթներն անհրաժեշտ է իրականացնել ՀՀ օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան, մասնավորապես ապահովելով` ՀՀՇՆ 30-012023 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում շինարարական նորմերի պահանջները:

3. ............... համայնքի ղեկավարին առաջարկվում է նշված փոփոխություններն արտացոլել համայնքի (........... բնակավայրի) ընթացիկ քաղաքաշինական քարտեզում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ՀՀ ..................ի մարզի ................. համայնքի (.................. բնակավայրը) հաստատված գոտևորման նախագծում սույն որոշումից բխող փոփոխությունները:

 

(5.5.1-ին ձևը լրաց. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)

Ձև N 5.5.2

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N 2/փ _____________________________

հերթական համարը

 

Գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության ........ որոշմամբ .................................. օտարվող գույքին վերագրվող նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների վերաբերյալ

(ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ

ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությանը)

 

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման 13-րդ և 56.1-ին կետերի պահանջներով.

1. Հանձնաժողովը տալիս է դրական եզրակացություն`

Գերակա շահ ճանաչելու մասին որոշմամբ օտարվող գույքին վերագրվող նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությանը`

 

._____________________________________________________________________.

|............... Մարզ,      |Փոփոխությունից հետո|Փոփոխությունից հետո  |

|.................. համայնք |հողամաս(եր)ի       |հարկայնությունը/     |

|................ բնակավայր)|նպատակային և       |հապավումն ըստ 2011 թ.|

|                           |գործառնական        |N 1920-Ն որոշման N 2 |

|Հողամաս(եր)ի               |նշանակություն(ներ)ը|հավելվածի            |

|մակերես(ներ)ը,             |                   |կառուցապատման        |

|ծածկագիրը կամ              |                   |չափորոշիչների        |

|հասցեն, առկա               |                   |աղյուսակի, հապավմանը |

|նպատակային և               |                   |համապատասխան         |

|գործառնական                |                   |չափորոշիչները        |

|նշանակությունը             |                   |(կառուցապատման       |

|                           |                   |տոկոսը, կանաչապատման |

|                           |                   |տոկոսը, կառուցապատման|

|                           |                   |խտությունը)          |

._____________________________________________________________________.

Ստորագրություն

Հանձնաժողովի նախագահ`

 

Հանձնաժողովի քարտուղար`

 

    Երևան,  «»»     «202.... թ.

 

2. Կառուցապատման հետագա գործառույթներն անհրաժեշտ է իրականացնել ՀՀ օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան, մասնավորապես ապահովելով` ՀՀՇՆ 30-012023 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում շինարարական նորմերի պահանջները և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից ներկայացված Առանձին հողամասին առնչվող սահմանափակումները:

3. ............... համայնքի ղեկավարին առաջարկվում է նշված փոփոխություններն արտացոլել համայնքի (........... բնակավայրի) ընթացիկ քաղաքաշինական քարտեզում,

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ՀՀ ..................ի մարզի ................. համայնքի (.................. բնակավայրը) հաստատված գոտևորման նախագծում սույն որոշումից բխող փոփոխությունները:

 

(5.5.2-րդ ձևը լրաց. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)

 

Ձև N 6

 

ՀՀ մարզի համայնքի գլխավոր հատակագծում _______ թվականին կատարված

առանձին հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների,

քաղաքաշինական գոտևորման (կառուցապատման)

չափորոշիչների փոփոխություններ

 

Համայնքի սահմաններում ընդգրկված մակերեսը _______________ հա

Բնակավայրի սահմաններում ընդգրկված մակերեսը _____________ հա

 

Բնակավայրի սահմաններում ընդգրկված հողամասերի

նշանակության փոփոխություններ

 

._____________________________________________________________________.

|N/N|Հողամասի|Գլխավոր     |Փոփոխված    |Մակերես|Չափման|Քաղաքաշինական  |

|   |հասցե/  |հատակագծով  |նպատակային  |       |միավոր|գոտևորման      |

|   |ծածկագիր|նախատեսված  |և  գործառնա-|       |      |(կառուցապատման)|

|   |        |նպատակային  |կան նշանա-  |       |      |չափորոշիչներ   |

|   |        |և  գործառնա-|կություն    |       |      |(դասիչներ)     |

|   |        |կան նշանա-  |            |       |      |               |

|   |        |կություն    |            |       |      |               |

|___|________|____________|____________|_______|______|_______________|

| 1 |   2    |     3      |      4     |   5   |   6  |      7        |

|___|________|____________|____________|_______|______|_______________|

|1  |        |            |            |       |հա    |               |

|___|________|____________|____________|_______|______|_______________|

|2  |        |            |            |       |հա    |               |

|___|________|____________|____________|_______|______|_______________|

|3  |        |            |            |       |հա    |               |

|___|________|____________|____________|_______|______|_______________|

|4  |        |            |            |       |հա    |               |

|___|________|____________|____________|_______|______|_______________|

|...|        |            |            |       |հա    |               |

|______________________________________|_______|______|_______________|

|                          Ընդամենը    |       |հա    |               |

|______________________________________|_______|______|_______________|

|Ընդամենը` բնակավայրի սահմաններում     |       |%     |               |

|ընդգրկված մակերեսի նկատմամբ տոկոսային |       |      |               |

|արտահայտմամբ                          |       |      |               |

._____________________________________________________________________.

 

Բնակավայրի սահմաններից դուրս գտնվող հողամասերի նպատակային և

գործառնական նշանակությունների, քաղաքաշինական գոտևորման

(կառուցապատման) չափորոշիչների փոփոխություններ

 

._____________________________________________________________________.

|N/N|Հողամասի|Գլխավոր     |Փոփոխված    |Մակերես|Չափման|Քաղաքաշինական  |

|   |հասցե/  |հատակագծով  |նպատակային  |       |միավոր|գոտևորման      |

|   |ծածկագիր|նախատեսված  |և  գործառնա-|       |      |(կառուցապատման)|

|   |        |նպատակային  |կան նշանա-  |       |      |չափորոշիչներ   |

|   |        |և  գործառնա-|կություն    |       |      |(դասիչներ)     |

|   |        |կան նշանա-  |            |       |      |               |

|   |        |կություն    |            |       |      |               |

|___|________|____________|____________|_______|______|_______________|

| 1 |   2    |     3      |      4     |   5   |   6  |      7        |

|___|________|____________|____________|_______|______|_______________|

|1  |        |            |            |       |հա    |               |

|___|________|____________|____________|_______|______|_______________|

|2  |        |            |            |       |հա    |               |

|___|________|____________|____________|_______|______|_______________|

|3  |        |            |            |       |հա    |               |

|___|________|____________|____________|_______|______|_______________|

|4  |        |            |            |       |հա    |               |

|___|________|____________|____________|_______|______|_______________|

|...|        |            |            |       |հա    |               |

|______________________________________|_______|______|_______________|

|                          Ընդամենը    |       |հա    |               |

|______________________________________|_______|______|_______________|

|Ընդամենը` բնակավայրի սահմաններից      |       |%     |               |

|դուրս գտնվող հողամասերի մակերեսի      |       |      |               |

|նկատմամբ տոկոսային արտահայտմամբ       |       |      |               |

._____________________________________________________________________.

 

(6-րդ ձևը փոփ 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)

 

(1-ին հավելվածը խմբ. 18.08.16 թիվ 855-Ն, 14.12.17 թիվ 1645-Ն, 28.04.2022 թիվ 597-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թվականի դեկտեմբերի 29-ի

N 1920-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը (այսուհետ` Կարգ) սահմանում է բնակավայրերի տարածքների քաղաքաշինական գոտևորման նախագծերի (նույնն է ինչ գոտևորման նախագիծ կամ քաղաքաշինական գոտևորման նախագիծ, այսուհետև` Գոտևորման նախագիծ) մշակման փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման ընթացակարգերին, նախագծման առաջադրանքին, նախագծերի կազմին ու բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները:

2. Գոտևորման նախագիծը), հանդիսանալով քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ սահմանում է համայնքի տարածական զարգացման մանրամասն պայմանները` համայնքում ընդգրկված բնակավայրերի տարածքների փաստացի և հեռանկարային օգտագործման ու կառուցապատման նկատմամբ պարտադիր պահանջներն ու սահմանափակումները` կենսագործունեության բարենպաստ միջավայրի ձևավորման նպատակով:

Գոտևորման նախագծի դրույթները հիմք են հանդիսանում քաղաքաշինական նպատակներով հողամասերի և (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրման, շենքերի ու շինությունների նախագծային փաստաթղթերի մշակման ու շինարարության թույլտվության համար:

Որպես առանձին փաստաթուղթ մշակվող Գոտևորման նախագծի առաջադրանքը մշակվում է համայնքի ղեկավարի կողմից կազմված և համայնքի ավագանու կողմից սահմանված կարգով հաստատված նախագծման առաջադրանքի հիման վրա, համայնքի ղեկավարի պատվերով` քաղաքաշինական փաստաթղթերի մշակման իրավունք ունեցող անձանց հետ կնքված նախագծային կապալի պայմանագրով:

3. Գոտևորման նախագծերը կարող են մշակվել բնակավայրերի, դրանց առանձին հատվածների, ինչպես նաև բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող` քաղաքաշինական նպատակներով նախատեսված տարածքների համար:

4. Գոտևորման նախագծերում հաշվի են առնվում հաստատված և գործող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում, ինչպես նաև հողերի օգտագործման սխեմաներում ներառված դրույթները:

5. Եթե բնակավայրը չունի հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր, ապա, առկա իրադրության վերլուծության հիման վրա, Գոտևորման նախագծի մշակման առաջադրանքում ամրագրվում են նաև ինժեներատրանսպորտային, կոմունալ և սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացման հիմնական խնդիրներին ներկայացվող պահանջները:

6. Գոտևորման նախագծի կազմում պարտադիր մշակվում են բնակավայրի քաղաքաշինական կանոնադրությունը և կառուցապատման կանոնները: Համայնքի քաղաքաշինական կանոնադրության և կառուցապատման կանոնների մշակման օրինակելի ձևը սահմանված է սույն Կարգով:

Մինչև որոշումն ուժի մեջ մտնելը հաստատված գոտևորման նախագծերի կազմում մշակված չլինելու դեպքում` բնակավայրի քաղաքաշինական կանոնադրությունը և կառուցապատման կանոնները կարող են մշակվել որպես առանձին փաստաթուղթ և հաստատվել որպես գործող Գոտևորման նախագծի հավելված:

7. Գոտևորման նախագծի հիմքում դրվում է «սահմանված գոտի-թույլատրելի օգտագործում (կառուցապատում)» սկզբունքը:

8. Գոտևորման նախագծում, ըստ առանձին գոտիների, սահմանվում են քաղաքաշինական նպատակներով հողերի օգտագործման և կառուցապատման թույլատրելի տեսակներն ու պայմանները: Գործառնական գոտիներում թույլատրելի օգտագործման ձևերը սահմանված են սույն Կարգով: Բնակավայրի կամ դրա առանձին հատվածի Գոտևորման նախագծի մշակման ընթացքում սույն Կարգով սահմանված` գործառնական գոտիներում թույլատրելի օգտագործման ձևերից ընտրվում են տվյալ բնակավայրի տվյալ գոտու համար սահմանող թույլատրելի օգտագործման ձևերը:

Տվյալ գոտում թույլատրելի օգտագործմանը (կառուցապատմանը) համապատասխանող քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար լրացուցիչ պահանջներ, քննարկումներ և համաձայնեցումներ չեն կարող սահմանվել:

9. Գոտևորման նախագիծը ներառում է.

1) գոտիավորումն` ըստ գործառնական նշանակության, հողատեսքերի և թույլատրված օգտագործումների` գոտու տարածքի ընդհանուր մակերեսի նկատմամբ դրանց սահմանային չափաբաժինների ամրագրմամբ.

2) ծավալատարածական գոտիավորումն` ըստ կառուցապատման չափորոշիչների, որոնք սահմանում են կառուցապատման բնույթն ու օգտագործման աստիճանն արտահայտող համակողմանի ցուցանիշներ (կառուցապատման խտություն, շենքերի ու շինությունների բարձրություն, կառուցապատված, կանաչապատ մակերեսների հարաբերակցություն և այլն)` տվյալ գոտու տարածքի համար թույլատրելի չափաբաժիններով:

10. Գործառնական գոտիների անվանումները, դրանց հապավումները (դասիչները) և գծագրում պայմանական նշանները սահմանված են սույն Կարգով:

11. Գործառնական գոտիներում կառուցապատման չափորոշիչները և դրանց ներկայացման օրինակելի ձևը սահմանված են սույն Կարգով:

12. Գոտևորմամբ սահմանված տարածքների օգտագործման ու կառուցապատման պայմանները տարբերվում են մեկից մյուս գոտի անցնելիս, բայց հաստատուն են մնում նույն գոտու ներսում:

 

2. ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

13. Գոտևորման նախագիծը մշակվում է համայնքի ղեկավարի կողմից կազմված և համայնքի ավագանու կողմից հաստատված նախագծման առաջադրանքի հիման վրա, համայնքի ղեկավարի պատվերով (միկրոռեգիոնալ մակարդակի Համակցված փաստաթղթի կազմում ներառված համայնքների դեպքում նաև պետական կառավարման մարմինների պատվերով)` քաղաքաշինական փաստաթղթերի մշակման իրավունք ունեցող անձանց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված նախագծային կապալի պայմանագրով:

14. Մինչև համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելը, նախագծման առաջադրանքը սույն որոշմամբ գլխավոր հատակագծերի մշակման նախագծման առաջադրանքի համար սահմանված կարգով ներկայացվում է հանրային քննարկման, անհրաժեշտության դեպքում լրամշակվում է և ներկայացվում ՀՀ քաղաքաշինության կոմիտե (այսուհետ` Լիազոր մարմին)` ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված` Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` Միջգերատեսչական հանձնաժողով) հետ համաձայնեցման:

(14-րդ կետը փոփ. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)

15. Հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո, համայնքի ղեկավարը նախագծման առաջադրանքը ներկայացնում է համայնքի ավագանու առաջիկա նիստին` հաստատման: Առանց Հանձնաժողովի դրական եզրակացության հաստատված նախագծային առաջադրանքներն իրավական ուժ չունեն:

Հաստատված առաջադրանքը Գոտևորման նախագծի մշակման հիմքն է: Երևանում սույն կետով սահմանված փոխհարաբերություններն իրականացվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի պահանջներին համապատասխան:

16. Այն դեպքերում, երբ Գոտևորման նախագիծը մշակվում է համայնքի գլխավոր հատակագծի կամ Համակցված փաստաթղթի կազմում, Գոտևորման նախագծին ներկայացվող պահանջները ներառվում են նշված փաստաթղթերի նախագծման առաջադրանքներում:

17. Որպես առանձին փաստաթուղթ մշակվող Գոտևորման նախագծերի առաջադրանքում նշվում են.

1) գոտևորման սահմանները և տարածքի մակերեսը,

2) նախագծման հիմքը, նպատակը,

3) Գոտևորման նախագծին առնչվող հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը,

4) համայնքում առկա ելակետային նյութերը,

5) համայնքի զարգացման ծրագրերով պայմանավորված գործառնական գոտիների սահմանման կամ փոփոխման վերաբերյալ առաջարկությունները,

6) նախագծի մշակմանն առնչվող այլ պահանջներ:

18. Գոտևորման նախագծի մշակման համար պատվիրատուն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված քաղաքաշինական փաստաթղթեր մշակողի (այսուհետև` Կատարող) հետ կնքում է պայմանագիր և տրամադրում է նախագծային առաջադրանքն ու նախագծման համար անհրաժեշտ ծավալի ելակետային նյութերը:

Պատվիրատուի և Կատարողի համաձայնությամբ Կատարողը կարող է իրականացնել ելակետային նյութերի կամ դրանց մի մասի հավաքումը:

19. Գոտևորման նախագծի փորձաքննությունն իրականացվում է հետևյալ ընթացակարգով.

1) պատվիրատուն, Կատարողից ստանալով մշակված նախագիծը, այն ներկայացնում է փորձաքննության: Կապալի պայմանագրով նախատեսված լինելու դեպքում, նախագիծը փորձաքննության կարող է ներկայացվել Կատարողի կողմից:

2) փորձաքննությունն իրականացվում է պատվիրատուի (կամ Կատարողի) և փորձաքննությունն իրականացնողի միջև կնքվող պայմանագրի համաձայն:

3) Գոտևորման նախագծերը ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական էկոլոգիական գնահատման և փորձաքննության` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի պահանջներին համապատասխան:

4) Գոտևորման նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 660 որոշմամբ սահմանված հասարակության իրազեկումն իրականացվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով նախատեսված հասարակական լսումների շրջանակներում:

(19-րդ կետը փոփ. 30.05.2024 թիվ 800-Ն որոշում)

20. Գոտևորման նախագծի համաձայնեցումը, հաստատումը և փոփոխումն իրականացվում է հետևյալ ընթացակարգով.

1) փորձաքննությունների դրական եզրակացություն ստացած Գոտևորման նախագիծը համայնքի ղեկավարի կողմից ներկայացվում է Լիազոր մարմին` նախագիծը համաձայնեցնելու և նախագծի վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունը ստանալու համար:

2) Լիազոր մարմինը նախագիծը քննարկում և ներկայացնում է Հանձնաժողովում ընդգրկված գերատեսչությունների և կազմակերպությունների համաձայնեցմանը` որոշման N 1 հավելվածով սահմանված ընթացակարգով:

3) Հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո համայնքի ղեկավարը ավագանու հերթական նիստին նախագիծը ներկայացնում է հաստատման:

4) որպես ինքնուրույն փաստաթուղթ մշակվող Գոտևորման նախագիծը չի կարող հանգեցնել հաստատված գլխավոր հատակագծի և (կամ) Համակցված փաստաթղթի փոփոխությունների: Գոտևորման նախագիծը հաստատվում ու փոփոխվում է Կարգի պահանջների ապահովմամբ, համապատասխանաբար գլխավոր հատակագծում և (կամ) Համակցված փաստաթղթում համապատասխան փոփոխությունների հաստատումից հետո:

5) Երևանում սույն կետով սահմանված փոխհարաբերություններն իրականացվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի պահանջներին համապատասխան:

6) առանց Հանձնաժողովի դրական եզրակացության հաստատված Գոտևորման նախագծերն իրավական ուժ չունեն:

21. Գոտևորման նախագծերի համաձայնեցման հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:

22. Գոտևորման նախագծով առանձին գոտիների համար սահմանված թույլատրելի օգտագործման (կառուցապատման) անհրաժեշտ պահանջների, գոտիների սահմանների, ինչպես նաև ամբողջ նախագծի փոփոխությունները կատարվում են Կարգին համապատասխան:

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.12.2011
N 1920-Ն
Որոշում