Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ 2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (1- ...

 

 

040.0818.180717

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հուլիսի 2017 թվականի N 818-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 2.10-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2018-2020 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի հուլիսի 6-ի

N 818-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Նպատակը և խնդիրները

Պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրման մոտեցումները

ՀՀ 2018-2020թթ ՄԺԾԾ-ի մշակման կազմակերպչական հիմքերը

Միջնաժամկետ ծախսերի ծրագրավորման բարելավմանն ուղղված բարեփոխումները

ՄԱՍ Ա. ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԳԼՈՒԽ 1. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ 1.1 ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 1.2 ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ 1.3 ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 1.3.1 Երկարաժամկետ հարկաբյուջետային սկզբունքներ 1.3.2 Կարճաժամկետ և միջնաժամկետ հարկաբյուջետային ցուցանիշները
ԳԼՈՒԽ 2. ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ 2.1. ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ 2.1.1. Ներածություն 2.1.2. Համախառն առաջարկ 2.1.3. Համախառն պահանջարկ 2.1.4. Գնային փոփոխականներ 2.1.5. Ֆինանսական շուկա 2.1.6. Վճարային հաշվեկշիռ 2.1.7. Պետական հատված 2.2. ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՌԻՍԿԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆ ՀՆԱ-Ի ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ՀԱՎԱՆԱԿԱՆԱՅԻՆ ԲԱՇԽՈՒՄԸ 2.3. ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՎՐԱ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻՑ ՇԵՂՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ 2.3.1. 2018-2020 թվականներին ՄԺԾԾ հարկային եկամուտների վրա ազդող մակրոտնտեսական կանխատեսված ցուցանիշներից շեղման ռիսկերի ազդեցության քանակական գնահատումը 2.3.2. Պետական բյուջեի վրա կանխատեսված մակրոտնտեսական ցուցանիշներից շեղման ռիսկերի ազդեցության ընդհանուր գնահատականը և դրանց մեղմման հնարավորությունները
ԳԼՈՒԽ 3. ՀՀ 2018-2020ԹԹ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ 3.1. ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ 3.2. ՀՀ 2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ
ԳԼՈՒԽ 4. ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿ 4.1 ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԴԵՖԻՑԻՏԸ 4.2 ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՓԱԹԵԹՈՒՄ 2018-2020 ԹԹ. ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 4.3 2018-2020 ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ` ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ 4.4 ՀՀ 2018-2020ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ` ԸՍՏ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՄԱՍ Բ. ԾԱԽՍԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳԼՈՒԽ 5. ՀՀ 2018-2020 ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԾԱԽՍԱՅԻՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 6. ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ 6.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 6.1.1. Իրավիճակի նկարագրությունը 6.1.2. Հիմնական խնդիրներ 6.2. ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ 6.2.1. Գերակայությունները 6.2.3. Ծախսերի մակարդակի վրա ազդող գործոնները 6.3. ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԾԱԽՍԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 7. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 7.1 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ 7.1.1 ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 7.1.2 ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ 7.2 ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ԳԼՈՒԽ 8. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ 8.1 ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 8.1.1 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ 8.1.2 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ 8.1.3. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 8.2 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ 8.2.1 ՆՊԱՏԱԿՆԵՐԸ 8.2.2 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ 8.3 2018-2020թթ. ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ 8.4 ԱՐՏԱՔԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ` ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԽՈՂՈՎԱԿՆԵՐՈՎ ՍՏԱՑՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾՐԱԳՐԵՐ
ԳԼՈՒԽ 9. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 240 9.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 9.2. ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ 9.3. ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
ԳԼՈՒԽ 10. ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ 10.1. ՄՇԱԿՈՒՅԹ 10.1.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 10.1.2. ՈԼՈՐՏԻ (ՀԱՄԱԿԱՐԳԻ) ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ 10.1.3. ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ 10.2. ՌԱԴԻՈ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ, ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏ 10.2.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 10.2.2. ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ 10.2.3. ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ 10.2.4. ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ 10.3. ՀԱՆԳՍՏԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏ 10.3.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 10.3.2. ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ 10.3.3. ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ 10.4. ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ 10.4.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 10.4.2. ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ 10.4.3. ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
ԳԼՈՒԽ 11. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ 11.1 ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 11.2 ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2018-2020 թթ. ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ
ԳԼՈՒԽ 12. ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ 12.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 12.1.1. Ոլորտի (համակարգի) ընդհանուր նկարագիրը 12.1.2. Վերջին երկու տարիներին ոլորտի (համակարգի) զարգացման միտումները 12.2. ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 12.2.1. Ոլորտի (համակարգի) նպատակները /գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում 12.2.1.1. Նպատակները 12.2.1.2. Գերակայությունները 12.3. ՄԺԾԾ ժամանակահատվածում ոլորտում (համակարգում) իրականացվելիք ծախսային ծրագրերը (պարտավորությունները) 12.3.1. Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը (պարտավորությունները)
ԳԼՈՒԽ 13. ՏՐԱՆՍՊՈՐՏ, ԿԱՊ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ 13.1 ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 13.1.1 Ոլորտի ընդհանուր նկարագիրը 13.1.2. Վերջին երկու տարիների ոլորտի զարգացման միտումները 13.1.3. Հիմնական խնդիրները 13.2 ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ 13.2.1 Նպատակները 13.3. ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)
ԳԼՈՒԽ 14. ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ 14.1 ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 14.1.1 Ոլորտի ընդհանուր նկարագիրը 14.1.2 Հիմնական խնդիրները 14.2 ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2018-2020 թթ. ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ 14.3 ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)
ԳԼՈՒԽ 15. ԷՆԵՐԳԵՏԻԿԱ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐ 15.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 15.2. ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ 15.3 ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)
ԳԼՈՒԽ 16. ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՈԼՈՐՏՆԵՐ 16.1 ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 16.1.1 Ոլորտի ընդհանուր նկարագիրը. 16.1.2 Ոլորտի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում 16.1.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում ոլորտում իրականացվելիք ծախսային ծրագրերը (պարտավորությունները) 16.2 «ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ» ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 16.2.1. Ծրագրի ընդհանուր նկարագիրը 16.2.2. Ծրագրի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում 16.2.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում իրականացվելիք ծախսային ծրագրերը (պարտավորությունները) 16.3 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 16.3.1 Ծրագրի ընդհանուր նկարագիրը 16.3.2 Ծրագրի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում 16.3.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում իրականացվելիք ծախսային ծրագրերը (պարտավորությունները) 16.4 ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 16.5 ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՈՒ ՆՈՐՄԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 16.6 ՀՀ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՅԱՑՈՒՄ ԾՐԱԳՐԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 16.7 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ և ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 16.8 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԱՌՈՒՄԸ ՏՀԶԿ ՕՈՒՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԻՆԴԵՔՍԻ ՎԱՐԿԱՆԻՇՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ և ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 16.9 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՆԵՐՔՈ ԳՈՐԾՈՂ ՏԵՍՉԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 16.9.1 Ծրագրի ընդհանուր նկարագիրը 16.9.2 Ծրագրի նպատակները և գերակայությունները 16.9.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում իրականացվելիք ծախսային ծրագրերը (պարտավորությունները) 16.10. «ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 16.11 «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 16.11.1 Ծրագրի ընդհանուր նկարագիրը 584 16.11.2 Ծրագրի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում 16.11.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում իրականացվելիք ծախսային ծրագրերը (պարտավորությունները) 16.12 «ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 16.12.1 Ծրագրի ընդհանուր նկարագիրը. 16.12.2 Ծրագրի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում 16.12.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում իրականացվելիք ծախսային ծրագրերը (պարտավորությունները) 16.13 ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ 16.13.1. Իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները 16.13.2. Վիճակագրության ոլորտի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում 16.13.3. Ոլորտում իրականացվելիք ծախսային ծրագրերը 16.13.4. Արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրեր 16.14. «ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԾՐԱԳԻՐ 16.14.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 16.14.2. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ 16.14.3. ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
ԳԼՈՒԽ 17. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ 17.1. Իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները 17.2. Ոլորտի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում 17.3. ՄԺԾԾ ժամանակահատվածում ոլորտում իրականացվելիք ծախսային ծրագրերը (պարտավորությունները)
ԳԼՈՒԽ 18. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ, ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, ԿԱԼԱՆԱՎԱՅՐԵՐ
ԳԼՈՒԽ 19. 2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐԸ 19.1. Պետական ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ծրագրման հիմնադրույթները 19.2. 2014-2017 թվականների հիմնական զարգացումները 19.3. Պետական ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի անհրաժեշտությունը 19.4 Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ծրագրման սկզբունքները 640 19.5. 2018-2020 թթ պետական ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի շրջանակը 19.6. 2018-2020 թվականների պետական ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերն ըստ ոլորտների 19.6.1. Ընդհանուր նշանակության պետական ծառայություններ 19.6.2. Սոցիալական ծառայություններ 19.6.3. Տնտեսական ծառայություններ
ԳԼՈՒԽ 20. ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ Հավելված N 1 ՀԱՎԵԼՎԱԾ N 1-Ե Հավելված N 2 Հավելված N 3 Հավելված N 4

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության տնտեսությունում արձանագրված դրական տեղաշարժերը պայմանավորված են հիմնականում ՀՀ կառավարության (այսուհետ` Կառավարություն) տնտեսական գործառույթների իրականացմամբ:

Ինչպես և նախկինում առաջիկա տարիներին նույնպես Կառավարությունը կշարունակի տնտեսական միջոցառումների իրականացումը` պետական միջամտությունն ուղղելով ինչպես շուկայի «բացերի» մեղմմանը, այնպես էլ` եկամուտների և այլ ռեսուրսների վերաբաշխմանն ու տնտեսության կայունացմանը: Կառավարության այսպիսի ծավալուն սոցիալ-տնտեսական քաղաքականության արդյունավետության և ամբողջականության ապահովման գրավականը գերակա խնդիրների հստակեցումն ու դրանք միջնաժամկետ (նաև երկարաժամկետ) ռազմավարական ծրագրերի հենքի վրա լուծելն է: Մասնավորապես, ներկայումս ՀՀ իշխանությունների գերակա խնդիրներից մեկը երկրում բնակչության բարեկեցության աճն ու աղքատության հաղթահարումն է:

ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրավորման գործընթացն օրենքով հանդիսանում է ընդհանուր բյուջետային գործընթացի բաղկացուցիչ մաս և իրականացվում է օրենքով սահմանված ընթացակարգով: ՀՀ բյուջետային գործընթացում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի կազմման փուլի առանձնացումը պայմանավորված է այդ փաստաթղթի քաղաքական կարևորությամբ: Հարկ է նշել նաև, որ համապարփակ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրն այն ռազմավարական հենքն է, որի շրջանակներում վարվում են նաև միջազգային ֆինանսական օժանդակության ներգրավման հիմնահարցերին առնչվող բանակցությունները:

Նպատակը և խնդիրները

Հայաստանի Հանրապետությունում պետական բյուջեի նախագիծը մշակվում է մեկ տարվա համար: Պետական ծախսերի կառավարման առումով մեկ տարվա համար մշակվող և իրականացվող պետական բյուջեներն ունեն որոշակի սահմանափակումներ: Մասնավորապես, տարեկան ծրագրերի հիմքում դրվում են կարճաժամկետ մակրոտնտեսական կանխատեսումներ, իրականացվող քաղաքականությունների և տարեկան բյուջետային ծախսերի միջև կապը ժամանակային անհամապատասխանության պատճառով միշտ չէ, որ պատշաճ կերպով բացահայտվում է: Պետական ծախսերի քաղաքականությունը հստակ ձևակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել պետական ծախսերի ծրագրային պահանջները միջնաժամկետ (հնարավորության դեպքում` նաև երկարաժամկետ) հեռանկարում, որն իր հերթին ենթադրում է մակրոտնտեսական միջավայրի ակնկալվող զարգացումների և հասանելի բյուջետային միջոցների ծավալի կանխատեսելիություն:

Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիմնական նպատակը հանրային միջոցների վերաբաշխման արդյունավետության բարձրացումն է:

Ըստ էության, պետական ծախսերի կառավարման արդյունավետությունը գնահատվում է հետևյալ երեք հայտանիշների հիման վրա`

(i) Բյուջետային կարգապահություն. բյուջետային փաստաթուղթը պետք է լինի հստակ և համապարփակ ձևակերպված, ձևավորվի նախքան ըստ առանձին ուղղությունների ծախսերի բաշխումը և հիմնավորված լինի միջնաժամկետ մակրոտնտեսական կանխատեսումներով: Ծախսերի բաշխումը հստակորեն պետք է իրականացվի վերը նշված բյուջետային փաստաթղթի համաձայն հասանելի ֆինանսական միջոցների հիման վրա, իսկ դրանց հետագա կատարումը` սահմանված ծախսային գերակայություններին համապատասխան ընտրված ծրագրերի գծով նախատեսված բյուջետային հատկացումների սահմանաքանակների շրջանակներում:

(ii) Տեղաբաշխման արդյունավետություն. պետական ծախսերը պետք է համահունչ լինեն պետական քաղաքականության գերակայություններին, և համակարգը պետք է հնարավորություն ընձեռի իրականացնել միջոցների միջոլորտային և ներոլորտային վերաբաշխում` նվազ գերակայություններից դեպի առավել կարևորները և ցածր արդյունավետություն ունեցող ծրագրերից դեպի բարձր արդյունավետություն ունեցող ծրագրերը:

(iii) Տեխնիկական (արտադրական) արդյունավետություն. ճյուղային նախարարությունները (գերատեսչությունները) պետք է ապահովեն արդյունավետության առավելագույն հասանելի մակարդակ, որը պետք է համադրելի լինի մասնավոր հատվածի համապատասխան ցուցանիշների հետ:

Պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրավորումը նպատակ է հետապնդում լուծել հետևյալ խնդիրները`

(i) բարելավել մակրոտնտեսական հաշվեկշռվածությունը` ի հաշիվ հասանելի ռեսուրսների իրատեսական և համապարփակ փաթեթի ձևավորման,

(ii) նպաստել պետական ֆինանսական միջոցների հաշվին կատարվող բյուջետային հատկացումների միջոլորտային և ներոլորտային արդյունավետ վերաբաշխմանը` ըստ գերակա ուղղությունների,

(iii) հնարավորինս նվազեցնել քաղաքականությունների և դրանց ֆինանսավորման միջև առկա անորոշությունները` նպաստելով ծրագրերի մշակման որակի բարձրացմանը,

(iv) ըստ ոլորտների սահմանել կոշտ բյուջետային սահմանափակումներ` ճյուղային նախարարությունների (գերատեսչությունների) համար պայմաններ և խթաններ ստեղծելով հասանելի միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման համար,

(v) բարելավել բյուջետային ծրագրերի գնահատման համակարգը և մեծացնել պետական ֆինանսների կառավարման թափանցիկության աստիճանը:

Պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրման մոտեցումները

Պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրումը շարունակական գործընթաց է և, ըստ էության, իրենից ներկայացնում է «քաղաքականությունների ձևակերպում - պլանավորում - բյուջետավորում» տրամաբանական ամբողջական շղթա: Այն հնարավորություն է ընձեռում մեղմել հասանելի բյուջետային ռեսուրսների և պահանջվող ծախսերի միջև հնարավոր անհամապատասխանությունը, ինչպես նաև պետական ծախսերում կատարել առանձին բնագավառներում իրականացվող պետական քաղաքականության փոփոխություններին համարժեք փոփոխություններ: Այս առումով արդարացված է, որ ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (այսուհետ` նաև ՄԺԾԾ) մշակումը (և/կամ վերանայումը), ըստ ժամանակի, նախորդում է տարեկան պետական բյուջեի նախագծի մշակմանը` դառնալով տարեկան պետական բյուջեների կազմման ուղեցույց:

Պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրումը ենթադրում է`

(i) մակրոտնտեսական կայուն միջավայրին համապատասխանող բյուջետային ռեսուրսների (մուտքերի) համապարփակ և իրատեսական գնահատում,

(ii) քաղաքականությունների իրականացման նպատակով կատարվող ծախսերի` վարից վեր մոտեցմամբ գնահատում,

(iii) հասանելի բյուջետային ռեսուրսների և պահանջվող ծախսերի ներդաշնակության ապահովում համապատասխան մեխանիզմների օգնությամբ:

2018-2020թթ պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրումը ներառում է նաև ծրագրավորման հիմքում դրված կանխատեսումների իրականացման հետ կապված ռիսկերի բացահայտման և ներկայացման գործընթացը: Վերը նշված ռիսկերը հանգամանալի ձևով ներկայացված են սույն ծրագրի մակրոտնտեսական, հարկաբյուջետային կանխատեսումներին, ինչպես նաև պետական պարտքի կառավարման ռազմավարությանը վերաբերող գլուխներում (համապատասխանաբար 2-րդ, 4-րդ և 20-րդ գլուխների համապատասխան մասերում), իսկ ռիսկերի համառոտագիրը ներկայացված է սույն ծրագրի N 1 հավելվածում:

 

ՀՀ 2018-2020 թթ. ՄԺԾԾ-ի մշակման կազմակերպչական հիմքերը

 

ՀՀ 2018-2020 թթ. ՄԺԾԾ-ի մշակման գործընթացը կանոնակարգվել է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ վարչապետի 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 1256-Ա որոշմամբ սահմանված ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակված մեթոդական ցուցումներով:

Ըստ էության, նման մոտեցումը խնդրին վկայում է այն մասին, որ Կառավարությունը պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը որպես բյուջետային գործընթացի բաղկացուցիչ մաս դիտելով, կարևորում է նաև վերջինիս քաղաքական նշանակությունը:

Ինչպես նախորդ տարիներին ընթացիկ տարում ևս ՄԺԾԾ-ի մշակման գործընթացը կառավարվել, վերահսկվել և համակարգվել է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված ստորև նշված երկու մարմինների կողմից.

(i) Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշտապես գործող բարձրագույն խորհուրդ (խորհրդի նախագահ` ՀՀ վարչապետ), որն ապահովվել է ռազմավարական որոշումների կայացումը և մշակման գործընթացի վերահսկողությունը,

(ii) Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման աշխատանքները համակարգող` մշտապես գործող խումբ (խմբի ղեկավար` ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ), որը ապահովել է ՄԺԾԾ - ի մշակման աշխատանքների համակարգումը:

Նման մոտեցումը ընդգծում է բյուջետային գործընթացում ճյուղային նախարարությունների (գերատեսչությունների) մասնակցության դերը, որը նպաստել է ճյուղային մակարդակում բյուջետային ծրագրման բարելավմանը և ռազմավարական հիմնավոր որոշումների կայացմանը` հնարավորինս ապահովելով նախանշված քաղաքականությունների և հասանելի ֆինանսական միջոցների համապատասխանությունը: Այս համատեքստում կարևորվում է ՀՀ ֆինանսների նախարարության ու ճյուղային նախարարությունների (գերատեսչությունների) գործողությունների փոխհամաձայնեցումը, որից մեծապես կախված է ոչ միայն ՄԺԾԾ-ի և պետական բյուջեի նախագծերի մշակման որակը, այլ նաև դրանց կատարումը:

 

Միջնաժամկետ ծախսերի ծրագրավորման բարելավմանն ուղղված բարեփոխումները

Ծրագրի նպատակների իրագործումն ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է բարեփոխումներ նաև ծրագրային բյուջետավորումը հանրապետությունում ներդնելու ուղղությամբ: Ծրագրային բյուջետավորման բարեփոխման գերակա նպատակը պետական ծախսերի տնտեսական արդյունավետության բարձրացումն է` ռեսուրսներն առաջնահերթ ծախսային ծրագրերին ուղղելու համար Կառավարությանն աջակցելու միջոցով: Ծրագրային բյուջետավորման շրջանակներում այդ աջակցությունն իրականացվում է Կառավարությանը (և հանրությանը) պետական ֆինանսավորման դիմաց տրամադրվող ծառայությունների կամ անմիջական արդյունքների վերաբերյալ ավելի ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու միջոցով: Հետևաբար, ծրագրային բյուջետավորումը հանդիսանում է գործիք սոցիալ-տնտեսական քաղաքականության առանձին օղակները շաղկապելու համար: Նշվածը կօգնի հասկանալ ծախսերի վերաբերյալ կայացված որոշումների նպատակաուղղվածությունը և ծախսային քաղաքականությունն ամբողջությամբ ուղղել Կառավարության ընդհանուր նպատակների իրագործմանը:

2013 թվականի ապրիլի 30-ին ՀՀ կառավարության ներկայացմամբ ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով ծրագրային բյուջետավորումը դարձել է բյուջետային գործընթացի անբաժանելի մաս, մասնավորապես, Կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողով ներկայացվելիք պետական բյուջեի նախագծի կազմում այսուհետ ներկայացվում է նաև պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծով նախատեսված բյուջետային ելքերը ծրագրային ձևաչափով ներկայացնող փաստաթուղթը:

2015 թվականին Կառավարությունն ընդունել է Ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը, որի իրագործումը հնարավորություն կընձեռի համակարգված ձևով փոխկապակցել հանրային ֆինանսների կառավարման զանազան ոլորտներում Ծրագրային բյուջետավորման տարրերի ներդրման ուղղությամբ իրականացվող քայլերը:

 

ՄԱՍ Ա. ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

ԳԼՈՒԽ 1. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

1.1 ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հաշվի առնելով նախորդ տարիներին ՀՀ տնտեսության և քաղաքականության խնդիրների ախտորոշումը` միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիմքում էական փոփոխություն է նախագծվել: Միջնաժամկետ հորիզոնում չնայած հարկաբյուջետային քաղաքականությունը սահմանափակված է պարտքի կայունության ապահովման անհրաժեշտությամբ, սակայն այնուհանդերձ կառավարությունը հիմք ընդունելով նախորդ տարիներին քաղաքականության ոլորտում բացահայտված հիմնախնդիրները նախագծել է այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը համահունչ կլինի տնտեսագիտության մեջ հայտնի «ոսկյա կանոնին»: Սա այն քաղաքականությունն է, որը թույլ կտա պարտքի կայունության ապահովման սահմանափակման պայմաններում իրականացնել հարկաբյուջետային կոնսոլիդացիա` միաժամանակ հիմքեր ստեղծելով հեռանկարային տնտեսական աճի համար:

Կառավարության հիմնական ռազմավարական գերակայությունները սահմանված են 2017 թվականի հունիսին ՀՀ Ազգային ժողովի հավանությանն արժանացած` Կառավարության ծրագրով և Կառավարության 2014 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարության ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1207-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 442-Ն որոշմամբ: Վերը նշված փաստաթղթերի համաձայն Կառավարությունն առաջիկա տարիներին առավել կարևորում է պետական բյուջեի ծախսային հետևյալ գերակայությունները (սույն ծրագրի իմաստով գերակայություն են համարվում այն ոլորտները, որոնց հատկացվում են լրացուցիչ բյուջետային ռեսուրսների զգալի մասը կամ որոնց ֆինանսավորման համար ներգրավում են վարկային ռեսուրսներ).

(i) սոցիալական ոլորտի առանձին ճյուղերում (մասնավորապես` կրթություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն), ինչպես նաև պետական կառավարման բնագավառում պետական մարմինների գործունեության արդյունավետության, նպատակաուղղվածության և հասցեականության մակարդակի բարձրացման, նրանց կողմից հանրությանը մատուցվող ծառայությունները բնակչության համար ավելի մատչելի դարձնելու նպատակով իրականացվող բարեփոխումների ֆինանսական ապահովում,

(ii) հանրապետության տարածքային ամբողջականությունը, տարածաշրջանում կայունությունը և Ղարաբաղյան հակամարտության կողմերի ուժերի հավասարակշռությունը պահպանելու նպատակով պաշտպանության և ազգային անվտանգության կառույցների կենսագործունեության համար անհրաժեշտ ֆինանսական ապահովում,

(iii) տնտեսության առանձին ոլորտներում (մասնավորապես` գյուղատնտեսություն, ջրային տնտեսություն, ճանապարհային տնտեսություն և էներգետիկա) ենթակառուցվածքների վերականգնման և զարգացման ծրագրերի իրականացում:

Դրա հետ մեկտեղ, հարկ է նշել, որ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում կպահպանվի վերը նշված գերակայությունների համաձայն իրականացվելիք ծրագրերի ֆինանսավորման համար բյուջետային ռեսուրսները համալրելու պահանջը այլ` հիմնականում արտաքին աղբյուրներից պաշտոնական դրամաշնորհների և փոխառու միջոցների ներգրավման միջոցով: Վերը նշվածը, հաշվի առնելով նաև պետական պարտքի ցուցանիշները խելամիտ սահմաններում պահելու խնդիրը, էականորեն սահմանափակում է Կառավարության հնարավորությունները:

 

1.2 ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

ՄԺԾԾ-ն Կառավարության նպատակների իրագործման հիմնական գործիքներից մեկն է: Հարկաբյուջետային քաղաքականությունը ներկայացնող այս փաստաթուղթը, ոլորտների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի հետ միասին, կազմում է Կառավարության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիմնական բովանդակությունը:

Սույն ծրագրի հարկաբյուջետային քաղաքականությունը շարադրող մասը ներկայացնում է Կառավարության ընդհանուր երկարաժամկետ հարկաբյուջետային սկզբունքները, միջնաժամկետ և կարճաժամկետ հարկաբյուջետային ցուցանիշները և ռազմավարական ծախսային գերակայությունները: Դրանք տնտեսական և հարկաբյուջետային այն չափանիշներն են, որոնք դրվելու են ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման հիմքում:

 

1.3 ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

1.3.1 Երկարաժամկետ հարկաբյուջետային սկզբունքներ

Ընդունելով կայուն հարկաբյուջետային քաղաքականության անհրաժեշտությունը` Կառավարությունը ՀՀ 2018-2020թթ ՄԺԾԾ-ի մշակման ընթացքում առաջնորդվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2017 թվականի հունիսին հավանության արժանացած Կառավարության գործունեության և Կառավարության 2014 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարության ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1207-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 442-Ն որոշմամբ: Քանի որ բյուջետային մուտքերի սղությունը և ելքերի վրա ազդող գործոնները սահմանափակում են կարճաժամկետ հեռանկարում այդ սկզբունքների իրագործման հնարավորությունները, Կառավարությունը մտադիր է շարունակել այդ սկզբունքների կիրառումը երկարաժամկետ հեռանկարում: Դրանք հիմք կծառայեն ընթացիկ քաղաքականությունների և Կառավարության երկարաժամկետ նպատակների համաձայնեցվածությունը գնահատելու համար:

1.3.2 Կարճաժամկետ և միջնաժամկետ հարկաբյուջետային ցուցանիշները

Կառավարությունը առկա ծախսային գերակայությունները համադրել է երկարաժամկետ հարկաբյուջետային սկզբունքների հետ` հաջորդ 3 տարիների ընդհանուր ծախսերի մակարդակը որոշելու համար:

Համախառն ներքին արդյունքի (այսուհետև` ՀՆԱ-ի) նկատմամբ պետական բյուջեի եկամուտների հարաբերության ցուցանիշը 2018-2020 թթ. կտատանվի 23.4%-23,6%-ի սահմաններում, իսկ ներքին ռեսուրսների հաշվին ձևավորվող եկամուտների դեպքում` 22,8%-23,3%-ի սահմաններում: Հիմք ընդունելով պետական բյուջեի եկամուտների կանխատեսումային իրական ծավալները, Կառավարությունը ծրագրում է 2018-2020 թթ. ծախսերի միջին տարեկան մակարդակը պահպանել ՀՆԱ-ի 26.1%-25.7%-ի սահմաններում:

 

ԳԼՈՒԽ 2. ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ

 

2.1. ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ

 

2.1.1. Ներածություն

Միջնաժամկետ ծախսային ծրագրի այս հատվածը ներկայացնում է ընթացիկ տնտեսական իրավիճակը հանրապետությունում, ինչպես նաև 2018-2020 թվականների մակրոտնտեսական հեռանկարները:

Տնտեսական կանխատեսումների նպատակը

Հայաստանի տնտեսության իրավիճակի միջնաժամկետ կանխատեսումները նկարագրում են այն միջավայրը, որի պայմաններում գործելու է կառավարությունը: Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունն իր հերթին ազդում է մակրոտնտեսական միջավայրի վրա, հետևաբար մակրոտնտեսական կանխատեսումները հնարավորություն են տալիս հասկանալու, թե կառավարության որդեգրած միջնաժամկետ հարկաբյուջետային քաղաքականությունը որքանով է համահունչ տնտեսության այլ հատվածների զարգացման միտումներին:

Տնտեսական կանխատեսումների իրականացումը կարևոր է նաև այն տեսանկյունից, որ ազգային տնտեսության իրավիճակը մեծ ազդեցություն ունի կառավարության ֆինանսական ռեսուրսների վրա: Տնտեսական բարձր աճն ապահովում է գործարարների ավելի մեծ եկամուտներ, որոնք իրենց հերթին ապահովում են ավելի մեծ հարկային եկամուտներ: ԵՎ հակառակը, տնտեսական աճի ցածր մակարդակը բերում է հարկերի ավելի ցածր մակարդակի և կառավարության կողմից տրամադրվող սոցիալական աջակցության և օժանդակության ավելի մեծ պահանջարկի: Մակրոտնտեսական կանխատեսումները նաև հիմք են հանդիսանում ապագայում բյուջեի վրա հնարավոր ծանրաբեռնվածության մեծացման հետ կապված ռիսկերի գնահատման համար:

 

Տնտեսության նկարագրություն

Տնտեսությունը կարելի է նկարագրել ցուցանիշների հետևյալ հիմնական խմբերով.

. Համախառն առաջարկ (չափվում է տնտեսության առանձին ճյուղերում ստեղծված ավելացված արժեքների իրական աճերով և համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) իրական աճով),

. Համախառն պահանջարկ (չափվում է պետական, մասնավոր հատվածների և արտաքին աշխարհի կողմից ապրանքների և ծառայությունների վրա կատարվող ծախսումներով (սպառում/ՀՆԱ, ներդրում/ՀՆԱ, զուտ արտահանում/ՀՆԱ)),

. Գնային փոփոխականներ (ՀՆԱ դեֆլյատոր, որն իրենից ներկայացնում է տնտեսությունում ստեղծված ՀՆԱ-ի գների փոփոխությունը և գնաճ, որը չափվում է սպառողական գների (ներառյալ սպառողական, ներմուծված ապրանքների գները) ինդեքսով (ՍԳԻ)),

. Ֆինանսական համակարգի խորությունը (չափվում է փողի ագրեգատներ/ՀՆԱ, վարկեր/ՀՆԱ, ավանդներ/ՀՆԱ ցուցանիշներով և ցույց է տալիս, թե բանկային համակարգը որքանով է ներգրավված երկրի տնտեսական կյանքում),

. Արտաքին աշխարհի հետ տնտեսական հարաբերություններ (չափվում է հիմնականում երկրի ընթացիկ հաշվի հաշվեկշռով),

. Պետական հատվածի դիրքը տնտեսությունում (չափվում է հիմնականում պետական հատվածի ծախսերի և եկամուտների ծավալով (պետական ծախսեր/ՀՆԱ, հարկային եկամուտներ/ՀՆԱ)):

Աղյուսակում ներկայացված են տնտեսության ներկայիս և միջնաժամկետ հեռանկարային իրավիճակի հիմնական ցուցանիշները` ըստ վերը նշված գլխավոր տնտեսական բնութագրիչների: Միջնաժամկետ ծախսային ծրագրի այս հատվածում նկարագրված են նաև այն հիմնական գործոններն ու միտումները, որոնք պայմանավորում են աղյուսակ 1-ում նշված ցուցանիշերը և տնտեսության զարգացման հեռանկարները:

 

Աղյուսակ 1. Վերջին տարիների միտումները և ՄԺԾԾ-ի հիմքում դրված հիմնական տնտեսական չափորոշիչները, տոկոս

 

._________________________________________________________________.

| Չափորոշիչ             |2014 |2015 |2016 |2017 |2018 |2019 |2020 |

|                       |_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|                       |Փաստ |Փաստ |Փաստ |Կանխ.|Կանխ.|Կանխ.|Կանխ.|

|_______________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Տնտեսական աճ (ՀՆԱ-ի    |  3.6|  3.2|  0.2|  3.3|  4.7|  5.4|  5.7|

|իրական աճ)             |     |     |     |     |     |     |     |

|_______________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Սպառման մակարդակ       | 97.6| 91.2| 90.8| 89.6| 90.0| 89.3| 88.8|

|(Սպառում/ՀՆԱ)          |     |     |     |     |     |     |     |

|_______________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Ներդրումների մակարդակ  | 20.9| 20.7| 18.4| 18.7| 19.7| 20.8| 21.7|

|(Ներդրում/ՀՆԱ)         |     |     |     |     |     |     |     |

|_______________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|ՀՆԱ դեֆլյատոր          |102.3|101.2|100.5|102.1|103.1|104.0|104.0|

|_______________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|12-ամսյա գնաճ          |  4.6|- 0.1|- 1.1|  2.4|  4.0|  4.0|  4.0|

|_______________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|_______________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Ընթացիկ հաշիվ/ՀՆԱ      |- 7.6|- 2.6|- 2.3|- 2.8|- 3.4|- 3.8|- 4.2|

._________________________________________________________________.

 

2.1.2. Համախառն առաջարկ

Երկրի համախառն առաջարկն իրական արտահայտությամբ չափվում է տնտեսության առանձին ճյուղերում ստեղծված ավելացված արժեքների հանրագումարով: Դրա փոփոխությունը նախորդ տարվա համեմատ գնահատվում է ՀՆԱ-ի իրական աճի (1) միջոցով: ՈՒստի այս բաժնում կներկայացվի տնտեսության հիմնական ճյուղերում ստեղծված ավելացված արժեքների փոփոխության դինամիկան վերջին տարիներին և ապագա ակնկալվող զարգացումները:

______________________

1) ՀՆԱ-ի իրական աճ ասելով` հասկանում ենք տնտեսությունում ստեղծված ՀՆԱ-ի ծավալային աճը` առանց գնային փոփոխության:

 

Վերջին տարիների միտումները, ընթացիկ իրավիճակը և կանխատեսումները

 

2014-2016 թվականներին տնտեսության աճի տեմպերը 2011-2013 թվականների նկատմամբ դանդաղել են, որը ուղեկցվել է նաև ներուժային ՀՆԱ-ի աճի տեմպերի նվազմամբ: 2011-2013 թվականների միջինում շուրջ 5.0% աճի փոխարեն համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2014-2016 թվականների աճը կազմեց շուրջ 2.4%:

2014-2016 թվականներին միջինում աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում, բացառությամբ շինարարության (2): Նշված ժամանակահատվածում ծառայությունների հաշվին ապահովվել է տնտեսական աճի 1.9 տոկոսային կետը, իսկ իրական աճը կազմել է 4.1%, արդյունաբերության հաշվին ապահովվել է տնտեսական աճի 0.5 տոկոսային կետը` 3.4% իրական աճի պայմաններում, իսկ գյուղատնտեսության հաշվին ապահովվել է տնտեսական աճի 0.8 տոկոսային կետը` 4.5% իրական աճի պայմաններում: Շինարարությունը միջինում նվազել է 6.1%-ով` 0.6 տոկոսային կետով բացասաբար նպաստում ունենալով տնտեսական աճին:

______________________

2) Սույն պարբերության ցուցանիշները վերաբերում են տնտեսության ճյուղերում ստեղծված ավելացված արժեքին:

 

2017 թվականի հունվար-մայիսին տնտեսական ակտիվության (ՏԱՑ) (3) աճի տեմպն արագացել է: ՏԱՑ-ը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ իրական արտահայտությամբ աճել է 6.4%-ով, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 0.3 տոկոսային կետով: Տնտեսական ակտիվությանը նպաստել են ծառայությունների (4.3 տոկոսային կետ), արդյունաբերության (2.4 տոկոսային կետ) և առևտրի (1.2 տոկոսային կետ (4)) ճյուղերի համախառն թողարկումների իրական աճերը: Շինարարությունը և գյուղատնտեսությունը բացասաբար են ազդել տնտեսական ակտիվությանը (համապատասխանաբար` 1.0 և 0.6 տոկոսային կետ):

______________________

3) 2011 թվականից ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը ամսական ՀՆԱ-ից անցում է կատարել ՏԱՑ-ի հաշվարկմանը: Ի տարբերություն Ազգային հաշիվների մեթոդաբանությամբ հաշվարկվող ՀՆԱ ցուցանիշի (որն ունի եռամսյակային և տարեկան պարբերականություն) ամսական ՏԱՑ-ը բնութագրում է տնտեսությունում ապրանքների և ծառայությունների թողարկման ծավալների փոփոխությունը, այլ ոչ թե ավելացված արժեքի փոփոխությունը: Բացի այդ, ամսական ՏԱՑ-ը չի ընդգրկում արտադրանքի զուտ հարկերը և ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայությունները (ՖՄԱՉԾ), որոնք ներառվում են եռամսյակային և տարեկան ՀՆԱ-ի արտադրական եղանակով հաշվարկներում:

4) ՏԱՑ-ի աճին ճյուղերի նպաստումները ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներն են:

 

Կանխատեսում. Միջնաժամկետում ՀՆԱ-ի միջին 5.3% կանխատեսվող աճը հիմնականում պայմանավորված կլինի ծառայությունների և արդյունաբերության ճյուղերով: 2017 թվականի համար կանխատեսվում է 3.3%, իսկ 2018-2020 թվականներին` համապատասխանաբար 4.7%, 5.4% և 5.7% տնտեսական աճ: Ծառայությունների և արդյունաբերության ճյուղերի նպաստումը ՀՆԱ-ի միջին աճին կկազմի համապատասխանաբար 2.3 և 1.4 տոկոսային կետ: Միջնաժամկետ կանխատեսումները հիմնվում են տնտեսության զարգացման նախորդ տարիներին արձանագրված միտումների վերլուծության և խնդիրների ախտորոշման արդյունքում ՀՀ կառավարության կողմից նախանշված ներդրումների և արտահանման խրախուսման, միջնաժամկետ հորիզոնում իրականացվելիք պետական կապիտալ ծախսերի ավելացման քաղաքականության արդյունքների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացված համաշխարհային տնտեսության վերաբերյալ սպասումների (տես` Ներդիր 1-ը) ու վերլուծությունների վրա:

 

Աղյուսակ 2. ՀՆԱ-ի իրական աճն ըստ տնտեսության ճյուղերի, %

 

._________________________________________________________________.

| Չափորոշիչ             |2014 |2015 |2016 |2017 |2018 |2019 |2020 |

|                       |_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|                       |Փաստ |Փաստ |Փաստ |Կանխ.|Կանխ.|Կանխ.|Կանխ.|

|_______________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Ընդամենը ՀՆԱ           |  3.6|  3.2|  0.2|  3.3|  4.7|  5.4|  5.7|

|_______________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Արդյունաբերություն     | -0.9|  6.2|  4.8|  5.5|  7.0|  8.0|  9.0|

|_______________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Գյուղատնտեսություն     |  6.1| 13.2| -5.8|  4.0|  4.0|  4.0|  4.0|

|_______________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Շինարարություն         | -4.5| -3.1|-10.8|  2.5|  4.5|  6.0|  6.6|

|_______________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Ծառայություններ        |  6.7|  1.6|  4.1|  2.8|  4.3|  4.8|  5.0|

|_______________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Զուտ անուղղակի հարկեր  |  1.8| -5.1| -4.3|  1.3|  4.3|  5.3|  5.5|

._________________________________________________________________.

 

Գծապատկեր 1. Տնտեսության առանձին ճյուղերում արձանագրված և կանխատեսվող իրական աճին նպաստման չափերը

_____________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

._________________________________________________________________________.

|                                                              Ներդիր 1   |

|    Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները                     |

|    2016 թվականի երկրորդ կեսերից համաշխարհային տնտեսությունում ի հայտ    |

|եկան տնտեսական աճն արագացնող դրական ազդակներ` հատկապես զարգացած          |

|երկրներում:  Տնտեսական աճի վերաբերյալ սպասումները վերանայվել են աճի      |

|ուղղությամբ. ԱՄՀ վերջին կանխատեսումների համաձայն համաշխարհային           |

|տնտեսությունը թե՛ 2017, և  թե՛ 2018 թվականներին աճելու է`                |

|համապատասխանաբար 3.5 և  3.6 տոկոսով:  Զարգացած երկրներում աճը 2017 թ-ին  |

|կկազմի 2.0 տոկոս, իսկ զարգացող երկրներում ավելի բարձր` 4.5 տոկոս:        |

|Հայաստանի տնտեսական աճը ԱՄՀ կողմից կանխատեսվում է 2.9 տոկոս: Հատկանշական |

|է, որ Հայաստանի հիմնական գործընկեր երկրների, այդ թվում` Ռուսաստանի,      |

|տնտեսական աճերի վերաբերյալ սպասումները դրական են և  դրանց հիմնական մասը  |

|տարեսկզբի համեմատ վերանայվել է աճի ուղղությամբ:                          |

|    Մշակող արդյունաբերությունը և  առևտուրը  վերականգնվում են 2016 թվականի|

|երկրորդ կեսերից սկսած: Այնուհանդերձ, կառուցվածքային որոշ խնդիրներ դեռևս  |

|խոչընդոտ են հանդիսանում ավելի արագ վերականգնման համար, իսկ տնտեսական աճի |

|նվազման ուղղությամբ ռիսկերը գերակշռող են, հատկապես միջնաժամկետ հատվածում:|

|Տնտեսական քաղաքականության տեսանկյունից հատկապես կարևորվում  են սպառման և |

|աճին ուղղված միջոցառումները, արտադրողականության, աշխատուժի և  ներդրումներ|

|առաջարկի բարձրացմանն ուղղված հստակ միջոցների անհրաժեշտությունը և  պետական|

|պարտքի կայունացման խնդիրների լուծումը:                                   |

|_________________________________________________________________________|

|                                                                         |

|   Աղյուսակ: Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները            |

|                                                                         |

|   .__________________________________________________________________.  |

|   |Տոկոսային փոփոխություն  |                 |      Կանխատեսում      |  |

|   |                        |                 |_______________________|  |

|   |                        |                 |2017 թ.    |2017 թ.    |  |

|   |                        |                 |հունվարին  |ապրիլին    |  |

|   |                        |_________________|___________|___________|  |

|   |                        |2014 |2015 |2016 |2017 |2018 |2019 |2020 |  |

|   |________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|  |

|   |Համաշխարհային թողարկում |  3.4|  3.1|  3.1|  3.4|  3.6|  3.5|  3.6|  |

|   |________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|  |

|   |Զարգացած երկրներ        |  1.9|  1.9|  1.7|  1.9|  2.0|  2.0|  2.0|  |

|   |________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|  |

|   |ԵՄ                      |  1.4|  2.0|  2.0|  1.8|  1.8|  2.0|  1.8|  |

|   |________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|  |

|   |Եվրոգոտի                |     |  1.6|  1.7|  1.6|  1.6|  1.7|  1.6|  |

|   |________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|  |

|   |Գերմանիա                |  1.6|  1.5|  1.8|  1.5|  1.5|  1.6|  1.5|  |

|   |________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|  |

|   |Մեծ Բրիտանիա            |  2.9|  2.2|  1.8|  1.5|  1.4|  2.0|  1.5|  |

|   |________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|  |

|   |ԱՄՆ                     |  2.4|  2.4|  1.6|  2.3|  2.5|  2.3|  2.5|  |

|   |________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|  |

|   |Զարգացող երկրներ        |  4.6|  4.0|  4.1|  4.5|  4.8|  4.5|  4.8|  |

|   |________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|  |

|   |Չինաստան                |  7.3|  6.9|  6.7|  6.5|  6.0|  6.6|  6.2|  |

|   |________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|  |

|   |ԱՊՀ երկրներ             |  1.1| -2.8|  0.3|  1.5|  1.8|  1.7|  2.1|  |

|   |________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|  |

|   |Ռուսաստան               |  0.7| -3.7| -0.2|  1.1|  1.2|  1.4|  1.4|  |

|   |________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|  |

|   |Սպառողական գներ         |     |     |     |     |     |     |     |  |

|   |________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|  |

|   |Զարգացած երկրներ        |  1.4|  0.3|  0.8|  1.7|  1.9|  2.0|  1.9|  |

|   |________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|  |

|   |Եվրոգոտի                |  0.4|  0.0|  0.2|    -|    -|  1.7|  1.5|  |

|   |________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|  |

|   |Գերմանիա                |  0.7|  0.1|  0.4|    -|    -|  2.0|  1.7|  |

|   |________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|  |

|   |Մեծ Բրիտանիա            |  1.4|  0.1|  0.6|    -|    -|  2.5|  2.6|  |

|   |________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|  |

|   |ԱՄՆ                     |  1.5|  0.1|  1.3|    -|    -|  2.7|  2.4|  |

|   |________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|  |

|   |Զարգացող երկրներ        |  4.7|  4.7|  4.4|  4.5|  4.4|  4.7|  4.4|  |

|   |________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|  |

|   |Չինաստան                |  2.0|  1.4|  2.0|    -|    -|  2.4|  2.3|  |

|   |________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|  |

|   |ԱՊՀ երկրներ             |  8.1| 15.5|  8.3|    -|    -|  5.7|  5.3|  |

|   |________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|  |

|   |Ռուսաստան               |  7.8| 15.5|  7.0|    -|    -|  4.5|  4.2|  |

|   |________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|  |

|   |Հումքի գներ             |     |     |     |     |     |     |     |  |

|   |________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|  |

|   |Նավթի գներ (1)          | -7.5|-47.2|-15.7| 19.9|  3.6| 28.9| -0.3|  |

|   |________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|  |

|   |Ոչ նավթային գներ        |-4.0 |-17.5| -1.9|  2.1| -0.9|  8.5| -1.3|  |

|   |__________________________________________________________________|  |

|   |Աղբյուրը` World Economic Outlook, 2017, April.                    |  |

|   |1) 1UK Brent, Dubai, WTI տիպի նավթի գների միջին թվաբանականը       |  |

|   |                                                                  |  |

|   .__________________________________________________________________.  |

|                                                                         |

._________________________________________________________________________.

 

Արդյունաբերություն

2014-2016 թվականներին արդյունաբերության ճյուղի աճի տեմպերը 2011-2013 թվականների համեմատ շուրջ 2.6 անգամ նվազել են: 2014-2016 թվականներին արդյունաբերության ճյուղը ՀՆԱ-ի աճին իր ունեցած նպաստումով զիջել է գյուղատնտեսության ու ծառայությունների ճյուղերին, իսկ ճյուղի աճը պայմանավորվել է գլխավորապես հանքագործական և մշակող արդյունաբերության աճերով: 2014-2016 թվականներին` նախորդ համապատասխան ժամանակահատվածի 8.7% աճի համեմատ, արդյունաբերության ճյուղում գրանցվել է ավելացված արժեքի միջին հաշվով 3.4% իրական աճ: Ընդ որում` վերջին երեք տարիներին արդյունաբերության ճյուղի աճին ամենամեծ նպաստումն են ունեցել հանքագործական և մշակող արդյունաբերությունները, համապատասխանաբար` 2.7 և 1.1 տոկոսային կետերով, միջինում աճելով համապատասխանաբար` 20.7% և 1.8%: Էլեկտրաէներգիայի արտադրությունը միջինում նվազել է 3.3%-ով, որը պայմանավորված էր 2014 թվականի էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների խոշոր անկմամբ: Վերջինս իր հերթին բացատրվում է 2014 թվականին էլեկտրաէներգիայի զուտ արտահանման նվազմամբ: Վերջին տարիներին արդյունաբերության աճից առաջանցիկ աճ է ունեցել արդյունաբերության` ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում ենթաճյուղը, որի միջին աճը կազմել է 23.2%:

2017 թվականի հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արդյունաբերության ճյուղն աճել է` հիմնականում պայմանավորված մշակող և հանքագործական արդյունաբերության աճերով, ինչն իր հերթին կրել է արտաքին պահանջարկի վերականգնման ազդեցությունը: Արձանագրվել է արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալի 14.4% իրական աճ: Վերջինիս հիմնականում նպաստել են մշակող արդյունաբերության 20.0% և հանքագործական արդյունաբերության 12.5% աճերը: Մշակող արդյունաբերության աճը հիմնականում պայմանավորված է եղել հիմնային մետաղների արտադրության 24.8%, սննդամթերքի արտադրության 12.7%, ծխախոտային արտադրատեսակների արտադրության 21.6%, խմիչքների արտադրության 23.4%, ինչպես նաև ոսկերչական արտադրատեսակների արտադրության 49.6% աճերով: Իսկ հանքագործական արդյունաբերության աճը հիմնականում պայմանավորված է եղել մետաղական հանքաքարի արդյունահանման 12.0% աճով: Հատկանշական է, որ նշված ժամանակահատվածում արդյունաբերության աճը պայմանավորված է եղել հիմնականում արտաքին պահանջարկով. արդյունաբերության արտահանումն աճել է շուրջ 18.3%-ով նպաստելով մոտ 8 տոկոսային կետով:

Կանխատեսում. 2017 թվականին և միջնաժամկետում կանխատեսվում է արդյունաբերության առաջանցիկ աճ` պայմանավորված կառավարության արտահանման ու ներդրումների խրախուսման ուղղությամբ իրականացվող քաղաքականության արդյունքում ոլորտում ներդրումների սպասվող աճով, ինչպես նաև արտաքին աշխարհից եկող ռիսկերի նվազմամբ: 2017 թվականին արդյունաբերության իրական աճը կլինի շուրջ 5.5%, իսկ 2018-2020 թվականներին` միջինում 8.0%: Նշված կանխատեսումները հիմնված են գործընկեր երկրների պահանջարկի աճի և հումքային ապրանքների գների վերաբերյալ միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ներքին պահանջարկի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականների վրա:

 

Գյուղատնտեսություն

2014-2016 թվականներին` գյուղատնտեսության ճյուղի աճի տեմպերը 2011-2013 թվականների համեմատ շուրջ 2.3 անգամ դանդաղել են: Ճյուղում 2014-2016 թվականներին արձանագրվել է միջինում 4.5% աճ` նախորդ համապատասխան ժամանակահատվածի 10.4%-ի համեմատ:

2014-2016 գյուղատնտեսության ճյուղի աճին հիմնականում նպաստել են անասնաբուծության և բուսաբուծության աճերը (համախառն թողարկման աճերը միջինում կազմել են համապատասխանաբար` 6.2% և 3.5%):

Գյուղատնտեսության նվազման 2016 թվականի սեպտեմբերից սկսված միտումը շարունակվել է նաև 2017 թվականի հունվար-մայիսին` գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը իրական արտահայտությամբ նվազել է 3.2%-ով (5) (նախորդ տարվա հունվար-մայիսի 4.5% աճի դիմաց), ինչը պայմանավորված է եղել բուսաբուծության 16.8% նվազմամբ: Անասնաբուծության 1.3% աճը փոքր-ինչ հակազդել է գյուղատնտեսության նվազմանը:

__________________________

5) Ենթաճյուղերի նպաստումների ցուցանիշները այս և հաջորդ ճյուղերի համար հաշվարկվել են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից` ՀՀ ԱՎԾ ամսական ցուցանիշների պաշտոնական հրապարակումների հիման վրա:

 

Կանխատեսում. Միջնաժամկետում գյուղատնտեսության աճը կանխատեսվում է պատմական ներուժային մակարդակին համահունչ: 2017 թվականին, ինչպես նաև 2018-2020 թվականներին ճյուղի միջին աճը կլինի 4.0%-ի շրջակայքում: Կանխատեսման համար հիմք են հանդիսացել ճյուղի զարգացմանն ուղղված կառավարության կողմից իրականացվող (2) ծրագրերից ակնկալվող արդյունքներն ու նախորդ տարիներին դրսևորած զարգացման միտումները:

__________________________

6) Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, սերմնաբուծության և սերմնարտադրության, տոհմաբուծության, ձկնաբուծության, օրգանական գյուղատնտեսության զարգացման, տեղական կենսապարարտանյութերի զարգացման, գյուղատնտեսական տեխնիկայի վերազինման ծրագրեր:

 

Շինարարություն

2014-2016 թվականներին շինարարության ճյուղի նվազման տեմպերը նախորդ երեք տարիների նկատմամբ արագացել են: Շինարարության ավելացված արժեքի նվազումը 2014-2016 թվականներին միջինում կազմել է 6.1%, նախորդ համապատասխան ժամանակահատվածի 4.9% նվազման դիմաց: Շինարարության նվազումը հիմնականում պայմանավորված է եղել բնակչության (9.7%) և պետական բյուջեի միջոցների հաշվին (17%) իրականացված շինարարության նվազմամբ, իսկ միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացված շինարարությունը հակազդել է ճյուղի նվազմանը` միջինում աճելով 18.8%-ով:

Ըստ տնտեսական գործունեության տեսակների նախորդ երեք տարիներին շինարարությանը հիմնականում բացասաբար են ազդել մշակող արդյունաբերության ոլորտում իրականացված շինարարության նվազումը (պայմանավորված 2015 թվականին 72.7% նվազմամբ), տրանսպորտի ոլորտում` 4.7%, կրթության ոլորտում` 20.5%, ինչպես նաև հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում ոլորտում միջինում 0.3% նվազումները: Շինարարության նվազմանը հակազդել են հիմնականում մշակույթ, զվարճություններ և հանգիստ ճյուղի 47.4%, առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում ճյուղի 65.2% և սպասարկման այլ ծառայությունների 15.4% միջին աճերը:

2017 թվականի հունվար-մայիսին շինարարության նվազման միտումը շարունակվել է: Շինարարության ծավալները իրական արտահայտությամբ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ նվազել են 12.1%-ով 2016 թվականի հունվար-մայիսի 7.9% նվազման դիմաց, ինչը հիմնականում պայմանավորված է եղել միջազգային վարկերի հաշվին իրականացված շինարարության 39.5% նվազմամբ: Չնայած դրան` զգալի են եղել նաև պետական բյուջեի, բնակչության, ինչպես նաև կազմակերպությունների միջոցների հաշվին իրականացված շինարարությունների բացասական նպաստումները (նվազելով համապատասխանաբար` 23.1%, 6.4% և 2.8%): Շինարարության նվազմանը փոքր-ինչ հակազդել են համայնքների և մարդասիրական օգնության միջոցների հաշվին իրականացված շինարարության աճերը:

Ըստ տնտեսական գործունեության տեսակների շինարարության նվազումը հիմնականում պայմանավորված է եղել տրանսպորտի, առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում, ինչպես նաև մշակող արդյունաբերության ենթաճյուղերում շինարարության նվազումներով: Շինարարության նվազմանը հիմնականում հակազդել է անշարժ գույքի հետ կապված գործունեության ոլորտում շինարարության աճը (7):

__________________________

7) Ըստ տնտեսական գործունեության տեսակների շինարարության ծավալների վերլուծությունը ներկայացված է 2017 թվականի հունվար-մարտի ցուցանիշներով:

 

Կանխատեսում. Միջնաժամկետում շինարարության ճյուղը աճի միտում կդրսևորի` պայմանավորված տնտեսությունում ներդրումների սպասվող աճով: Շինարարության ճյուղի ավելացված արժեքը 2017 թվականին կաճի 2.5%-ով, իսկ միջնաժամկետում միջինում` 5.7%-ով: Շինարարության աճի տեմպերը ՀՆԱ-ի աճից կլինեն առաջանցիկ:

 

Ծառայություններ

2014-2016 թվականներին ծառայությունների աճի միտումները նախորդ համապատասխան ժամանակահատվածի նկատմամբ 1.1 անգամ դանդաղել են:

2014-2016 թվականներին ծառայությունների աճը պայմանավորվել է հիմնականում մշակույթ, զվարճություններ և հանգիստ ենթաճյուղի աճով: Ճյուղի ավելացված արժեքի 2014-2016 թվականների աճը միջինում կազմել է 4.1%` նախորդ ժամանակահատվածի 4.7%-ի փոխարեն:

2017 թվականի հունվար-մայիս ամիսներին ծառայությունները շարունակել են աճել նախորդ տարվա համեմատ արագացող տեմպերով: Մատուցված ծառայությունների ծավալը 2016 թվականի համապատասխան ժամանակահատվածի նկատմամբ իրական արտահայտությամբ աճել է 11.0%-ով նախորդ տարվա հունվար-մայիսի 9.1% աճի դիմաց, ինչին հիմնականում նպաստել են ֆինանսական և ապահովագրական գործունեության` 19.2%, մշակույթ, զվարճություններ և հանգիստ ենթաճյուղի` 8.9%, տրանսպորտ ենթաճյուղի` 13.0%, ինչպես նաև կացության և հանրային սննդի կազմակերպում ենթաճյուղի` 19.8% աճերը:

2016 թվականի վերջին առևտրի ծավալները վերականգնվեցին, իսկ 2017 թվականի հունվար-մայիս ամիսներին առևտրի ճյուղում արձանագրվեց աճի բարձր մակարդակ: Առևտրի շրջանառության նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 12.8% աճը (2016 թվականի 0.4% աճի դիմաց) հիմնականում պայմանավորված է եղել մեծածախ և մանրածախ առևտրի աճերով (համապատասխանաբար` 19.6% և 6.9%): Աճել է նաև ավտոմեքենաների առևտուրը 26.6%-ով:

 

Կանխատեսում. Ծառայությունների աճը միջնաժամկետում մի փոքր ցածր կլինի

ՀՆԱ-ի աճից: 2017 թվականին ճյուղի աճը կկազմի 2.8%, իսկ 2018-2020 թվականներին` միջինում 4.7%: Ծառայությունների կանխատեսման հիմքում ընկած է այն ենթադրությունը, որ ծառայությունների աճը պետք է համահունչ լինի ՀՆԱ-ի աճին, քանի որ Հայաստանի տնտեսական զարգացման մոդելը նպատակադրում է առավելապես ծառայությունների դիվերսիֆիկացում և աճ (8):

__________________________

8) Աշխարհի զարգացած երկրներն իրենց տնտեսական զարգացման ճանապարհին աստիճանաբար մեծացրել են հատկապես ծառայությունների մասնաբաժինը:

 

Ամփոփելով նշենք, որ միջնաժամկետում կառավարությունը տնտեսության հիմնախնդիրների ախտորոշման արդյունքում թիրախավորել է տնտեսության զարգացման մոդելի փոփոխություն` նպատակ հետապնդելով իրականացնելու արտահանելի հատվածի (9) խրախուսման քաղաքականություն: Ամբողջական առաջարկի ճյուղային կառուցվածքում ետճգնաժամային տարիներին արտահանելի հատվածի մասնաբաժինը 2014-2016 թվականներին կազմել է միջինում ՀՆԱ-ի 33.4%-ը: Կանխատեսվում է, որ տնտեսության արտահանելի հատվածի կշիռը 2020 թվականին կկազմի ՀՆԱ-ի 33.8%-ը: (տես Գծապատկեր 2):

__________________________

9) Արտահանելի հատվածի մեջ դիտարկվել են արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը:

 

Գծապատկեր 2. Տնտեսության ճյուղերի տեսակարար կշիռները ՀՆԱ-ում

_____________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ -  որոշման հավելվածում «30, 31 և 32» հղումները բացակայում են

շարունակությունը հաջորդ մասերում

 

ա

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.07.2017
N 818-Ն
Որոշում