Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿՈՇՏ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԹԱՓ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿՈՇՏ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

28 դեկտեմբերի 2017 թվականի N 54

 

14. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿՈՇՏ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման (այսուհետ` ԿԿԹԿ) հայեցակարգին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի հետ մշակել և 6-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագիրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թ. դեկտեմբերի 28-ի նիստի

N 54 արձանագրային որոշման

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿՈՇՏ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

 

I. ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆԸ

 

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ԿԿԹԿ հայեցակարգը (այսուհետ` Հայեցակարգ) մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից:

 

II. ԱՄՓՈՓ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ

 

2. Հայեցակարգը մշակվել է ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի թիվ 122-Ն որոշման 1-ին հավելվածով հաստատված ՀՀ կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 85-րդ կետով նախատեսված միջոցառման, ինչպես նաև ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 30-ի N 13 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության ԿԿԹԿ համակարգի զարգացման ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրի 6-րդ կետով նախատեսված միջոցառման կատարման շրջանակներում:

3. Հայեցակարգի մշակման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 49 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության 2017-2036 թվականների ԿԿԹԿ համակարգի զարգացման ռազմավարությունը (այսուհետ` Ռազմավարություն):

4. Հայեցակարգն ուղենշային նշանակություն ունի ՀՀ Սյունիքի մարզի տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների համար` Ռազմավարության պահանջներին համապատասխան, եվրոպական ստանդարտներով սահմանված ԿԿԹԿ ժամանակակից համակարգ ներդնելու, ըստ այդմ, արդյունավետ աղբահանություն և սանիտարական մաքրում իրականացնելու, համակարգի հետագա սպասարկման գործընթացների կառավարման, ԵՄ չափորոշիչներին համապատասխանող աղբավայրի կառուցման, աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտների տեխնիկատնտեսական և իրավական կարգավորումներին վերաբերող հարցերի լուծման համար:

5. Հայեցակարգում շարադրվում են ՀՀ Սյունիքի մարզի ԿԿԹԿ քաղաքականության առաջնահերթություններն ու հիմնախնդիրները, ներկա վիճակը, ինչպես նաև առկա խնդիրների լուծման ուղիների և մեխանիզմների` միջազգային և տեղական փորձով սահմանված առաջարկություններ:

 

III. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

6. ՀՀ Սյունիքի մարզի համար ԿԿԹԿ առանձին հայեցակարգի անհրաժեշտությունը պայմանավորված է մարզի ԿԿԹԿ համակարգը Ռազմավարության պահանջների հետ համապատասխանեցմամբ` հաշվի առնելով մարզի սոցիալ-տնտեսական, բնակլիմայական և այլ առանձնահատկությունները:

7. Հայեցակարգը խարսխված է Ռազմավարությամբ ամրագրված հետևյալ սկզբունքների վրա.

1) մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա կոշտ կենցաղային թափոնների բացասական (վտանգավոր) ներգործության նվազեցում և չեզոքացում,

2) բնակչության համար հարմարավետ և էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովում,

3) աղբահանության և սանիտարական մաքրման պարտադիր և պարբերաբար իրականացում,

4) համապատասխան պահանջարկի դեպքում օգտահանման ենթակա թափոնների տեսակավորման, կրկնակի կամ վերաօգտագործման ու վերամշակման համար պայմանների ստեղծում,

5) աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների մեքենայացում` «խելացի» համակարգի ներդնում,

6) ոլորտում միջհամայնքային համագործակցության խթանում.

7) տեխնիկատնտեսական հիմնավորված ծախսածածկող և բնակչության համար մատչելի վարձավճարներ:

8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ԿԿԹԿ համակարգի հայեցակարգի նպատակն է մարզի ողջ տարածքում ստեղծել ԿԿԹԿ ԵՄ չափանիշներին բավարարող, ինտեգրված համակարգ, որը տեխնիկական, ֆինանսական և բնապահպանական առումներով կայուն և ծախսարդյունավետ ծառայություններ է տրամադրելու բնակչությանը և հիմնարկներին: ԿԿԹԿ Սյունիքի տարածաշրջանային ենթահամակարգը պետք է լինի ԿԿԹԿ հանրապետական համակարգի կազմի մեջ, բավարարի նույն չափորոշիչներին ու սկզբունքներին, սակայն գործի անկախ: Ենթահամակարգի ինտեգրվածությունը ենթադրում է թափոնների կառավարման (հավաքման, տեղափոխման, պահպանման, տեղադրման/հեռացման, իսկ հետագայում նաև վերամշակման) տեխնոլոգիաների և կառավարման համակարգի համադրություն, որը գործելու է ֆինանսական, ինստիտուցիոնալ և իրավական կայուն հենքի վրա:

 

IV.ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 

9. Եվրոպական չափանիշներին համապատասխան ԿԿԹԿ համակարգերի վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ ու փորձ կուտակելուց և այդպիսի համակարգերի ստեղծմանն ընթանալու որոշումից հետո` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում 2016 թվականին մշակվեց և նույն թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացավ Ռազմավարությունը, որը նախատեսում է ԿԿԹԿ հանրապետական համակարգի ստեղծում, և որը ներառելու է միմյանցից անկախ գործող, բայց միևնույն պահանջներին ու սկզբունքներին բավարարող ԿԿԹԿ տարածաշրջանային ենթահամակարգեր, որոնց թվում է նաև ՀՀ Սյունիքի մարզում ձևավորվելիք ենթահամակարգը:

10. Ճապոնիայի կառավարության աղքատության հաղթահարման հիմնադրամի կողմից և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջոցով «ՏԱ 8875-ԱՐՄ. Կոշտ թափոնների կառավարման լուծումները հեռավոր և փոքր համայնքներում» առաջադրանքի (պայմանագրի) շրջանակում դանիական COWI A/S (ՔՈՎԻ Էյ/Էս) խորհրդատվական ընկերությունը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ սերտ համագործակցությամբ, ՀՀ Սյունիքի մարզում իրականացրել են երկու պիլոտային ծրագրեր` 2015-2017թթ. ընթացքում: Դրանց ընթացքում ուսումնասիրվել են ՀՀ Սյունիքի մարզում ԵՄ չափանիշներին համապատասխան աղբահանության համակարգ ներդնելու հիմնահարցեր, հատկորոշվել է ապագա սանիտարական աղբավայրի հնարավոր տեղադիրքը, կատարվել է լոգիստիկ ընդգրկուն ուսումնասիրություն:

11. Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «ՈՒրբան» կայուն զարգացման հիմնադրամն իրականացնում է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս և Գորայք համայնքների աղբահանության կառավարման ռազմավարական պլանի կազմում:

12. Կարելի է փաստել, որ մինչ այժմ ձեռնարկված քայլերը կամ առաջարկվող լուծումներն ունեցել են հատվածային բնույթ և հիմնականում վերաբերել են աղբը հավաքելուն ու առանց տեսակավորելու և խտացնելու բնակավայրից հեռացնելուն/թաղելուն: Համայնքային, մասնավոր նախաձեռնությունները, միջազգային հասարակական կազմակերպությունների օժանդակությամբ, վերաբերել են և վերաբերում են ԿԿԹԿ գործընթացի որևէ առանձին բաղադրիչին (պլաստիկ շշերի հավաքում, աղբի վերամշակում, աղբավայրի ստեղծում, և այլն):

13. Առաջարկվող լուծումները հիմնականում վերաբերել են ֆիզիկական ենթակառուցվածքի ստեղծմանը կամ բարելավմանը` առանց ինստիտուցիոնալ կողմին պատշաճ ուշադրություն դարձնելու:

14. Պատշաճ ուշադրություն չի դարձվել պետական և մասնավոր հատվածների համագործակցությանը և ջանքերի համադրմանը:

15. Հատվածային և ոչ լիարժեքորեն համակարգված բնույթ են կրում միջազգային ֆինանսական հաստատությունների և դոնոր երկրների (կազմակերպությունների) կողմից տրամադրված աջակցությունները.

16. Ըստ այդմ անհրաժեշտություն է առաջացել մշակել ՀՀ Սյունիքի մարզի համար ԿԿԹԿ զարգացման հայեցակարգ, որը կուրվագծի ԿԿԹԿ բնագավառում պետության քաղաքականությունը, նախընտրելի լուծումներն ու ակնկալվող արդյունքները:

 

V. ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿ

 

17. ՀՀ Սյունիքի մարզին ևս բնորոշ է հետխորհրդային կենտրոնացված կառավարումից անցմամբ պայմանավորված հատվածական և ոչ լիարժեք մոտեցումները աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններին: Արդյունքում մարզի քաղաքային համայնքների համար հատուկ չեն ինստիտուցիոնալ կառավարման միանման մոտեցումներն ու համակարգերը:

18. Սյունիքի մարզին բնորոշ մյուս հիմնահարցը կապված է համայնքների խոշորացման գործընթացի ավարտի հետ, երբ մարզում համայնքների թիվը արդեն ութն է` Գորիս, Սիսիան, Կապան, Մեղրի, Գորայք, Տաթև, Տեղ, Քաջարան: Արդյունքում համայնքների ներսում, բնակավայրերի կտրվածքով առկա են աղբահանության ծառայությունների միմյանցից խիստ տարբեր մակարդակներ:

19. Մինչ այժմ ձեռնարկված քայլերը և առաջարկվող լուծումները հիմնականում վերաբերել են ֆիզիկական ենթակառուցվածքների ստեղծմանը կամ բարելավմանը` առանց ինստիտուցիոնալ կողմին պատշաճ ուշադրություն դարձնելու: Զգալի թվով համայնքներում աղբահանության կառույցները պարզապես բացակայում են: Աղբահանության ծառայության դիմաց վճարվող գումարի չափը համայնքների կողմից որպես կանոն սահմանվում է առանց տնտեսական հաշվարկի, հաճախ այն որևէ կերպ չհիմնավորված խորհրդանշական գումար է:

20. ՀՀ Սյունիքի մարզում գործող կազմակերպությունները իրականացնում են միայն աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններ: Աղբավայրերում շահագործում և կառավարում փաստորեն չի իրականացվում: Աղբահանություն և սանիտարական մաքրում իրականացնող կազմակերպությունների տեխնիկական բազան բավականին հնամաշ է:

21. ՀՀ Կառավարության «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի շնորհիվ, ի թիվս հանրապետության բոլոր մարզերի, 2017 թվականի գարնանը Սյունիքի մարզում գույքագրված 137 աղբավայրերից փակվել են 83-ը, փակման ենթակա են 6-ը, իսկ 48-ը ենթակա են հիմնական շահագործման: Վերջիններս կշահագործվեն մինչև սույն հայեցակարգում նշված սանիտարական աղբավայրի շահագործումը, որից հետո մարզի բոլոր աղբավայրերը ենթակա են փակման:

22. Ստացվում է, որ մեկ համայնքի կողմից շահագործվում է միջինում վեց աղբավայր: Աղբավայրերի կառավարումն իրականացվում է խիստ անբավարար, դրանք շահագործվում են առանց պատշաճ խնամքի և առանց սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման:

23. Մարզի բոլոր ութ համայնքների ավագանիների կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվել է աղբահանության սակագնի սահմանում, որը ներկայացված է ստորև` Աղյուսակ 1-ով:

 

24. Աղյուսակ 1. Աղբահանության սակագինը ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում, ինչպես նաև համայնքների ֆիզիկական և իրավաբանական անձանց թիվը:

 

.____________________________________________.

|Համայնք       |Բնակչության թիվ    |Սակագինը |

|              |___________________|ֆիզիկական|

|              |ըստ     |ըստ       |անձինք   |

|              |ռեգիստրի|վճարողների|(ՀՀ դր.) |

|______________|________|__________|_________|

|       1      |    2   |     3    |     4   |

|______________|________|__________|_________|

|Ք. Կապան      |   42600|     19534|      150|

|______________|________|__________|_________|

|Ք. Սիսիան     |   14771|      9301|      170|

|______________|________|__________|_________|

|Ք. Քաջարան    |    6922|      6057|      200|

|______________|________|__________|_________|

|Մեղրի համայնք |   11758|      8440|  միջ 250|

|______________|________|__________|_________|

|Գորիս համայնք |   29511|     11777|      150|

|______________|________|__________|_________|

|Գորայք համայնք|    1767|         -|        -|

|______________|________|__________|_________|

|Տաթև          |    6368|         -|      100|

|______________|________|__________|_________|

|Տեղ           |    5696|      2375|      125|

|______________|________|__________|_________|

|Ընդամենը      |  107329|     55109| միջ. 180|

.____________________________________________.

 

25. Համայնքներում հաստատված է «Աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման և գանձման կարգը» և աղբահանության իրականացման սանիտարական սխեման:

26. ՀՀ Սյունիքի մարզի բնակավայրերի մեծ մասը գյուղական են, փոքր, կտրտված լանդշաֆտով և աղբահանության արդյունավետ ծառայություն կազմակերպելու համար չունեն անհրաժեշտ ռեսուրսներ:

27. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու ՀՀ Սյունիքի մարզպետարանի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքները ամփոփված են ներքոգրյալ աղյուսակներում (Աղյուսակ 2 և 3), ինչը փաստում է աղբահանության ծառայությունների դիմաց բնակչության վճարման ցածր ցուցանիշը, աղբահանության եկամտային և ծախսային մասերի ընդգծված տարբերությունը:

 

Աղյուսակ 2. ՀՀ Սյունիքի մարզի համայնքների աղբահանության ծառայությունների եկամտային մասը (2016 թվական).

 

._________________________________________________________________________.

|Հա-  |Բնակչության |Սակա- |         2016թ. Եկամուտ                        |

|մայնք|թիվ         |գինը  |_______________________________________________|

|     |            |ֆիզի- |ընդ- |հավաքա-|Աղբահա-|Ֆիզիկա-|Իրավաբանական     |

|     |____________|կական |հա-  |գրման  |նության|կան    |անձանցից         |

|     |ըստ   |ըստ  |անձինք|նուր |կշիռը  |համար  |անձան- |հավաքագրած       |

|     |ռեգիստ|վճա- |(ՀՀ   |հավա-|ծախսերի|կատար- |ցից,   |_________________|

|     |րի    |րող- |դր.)  |քա   |մեջ %-ը|ված    |հավաքա-|քանակ     |գումար|

|     |      |ների |      |գրած |       |ծախսը  |գրած   |__________|(մլն. |

|     |      |     |      |(մլն |       |(մլն.  |(մլն.  |ըստ  |ըստ |դր.)  |

|     |      |     |      |դր.) |       |դր.)   |դր.)   |ՊԵԿ-Ի|կնք-|      |

|     |      |     |      |     |       |       |       |     |ված |      |

|     |      |     |      |     |       |       |       |     |պայ-|      |

|     |      |     |      |     |       |       |       |     |մանա|      |

|     |      |     |      |     |       |       |       |     |գրե-|      |

|     |      |     |      |     |       |       |       |     |րի  |      |

|_____|______|_____|______|_____|_______|_______|_______|_____|____|______|

|   1 |  2   |  3  |   4  |  5  |   6   |   7   |   8   |  9  | 10 |  11  |

|_____|______|_____|______|_____|_______|_______|_______|_____|____|______|

|Կապան| 42600|19534|   150|   60|   41.2|  145.3|   33.3|     |    |  26.7|

|_____|______|_____|______|_____|_______|_______|_______|_____|____|______|

|Սի-  | 14771| 9301|   170| 29.5|   30.3|   97.3|   18.4|     |    |  11.1|

|սիան |      |     |      |     |       |       |       |     |    |      |

|_____|______|_____|______|_____|_______|_______|_______|_____|____|______|

|Քաջա-|  6922| 6057|   200| 44.1|   79.9|   55.9|   14.3|     |    |  29.8|

|րան  |      |     |      |     |       |       |       |     |    |      |

|_____|______|_____|______|_____|_______|_______|_______|_____|____|______|

|Մեղրի| 11758| 8440|միջ   | 41.6|   42.9|   96.9|   22.2|     |    |  19.5|

|     |      |     |250   |     |       |       |       |     |    |      |

|_____|______|_____|______|_____|_______|_______|_______|_____|____|______|

|Գորիս| 29511|11777|   150| 21.7|   54.3|   39.9|   12.9|     |    |   8.8|

|_____|______|_____|______|_____|_______|_______|_______|_____|____|______|

|Գո-  |  1767|     |      |     |       |       |       |     |    |      |

|րայք |      |     |      |     |       |       |       |     |    |      |

|_____|______|_____|______|_____|_______|_______|_______|_____|____|______|

|Տաթև |  6368|    0|   100|    -|      -|      -|      -|    -|   -|     -|

|_____|______|_____|______|_____|_______|_______|_______|_____|____|______|

|Տեղ  |  5696| 2375|   125|    -|      -|      -|      -|    -|   -|     -|

|_____|______|_____|______|_____|_______|_______|_______|_____|____|______|

|Ընդա-|107329|55109|միջ.  |196.9|   45.2|  435.3|  101.1|     |    |  95.9|

|մենը |      |     |180   |     |       |       |       |     |    |      |

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ 3. ՀՀ Սյունիքի մարզի համայնքների աղբահանության ծառայությունների եկամտային մասը (2017 թվական, հոկտեմբեր).

 

._________________________________________________________________________.

|Հա-  |Բնակչության |Սակա- |         2016թ. Եկամուտ                        |

|մայնք|թիվ         |գինը  |_______________________________________________|

|     |            |ֆիզի- |ընդ- |հավաքա-|Աղբահա-|Ֆիզիկա-|Իրավաբանական     |

|     |____________|կական |հա-  |գրման  |նության|կան    |անձանցից         |

|     |ըստ   |ըստ  |անձինք|նուր |կշիռը  |համար  |անձան- |հավաքագրած       |

|     |ռեգիստ|վճա- |(ՀՀ   |հավա-|ծախսերի|կատար- |ցից,   |_________________|

|     |րի    |րող- |դր.)  |քա   |մեջ %-ը|ված    |հավաքա |քանակ     |գումար|

|     |      |ների |      |գրած |       |ծախսը  |գրած   |__________|(մլն. |

|     |      |     |      |(մլն |       |(մլն.  |(մլն.  |ըստ  |ըստ |դր.)  |

|     |      |     |      |դր.) |       |դր.)   |դր.)   |ՊԵԿ-Ի|կնք-|      |

|     |      |     |      |     |       |       |       |     |ված |      |

|     |      |     |      |     |       |       |       |     |պայ-|      |

|     |      |     |      |     |       |       |       |     |մանա|      |

|     |      |     |      |     |       |       |       |     |գրե-|      |

|     |      |     |      |     |       |       |       |     |րի  |      |

|_____|______|_____|______|_____|_______|_______|_______|_____|____|______|

|  1  |   2  |  3  |   4  |  12 |   13  |  14   |  15   | 16  | 17 |  18  |

|_____|______|_____|______|_____|_______|_______|_______|_____|____|______|

|Կապան| 42600|19534|   150| 45.1|   30.2|  149.1|   25.5| 1379| 699|  19.6|

|_____|______|_____|______|_____|_______|_______|_______|_____|____|______|

|Սի-  | 14771| 9301|   170| 24.6|   50.3|   48.9|   14.3|  842| 359|  10.4|

|սիան |      |     |      |     |       |       |       |     |    |      |

|_____|______|_____|______|_____|_______|_______|_______|_____|____|______|

|Քաջա-|  6922| 6057|   200| 28.2|   48.7|   57.9|   10.9|  148| 131|  17.2|

|րան  |      |     |      |     |       |       |       |     |    |      |

|_____|______|_____|______|_____|_______|_______|_______|_____|____|______|

|Մեղրի| 11758| 8440|միջ   | 30.7|   45.1|   68.1|   18.5|  399| 351|  12.3|

|     |      |     |250   |     |       |       |       |     |    |      |

|_____|______|_____|______|_____|_______|_______|_______|_____|____|______|

|Գորիս| 29511|11777|   150| 21.9|   48.3|   45.3|   10.3| 1132| 280|  11.6|

|_____|______|_____|______|_____|_______|_______|_______|_____|____|______|

|Գո-  |  1767|    -|     -|  0.3|     50|    0.6|      -|    -|   -|   0.3|

|րայք |      |     |      |     |       |       |       |     |    |      |

|_____|______|_____|______|_____|_______|_______|_______|_____|____|______|

|Տաթև |  6363|    0|   100|    -|      -|      -|      -|    -|   -|     -|

|_____|______|_____|______|_____|_______|_______|_______|_____|____|______|

|Տեղ  |  5696| 2375|   125|  1.4|   29.7|    4.7|    1.4|   45|  18|     -|

|_____|______|_____|______|_____|_______|_______|_______|_____|____|______|

|Ընդա-|107329|55109|միջ.  |150.8|   40.8|  369.9|   79.5| 3900|1820|  71.4|

|մենը |      |     |180   |     |       |       |       |     |    |      |

._________________________________________________________________________.

 

28. Աղբահանության ծառայությունների համեմատաբար բարվոք վիճակ առկա է քաղաքային բնակավայրերում, սակայն մարզի գյուղական համայնքներում աշխատանքները գերազանցապես չեն կրում համակարգված բնույթ և խիստ հեռու են բավարար լինելուց:

 

29. Աղյուսակ 3.ԿԿԹԿ ծառայությունների ընդհանրական նկարագիրը 2015 թվականի դրությամբ:

 

._____________________________________________________________________.

|Տե-|Տեխնիկական և  կազմակերպական ասպեկտների  |Դիագնոստիկ վերլուծության|

|սակ|նկարագրություն                          |մեջ ներգրավված          |

|   |                                        |համայնքների թիվը        |

|___|________________________________________|________________________|

|1  |Համայնքը չի մատուցում կամ կազմակերպում  |      33                |

|   |ԿԹԿ ծառայություններ                     |                        |

|___|________________________________________|________________________|

|2  |ԿԹ աղբահանություն իրականացվում է ժամանակ|       2                |

|   |առ ժամանակ                              |                        |

|___|________________________________________|________________________|

|3  |ԿԹԿ ծառայությունների կանոնավորի         |      11                |

|   |մատուցում համայնքի ուժերով              |                        |

|___|________________________________________|________________________|

|4  |ԿԹԿ ծառայությունների մատուցում          |       3                |

|   |ծառայություններ մատուցող այլ մասնավոր   |                        |

|   |ընկերության կողմից                      |                        |

|___|________________________________________|________________________|

|5  |ԿԹԿ-ն կազմակերպվում է մի խումբ          |      11                |

|   |համայնքներում` միջհամայնքային           |                        |

|   |համագործակցության մեխանիզմ              |                        |

|___|________________________________________|________________________|

|   |Ընդամենը                                |      60                |

._____________________________________________________________________.

 

30. Այսպիսով, ակնհայտ է, որ ՀՀ Սյունիքի մարզի աղբահանության մակարդակը հեռու լինելով բավարարելու սանիտարահիգիենիկ համապատասխան չափորոշիչները, կարիք ունի բարելավվելու Ռազմավարության տարրին և ոգուն համապատասխան` ԵՄ չափանիշները բավարարող աղբահանության ծառայությունների ներդրմամբ և սանիտարական աղբավայրի շահագործմամբ:

 

VI ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐ

 

31. ՀՀ Սյունիքի մարզում առկա աղբահանության և սանիտարական մաքրման համակարգի խնդիրներն են.

1) աղբահանության ծառայություններում համայնքների ներգրավվածության ցածր մակարդակը, որի հետ մեկտեղ, խիստ անբավարար է նաև մատուցվող ծառայությունների որակը,

2) աղբահանության համակարգում անբավարար միջոցների ներգրավվածությունից բացի, թեև համայնքներում սահմանված են աղբահանության սակագները, բայց ցածր է դրանց հավաքագրման տոկոսը: Այս խնդիրը, սակայն, ունի երկու կողմ.

ա. գումար չի հավաքագրվում, քանի որ համայնքում աղբահանության ծառայություն, որպես այդպիսին, չի մատուցվում,

բ. գումարների չհավաքագրումը հանգեցնում է աղբահանության առավել որակյալ ծառայություն ներդնելու և հետագայում շահագործելու խիստ բարդությունների:

3) աղբահանության ցածր, տնտեսապես ոչ ծախսածածկող վարձավճարների սահմանումը,

4) աղբահանության և սանիտարական մաքրման համար տեխնիկապես անհագեցվածությունը, այդ թվում աղբատար մեքենաների և կոնտեյներների պակասությունը: Բացի այդ համայնքներում կոնտեյներների անբավարար քանակի և հավաքման կետերի բացակայության պատճառով և սահմանված կարգի, ինչպես նաև ժամանակացույցի ու սխեմայի խախտմամբ թափոնների հավաքումն ու հեռացումը այնպիսի տհաճություններ են պատճառում, ինչպիսիք են գարշահոտը, միջատները, կրծողները, փողոցային կենդանիները: Ավելին, հավաքված թափոնները թրջվում ու ծանրանում են անձրևների ժամանակ,

5) կուտակված գրեթե բոլոր թափոնները հեռացվում են տեղական աղբանոցներ` առանց որևէ բնապահպանական միջոցառումների,

6) բացակայում են աղբանոցներ առաքվող թափոնների վերահսկողությունն ու տեսակների և քանակի գրանցումը,

7) համայնքներից ոչ մեկն այսօր չունի աղբավայրերի մոտ տեղակայված կամրջային կշեռք, այսպիսով հավաքված թափոնների մոտավոր քանակը ներկայումս հիմնված է բեռնատարներով աղբանոցներ առաքվող թափոնների ծավալի վրա (խ/մ-ով), կամ դատարկված կոնտեյներների ծավալի վրա: Խ/մ-ով ծավալը փոխարկվում է տոննայի` թափոնների խտության վերաբերյալ ենթադրությունների վրա հիմնվելով (տոննա/խ-մ): Որոշ համայնքապետարաններ չեն գրանցում/արձանագրում թափոնները աղբանոց առաքող բեռնատարների և կանոնավոր կերպով դատարկվող կոնտեյներների թիվը,

8) բոլոր գործող աղբանոցները հեռու են ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխանող աղբավայրերից: Դրանցից ոչ մեկը չունի երեսպատման համակարգ, ֆիլտրատի հավաքում և մշակում, աղբավայրի գազի կուտակում կամ այլ սարքավորումներ և նախագծումներ, որոնք կանխում են շրջակա միջավայրի աղտոտումը: Վերջապես, աղբանոցները պատշաճ կերպով չեն շահագործվում` անձնակազմի և սարքավորումների բացակայության պատճառով, իսկ թափոնների հաճախակի այրումը ավելացնում է բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա,

9) մարզի համայնքների կարիքները սպասարկող աղբավայրերի տարածքներն այլևս ի վիճակի չեն երկար ժամանակ շարունակել աղբի ընդունումը,

10) չի գործում թափոնների առանձնացման որևէ համակարգ, ինչպես նաև վերամշակման համակարգերը գրեթե բացակայում են,

32. Կապված ՀՀ Սյունիքի մարզի աշխարհագրական, ճանապարհային, բնակլիմայական և այլ առանձնահատկությունների հետ` մարզում ԵՄ չափանիշներին համապատասխանող ԿԿԹԿ համակարգի ներդրումը ենթադրում է նաև այլ խնդիրներ, ինչպիսիք են օրինակ աղբահանության նոր համակարգը զույգ փոխաբեռնման կայաններով իրականացնելը, քանի որ աղբի երկար տարածությունների վրա ինտենսիվ փոխադրումները ծախսարդյունավետ չեն:

 

VII. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

 

33. Հայեցակարգով առաջարկվում է ներդնել մի համակարգ, որը հնարավորություն կտա ապահովել մարզում բնապահպանական, սոցիալ-տնտեսական առումով արդյունավետ, ինչպես նաև մարդու առողջության, նրա կենսակերպի ու շրջակա միջավայրի վրա նվազագույն բացասական ազդեցություն ունեցող աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններ` թափոնների կանոնավոր հավաքմամբ, հեռացմամբ և թաղմամբ կամ վերամշակմամբ: Ընդ որում առաջարկվում է ՀՀ Սյունիքի մարզի ԿԿԹԿ համակարգի զարգացումն իրականացնել ըստ ներքոգրյալի:

34. Դանիական COWI (ՔՈՎԻ Էյ/Էս) խորհրդատվական ընկերության իրականացրած հետազոտության համաձայն` համակարգի ներդրման տարածքի համայնքների բոլոր բնակիչներին աղբահանության պատշաճ ծառայություններում ներգրավելու համար ենթադրվում է, որ աղբահանության նոր համակարգը պետք է նախագծվի այնպես, որ մարզի ամբողջ տարածքի համար բավարարի նույն չափորոշիչային պահանջները: Միաժամանակ ակնհայտ է, որ համակարգի տարածական ընդգրկումը միանգամից լինել չի կարող և ենթակա է աստիճանական ընդգրկման:

35. Այնուամենայնիվ մարզի ամբողջական բնակչության կողմից աղբահանության համակարգի հասանելիության արդյունավետ ապահովումը և այդ համակարգ` բոլոր բնակավայրերում արդյունավետ իրականացումը կպահանջի որոշակի ժամանակ: Հաշվի առնելով վերը նշվածը, քաղաքային թափոնների աղբահանության արդյունավետությունը (գեներացվող թափոններից հավաքած թափոնների %) պլանավորված ժամանակահատվածում ներկայացված է ստորև բերված Աղյուսակ 4-ում:

 

Աղյուսակ` 4. Քաղաքային թափոնների աղբահանության արդյունավետությունը պլանավորված ժամանակահատվածում

 

.___________________________________________.

|Համայնք                     |2020|2024|2040|

|____________________________|____|____|____|

|Քաղաքային բնակավայրերի      | 90%|100%|100%|

|____________________________|____|____|____|

|Գյուղական համայնքներ        | 50%| 80%| 90%|

|1,000-ից ավելի բնակիչներով  |    |    |    |

|____________________________|____|____|____|

|Գյուղական համայնքներ մինչև  | 20%| 70%| 80%|

|1,000 բնակիչներով           |    |    |    |

|____________________________|____|____|____|

|Զբոսաշրջիկներ և  այլ        |    |    |    |

|աղբյուրներ                  |    |    |    |

.___________________________________________.

 

36. Սյունիքի մարզի նոր մարզային աղբավայր տեղափոխվող հավաքած թափոնների ծավալներն աճում են 2020-2040 թթ. պլանավորված ժամանակահատվածում մոտ 44%-ով, 2020 թ. 24,879 տոննա/տարի ցուցանիշից հասնելով 35,794 տոննա/ տարի 2040 թվականին, ինչպես երևում է ստորև բերված Աղյուսակ 5-ում: Աղբավայր տեղափոխվող վերամշակման ենթակա հավաքած նյութերի և կոշտ թափոնների ծավալն աճում է 2020 թվականին գեներացված թափոնների 79%-ից մինչև 96%` 2040 թվականին: Սիսիանի տարածաշրջանի` աղբավայր տեղափոխվող թափոնների տեսակարար կշիռը կազմում է ընդհանուր թափոնների 13-16%, Գորիսի տարածաշրջանի տեսակարար կշիռը` 25-28%, Կապանի տարածաշրջանի տեսակարար կշիռը կազմում է 38-42%, իսկ Մեղրիինը` 18-20%: Այսպես, Կապանի տարածաշրջանն արտադրում է թափոնների ամենամեծ ծավալը` կազմելով Սյունիքի մարզում տեղադրվող թափոնների ընդհանուր ծավալի մոտ 40%-ը:

 

Աղյուսակ 5. Սյունիքի մարզում նոր մարզային աղբավայր տեղափոխվող թափոնների աղբահանությունը 2020-2040 թթ. պլանավորված ժամանակահատվածում (առանց վերամշակման ենթակա առանձնացված նյութերի)

 

._____________________________________________________________________.

|Տարածաշրջան                      2020        2024         2040       |

|_____________________________________________________________________|

|Սիսիան   տոննա/տարի-ընդհանուրի %  3,226  13%   4,743 15%    5,760 16%|

|_____________________________________________________________________|

|Գորիս    տոննա/տարի-ընդհանուրի %  6,213  25%   8,236 27%    9,846 28%|

|_____________________________________________________________________|

|Կապան    տոննա/տարի-ընդհանուրի % 10,339  42%  12,155 40%   13,781 38%|

|_____________________________________________________________________|

|Մեղրի    տոննա/տարի-ընդհանուրի %  5,100  20%   5,660 18%    6,407 18%|

|_____________________________________________________________________|

|Ընդամենը տոննա/տարի                 24,879       30,792       35,794 |

|_____________________________________________________________________|

|Հավաքած կամ վերամշակված                79%          94%          96% |

|թափոնների գեներացման %                                               |

._____________________________________________________________________.

 

37. Հաշվի առնելով թափոնների գոյացման ցածր մակարդակը մարզի շատ համայնքներում, ինչպես նաև շատ համայնքների կարողությունները` աղբահեռացման բարելավված ծառայություններ կազմակերպելու հարցում, համարվում է տնտեսապես ոչ արդյունավետ յուրաքանչյուր համայնքում հիմնել առանձին աղբահեռացման համակարգ: Մարզում ԿԿԹ միասնական հավաքման համակարգի ներդրման համար առաջարկվում է` մարզի յուրաքանչյուր համայնք կազմակերպի համայնքի աղբահանությունը` մեկ միասնական տարածաշրջանային ենթահամակարգի կազմում:

38. Ժամանակակից 1.1 խ.մ ծավալով, կափարիչով և անիվներով ստանդարտ պողպատյա կոնտեյներներ կտեղադրվեն հավաքման կետերում քաղաքներում և բնակավայրերում, կամ փոքր բնակելի վայրերում, գլխավոր ճանապարհի մոտ: Հավաքման կետերից յուրաքանչյուրը հագեցած կլինի քաղաքային և մեծ գյուղական համայնքներում` 1-4 իսկ մնացած բոլոր գյուղական համայնքներում` 1 կոնտեյներով:

39. Վերամշակվող նյութերի հավաքման համար նախատեսվում է կիրառել 2 խմ ծավալով երկու (թղթե և ապակե թափոնների համար) և 4 խմ ծավալով երկու (ստվարաթղթի և պլաստիկ շշերի համար) հատուկ նախագծված փակ տարաներ, որոնք միջին հաշվով տեղադրվում են ամեն 1500 բնակչի համար և սպասարկվում թափոնների հավաքման ծառայությունների կողմից: Տարաները դատարկվում են ըստ լցվածության`երկու երրորդի դեպքում` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 25-Ն հրամանի հավելվածի 11-րդ կետի:

40. Թափոնները կհավաքվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարբերականությամբ, ինչպես նաև կապահովվեն բավարար թվով կոնտեյներներ, այնպես, որ միջկոնտեյներային հեռավորությունը չգերազանցի մոտավորապես 100 մ` բացառությամբ մի քանի ավելի փոքր բնակավայրերի:

41. Ենթադրվում է, որ թափոնների խտությունը 160 կգ/խմ կլինի աղբարկղում և 450 կգ/խմ աղբատար մեքենայում` սեղմվելուց հետո: Նախատեսվում է ձեռք բերել ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված չափանիշներին համապատասխան աղբահավաք մեքենաներ:

42. Համայնքներում թափոնների հավաքման ժամանակ բեռնատարի հավաքած միջին արագությունը հավաքման կետերի միջև ենթադրվում է 10 կմ/ժամ, 30 կմ/ժամ` համայնքների միջև և դեպի աղբավայր տեղափոխման ժամանակ և 40 կմ/ժամ` գյուղական համայնքներում բեռնելուց հետո, որտեղից մինչև ԵՄ չափանիշներին համապատասխան աղբավայր համեմատաբար հեռու է:

43. Սարքավորումների գործարկման կյանքը ենթադրվում է 10 տարի տրանսպորտային միջոցների, 5 տարի կոնտեյներների ու 20 տարի` հավաքման կետերի համար:

44. Այսպիսով, հիմք ընդունելով Սյունիքի մարզում կատարված խորհրդատվական աշխատանքները, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու ՀՀ Սյունիքի մարզպետարանի դիտարկումները, այդ թվում գոյացող ու կանխատեսվող թափոնների ծավալը, առաջարկվում է ՀՀ Սյունիքի մարզում ունենալ մեկ 20 հա տարածքով, 20 տարվա շահագործման ժամկետով ԵՄ չափանիշներին համապատասխան աղբավայր և երկու փոխաբեռնման կայան:

45. Սանիտարական աղբավայրի տեղադրության ուսումնասիրություն իրականացրել է դանիական COWI (ՔՈՎԻ Էյ/Էս) խորհրդատվական ընկերությունը` համապատասխան պիլոտային ծրագրի ընթացքում:

46. Նախապես հետազոտման համար ՀՀ Սյունիքի մարզի տարածքում նախանշվել են թվով տասը աղբավայրեր, որոնց տեղադիրքի նպատակահարմարության հացը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը քննարկել է համապատասխան շահագրգիռ գերատեսչություններ հետ:

47. Քննարկումների արդյունքով նախապատմություն է տրվել չորս տեղանքի, որոնցում իրականացվել են որոշակի ուսումնասիրություններ:

48. Մասնավորապես աղբավայրի տեղադիրքի նպատակահարմարությունը բացառող գործոններ են համարվում.

1) հեռավորությունը խոշոր համայնքներից

2) կոմունիկացիոն ուղիների բացակայությունը

3) հողի` գյուղատնտեսական արժեք ներկայացնելը

4) հանքային պաշարների առկայությունը

5) տարածքում նկատվող երկրաբանական ակտիվ գործընթացները

6) մշակութային ժառանգության առկայությունը

7) բնության հատուկ պահպանվող տարածքի մաս կազմելը

8) ջրային պաշարները

9) ջրահավաք ավազանները

10) օդանավակայանից ոչ բավարար հեռավորությունը

11) քաղաքային տարածքները

12) գերեզմանոցները:

49. Աղբավայրի տեղադրության ընտրության հարցում նպատակահարմար գործոններ են.

1) համապատասխան լանդշաֆտը

2) կավի պաշարների առկայությունը

3) աղբավայրի կառուցման և ծածկման համար անհրաժեշտ գրունտի առկայությունը

4) կանաչապատման և նոր աղբավայրի տարածքի վերաօգտագործման հնարավորությունները

5) տարածքի սակավաջրությունը

6) կոմունիկացիոն ուղիներին մոտ գտնվելը

7) ցածրորակ հողը

8) քամու ուղղությունը

9) տարածքի ժողովրդագրական իրավիճակը և բնակչությամբ ծանրաբեռնված չլինելը:

50. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համախորհուրդ` ԵՄ չափանիշներին բավարարող աղբավայրի տեղադրության համար նախապես ընտրվել են չորս տարածքներ Կապան համայնքում` Չափնի, Նորաշենիկ, Վերին Խոտանան և Կապան բնակավայրերում:

51. Ընտրված տարածքների գնահատումը ներկայացված է ստորև` Աղյուսակ 7-ով:

52. Աղյուսակ 7. Սանիտարական աղբավայրի համար տարածքների գնահատում:

 

._____________________________________________________________________.

|Չափանիշ                  |Տարածք    |Տարածք    |Տարածք    |Տարածք    |

|                         |Չափնի     |Նորաշենիկ |Վերին     |Կապան     |

|                         |համայնքում|համայնքում|Խոտան     |համայնքում|

|                         |          |          |համայնքում|          |

|_________________________|__________|__________|__________|__________|

|Հանրային/համայնքի        |         1|         1|         1|         1|

|սեփականություն հանդիսացող|          |          |          |          |

|հող                      |          |          |          |          |

|_________________________|__________|__________|__________|__________|

|Ներկայիս հողօգտագործում  |         1|         1|         1|         1|

|_________________________|__________|__________|__________|__________|

|Ցածր արժեք/պահանջարկ     |         0|         0|         1|         1|

|ունեցող հող              |          |          |          |          |

|_________________________|__________|__________|__________|__________|

|Տարածքի համար հետագա     |         1|         1|         1|         1|

|ծրագրեր                  |          |          |          |          |

|_________________________|__________|__________|__________|__________|

|Հետագա ընդլայնման        |         1|         0|       - 1|       - 1|

|հնարավորություն          |          |          |          |          |

|_________________________|__________|__________|__________|__________|

|Միջնաշերտի համար կավի    |       - 1|       - 1|       - 1|       - 1|

|պաշարների առկայություն   |          |          |          |          |

|_________________________|__________|__________|__________|__________|

|Գրունտի առկայություն     |         0|       - 1|         0|       - 1|

|շինարարության և  ծածկման |          |          |          |          |

|համար                    |          |          |          |          |

|_________________________|__________|__________|__________|__________|

|Հարմար մուտք դեպի տարածք |         1|         1|       - 1|       - 1|

|_________________________|__________|__________|__________|__________|

|Ստորերկրյա ջրերի մակարդակ|         1|         1|       - 1|         1|

|_________________________|__________|__________|__________|__________|

|Սոցիալական և  մշակութային|          |          |          |          |

|_________________________|__________|__________|__________|__________|

|Հեռավորություն           |         1|       - 1|         1|       - 1|

|բնակավայրերից            |          |          |          |          |

|_________________________|__________|__________|__________|__________|

|Տարաբնակեցում, տնտեսական |         0|       - 1|         1|       - 1|

|վերաբնակեցում            |          |          |          |          |

|_________________________|__________|__________|__________|__________|

|Աղբավայրի շահագործման    |         1|         1|         1|       - 1|

|տեսանելի ազդեցություն    |          |          |          |          |

|_________________________|__________|__________|__________|__________|

|Երթևեկության  խոչընդոտներ|         1|         1|         1|       - 1|

|_________________________|__________|__________|__________|__________|

|Պատմական/մշակութային     |         1|         1|         1|         0|

|ժառանգություն            |          |          |          |          |

|_________________________|__________|__________|__________|__________|

|Ստորերկրյա ջրերի օգուտներ|         1|       - 1|         0|         1|

|_________________________|__________|__________|__________|__________|

|Զգայունությունը և        |         0|         0|       - 1|       - 1|

|մակերևութային  ջրերի վրա |          |          |          |          |

|ազդեցությունը            |          |          |          |          |

|_________________________|__________|__________|__________|__________|

|Շրջակա միջավայրի վրա     |         1|         0|       - 1|         1|

|ազդեցություն             |          |          |          |          |

|_________________________|__________|__________|__________|__________|

|Հողերի օտարում           |         1|         1|         1|         1|

|_________________________|__________|__________|__________|__________|

|Հեռավորությունը թափոնների|         1|         0|       - 1|         0|

|գեներացման աղբյուրներից  |          |          |          |          |

|_________________________|__________|__________|__________|__________|

|Շինարարության ծախսեր     |         1|         0|       - 1|       - 1|

|_________________________|__________|__________|__________|__________|

|ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ     |        14|         4|         2|       - 2|

._____________________________________________________________________.

 

53. Այսպիսով, ելնելով վերոգրյալից ՀՀ Սյունիքի մարզի աղբահանության կարիքների սպասարկման համար նախատեսվող ԵՄ չափանիշներին համապատասխան աղբավայր նախնական առաջարկվում է կառուցել մարզի Կապան համայնքի Չափնի բնակավայրում` հետևյալ տեղադրությամբ. (Նկար 1): Ընդ որում, տեղադիրքի ընտրությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է ճշգրտման իրականացման փուլում:

 

54. Նկար 1.

 

_______________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

55. ԵՄ չափորոշիչներին համապատասխան կամ սանիտարական աղբավայր ասածը ենթադրում է Եվրոպայի Խորհրդի 1999 թ. ապրիլի 26-ի թիվ 1999/31 դիրեկտիվի պահանջները բավարարող աղբավայր:

56. Ի թիվս այլնի, ԵՄ չափանիշները ենթադրում են.

1) Աղբավայրը կազմված կլինի մինչև 3 հա տարածք ունեցող բջիջներից, որոնք իրենցից ներկայացնում են ֆիլտրատների հավաքման ջրհորդաններ, որոնցից ֆիլտրատները հատուկ խողովակներով փոխադրվում են դրանց հավաքման կամերաներ: Բջիջների կառուցումը ուղեկցվում է միատարր կավաշերտի խտացմամբ, բարձր խտության պոլիէթիլենի, գեոտեքստիլի և մանրախճի դրենաժային շերտերի տեղակայմամբ:

2) Շահագործման ժամկետի ընթացքում աղբավայրի բջիջներում աղբը պետք է լցվի սահմանված չափանիշներին համաձայն, պարբերաբար տոփանելով և խտացնելով մինչև 1 տ/մ3 խտության և պարբերաբար կավահողով կամ չափանիշներին համապատասխան այլ նյութերով ծածկելով: Լցված բջիջները պետք է ծածկվեն ավելի մեծ հողաշերտով, խոտածածկով և նոր բջիջներ ստեղծվեն:

3) Նպատակահարմար է բջիջներից յուրաքանչյուրի կյանքի տևողությունը սահմանել միջինը 3 տարի:

4) Աղբավայրում պետք է հստակեցվի տեղադրվող աղբի տեսակները, ինչպես նաև անհրաժեշտ է ներդնել մեծածավալ, էլեկտրոնային և վտանգավոր թափոնների հավաքման և դրանց հետագա օգտահանման, վնասազերծման և հեռացման գործընթացները:

5) Քանի որ աղբավայրի շահագործման դադարեցումից հետո մինչև 30 տարի, աղբաջրերի և աղբավայրի գազի պատճառով, դեռևս պահպանվում է շրջակա միջավայրի աղտոտման վտանգը, աղբավայրի կառուցման և շահագործման ծախսերը հաշվարկելիս պետք է հաշվի առնել նաև աղբավայրի հետագա պահպանման և վնասակար ազդեցությունների չեզոքացման ու աղբավայրի փակման ծախսերը:

6) Նոր աղբավայրերի կառուցմանը և շահագործմանը զուգընթաց անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն գործող` սանիտարական նորմերին չհամապատասխանող աղբավայրերի փակման ուղղությամբ` ներառյալ աղբավայրերի գույքագրումը, աղբի և մեծածավալ թափոնների մեկանգամյա հեռացումը, համապատասխան լաբորատոր փորձաքննության և դրենաժային միջոցառումների իրականացումը:

7) Նոր տարածաշրջանային աղբավայրի շահագործումը նոր գործունեության է ու այն կարելի է վստահել նաև մասնավոր հատվածի վերահսկողությանը: Մասնավոր հատվածի մասնակցության փորձը Հայաստանում կոշտ թափոնների կառավարման մեջ զարգացման փուլում է:

57. Հաշվի առնելով ՀՀ Սյունիքի մարզի համայնքային և բնակավայրային տեղաբաշխումը նպատակահարմար է կառուցել մեկական փոխաբեռնման կայաներ Սյունիքի մարզի հյուսիսային և հարավային հատվածներում`

1) փոխաբեռնման կայան Գորիսում` Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններից թափոնների փոխադրման համար,

2) փոխաբեռնման կայան Կապանում` Կապանի և Մեղրիի տարածաշրջաններից թափոնների փոխադրման համար:

58. Այս դեպքում Սիսիանի տարածաշրջանում հավաքվող թափոնները ուղիղ կտեղափոխվեն Գորիսում տեղակայված փոխաբեռնման կայան: Այսպես, Գորիսի փոխաբեռնման կայանը կծառայի թափոնները Սիսիանից և Գորիսից մարզային աղբավայր տեղափոխելու համար: Սիսիանի տարածաշրջանից ուղիղ փոխաբեռնման կայան թափոնների տեղափոխման ծախսը ընդգրկվել է տեղափոխման ընդհանուր ծախսերում:

59. Մեղրիի թափոնների ծավալը համեմատաբար փոքր է, հետևաբար ծախսային իմաստով ավելի արդյունավետ կլինի, եթե հավաքված թափոնները հավաքման կետերից ուղիղ տեղափոխվեն Կապանի փոխաբեռնման կայան: Այսպես, այս համատեքստում Կապանի փոխաբեռնման կայանը կօգտագործվի Կապանի և Մեղրիի տարածաշրջաններից մարզային աղբավայր թափոնները տեղափոխելու համար: Մեղրիի տարածաշրջանից փոխաբեռնման կայան տեղափոխելու ծախսերն ընդգրկվել են տեղափոխման ընդհանուր ծախսերում:

60. Երկու փոխաբեռնման կայաններ տեղափոխվող թափոնների ծավալը երեք ընտրված վայրերում պլանավորված ժամանակահատվածում ներկայացված է Աղյուսակ 7-ում: Ենթադրվում է, որ ամբողջ հավաքած թափոնները, բացառությամբ վերամշակման ենթակա նյութերի, տեղափոխվում են փոխաբեռնման կայան: Պլանավորված ժամանակահատվածում յուրաքանչյուր տարի հավաքված թափոնների ծավալի ցուցանիշներն օգտագործվել են հաշվարկներում: Փոխաբեռնման կայաններից մինչև մարզային աղբավայր և տարածաշրջաններից դեպի փոխաբեռնման կայաններ մեծ տարածությունները ևս ներկայացված են Աղյուսակ 7-ում:

 

Աղյուսակ 7. Չորս տարածաշրջաններում փոխաբեռնման կայաններից մարզային աղբավայր տեղափոխվող թափոնների ծավալները

 

.__________________________________________________________.

|Փոխաբեռնման կայաններ |2020   |2024  |2040  |Երթի երկարու- |

|                     |       |      |      |թյունը կմ-ով  |

|                     |_______|______|______|______________|

|                     |Տոննա/ |Տոննա/|Տոննա/|ՓԿ-ներից|ՈՒղիղ|

|                     |տարի   |տարի  |տարի  |        |     |

|_____________________|_______|______|______|________|_____|

|Սիսիանի տարածաշրջանից|  3,226| 4,743| 5,760|        |   39|

|Գորիսի ՓԿ            |       |      |      |        |     |

|_____________________|_______|______|______|________|_____|

|Գորիսի տարածաշրջան   |  6,052| 8,063| 9,619|      52|     |

|_____________________|_______|______|______|________|_____|

|Ընդամենը Սիսիանի և   |  9,278|12,806|15,379|        |     |

|Գորիսի տարածաշրջաններ|       |      |      |        |     |

|_____________________|_______|______|______|________|_____|

|Կապանի տարածաշրջան   | 10,339|12,155|13,781|      16|     |

|_____________________|_______|______|______|________|_____|

|Մեղրիի տարածաշրջանից |  2,089| 2,559| 2,927|        |   96|

|մինչև  Կապանի ՓԿ     |       |      |      |        |     |

|_____________________|_______|______|______|________|_____|

|Ընդամենը Կապանի և    | 12,428|14,714|16,708|        |     |

|Մեղրիի տարածաշրջաններ|       |      |      |        |     |

.__________________________________________________________.

 

61. Մարզային աղբավայր կամ փոխաբեռնման կայան թափոններ փոխադրող աղբահավաք բեռնատարների երթերի միջին օրական թիվը և փոխաբեռնման կայանից մարզային աղբավայր թափոնները փոխադրող բեռնատարների երթերի միջին թիվը ներկայացված են ստորև` Աղյուսակ 8-ում:

 

Աղյուսակ 8. Մարզային աղբավայրի կամ փոխաբեռնման կայան թափոններ փոխադրող աղբահավաք բեռնատարների երթերի միջին օրական թիվը և փոխաբեռնման կայանից մարզային աղբավայր թափոնները փոխադրող բեռնատարների երթերի միջին թիվը

 

.________________________________________________________________.

|Փոխաբեռնման կայաններ|Օրական երթերի թիվը  |Օրական երթերի թիվը    |

|                    |դեպի աղբավայր կամ ՓԿ|ՓԿ-ներից դեպի աղբավայր|

|                    |____________________|______________________|

|                    |2020  |2024  |2040  |2020   |2024   |2040  |

|____________________|______|______|______|_______|_______|______|

|Սիսիանի և  Գորիսի   |     7|     9|    11|      2|      2|     3|

|տարածաշրջաններ      |      |      |      |       |       |      |

|____________________|______|______|______|_______|_______|______|

|Մեղրիի և  Կապանի    |    11|    13|    15|      3|      3|     3|

|տարածաշրջաններ      |      |      |      |       |       |      |

.________________________________________________________________.

 

62. Փոխաբեռնման կայանի տրանսպորտային միջոցները և սարքավորումները`

1) 30 մ3 կոնտեյներները մարզային աղբավայր տեղափոխելու համար նախատեսված բեռնատարներ: Բեռնատարները պետք է ունենան երեք սռնի, դրանց համար պետք է մատակարարվեն հիդրավլիկ կեռով` ամբարձիչ սարքերով կոնտեյներների հետ աշխատելու համար: Բացի այդ, բեռնատարները պետք է կարողանան բարձրացնել 30 մ3 լցված կոնտեյներով կցորդիչ և աշխատել այդ կոնտեյներների հետ կցորդիչի վրա:

2) Կցորդիչներ, երեք սռնիով, 30 մ3 լցված կոնտեյներները աղբավայր տեղափոխելու համար: Կցորդիչները պետք է տրամադրվեն հիդրավլիկ սարքերով մեկ ուղղությամբ տեղադրելու համար:

3) Փոխաբեռնման կայանում կոնտեյներների հետ աշխատելու համար հարմար բեռնատար: Բեռնատարը պետք է կահավորված լինի հիդրավլիկ ամբարձիչ սարքով, որը հնարավորություն է տալիս տրակտորին բարձրացնել կոնտեյների առաջնային հատվածը, որից հետո բարձրացնել կոնտեյներն իր պողպատե անիվների վրա հետևից: Բացի այդ, տրակտորի էքսկավատոր սարքը պետք է օգտագործվի 30 մ3 կոնտեյներների մեջ բեռնաթափված թափոնները հարթեցնելու և մի փոքր խտացնելու համար:

4) Վեց կոնտեյներ (30 մ3) վերևում գլանային անջրաթափանց բրեզենտով:

5) Ձեռքի փոքր գործիքներ և բարձր ճնշման լվացող սարք:

 

63. Բեռնատարների և տրակտորի նմուշներ

 

______________

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

64. Աղբի վերամշակումն ու օգտահանումը թեև ունի բնապահպանական մեծ նշանակություն և իրականացվում է գրեթե բոլոր առաջադիմական հասարակություններում, սակայն Սյունիքի մարզի պարագայում, դրա սոցիալ-տնտեսական և տնտեսագիտական կանխատեսումները չեն հանգեցնում մոտ ապագայում այդպիսի համակարգերի ներդրմանը, եթե չլինեն շահավետ ներդրումային հայտեր: Այս համատեքստում կարևոր կլինի հատկապես քննարկել աղբի վերամշակումը որպես այլընտրանքային էներգիա ստանալու տարբերակ:

65. Այլ հարց է, որ աղբյուրի մոտ աղբի նախնական տեսակավորման իրատեսական հնարավորություններ կան Սյունիքի մարզի քաղաքային բնակավայրերում: Այդ դեպքում կենցաղային թափոններում պարունակվող շուկայական արժեք ներկայացնող, վերամշակման ենթակա աղբից օգտակար մնացորդներն օգտահանվում են հենց աղբյուրի (արտադրողի) մոտ:

66. Այստեղ պետք է հիմնական դերակատարում ունենա մասնավոր սեկտորը, որի նախաձեռնությամբ կապահովվի տեսակավորված աղբի հավաքումն ու դրանց վերամշակումը կամ կրկնակի օգտագործումը:

67. Այս դեպքում ներդրողները պետք է պարտավորվեն պատշաճ կերպով իրականացնել իրենց կողմից տեղադրված կոնտեյներների պատշաճ սպասարկումն ու աղբի դատարկումը, այնպես, որ դրանց շահագործումը լրացուցիչ բեռ չհանդիսանա ԿԿԹԿ ենթահամակարգը սպասարկող ընկերության համար:

68. Հաշվի առնելով գյուղերի կենցաղային աղբի բաղադրությունը` գյուղերում աղբի նախնական տեսակավորման կոնտեյներների տեղադրում չի նախատեսվում:

 

VIII. ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

69. ՀՀ Սյունիքի մարզում եվրոպական չափանիշներին համապատասխան աղբահանության համակարգի ներդրման արդյունքում աղբահանության համակարգում կներգրավվեն մարզի խոշորագույն քաղաքները, ապա ամբողջ մարզը:

70. Հաշվի առնելով տեղային սոցիալ-տնտեսական, բնակլիմայական, կոմունալ-ենթակառուցվածքները` մարզի ԿԿԹԿ համակարգերի ներդրումն առավել սահուն և շահագործումը` առավել արդյունավետ կկազմակերպվի:

71. Բնակչության համար կապահովվի հարմարավետ և էկոլոգիապես անվտանգ պայմաններ, աղբահանության ու սանիտարական մաքրման ծառայությունների իրականացումը կկրի պարտադիր և պարբերական բնույթ:

 

IX. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

72. Հայեցակարգի իրագործման արդյունքում.

1) ՀՀ Սյունիքի մարզի ամբողջ տարածքը կսպասարկի Եվրոպական խորհրդարանի և Եվրոպայի Խորհրդի 2008 թ. նոյեմբերի 19-ի թիվ 2008/98/EC, 1994 թ. դեկտեմբերի 20-ի թիվ 94/62/EC և Խորհրդի 1999 թ. ապրիլի 26-ի թիվ 1999/31 հրահանգների (դիրեկտիվների) պահանջներին (այսուհետ միասին` ԵՄ չափանիշներին) բավարարող ԿԿԹԿ համակարգ, որը կներառի աղբահանությունը և աղբավայրերի շահագործումը:

2) ՀՀ Սյունիքի մարզի ԿԿԹԿ ենթահամակարգը կենթադրի ոչ ավելի քան 1 տարածաշրջանային ԵՄ չափորոշիչներին համապատասխանող աղբավայրի շահագործում և ենթահամակարգի համայնքներում աղբահանության իրականացում: Ենթահամակարգի կայացման վերջնարդյունքում, այն կսպասարկի ՀՀ Սյունիքի մարզն ամբողջությամբ:

3) Կհավաքվի Սյունիքի մարզում գոյացող (գեներացվող) աղբի առնվազն 95%-ը:

4) Նոր համակարգի ներդրմանը զուգընթաց կփակվեն Սյունիքի մարզի տարածքում գործող աղբավայրերը:

5) Մասշտաբի էֆեկտի շնորհիվ, կապահովվի աղբահանության հնարավոր նվազագույն դրույքաչափը: Հայեցակարգի իրականացումը չի պահանջի ՀՀ օրենսդրությամբ սահմանված աղբահանության վճարի առավելագույն դրույքաչափի փոփոխություն:

6) Մասշտաբի էֆեկտի շնորհիվ նաև կմեծանա համակարգի գրավչությունը մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար` աղբահավաքման արժեշղթային յուրաքանչյուր օղակում (աղբահանությունից մինչև աղբավայրի շահագործում կամ աղբի վերամշակում):

7) Էապես կնվազի մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին հասցվող վնասը: Աղբից մաքրված լանդշաֆտը կբարձրացնի Սյունիքի մարզի զբոսաշրջային գրավչությունը:

 

IX. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

 

73. ՀՀ Սյունիքի մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգի ֆինանսական գնահատական հնարավոր է տալ հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման շրջանակներում մշակվող ծրագրերի հստակ գնահատականների արդյունքներով:

74. Սույն հայեցակարգի իրականացման ֆինանսավորման աղբյուրները կարող են լինել`

1) միջազգային և դոնոր կազմակերպությունների ներդրումները

2) վարկային ռեսուրսները

3) մասնավոր հատվածի ներդրումները

4) տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեները` համաֆինանսավորմամբ

5) պետական բյուջեն` համաֆինանսավորմամբ

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցները:

 

X. ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

75. Հայեցակարգի ընդունումը էապես կնպաստի ՀՀ Սյունիքի մարզի ԿԿԹԿ կայացման աշխատանքներին: Այն կարող է ծառայել որպես հիմնադրութային փաստաթուղթ գործադիր իշխանության տարածքային ստորաբաժանումների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համար` ՀՀ Սյունիքի մարզի աղբահանության և սանիտարական մաքրման խնդիրների վերջնական և ոլորտի ժամանակավոր կարգավորման համար:

76. Համապատասխանելով ՀՀ 2017-2036 թթ. կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարության դրույթներին և Վերականգնման վարկերի գերմանական բանկի (KFW) ֆինանսավորմամբ ու դանիական COWI (ՔՈՎԻ Էյ/Էս) խորհրդատվական ընկերության կողմից կազմված ՀՀ Սյունիքի մարզի ԿԿԹԿ բարելավման տեխնիկատնտեսական ուսումնասիրությանը, սույն հայեցակարգը ՀՀ Սյունիքի մարզի համար առաջարկում է առանձնակի լուծումներ` հաշվի առնելով մարզի սոցիալ-տնտեսական, բնապահպանական, կոմունալ-ենթակառուցվածքային խնդիրներն ու ժողովրդագրական պատկերը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.12.2017
N 54
Արձանագրային որոշում