Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՎԱ ...

 

 

600.0541.201217

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «20»        12            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60017484

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 դեկտեմբերի 2017 թվականի N 541-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 22-րդ հոդվածի 8-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի և բաշխման ծառայության մատուցման սակագների հաշվարկման մեթոդիկան` համաձայն հավելվածի:

i

2. Սահմանել, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները, 2020 թվականի հունվարի 1-ից սկսած, սույն որոշման 1-ին կետով հաստատված մեթոդիկայի համաձայն կսկսեն հաշվարկվել և սահմանվել, երբ էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների համալիր վերանայման ժամանակ նշված մեթոդիկայի 4-րդ կետով որոշվող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության անհրաժեշտ հասույթը կտարբերվի սակագների տվյալ վերանայման ժամանակ կանխատեսվող սպառման ծավալներով և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի գործող սակագներով ձևավորվող հաշվարկային հասույթից:

(2-րդ կետը փոփ. 19.12.2018 թիվ 726-Ն որոշում)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2017 թվականի դեկտեմբերի 13-ի

N 541-Ն որոշմամբ

 

ՄԵԹՈԴԻԿԱ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն մեթոդիկան սահմանում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների և էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման սակագների հաշվարկման կարգը:

2. Սույն մեթոդիկայում օգտագործված հիմնական հասկացություններն են.

 

i

    1) Անուղղակի ծախսեր`    էլեկտրական էներգիայի բաշխման գործունեությանը

                            վերաբերող ծախսեր, որոնք ընդհանուր են Բաշխման

                            ցանցի տեխնոլոգիական տարրերի համար և կարելի է

                            պայմանականորեն բաշխել նրանց միջև միայն

                            որոշակի սկզբունքի հիման վրա.

 

    2) Առևտրային            Հանձնաժողովի կողմից հաստատված Հայաստանի

    կանոններ`               Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ և

                            մանրածախ շուկաների առևտրային կանոններ, որոնք

                            կանոնակարգում են այդ շուկաների մասնակիցների

                            առևտրային փոխհարաբերությունները.

 

    3) Բաշխման              Բաշխողի կողմից այլ անձանց, այդ թվում`

    ծառայություն`           Երաշխավորված մատակարարի, Մատակարարների կամ

                            մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձանց

                            էլեկտրական էներգիան Բաշխման ցանցով

                            սպառողներին (բաժանորդներին), այդ թվում`

                            Որակավորված սպառողներին բաշխելու ծառայություն.

 

    4) Բաշխման ցանց`        Բաշխողի կողմից կառավարվող և  շահագործվող

                            էլեկտրական էներգիայի բաշխման գծերի,

                            ենթակայանների և այլ սարքավորումների (այդ

                            թվում` սպառվող էլեկտրական էներգիայի հաշվառքի

                            սարքերի) միասնական համակարգը, որի միջոցով

                            էլեկտրական էներգիան` էլեկտրական էներգիայի

                            (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող

                            անձից և (կամ) հաղորդման լիցենզիա ունեցող

                            անձից հասցվում է սպառողներին.

 

    5) Բաշխող կամ           «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» փակ

    Երաշխավորված            բաժնետիրական ընկերություն.

մատակարար`

 

    6) Բաշխողի անհրաժեշտ    Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող

    հասույթի հաշվարկման     հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 1-ի N 79-Ա

    մեթոդիկա`               որոշման 2-րդ կետով հաստատված «Հայաստանի

                            էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության

                            կողմից էլեկտրական էներգիայի բաշխման

                            լիցենզավորված գործունեություն իրականացնելու

                            N 0092 լիցենզիայի պայմանների N 1 հավելվածը.

 

    7) Բաշխողի              Բաշխողի անհրաժեշտ հասույթի և  գնված էլեկտրական

    փոխհատուցման գումար`    էներգիայի արժեքի տարբերության` հաշվարկային և

                            փաստացի մեծությունների շեղման արդյունքում

                            ձևավորված փոխհատուցման ենթակա գումարն է, որը

                            որոշվում է Բաշխողի Անհրաժեշտ հասույթի

                            հաշվարկման մեթոդիկայի համաձայն.

 

    8) Երաշխավորված         Հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 21-ի

    մատակարարի անհրաժեշտ    N 748-Ա որոշման 2-րդ կետով հաստատված «Հայաստանի

    հասույթի հաշվարկման     էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության

    մեթոդիկա`               էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման

                            ԼԷ N 0633 լիցենզիայի պայմանների N 1 հավելվածը.

 

    9) Երաշխավորված         Երաշխավորված մատակարարի անհրաժեշտ հասույթի և

    մատակարարի              գնված էլեկտրական էներգիայի ու Բաշխման

    փոխհատուցման գումար`    ծառայության արժեքի տարբերության` հաշվարկային և

                            փաստացի մեծությունների շեղման արդյունքում

                            ձևավորված փոխհատուցման ենթակա գումարն է, որը

                            որոշվում է Երաշխավորված մատակարարի Անհրաժեշտ

                            հասույթի հաշվարկման մեթոդիկայի համաձայն.

 

    10) Էլեկտրական          Երաշխավորված մատակարարի կողմից սպառողներին

    էներգիայի վաճառքի       վաճառվող էլեկտրական էներգիայի սակագինը.

սակագին`

 

    11) Թույլատրելի         Բաշխման ցանցում առաջացող էլեկտրական էներգիայի

    կորուստ`                անխուսափելի տեխնիկական կորուստների, էլեկտրական

                            էներգիայի հաշվառքի սարքերի սխալանքով

                            պայմանավորված և այլ առևտրային կորուստների

                            գումարային մեծություն, որը որոշվում է Բաշխողի

                            անհրաժեշտ հասույթի հաշվարկման մեթոդիկայի

                            համաձայն.

 

    12) Հանձնաժողով`        Հայաստանի Հանրապետության հանրային

                            ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

 

    13) Մատակարար`          էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիա

                            ունեցող անձ.

 

    14) Ներդրում`           Հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումներ,

                            որոնք ուղղված են էլեկտրական էներգիայի բաշխման

                            և երաշխավորված մատակարարման լիցենզավորված

                            գործունեությունների համար օգտակար և

                            օգտագործվող ակտիվների մեծացմանը.

 

    15) Որակավորված         սեփական դիմումի հիման վրա Առևտրային  կանոններով

    սպառող`                 սահմանված չափանիշներին համապատասխանելու հիմքով

                            էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի լիցենզիա

                            ունեցող անձի կողմից որակավորված ճանաչված

                            սպառող.

 

    16) Ուղղակի ծախսեր`     էլեկտրական էներգիայի բաշխման գործունեությանը

                            վերաբերող ծախսեր, որոնք կարելի է ուղղակիորեն

                            և հստակ վերագրել Բաշխման ցանցի կոնկրետ

                            տեխնոլոգիական տարրին:

(2-րդ կետը փոփ. 07.08.2019 թիվ 291-Ն որոշում)

i

3. Էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների և Բաշխման ծառայության մատուցման սակագների հաշվարկման փուլերն են`

1) Բաշխողի և Երաշխավորված մատակարարի անհրաժեշտ հասույթների որոշում,

2) ծախսերի դասակարգում,

3) սպառողական խմբերի ձևավորում,

4) սպառողական խմբերի միջև դասակարգված ծախսերի բաշխում,

5) սպառողական խմբերի համար Էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկ,

6) Բաշխման ծառայության մատուցման սակագների հաշվարկ:

(3-րդ կետը փոփ. 07.08.2019 թիվ 291-Ն որոշում)

 

i

2. ԲԱՇԽՈՂԻ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՍՈՒՅԹՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄ

(վերնագիրը փոփ. 07.08.2019 թիվ 291-Ն որոշում)

 

i

4. Բաշխողի և Երաշխավորված մատակարարի անհրաժեշտ հասույթները որոշվում են` համապատասխանաբար Բաշխողի անհրաժեշտ հասույթի հաշվարկման մեթոդիկայի և Երաշխավորված մատակարարի անհրաժեշտ հասույթի հաշվարկման մեթոդիկայի համաձայն:

(4-րդ կետը փոփ. 07.08.2019 թիվ 291-Ն որոշում)

 

3. ԾԱԽՍԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

 

i

5. Ծախսերի վերլուծության և դրանք սպառողական խմբերի միջև բաշխման նպատակով Բաշխողի և Երաշխավորված մատակարարի բոլոր ծախսերը դասակարգում են երեք խմբի`

1) էլեկտրական էներգիայի (հզորության) գնման ծախսեր (ներառյալ` Բաշխողի և Երաշխավորված մատակարարի փոխհատուցման գումարները), որոնք տարանջատվում են ըստ էլեկտրական էներգիայի բաշխման և երաշխավորված մատակարարման գործառույթների,

2) էլեկտրական էներգիայի բաշխման ծախսեր,

3) սպառողների սպասարկման ծախսեր:

(5-րդ կետը փոփ. 07.08.2019 թիվ 291-Ն որոշում)

6. Էլեկտրական էներգիայի (հզորության) գնման ծախսը`

i

1) բաշխման գործառույթի մասով (ԳԷԲ) Թույլատրելի կորստի և սեփական ու տնտեսական կարիքների համար Բաշխողի կողմից գնվող էլեկտրական էներգիայի արժեքն է, որը որոշվում է Բաշխողի անհրաժեշտ հասույթի հաշվարկման մեթոդիկայի համաձայն` ավելացնելով կամ նվազեցնելով Բաշխողի փոխհատուցման գումարը,

2) երաշխավորված մատակարարման գործառույթի մասով (ԳԷՄ) Երաշխավորված մատակարարի կողմից գնվող էլեկտրական էներգիայի (առանց Թույլատրելի կորստի և էլեկտրական էներգիայի բաշխման գործունեության համար անհրաժեշտ սեփական ու տնտեսական կարիքների), ծառայությունների մատուցման և Երաշխավորված մատակարարի փոխհատուցման գումարի արժեքն է, որը որոշվում է Երաշխավորված մատակարարի անհրաժեշտ հասույթի հաշվարկման մեթոդիկայի համաձայն` ավելացնելով կամ նվազեցնելով Երաշխավորված մատակարարի փոխհատուցման գումարը:

(6-րդ կետը փոփ. 07.08.2019 թիվ 291-Ն որոշում)

7. Էլեկտրական էներգիայի բաշխման ծախսերը հաստատուն ծախսեր են, որոնք ներառում են Բաշխման ցանցի շահագործման և պահպանման ծախսերը (նորոգման, նյութական, աշխատանքի վճարման և այլ ծախսեր), հիմնական միջոցների մաշվածության և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի գծով ծախսերը, բացառությամբ սույն մեթոդիկայի 8-րդ կետում նշված սպառողների սպասարկման ծախսերի: Ներդրումների հաշվին ստեղծված հիմնական միջոցների ու ոչ նյութական ակտիվների զուտ արժեքի նկատմամբ հաշվարկվող թույլատրելի շահույթը դիտարկվում է որպես ծախս և ներառվում է էլեկտրական էներգիայի բաշխման ծախսերի մեջ:

i

8. Սպառողների սպասարկման ծախսերը ներառում են բաժանորդների հաշիվների վարման, իրացված էլեկտրական էներգիայի դիմաց բաժանորդներից գումարների հավաքագրման, անհուսալի դեբիտորական պարտքերի գծով և սպառողների սպասարկման հետ կապված այլ ծախսերը (այդ թվում` նորոգման, նյութական, աշխատանքի վճարման ծախսերը և Ներդրումային բաղադրիչները), որոնք որոշվում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ըստ էլեկտրական էներգիայի բաշխման ու երաշխավորված մատակարարման գործառույթների ներկայացված ծախսերի վերլուծության հիման վրա` հաշվի առնելով դրանց որոշման պահին հայտնի և կանխատեսվող ողջամիտ փոփոխությունները:

(8-րդ կետը փոփ. 07.08.2019 թիվ 291-Ն որոշում)

 

4. ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

 

9. Սպառողական խմբերի ձևավորումն իրականացվում է` ելնելով սպառողական յուրաքանչյուր խմբի` սպառման միանման բնութագրեր ունենալու, ինչպես նաև էլեկտրաէներգետիկական համակարգի համար համազոր գնային բեռնվածք ստեղծելու սկզբունքից:

10. Էլեկտրական էներգիայի սպառողները դասակարգվում են ըստ հետևյալ խմբերի`

1) 110 կՎ լարմամբ սնվող սպառողներ,

2) 35 կՎ լարմամբ սնվող սպառողներ,

3) 6(10) կՎ լարմամբ սնվող սպառողներ,

4) 0,38 ու 0,22 կՎ լարմամբ սնվող սպառողներ:

11. Սույն մեթոդիկայի 9-րդ և 10-րդ կետերը չեն սահմանափակում Հանձնաժողովի իրավունքը` սեփական նախաձեռնությամբ կամ Բաշխողի առաջարկությամբ էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների և Բաշխման ծառայության մատուցման սակագների վերանայման ժամանակ քննարկելու և օրենսդրությամբ նախատեսված դեպքերում սահմանելու այլ սպառողական խմբեր:

 

5. ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՄԻՋԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԲԱՇԽՈՒՄ

 

12. Ծախսերի բաշխումը սպառողական խմբերի միջև իրականացվում է հետևյալ փուլերով.

1) էլեկտրական էներգիայի (հզորության) գնման ծախսերի բաշխում,

2) էլեկտրական էներգիայի բաշխման ծախսերի բաշխում,

3) սպառողների սպասարկման ծախսերի բաշխում:

13. Էլեկտրական էներգիայի (հզորության) գնման ծախսերը`

i

1) բաշխման գործառույթի մասով սպառողական խմբերի միջև բաշխվում են` համաձայն հետևյալ բանաձևի.

 

ԳԷԲ

             ԳԷԲk = ____________          *(դելտա Էk+ԷՍk),

                    --   n

                    \     =1(դելտա Էk+ԷՍk)

                    /___ k

 

որտեղ`

ԳԷԲk-ն Թույլատրելի կորստի և սեփական ու տնտեսական կարիքների համար Բաշխողի կողմից էլեկտրական էներգիայի գնման ծախսերն են k-րդ սպառողական խմբի մասով,

ԳԷԲ-ն Թույլատրելի կորստի և սեփական ու տնտեսական կարիքների համար Բաշխողի կողմից էլեկտրական էներգիայի գնման ընդամենը ծախսերն են,

դելտա Էk-ն Բաշխման ցանցում էլեկտրական էներգիայի կորուստներն են` առաջացած k-րդ սպառողական խմբին պատկանող` Երաշխավորված մատակարարի, Մատակարարների և այլ սպառողներին (այդ թվում` Որակավորված սպառողներին) էլեկտրական էներգիայի մատակարարման և սեփական կարիքների օգտագործման հետևանքով, որը որոշվում է սույն մեթոդիկայի 14-րդ կետի համաձայն,

ԷՍk-ն սեփական կարիքների համար Բաշխողի կողմից էլեկտրական էներգիայի գնման ծախսերն են k-րդ սպառողական խմբի մասով,

2) երաշխավորված մատակարարման գործառույթի մասով սպառողական խմբերի միջև բաշխվում են` համաձայն հետևյալ բանաձևի.

 

ԳԷՄ

ԳԷՄk = ____________ *Էk,

--  n

                                  \     =1Էk

                                  /___ k

 

որտեղ`

ԳԷՄk-ն Երաշխավորված մատակարարի կողմից էլեկտրական էներգիայի (հզորության) գնման ծախսերն են k-րդ սպառողական խմբի համար,

ԳԷՄ-ն Երաշխավորված մատակարարի կողմից էլեկտրական էներգիայի (հզորության) գնման ծախսերն են բոլոր սպառողական խմբերի համար,

Էk-ն Երաշխավորված մատակարարի կողմից k-րդ սպառողական խմբի սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի տարեկան քանակն է:

(13-րդ կետը փոփ. 07.08.2019 թիվ 291-Ն որոշում)

14. /\Էk մեծությունը որոշվում է` համաձայն հետևյալ սկզբունքի.

i

1) սպառողների էլեկտրամատակարարման հետևանքով 110 կՎ լարման գծերում առաջացած էլեկտրական էներգիայի կորուստները բաշխվում են 110 կՎ, 35 կՎ, 6(10) կՎ և 0,38 ու 0,22 կՎ լարման սպառողական խմբերի միջև ըստ նրանց սպառման ծավալների համամասնության,

2) սպառողների էլեկտրամատակարարման հետևանքով 110 կՎ լարման ենթակայաններում և 35 կՎ լարման գծերում առաջացած էլեկտրական էներգիայի կորուստները բաշխվում են 35 կՎ, 6(10) կՎ և 0,38 ու 0,22 կՎ լարման սպառողական խմբերի միջև ըստ նրանց սպառման ծավալների համամասնության,

3) սպառողների էլեկտրամատակարարման հետևանքով 35 կՎ լարման ենթակայաններում և 6(10) կՎ լարման գծերում առաջացած էլեկտրական էներգիայի կորուստները բաշխվում են 6(10) կՎ և 0,38 ու 0,22 կՎ լարման սպառողական խմբերի միջև ըստ նրանց սպառման ծավալների համամասնության,

4) սպառողների էլեկտրամատակարարման հետևանքով 6(10) կՎ լարման ենթակայաններում և 0,38 ու 0,22 կՎ լարման գծերում առաջացած էլեկտրական էներգիայի կորուստները ամբողջությամբ վերագրվում են 0,38 ու 0,22 կՎ լարման սպառողական խմբին:

(14-րդ կետը փոփ. 07.08.2019 թիվ 291-Ն որոշում)

i

15. Էլեկտրական էներգիայի բաշխման ծախսերը սպառողական խմբերի միջև բաշխվում են հետևյալ կերպ.

1) Բաշխողն իր հաշվապահական հաշվառումը իրականացնում է այնպես, որ հաշվապահական հաշվառման համակարգում գրանցված ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունը հնարավոր լինի դուրս բերել և ամփոփել ըստ ՈՒղղակի ծախսերի և Անուղղակի ծախսերի, իսկ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների արժեքների վերաբերյալ տեղեկատվությունը` ըստ Բաշխման ցանցի տեխնոլոգիական տարրերի,

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված տեղեկատվության և Բաշխողի անհրաժեշտ հասույթի հաշվարկման մեթոդիկայի համաձայն որոշված ծախսերի կառուցվածքի վերլուծության հիման վրա որոշվում է Բաշխողի հաշվարկային անհրաժեշտ հասույթի կազմում ներառվող էլեկտրական էներգիայի բաշխման ծախսերի, Ներդրումների հաշվին ստեղծված հիմնական միջոցների (ոչ նյութական ակտիվների) արժեքի նկատմամբ հաշվարկվող մաշվածության (ամորտիզացիայի) գծով ծախսերի և շահույթի` Բաշխման ցանցի յուրաքանչյուր տեխնոլոգիական տարրին ուղղակիորեն վերագրելի մեծությունները,

3) Բաշխողի հաշվարկային անհրաժեշտ հասույթի կազմում ներառվող Անուղղակի ծախսերը Բաշխման ցանցի տեխնոլոգիական տարրերի միջև բաշխվում են ըստ ՈՒղղակի ծախսերի համամասնության, իսկ Ներդրումների հաշվին ստեղծված հիմնական միջոցների (ոչ նյութական ակտիվների) արժեքի նկատմամբ հաշվարկվող մաշվածության (ամորտիզացիայի) գծով ծախսերի ու շահույթի` Բաշխման ցանցի տեխնոլոգիական տարրերին ուղղակիորեն չվերագրված մեծությունները` ըստ ուղղակիորեն վերագրված արժեքների համամասնության,

4) Բաշխման ցանցի տեխնոլոգիական տարրերին վերագրված ՈՒղղակի ծախսերը, Անուղղակի ծախսերը և հիմնական միջոցների (ոչ նյութական ակտիվների) մաշվածության (ամորտիզացիայի) գծով ծախսերի ու թույլատրելի շահույթի մեծությունները սպառողական խմբերի միջև բաշխվում են հետևյալ կերպ.

ա. 110 կՎ լարման Բաշխման ցանցի ծախսերը բաշխվում են 110 կՎ, 35 կՎ, 6(10) կՎ և 0,38 ու 0,22 կՎ լարման սպառողական խմբերի միջև ըստ նրանց սպառման ծավալների համամասնության,

բ. 35 կՎ լարման Բաշխման ցանցի ծախսերը բաշխվում են 35 կՎ, 6(10) կՎ և 0,38 ու 0,22 կՎ լարման սպառողական խմբերի միջև ըստ նրանց սպառման ծավալների համամասնության,

գ. 6(10) կՎ լարման Բաշխման ցանցի ծախսերը բաշխվում են 6(10) կՎ և 0,38 ու 0,22 կՎ լարման սպառողական խմբերի միջև ըստ նրանց սպառման ծավալների համամասնության,

դ. 0,38 ու 0,22 կՎ լարման Բաշխման ցանցի ծախսերը ամբողջությամբ վերագրվում են 0,38 ու 0,22 կՎ լարման սպառողական խմբին:

(15-րդ կետը փոփ. 07.08.2019 թիվ 291-Ն որոշում)

16. Սպառողների սպասարկման ծախսերը սպառողական խմբերի (նաև Բաշխման ցանցի տեխնոլոգիական տարրերի) միջև բաշխվում են հետևյալ կերպ`

1) էլեկտրական էներգիայի վաճառքի դիմաց բաժանորդներից գումարների հավաքագրման գծով ծախսերն ամբողջությամբ վերագրվում են 0,38 ու 0,22 կՎ լարման սպառողական խմբին,

2) սպառողների սպասարկման մյուս ծախսերը բաշխվում են ըստ սպառողական խմբերի բաժանորդների թվաքանակի համամասնության:

 

6. ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԱՃԱՌՔԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ

 

17. Սպառողական խմբերի համար էլեկտրական էներգիայի վաճառքի սակագները սահմանվում են միադրույք սակագնային համակարգում: Միադրույք սակագնային համակարգում վճարման ենթակա ծառայությունն է էլեկտրական էներգիայի սպառումը, որի չափման միավորն է դրամ/կՎտժ-ը:

i

18. k-րդ սպառողական խմբի համար Էլեկտրական էներգիայի վաճառքի սակագինը (ՍԷk) հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ԳԷՄk+ՍԾk ԳԷԲk+ԲԾk

ՍԷk=________+________,

                               Էk    Էk+ԷԱյլk

 

որտեղ`

ՍԾk-ն սպառողների սպասարկման ծախսերի մեծությունն է k-րդ սպառողական խմբի համար,

ԲԾk-ն էլեկտրական էներգիայի բաշխման ծախսերի մեծությունն է k-րդ սպառողական խմբի համար,

ԷԱյլk-ն k-րդ սպառողական խմբին պատկանող այն սպառողների (այդ թվում` Որակավորված սպառողների) կողմից սպառվող էլեկտրական էներգիայի տարեկան քանակն է, որը մատակարարվում է Մատակարարների, այլ անձանց կողմից, առաքվում է սեփական սպառման համար և մուտք է գործում Բաշխման ցանց:

(18-րդ կետը փոփ. 07.08.2019 թիվ 291-Ն որոշում)

19. Օրվա տարբեր ժամերով տարբերակված սակագների (ցերեկային և գիշերային) կիրառման դեպքում սպառողական խմբերի համար հաշվարկված էլեկտրական էներգիայի վաճառքի սակագները (ՍԷk) հանդիսանում են միջին կշռութային մեծություններ, որոնք պետք է համապատասխանեն հետևյալ բանաձևին.

 

ՍԷՑk * ԷԾk + ՍԷԳk * ԷԳk

ՍԷk = -----------------------

ԷՑk + ԷԳk

 

որտեղ`

ՍԷՑk -ն k-րդ սպառողական խմբի համար սահմանվող էլեկտրական էներգիայի վաճառքի ցերեկային սակագինն է,

ՍԷԳk -ն k-րդ սպառողական խմբի համար սահմանվող էլեկտրական էներգիայի վաճառքի գիշերային սակագինն է,

ԷՑk -ն k-րդ սպառողական խմբի կողմից ցերեկային ժամերին էլեկտրական էներգիայի սպառման տարեկան քանակն է սակագնային տարվա համար,

ԷԳk -ն k-րդ սպառողական խմբի կողմից գիշերային ժամերին էլեկտրական էներգիայի սպառման տարեկան քանակն է սակագնային տարվա համար:

 

7. ԲԱՇԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ

 

20. Բաշխման ծառայության մատուցման սակագները սահմանվում են միադրույք սակագնային համակարգում և տարբերակվում են ըստ սույն մեթոդիկայի համաձայն որոշված սպառողական խմբերի` հաշվի առնելով նաև Առևտրային կանոնների պահանջները:

i

21. Բաշխման ծառայության մատուցման սակագները (ՍԲԾk) հաշվարկվում են` համաձայն հետևյալ բանաձևի`

 

ԳԷԲk+ԲԾk

ՍԲԾk=________,

Էk+ԷԱյլk

(21-րդ կետը փոփ. 07.08.2019 թիվ 291-Ն որոշում)

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
13.12.2017
N 541-Ն
Որոշում