124.0300.060217
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«06» 02 2017 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12417066
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ
30 դեկտեմբերի 2016 թվականի թիվ 300-Ն
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՄՍԱԿԱՆ (ՊԱՐԶԵՑՎԱԾ), ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
Հավելված N 4
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների կոմիտեի
նախագահի
2016 թվականի դեկտեմբերի 30-ի
N 300-Ն հրամանի
._____________________________________________________________________.
| ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
| ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ |
| _______ (տարի) |
|_____________________________________________________________________|
|Հարկ վճարող |Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) |
| | ._______________________________. |
| | | | | | | | | | | |
|_________________________|___________________________________________|
| | Չափի միավոր` դրամ |
._____________________________________________________________________.
1. «Հարկ վճարող» տողում լրացվում է կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական ձևը (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը), իսկ «Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)» տողում` հարկ վճարողի հաշվառման համարը:
Բաժին I. Անձնավորված տեղեկություններ
._____________________________________________________________________.
|ՀԾՀ |Ազգանունը|Անունը|Հայրանունը|Անձը հաստատող|Մշտական |ՀՀ-ում |
|[1.1]|[1.2] |[1.3] |[1.4] |փաստաթղթի |բնակության|ժամանակա- |
| | | | |_____________|հասցե |վոր |
| | | | |տեսակը|սերիան|[1.7] |բնակության|
| | | | |[1.5] |և | |հասցե |
| | | | | |համարը| |[1.8] |
| | | | | |[1.6] | | |
|_____|_________|______|__________|______|______|__________|__________|
| | | | | | | | |
._____________________________________________________________________.
2. 1-ին բաժնում նշվում են եկամուտը ստացած ֆիզիկական անձի անձնավորված տեղեկությունները:
3. [1.1] սյունակում լրացվում է անձի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը (առկայության դեպքում):
4. [1.2]-[1.4] սյունակներում լրացվում են անձի ազգանունը, անունը և հայրանունը:
5. [1.5] սյունակում լրացվում է ՀՀ քաղաքացու անձնագրի (մինչև 16 տարեկանների դեպքում` ծննդյան վկայականի) կամ նույնականացման քարտի, օտարերկրյա քաղաքացու, քաղաքացիություն չունեցող անձի` ՀՀ-ում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթղթի, փախստականի կարգավիճակ ունեցող անձի` կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի, օտարերկրյա (այդ թվում` ՌԴ) քաղաքացու` անձնագրի տեսակներից որևէ մեկը:
6. [1.6] սյունակում լրացվում է անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը:
7. [1.7] սյունակում լրացվում է անձը հաստատող փաստաթղթում գրանցված մշտական բնակության հասցեն (պարտադիր նշելով մշտական բնակության երկիրը), իսկ [1.8] սյունակում լրացվում է անձի ՀՀ-ում ժամանակավոր բնակության հասցեն:
Բաժին II. Հարկման բազա հանդիսացող այլ եկամուտների և եկամտային հարկի տեղեկություններ
._____________________________________________________________________.
|Եկամտի |Վճարված եկամտի տեսակը |Վճարված եկամտի տեսակը |
|ստացման տարին|(կոդը), եկամտի և եկամտային|(կոդը), եկամտի և հարկի |
|[2.1] |հարկի գումարը եկամտային |գումարը |
| |___________________________|___________________________|
| |եկամտի |եկամտի |եկամտային|եկամտի |եկամտի |եկամտային|
| |կոդ |գումար |հարկ |կոդ |գումար |հարկ |
| |[2.2] |[2.3] |[2.4] |[2.2] |[2.3] |[2.4] |
|_____________|________|________|_________|________|________|_________|
| | | | | | | |
._____________________________________________________________________.
8. [2.1] սյունակում նշվում է հաշվետու տարին:
9. [2.2] սյունակում լրացվում է համապատասխան հաշվետու տարում վճարված եկամտի և եկամուտ ստացողի քաղաքացիության կոդը (ՀՀ քաղաքացի կամ օտարերկրացի` օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ):
10. [2.3] սյունակում նշվում է [2.2] սյունակում լրացված կոդին համապատասխան վճարված եկամտի գումարը, իսկ [2.4] սյունակում լրացվում է եկամտային հարկի գումարը:
Եկամտի կոդերի աղյուսակ
._____________________________________________________________________.
|Եկամտի տեսակ |Եկամտի|Դրույքա-|Եկամտի|Դրույքա-|
| |կոդ |չափ |կոդ |չափ |
| |_______________|_______________|
| |ՀՀ քաղաքացի |Օտարերկրացի |
|_____________________________________|_______________|_______________|
|1. Ռոյալթի |001 |10% |101 |10% |
|_____________________________________|______|________|______|________|
|2. Տոկոս |002 |10% |102 |10% |

|3. Շահում |003 |սանդղակ |103 |սանդղակ |

|4. Մրցանակ |004 |սանդղակ |104 |սանդղակ |

|5. Նվիրատվություն |005 |ընդհա- |105 |ընդհա- |
| | |նուր | |նուր |
| | |սահման- | |սահման- |
| | |ված | |ված |
| | |դրույքա-| |դրուքա- |
| | |չափ | |չափ |

|6. (6-րդ կետն ուժը կորցրել է 17.09.2019 թիվ 604-Ն հրաման) |

|7. Գույքն (բացառությամբ սույն |007 |10% |107 |10% |
|աղյուսակի 6-րդ և 8-րդ տողերում | | | | |
|նշված) օտարելու դիմաց եկամուտ | | | | |
|_____________________________________|______|________|______|________|
|8. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող |008 |20% |108 |20% |
|կառուցապատող ֆիզիկական անձի կողմից | | | | |
|շենքի, դրա բնակարանների կամ այլ | | | | |
|տարածքների օտարումից ստացված եկամուտ | | | | |

|9. Վարձավճար |009 |10% |109 |10% |
|_____________________________________|______|________|______|________|
|10. Շահաբաժիններ |010 |5% |110 |5% (10%)|
|_____________________________________|______|________|______|________|
|11. Ֆիզիկական անձի համար |011 |սանդղակ |111 |սանդղակ |
|ապահովագրավճար | | | | |

|12. Կամավոր կենսաթոշակներ |012 |10% |112 |10% |

|14. Նվազեցման կատարման տարվան |014 |20% |114 |20% |
|հաջորդող 12-ամսյա ժամանակահատվածում | | | | |
|չվճարված պասիվ եկամուտներ | | | | |
|_____________________________________|______|________|______|________|
|15. ՀՀ-ում կացության կարգավիճակ |x |x |115 |սանդղակ |
|չունեցող օտարերկրյա քաղաքացու կամ | | | | |
|քաղաքացիություն չունեցող անձի | | | | |
|աշխատանքային պայմանագրով աշխատանքի | | | | |
|կատարման դիմաց հաշվարկված եկամուտ | | | | |
|_____________________________________|______|________|______|________|
|16. ՀՀ-ում կացության կարգավիճակ |x |x |116 |սանդղակ |
|չունեցող օտարերկրյա քաղաքացու կամ | | | | |
|քաղաքացիություն չունեցող անձի | | | | |
|քաղաքացիաիրավական պայմանագրով | | | | |
|աշխատանքի կատարման (ծառայության | | | | |
|մատուցման) դիմաց վճարված եկամուտ | | | | |
|_____________________________________|______|________|______|________|
|17. Այլ եկամուտներ |099 |սանդղակ |199 |սանդղակ |
._____________________________________________________________________.
11. Եկամտի կոդերի աղյուսակում նշված են վճարված եկամտի և եկամուտ ստացողի քաղաքացիության կոդը (ՀՀ քաղաքացի կամ օտարերկրացի` օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ), ինչպես նաև տվյալ եկամտատեսակից եկամտային հարկի հաշվարկման դրույքաչափերը: Ընդ որում, հաշվետու տարում նույն անձին եկամուտների մի քանի տեսակներ վճարվելու դեպքում յուրաքանչյուր եկամտատեսակի համար [2.2]-[2.4] սյունակները լրացվում են առանձին-առանձին:
Պաշտոնատար անձ ________________________________________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը
--------------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - N 4 հավելվածի II բաժնում «Եկամտի կոդերի աղյուսակ»-ում
բացակայում է 13-րդ կետը
(4-րդ հավելվածը փոփ. 18.12.17 թիվ 425-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների վրա/,
17.09.2019 թիվ 604-Ն հրամաններ)
Հավելված N 5
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2016 թ. դեկտեմբերի 30-ի
N 300-Ն հրամանի
._____________________________________________________________________.
| ՏԵՂԵԿԱՆՔ |
|Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) կողմից ֆիզիկական անձանց|
|20___թ. հաշվարկված և վճարված եկամուտների, պահված եկամտային հարկի և |
|սոցիալական վճարի մասին |
|_____________________________________________________________________|
|Հարկ վճարող | |
|_____________________________________|_______________________________|
|Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) | | | | | | | | |
|_____________________________________|_______________________________|
|Տեղեկանքի տրամադրման ամսաթիվը | |
._____________________________________________________________________.
(չափի միավոր` դրամ)
1. «Հարկ վճարող» տողում լրացվում է կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական ձևը (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը), իսկ «Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)» տողում` հարկ վճարողի հաշվառման համարը:
Տվյալներ եկամուտներ ստացող (ստացած) ֆիզիկական անձի մասին
._____________________________________________________________________.
|Հանրային ծառայությունների |[1]| | | | | | | | | | |
|համարանիշը (ՀԾՀ) | | | | | | | | | | | |
|___________________________________|___|________|____________________|
|Ազգանուն |[2]| |Անուն [3] |
|___________________________________|___|________|____________________|
|Անձնագրի սերիան, համարը |[4]| |Տրված [5] |
|___________________________________|___|_____________________________|
|Մշտական բնակության վայրը |[6]| |
|___________________________________|___|_____________________________|
|ՀՀ-ում ժամանակավոր բնակության վայրը|[7]| |
._____________________________________________________________________.
2. [1] տողում նշվում է ֆիզիկական անձի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը (սոցիալական ապահովության քարտի համարը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը)
3. [2] և [3] տողերում նշվում են ֆիզիկական անձի ազգանունը և անունը
4. [4] սյունակում լրացվում է ՀՀ քաղաքացու անձնագրի (մինչև 16 տարեկանների դեպքում` ծննդյան վկայականի) կամ նույնականացման քարտի, օտարերկրյա քաղաքացու, քաղաքացիություն չունեցող անձի` ՀՀ-ում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթղթի, փախստականի կարգավիճակ ունեցող անձի` կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի, օտարերկրյա (այդ թվում` ՌԴ) քաղաքացու` անձնագրի տեսակներից որևէ մեկը, իսկ [5] տողում` լիազորված մարմնի անվանումը (կոդը) և նրա կողմից անձնագրի տրման ամսաթիվը
5. [6] տողում նշվում է ֆիզիկական անձի անձնագրում գրանցված մշտական բնակության հասցեն (պարտադիր նշելով մշտական բնակության երկիրը), իսկ [7] տողում` ֆիզիկական անձի ՀՀ-ում ժամանակավոր բնակության հասցեն
Տվյալներ վճարված եկամուտների, պահված եկամտային հարկի և սոցիալական
վճարների մասին
._____________________________________________________________________.
|Հաշվարկված (վճարված) եկամտի տեսակ (կոդ) [8]| |
|_____________________________________________________________________|
|Եկամտի հաշվարկման (վճարման) |1 |2 |3 |4 |5 |6 |7 |8 |9 |10|11|12|
|ամիսներ [9] | | | | | | | | | | | | |
|_____________________________________________________________________|
|Հաշվարկված (վճարված) եկամտի [10]| |
|գումար | |
|__________________________________________________|__________________|
|Հարկման բազայից նվազեցված կամավոր կենսաթոշակային | |
|վճարների հանրագումար [11]| |
|__________________________________________________|__________________|
|Հաշվարկված (վճարված) եկամուտներից պահված եկամտային| |
|հարկ [12]| |
|__________________________________________________|__________________|
|Հաշվարկված (վճարված) եկամուտներից պահված | |
|սոցիալական վճար [13]| |
._____________________________________________________________________.
Տեղեկանքը տրամադրվում է ֆիզիկական անձի պահանջով (մասնավորապես, հարկային մարմին ներկայացնելու համար):
6. [8] տողում նշվում է հաշվարկված (վճարված) եկամտի տեսակը` ըստ ստորև բերված կոդերի դասակարգման: Հարկային տարվա ընթացքում նույն ֆիզիկական անձին նույնանման դրույքաչափերով հարկված մի քանի տեսակի եկամուտներ հաշվարկվելու (վճարվելու) դեպքում ներկայացվում է առանձին տեղեկանք` նշելով հաշվարկված (վճարված) եկամուտների համապատասխան կոդերը:
._____________________________________________________________________.
|Եկամտի տեսակ |Եկամտի|Դրույքա-|Եկամտի|Դրույքա-|
| |կոդ |չափ |կոդ |չափ |
| |_______________|_______________|
| |ՀՀ քաղաքացի |Օտարերկրացի |
|_____________________________________|_______________|_______________|
|1. Ռոյալթի |001 |10% |101 |10% |
|_____________________________________|______|________|______|________|
|2. Տոկոս |002 |10% |102 |10% |
|_____________________________________|______|________|______|________|
|3. Շահում |003 |սանդղակ |103 |սանդղակ |
|_____________________________________|______|________|______|________|
|4. Մրցանակ |004 |սանդղակ |104 |սանդղակ |
|_____________________________________|______|________|______|________|
|5. Նվիրատվություն |005 |ընդհա- |105 |ընդհա- |
| | |նուր | |նուր |
| | |սահման- | |սահման- |
| | |ված | |ված |
| | |դրույքա-| |դրուքա- |
| | |չափ | |չափ |
|_____________________________________|______|________|______|________|
|6. (6-րդ կետն ուժը կորցրել է 17.09.2019 թիվ 604-Ն հրաման) |
|_____________________________________|______|________|______|________|
|7. Գույքն (բացառությամբ սույն |007 |10% |107 |10% |
|աղյուսակի 6-րդ և 8-րդ տողերում | | | | |
|նշվածի) օտարելու դիմաց եկամուտ | | | | |
|_____________________________________|______|________|______|________|
|8. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող |008 |20% |108 |20% |
|կառուցապատող ֆիզիկական անձի կողմից | | | | |
|շենքի, դրա բնակարանների կամ այլ | | | | |
|տարածքների օտարումից ստացված եկամուտ | | | | |
|_____________________________________|______|________|______|________|
|9. Վարձավճար |009 |10% |109 |5% (10%)|
|_____________________________________|______|________|______|________|
|10. Շահաբաժիններ |010 |5% |110 |10% |
|_____________________________________|______|________|______|________|
|11. Ֆիզիկական անձի համար |011 |սանդղակ |111 |սանդղակ |
|ապահովագրավճար | | | | |
|_____________________________________|______|________|______|________|
|12. Կամավոր կենսաթոշակներ |012 |10% |112 |10% |
|_____________________________________|______|________|______|________|
|13. ՀՀ-ում կացության կարգավիճակ |x |x |115 |սանդղակ |
|չունեցող օտարերկրյա քաղաքացու կամ | | | | |
|քաղաքացիություն չունեցող անձի | | | | |
|աշխատանքային պայմանագրով աշխատանքի | | | | |
|կատարման դիմաց հաշվարկված եկամուտ | | | | |
|_____________________________________|______|________|______|________|
|14. ՀՀ-ում կացության կարգավիճակ |x |x |116 |սանդղակ |
|չունեցող օտարերկրյա քաղաքացու կամ | | | | |
|քաղաքացիություն չունեցող անձի | | | | |
|քաղաքացիաիրավական պայմանագրով | | | | |
|աշխատանքի կատարման (ծառայության | | | | |
|մատուցման) դիմաց վճարված եկամուտ | | | | |
|_____________________________________|______|________|______|________|
|15. Աշխատանքային պայմանագրով |017 |սանդղակ |117 |սանդղակ |
|աշխատանքի կատարման դիմաց ՀՀ | | | | |
|քաղաքացուն կամ ՀՀ-ում կացության | | | | |
|կարգավիճակ ունեցող օտարերկրյա | | | | |
|քաղաքացուն հաշվարկված եկամուտ | | | | |
|_____________________________________|______|________|______|________|
|16. Քաղաքացիաիրավական պայմանագրով |018 |սանդղակ |118 |սանդղակ |
|աշխատանքի կատարման (ծառայության | | | | |
|մատուցման) դիմաց ՀՀ քաղաքացուն կամ | | | | |
|ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող | | | | |
|օտարերկրյա քաղաքացուն վճարված եկամուտ| | | | |
|_____________________________________|______|________|______|________|
|17. Այլ եկամուտներ |099 |սանդղակ |199 |սանդղակ |
._____________________________________________________________________.
7. [9] տողում նշվում են եկամուտների հաշվարկման (պասիվ եկամուտների, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում եկամուտների վճարման) ամիսները
8. [10] տողում նշվում է հաշվարկված (փաստացի վճարված) եկամուտների հաշվարկային մեծությունը
9. [11] տողում նշվում է հարկման բազայից նվազեցված կամավոր կենսաթոշակային վճարների հանրագումարը
10. [12] տողում նշվում է [10] տողում նշված եկամուտներից պահված եկամտային հարկի հանրագումարը
11. [13] տողում նշվում է [10] տողում նշված եկամուտներից պահված սոցիալական վճարի հանրագումարը
Տնօրեն (անհատ ձեռնարկատեր, նոտար) ________________ __________________
(ստորագրություն) (անուն, ազգանուն)
Հաշվապահ ________________ __________________
(ստորագրություն) (անուն, ազգանուն)
Թղթային կրիչով տրամադրված տեղեկանքը լրացվում է 2 օրինակից, որից մեկը տրվում է ֆիզիկական անձին, իսկ մյուսը` ֆիզիկական անձի ստորագրությամբ մնում է կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) մոտ:
(5-րդ հավելվածը փոփ. 18.12.17 թիվ 425-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների վրա/,
17.09.2019 թիվ 604-Ն հրամաններ)