040.0079.190200
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» փետրվարի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 փետրվարի 2000 թվականի N 79
Ս. ՀԱԽՈՒՄՅԱՆԻՆ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Միջնորդություն հարուցել Հայաստանի Հանրապետության Նախագահի առջև գիտության և կրթության ասպարեզում ներդրած նշանակալի ավանդի համար Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր, պրոֆեսոր Սեմյոն Տիգրանի Հախումյանին Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի փետրվարի 19-ից: