Սեղմել Esc փակելու համար:
ՌԵԴՈՄԻՑԻԼԱՑՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՌԵԴՈՄԻՑԻԼԱՑՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ, ՇԱՐՈՒՆ ...

 

 

102.0661.100118

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»        01            2018 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10218005

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

29 դեկտեմբերի 2017 թվականի N 661-Ն

 

ՌԵԴՈՄԻՑԻԼԱՑՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ, ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ, ՌԵԴՈՄԻՑԻԼԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 36.1-ին հոդվածով և 36.3-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 59.2-րդ և 59.3-րդ հոդվածներով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել ռեդոմիցիլացվող իրավաբանական անձանց շարունակականության նախնական փաստաթղթի ձևը` համաձայն N 1 Հավելվածի:

2. Հաստատել ռեդոմիցիլացվող իրավաբանական անձանց շարունակականության փաստաթղթի ձևը` համաձայն N 2 Հավելվածի:

3. Հաստատել ռեդոմիցիլացվող իրավաբանական անձանց ռեդոմիցիլացման գործընթացում գտնվելու վերաբերյալ տեղեկանքի ձևը` համաձայն N 3 Հավելվածի:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2017 թվականի դեկտեմբերի 29-ի

N 661-Ն հրամանի

 

._____________________________________________________________________.

|                          ՀՀ զինանշան                                |

|                   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ                         |

|         ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ                |

|               ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ                      |

|             Շարունակականության Նախնական Վկայական                    |

|                                                                     |

|Սույն փաստաթուղթը հավաստում է, որ [անվանում, կազմակերպաիրավական      |

|ձև]  իրավաբանական անձը գրանցված [երկրի անվանում] երկրում [օր/ամիս/   |

|տարի]. [գրանցման համար] գրանցման համարով. դիմել է Հայաստանի          |

|Հանրապետությունում ռեդոմիցիլացման խնդրանքով (դիմում N [դիմումի       |

|համար]) և  ստացել է նախնական գրանցում որպես`                         |

|                                                                     |

|              [անվանում, կազմակերպաիրավական ձև]                      |

|                                                                     |

|և  [օր/ամիս/տարի], ստացել է [գրանցման համար] գրանցման համարը:        |

|Սույնով տեղեկացվում է, որ իրավաբանական անձը չի համարվում Հայաստանի   |

|Հանրապետությունում ռեդոմիցիլացված կամ Հայաստանի Հանրապետության       |

|իրավաբանական անձ մինչև  համապատասխան օտարերկրյա պետության            |

|իրավասությունում նրա պետական գրանցման դադարման կամ այդ երկրից        |

|վերջնական ռեդոմիցիլացման պետական գրանցման վերաբերյալ փաստաթղթերը     |

|Հայաստանի Հանրապետության գրանցումն իրականացնող մարմնին ներկայացնելը: |

|                                                                     |

|Սույն փաստաթուղթը տրված է համաձայն Հայաստանի Հանրապետության          |

|քաղաքացիական օրենսգրքի և  «Իրավաբանական անձանց պետական գրանցման,     |

|իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և     |

|անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի              |

|Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի:                |

|                                                                     |

|                                         ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ    |

|                                         ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ |

|                                         ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏ`|

|                              [ստորագրություն, կնիք] անուն, ազգանուն |

|              [ամսաթիվ]                                              |

|                                                                     |

._____________________________________________________________________.

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2017 թվականի դեկտեմբերի 29-ի

N 661-Ն հրամանի

 

._____________________________________________________________________.

|                          ՀՀ զինանշան                                |

|                   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ                         |

|         ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ                |

|               ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ                      |

|                  Շարունակականության Վկայական                        |

|                                                                     |

|Սույն փաստաթուղթը հավաստում է, որ [անվանում, կազմակերպաիրավական      |

|ձևը]  իրավաբանական անձը գրանցված [երկրի անվանում] երկրում            |

|[օր/ամիս/տարի]. [գրանցման համար] գրանցման համարով ռեդոմիցիլացվել է   |

|Հայաստանի Հանրապետությունում և  նրա վերաբերյալ տեղեկությունները      |

|գրանցված են պետական գրանցամատյանում որպես`                           |

|                                                                     |

|              [անվանում, կազմակերպաիրավական ձև]                      |

|                                                                     |

|և  [օր/ամիս/տարի], ստացել է [գրանցման համար] գրանցման համարը:        |

|Սույնով հավաստվում է, որ վերը նշված իրավաբանական անձը բավարարում է   |

|«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց           |

|առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և  անհատ ձեռնարկատերերի   |

|պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի|

|3-ի ՀՕ-169 օրենքի պահանջները:                                        |

|                                                                     |

|Սույն փաստաթուղթը տրված է համաձայն Հայաստանի Հանրապետության          |

|քաղաքացիական օրենսգրքի և  «Իրավաբանական անձանց պետական գրանցման,     |

|իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և     |

|անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի              |

|Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի:                |

|                                                                     |

|                                         ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ    |

|                                         ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ |

|                                         ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏ`|

|                              [ստորագրություն, կնիք] անուն, ազգանուն |

|              [ամսաթիվ]                                              |

|                                                                     |

._____________________________________________________________________.

 

Հավելված 3

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2017 թվականի դեկտեմբերի 29-ի

N 661-Ն հրամանի

 

._____________________________________________________________________.

|                          ՀՀ զինանշան                                |

|                   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ                         |

|         ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ                |

|               ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ                      |

|                           ՏԵՂԵԿԱՆՔ                                  |

|                                                                     |

|Սույն փաստաթուղթը հավաստում է. որ [անվանում. կազմակերպաիրավական      |

|ձևը]  իրավաբանական անձը գրանցված Հայաստանի Հանրապետությունում        |

|[օր/ամիս/տարի], [գրանցման համար] գրանցման համարով գտնվում է          |

|ոեդոմիցիլացման գործընթացում [երկրի անվանում] երկրում (հիմք N         |

|[ռեդոմիցիլացման հնարավորության վերաբերյալ փաստաթղթի համար] տրված`    |

|[օր/ամիս/տարի] որպես`                                                |

|                                                                     |

|              [անվանում, կազմակերպաիրավական ձև]                      |

|                                                                     |

|Սույնով նաև  հավաստվում է, որ բացակայում են Հայաստանի Հանրապետության |

|իրավաբանական անձի` Հայաստանի Հանրապետությունից դուրս ռեդոմիցիլացումը |

|օրենքով բացառող հիմքերը:                                             |

|                                                                     |

|Սույն փաստաթուղթը տրված է համաձայն Հայաստանի Հանրապետության          |

|քաղաքացիական օրենսգրքի և  «Իրավաբանական անձանց պետական գրանցման,     |

|իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և     |

|անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի              |

|Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի:                |

|                                                                     |

|                                         ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ    |

|                                         ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ |

|                                         ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏ`|

|                              [ստորագրություն, կնիք] անուն, ազգանուն |

|              [ամսաթիվ]                                              |

|                                                                     |

._____________________________________________________________________.

 

 

pin
Արդարադատության նախարարություն
29.12.2017
N 661-Ն
Հրաման