Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1731.150118

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 դեկտեմբերի 2017 թվականի N 1731-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ ու 688-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 6-րդ ենթակետով, 5-րդ և 6.4-րդ կետերով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ենթակայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը պատկանող անասնաբուժական սպասարկման կենտրոնների շենքերը և դրանց կից շինությունները (այսուհետ` անշարժ գույք) հետ վերցնել և 25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի «Աջակցություն սկսնակ ձեռներեցներին» ծրագրի հատուկ դասընթացի արդյունքում հավանության արժանացած գործարար ծրագրերի շահառուներին (այսուհետ` շահառուներ)` համաձայն N 1 հավելվածի, շահառուների կողմից ներկայացված գործարար ծրագրերի համաձայն` որպես սպանդանոցներ շահագործելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` տասնամսյա ժամկետում, հիմք ընդունելով պետական գույքի վկայականներում նշված տվյալները, շահառուների հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրեր (այսուհետ` պայմանագիր)` դրանցում նախատեսելով, որ`

1) շահառուները պարտավորվում են իրենց կողմից ներկայացված ծրագրերով նախատեսված աշխատանքների իրականացման համար, պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում, շենքերի վերակառուցման և սարքավորումների ձեռքբերման նպատակով կատարել ներդրումներ և ստեղծել աշխատատեղեր` համաձայն N 2 հավելվածի.

2) շահառուները պարտավորվում են իրենց կողմից ներկայացված ծրագրերով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն` վեցամսյա ժամկետի ավարտից հետո 15-օրյա ժամկետում.

3) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50 տոկոսով կատարելու դեպքում շահառուները 3 ամսվա ընթացքում պարտավոր են կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք` չկատարված ներդրումների գումարի 20 տոկոսի չափով.

4) սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում շահառուները 2 ամսվա ընթացքում պարտավոր են կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք` չկատարված ներդրումների գումարի 15 տոկոսի չափով.

5) շահառուների կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագրերը ենթակա են լուծման.

6) պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` շահառուների միջոցների հաշվին:

(2-րդ կետը փոփ. 01.11.2018 թիվ 1212-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2017 թվականի դեկտեմբերի 28-ի

N 1731-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ

 

._____________________________________________________________________.

|NN|Գույքն ստացողի|Գույքի   |Գտնվելու վայրը  |Փաստացի |Հողամա|Գույքի  |

|ը/|անվանումը     |անվանումը|                |մակերեսը|սի մա-|կադաստ- |

|կ |              |         |                |(քառ. մ)|կերեսը|րային   |

|  |              |         |                |        |(հա)  |արժեքը  |

|__|______________|_________|________________|________|______|________|

|1.|«ՀՐԱԶԴԱՆ-     |վարչական |ՀՀ Կոտայքի մարզ,|  578.62|  1.25|15779702|

|  |ՍՊԱՆԴԱՆՈՑ» ՍՊԸ|շենք     |քաղ. Հրազդան,   |        |      |        |

|  |              |         |Շահումյան 2     |        |      |        |

|__|______________|_________|________________|________|______|________|

|2.|«ԱՐՄԱՎԻՐ      |վարչական |ՀՀ Արմավիրի     |   201.8|   0,3| 3307800|

|  |ՍՊԱՆԴԱՆՈՑ» ՍՊԸ|շենք     |մարզ, ք. Արմավիր|        |      |        |

|  |              |         |Երևանյան  փող.  |        |      |        |

|  |              |         |N 2/12          |        |      |        |

|__|______________|_________|________________|________|______|________|

|3.|«ՄԱՐՏՈՒՆՈՒ    |վարչական |ՀՀ Գեղարքունիքի |   510.4|0,    | 8434303|

|  |ՍՊԱՆԴԱՆՈՑ» ՍՊԸ|շենք     |մարզ, գ. Վաղաշեն|        |12574 |        |

|  |              |         |Կամոյի խճ., 34  |        |      |        |

|__|______________|_________|________________|________|______|________|

|4.|«ԼԷՌ» ՍՊԸ     |գրասենյա-|ՀՀ Շիրակի մարզ, |  258,34|0,0827| 3507893|

|  |              |կի շենք  |գ. Աշոցք        |        |      |        |

|__|______________|_________|________________|________|______|________|

|5.|«ԹՍՀ ԹԱԼԻՆ    |անասնա-  |ՀՀ Արագածոտնի   |  522.67|  0,56| 6001245|

|  |ՍԼՈՏԵՐ ՀՕՈՒՍԵ»|բուժարան |մարզ,           |        |      |        |

|  |ՍՊԸ           |         |քաղ. Թալին,     |        |      |        |

|  |              |         |Ձորափնյայի 71   |        |      |        |

|__|______________|_________|________________|________|______|________|

|6.|«Առողջ        |անասնա-  |ՀՀ Սյունիքի     |   495.1|   0,5| 1016276|

|  |մսամթերք» ՍՊԸ |բուժական |մարզ,           |        |      |        |

|  |              |սպասար-  |քաղ. Սիսիան,    |        |      |        |

|  |              |կում     |Իսրայելյան 47   |        |      |        |

|__|______________|_________|________________|________|______|________|

|7.|(7-րդ կետն ուժը կորցրել է 01.11.2018 թիվ 1212-Ա որոշում)          |

._____________________________________________________________________.

(1-ին հավելվածը փոփ. 01.11.2018 թիվ 1212-Ա որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2017 թվականի դեկտեմբերի 28-ի

N 1731-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Գույքն ստացողի   |Կատարվող ներդրումների չափը (հազ. դրամ)   |Ստեղծ|

|ը/կ|անվանումը        |                                         |վող  |

|   |                 |                                         |աշխա-|

|   |                 |                                         |տատե-|

|   |                 |                                         |ղերի |

|   |                 |                                         |թիվը |

|___|_________________|_________________________________________|_____|

|1. |«ՀՐԱԶԴԱՆ-        |31,690.40                                |4    |

|   |ՍՊԱՆԴԱՆՈՑ» ՍՊԸ   |(որից` 25,500.0 դրամը` վերակառուցման,    |     |

|   |                 |իսկ մնացած 6,190.0 դրամը` սարքավորումների|     |

|   |                 |ձեռքբերման համար)                        |     |

|___|_________________|_________________________________________|_____|

|2. |«ԱՐՄԱՎԻՐ         |32,183.34                                |4    |

|   |ՍՊԱՆԴԱՆՈՑ» ՍՊԸ   |(որից` 22,183.34 դրամը` վերակառուցման,   |     |

|   |                 |իսկ մնացած 10,000.0 դրամը`               |     |

|   |                 |սարքավորումների ձեռքբերման համար)        |     |

|___|_________________|_________________________________________|_____|

|3. |«ՄԱՐՏՈՒՆՈՒ       |35,000.0                                 |4    |

|   |ՍՊԱՆԴԱՆՈՑ» ՍՊԸ   |(որից` 25,000.0 դրամը` վերակառուցման,    |     |

|   |                 |իսկ մնացած 10,000.0 դրամը`               |     |

|   |                 |սարքավորումների ձեռքբերման համար)        |     |

|___|_________________|_________________________________________|_____|

|4. |«ԼԷՌ» ՍՊԸ        |35,000.0                                 |4    |

|   |                 |(որից` 25,000.0 դրամը` վերակառուցման,    |     |

|   |                 |իսկ մնացած 10,000.0 դրամը`               |     |

|   |                 |սարքավորումների ձեռքբերման համար)        |     |

|___|_________________|_________________________________________|_____|

|5. |«ԹՍՀ ԹԱԼԻՆ ՍԼՈՏԵՐ|30,000.0                                 |4    |

|   |ՀՕՈՒՍԵ» ՍՊԸ      |(որից` 20,000.0 դրամը` վերակառուցման,    |     |

|   |                 |իսկ մնացած 10,000.0 դրամը`               |     |

|   |                 |սարքավորումների ձեռքբերման համար)        |     |

|___|_________________|_________________________________________|_____|

|6. |«Առողջ           |35,000.0                                 |4    |

|   |մսամթերք» ՍՊԸ    |(որից` 25,000.0 դրամը` վերակառուցման,    |     |

|   |                 |իսկ մնացած 10,000.0 դրամը`               |     |

|   |                 |սարքավորումների ձեռքբերման համար)        |     |

|___|_________________|_________________________________________|_____|

|7. |(7-րդ կետն ուժը կորցրել է 01.11.2018 թիվ 1212-Ա որոշում)         |

._____________________________________________________________________.

(2-րդ հավելվածը փոփ. 01.11.2018 թիվ 1212-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.12.2017
N 1731-Ա
Որոշում