Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0061.210200

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 փետրվարի 2000 թվականի N 61

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Միացյալ Նահանգների զարգացման միջազգային գործակալության կողմից 1996 թվականին իրականացված գազի և հացահատիկի ներկրումների ծրագրերի աուդիտի հաշվետվությունները քննարկելու և չպարզաբանված խնդիրները լուծելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով`

 

    Ա. Ասլիկյան            - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

                             (աշխատանքային խմբի ղեկավար)

    Ա. Մնացականյան         - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ

    Հ. Քլոյան              - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

    Մ. Հարությունյան       - ՀՀ ֆինանսների նախարարության տեղական

                             գանձապետական բաժանմունքների գործունեության

                             կոորդինացման և ներքին աուդիտի վարչության պետ

 

2. Աշխատանքային խմբին` մեկամսյա ժամկետում քննության առնել աուդիտի հաշվետվությունները և արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ չպարզաբանված խնդիրների լուծման վերաբերյալ:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին և «Արդշինբանկ» բաց բաժնետիրական ընկերությանը անհրաժեշտության դեպքում աջակցել աշխատանքային խմբի գործունեությանը ներկրված գազի և հացահատիկի իրացումից ստացված գումարների մուտքագրման ու ելքի հատուկ հաշիվների հետ կապված խնդիրների պարզաբանման ընթացքում:

i

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունվարի 17-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 19 որոշումը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.02.2000
N 61
Որոշում