110.1334.251217
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«25» 12 2017 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11017507
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
17 նոյեմբերի 2017 թվականի N 1334-Ն
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0811.01.4 «ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ (ՖԵՐՄԵՐԱՅԻՆ) ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0811.01.01.4 «ՖԵՐՄԵՐ` ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 Թ. ՄԱՐՏԻ 22-Ի N 203-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
Աղյուսակ 2
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0811.01.4
«Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում»
մասնագիտության 0811.01.01.4 «Ֆերմեր` գյուղատնտեսական արտադրության»
որակավորման հիմնական կրթական ծրագրի ընդհանուր մասնագիտական և
հատուկ մասնագիտական կարողությունների մոդուլներ
._____________________________________________________________________.
| ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ» |
|_____________________________________________________________________|
|1. |Մոդուլի դասիչը |ՖՏԿ-4-17-001 |
|___|_____________________|___________________________________________|
|2. |Մոդուլի նպատակը |Մոդուլի նպատակն է ուսանողին տալ անհրաժեշտ |
| | |գիտելիքներ հողի կազմի և հատկությունների, |
| | |ցանքաշրջանառությունների, երկրագործության |
| | |հիմնական համակարգերի, մշակաբույսերի կյանքի |
| | |փուլերի, մոլախոտերի, ինչպես նաև |
| | |մշակաբույսերի հիվանդությունների ու |
| | |վնասատուների մասին և դրանք ձևավորել |
| | |գործնականում կիրառելու կարողություններ: |
|___|_____________________|___________________________________________|
|3. |Մոդուլի |36 Ժամ |
| |տևողությունը | |
|___|_____________________|___________________________________________|
|4. |Մուտքային |Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական|
| |պահանջները |մասնագիտական գիտելիքներ պետք չեն: |
|___|_____________________|___________________________________________|
|5. |Մոդուլի գնահատման |Մոդուլի ընդունելի կատարողականը |
| |կարգը |յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված |
| | |կատարման չափանիշների բավարար մակարդակի |
| | |ապահովումն է: |
|___|_____________________|___________________________________________|
|6. |Ուսումնառության |Ներկայացնել հողի ֆիզիկաքիմիական |
| |արդյունք 1 |հատկությունները, կազմը և տիպերը |
|___|_____________________|___________________________________________|
|7. |Կատարման չափանիշներ |1) ճիշտ է որոշում հողի ֆիզիկական |
| | |հատկությունները, |
| | |2) ճիշտ է որոշում հողի մեխանիկան կազմը, |
| | |3) ճիշտ է ներկայացնում հողի տիպերը: |
|___|_____________________|___________________________________________|
|8. |Ուսումնառության |Ներկայացնել գյուղատնտեսական մշակաբույսերի |
| |արդյունք 2 |կյանքի պայմանները և երկրագործության մեջ |
| | |նրանց կանոնավորման մեթոդները |
|___|_____________________|___________________________________________|
|9. |Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում գյուղատնտեսական |
| | |մշակաբույսերի կյանքի փուլերը և անհրաժեշտ |
| | |պայմանները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում երկրագործության մեջ |
| | |նրանց կանոնավորման մեթոդները: |
|___|_____________________|___________________________________________|
|10.|Ուսումնառության |Ներկայացնել մոլախոտերի խմբերը, |
| |արդյունք 3 |մշակաբույսերի հիվանդությունները ու |
| | |վնասատուները և դրանց դեմ պայքարի |
| | |միջոցառումները |
|___|_____________________|___________________________________________|
|11.|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում մոլախոտերի խմբերը, |
| | |2) ճանաչում է մոլախոտերը, մշակաբույսերի |
| | |հիվանդությունները և վնասատուները արտաքին |
| | |տեսքով, |
| | |3) ճիշտ է բացատրում մոլախոտերի, |
| | |մշակաբույսերի հիվանդությունների ու |
| | |վնասատուների դեմ պայքարի միջոցառումները: |
|___|_____________________|___________________________________________|
|12.|Ուսումնառության |Ներկայացնել և ընտրել տվյալ գյուղատնտեսական|
| |արդյունք 4 |գոտու ցանքաշրջանառությունները և |
| | |երկրագործության համակարգերը |
|___|_____________________|___________________________________________|
|13.|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում տվյալ |
| | |գյուղատնտեսական գոտու |
| | |ցանքաշրջանառությունները, |
| | |2) ճիշտ է ընտրում գյուղատնտեսական գոտու |
| | |համար երկրագործության համակարգերը: |
|_____________________________________________________________________|
|ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՏՐԱԿՏՈՐՆԵՐ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ, |
|ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ՄԵՔԵՆԱՏՐԱԿՏՈՐԱՅԻՆ ԱԳՐԵԳԱՏՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ |
|ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» |
|_____________________________________________________________________|
|14.|Մոդուլի դասիչը |ՖՏԿ-4-17-002 |
|___|_____________________|___________________________________________|
|15.|Մոդուլի նպատակը |Մոդուլի նպատակն է ուսանողին տալ անհրաժեշտ |
| | |գիտելիքներ տրակտորների, գյուղատնտեսական |
| | |մեքենաների, անասնապահական տեղակայանքների և |
| | |սարքավորումների տեսակների, նրանց |
| | |կառուցվածքի, մեքենատրակտորային ագրեգատների |
| | |(ՄՏԱ) ռացիոնալ կոմպլեկտավորման, շահագործման|
| | |ցուցանիշները հաշվարկելու, ինչպես նաև |
| | |պահպանում և տեխնիկական սպասարկում |
| | |իրականացնելու վերաբերյալ և դրանք ձևավորել |
| | |գործնականում կիրառելու կարողություններ: |
|___|_____________________|___________________________________________|
|16.|Մոդուլի |54 Ժամ |
| |տևողությունը | |
|___|_____________________|___________________________________________|
|17.|Մուտքային |Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ ուսանողը |
| |պահանջները |պետք է ուսումնասիրի ՖՏԿ-4-17-001 |
| | |«Երկրագործության հիմունքներ» մոդուլը: |
|___|_____________________|___________________________________________|
|18.|Մոդուլի գնահատման |Մոդուլի ընդունելի կատարողականը |
| |կարգը |յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված |
| | |կատարման չափանիշների բավարար մակարդակի |
| | |ապահովումն է: |
|___|_____________________|___________________________________________|
|19.|Ուսումնառության |Ներկայացնել բուսաբուծական մշակաբույսերի |
| |արդյունք 1 |մշակության և բերքահավաքի համար անհրաժեշտ |
| | |տրակտորները, մեքենաներն ու գործիքները, |
| | |նրանց աշխատանքը, անվտանգության կանոնները, |
| | |կատարել դրանց կարգավորումը և |
| | |նախապատրաստումը աշխատանքի համար |
|___|_____________________|___________________________________________|
|20.|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է դասակարգում բուսաբուծական |
| | |մշակաբույսերի մշակության և բերքահավաքի |
| | |համար անհրաժեշտ տրակտորները, մեքենաներն ու |
| | |գործիքները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում առանձին տրակտորների,|
| | |մեքենաների կառուցվածքը, աշխատանքի |
| | |առանձնահատկությունները և անվտանգության |
| | |կանոնները, |
| | |3) ճիշտ է ներկայացնում տրակտորները, |
| | |մեքենաներն ու գործիքներն աշխատանքի |
| | |նախապատրաստելու և կարգավորելու |
| | |գործընթացները: |
|___|_____________________|___________________________________________|
|21.|Ուսումնառության |Ներկայացնել անասնապահության համար անհրաժեշտ|
| |արդյունք 2 |մեքենաներն ու սարքավորումները, նրանց |
| | |աշխատանքը, անվտանգության կանոնները, կատարել|
| | |դրանց կարգավորումը և նախապատրաստումը |
| | |աշխատանքի համար |
|___|_____________________|___________________________________________|
|22.|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է դասակարգում անասնապահության համար|
| | |անհրաժեշտ մեքենաներն ու սարքավորումները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում առանձին մեքենաների |
| | |կառուցվածքը, աշխատանքի |
| | |առանձնահատկությունները և անվտանգության |
| | |կանոնները, |
| | |3) ճիշտ է ներկայացնում մեքենաներն ու |
| | |գործիքներն աշխատանքի նախապատրաստելու և |
| | |կարգավորելու գործընթացները: |
|___|_____________________|___________________________________________|
|23.|Ուսումնառության |Կոմպլեկտավորել մեքենատրակտորային ագրեգատը |
| |արդյունք 3 | |
|___|_____________________|___________________________________________|
|24.|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է դասակարգում գյուղատնտեսական |
| | |գործընթացները և այդ գործընթացների կատարման|
| | |համար մեքենատրակտորային ագրեգատները, |
| | |2) ճիշտ է կոմպլեկտավորում մեքենատրակտորային|
| | |ագրեգատը: |
|___|_____________________|___________________________________________|
|25.|Ուսումնառության |Որոշել ՄՏԱ-ի շահագործական արագությունները, |
| |արդյունք 4 |արտադրողականությունը, ագրեգատների քանակը, |
| | |վառելանյութերի և քսայուղերի տեսակը և |
| | |քանակը |
|___|_____________________|___________________________________________|
|26.|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է որոշում ՄՏԱ-ի շահագործական |
| | |արագությունները, արտադրողականությունը և |
| | |ագրեգատների քանակը, |
| | |2) ճիշտ է որոշում վառելանյութերի և |
| | |քսայուղերի տեսակը և քանակը: |
|___|_____________________|___________________________________________|
|27.|Ուսումնառության |Ներկայացնել տրակտորների, գյուղատնտեսական |
| |արդյունք 5 |մեքենաների և սարքավորումների տեխնիկական |
| | |սպասարկումների տեսակները, քանակը և |
| | |կատարման գործընթացներն ու ժամկետները |
|___|_____________________|___________________________________________|
|28.|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում տրակտորների, |
| | |մեքենաների և սարքավորումների տեխնիկական |
| | |սպասարկումների տեսակները քանակը, անհրաժեշտ |
| | |սարքավորումները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում տրակտորների, |
| | |մեքենաների և սարքավորումների տեխնիկական |
| | |սպասարկումների կատարման գործընթացները, |
| | |3) ճիշտ է ներկայացնում տեխնիկական |
| | |սպասարկման նշանակությունն ու ժամկետները: |
|_____________________________________________________________________|
| ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀՈՂԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱՑԱՆՔԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՄ» |
|_____________________________________________________________________|
|29.|Մոդուլի դասիչը |ՖՏԿ-4-17-003 |
|___|_____________________|___________________________________________|
|30.|Մոդուլի նպատակը |Մոդուլի նպատակն է ուսանողին տալ անհրաժեշտ |
| | |գիտելիքներ հողի հիմնական և նախացանքային |
| | |մշակման, նախացանքային ագրեգատների մասին և |
| | |դրանք ձևավորել գործնականում կիրառելու |
| | |կարողություններ: |
|___|_____________________|___________________________________________|
|31.|Մոդուլի |36 Ժամ |
| |տևողությունը | |
|___|_____________________|___________________________________________|
|32.|Մուտքային |Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ ուսանողը |
| |պահանջները |պետք է ուսումնասիրի ՖՏԿ- 4-17-001 |
| | |«Երկրագործության հիմունքներ» և |
| | |ՖՏԿ-4-17-002 «Տրակտորներ, գյուղատնտեսական |
| | |մեքենաներ, սարքավորումներ, |
| | |մեքենատրակտորային ագրեգատներ և դրանց |
| | |տեխնիկական սպասարկում» մոդուլները: |
|___|_____________________|___________________________________________|
|33.|Մոդուլի գնահատման |Մոդուլի ընդունելի կատարողականը |
| |կարգը |յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված |
| | |կատարման չափանիշների բավարար մակարդակի |
| | |ապահովումն է: |
|___|_____________________|___________________________________________|
|34.|Ուսումնառության |Ներկայացնել հողի հիմնական և նախացանքային |
| |արդյունք 1 |մշակման գործընթացները |
|___|_____________________|___________________________________________|
|35.|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում հողի հիմնական |
| | |մշակման գործընթացները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում հողի նախացանքային |
| | |մշակման գործընթացները: |
|___|_____________________|___________________________________________|
|36.|Ուսումնառության |Ներկայացնել հողի հիմնական և նախացանքային |
| |արդյունք 2 |մշակություն կատարող տեխնիկական միջոցներին |
| | |ներկայացվող ագրոտեխնիկական պահանջները |
|___|_____________________|___________________________________________|
|37.|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է բացատրում հողի մշակության |
| | |խորության շեղումներին ներկայացվող |
| | |պահանջները, |
| | |2) ճիշտ է բացատրում հողի փխրությանը |
| | |ներկայացվող պահանջները, |
| | |3) ճիշտ է բացատրում ոռոգման ակոսներին |
| | |ներկայացվող պահանջները: |
|___|_____________________|___________________________________________|
|38.|Ուսումնառության |Կատարել հողի հիմնական և նախացանքային |
| |արդյունք 3 |մշակում վարի և նախացանքային ագրեգատների |
| | |միջոցով |
|___|_____________________|___________________________________________|
|39.|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ընտրում ագրեգատը աշխատանքի |
| | |համար, |
| | |2) ճիշտ է նախապատրաստում դաշտը և դաշտում |
| | |կատարվող աշխատանքների հաջորդականությունը: |
|_____________________________________________________________________|
| ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ» |
|_____________________________________________________________________|
|40.|Մոդուլի դասիչը |ՖՏԿ-4-17-004 |
|___|_____________________|___________________________________________|
|41.|Մոդուլի նպատակը |Մոդուլի նպատակն է ուսանողին տալ անհրաժեշտ |
| | |գիտելիքներ պարարտանյութերի տեսակների, դրանց|
| | |քանակի որոշման, հողը պարարտացման ձևերի, |
| | |եղանակների և մեքենաների, |
| | |գյուղատնտեսությանը սպառնացող բնական |
| | |աղետներից վնասված մշակաբույսերի խնամքի և |
| | |պարարտացման առանձնահատկությունների մասին և |
| | |դրանք ձևավորել գործնականում կիրառելու |
| | |կարողություններ: |
|___|_____________________|___________________________________________|
|42.|Մոդուլի |36 Ժամ |
| |տևողությունը | |
|___|_____________________|___________________________________________|
|43.|Մուտքային |Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ ուսանողը |
| |պահանջները |պետք է ուսումնասիրի ՖՏԿ-4-17-001 |
| | |«Երկրագործության հիմունքներ» և |
| | |ՖՏԿ-4-17-002 «Տրակտորներ, գյուղատնտեսական |
| | |մեքենաներ, սարքավորումներ, |
| | |մեքենատրակտորային ագրեգատներ և դրանց |
| | |տեխնիկական սպասարկում» մոդուլները: |
|___|_____________________|___________________________________________|
|44.|Մոդուլի գնահատման |Մոդուլի ընդունելի կատարողականը |
| |կարգը |յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված |
| | |կատարման չափանիշների բավարար մակարդակի |
| | |ապահովումն է: |
|___|_____________________|___________________________________________|
|45.|Ուսումնառության |Ներկայացնել պարարտանյութերի տեսակները |
| |արդյունք 1 | |
|___|_____________________|___________________________________________|
|46.|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է դասակարգում պարարտանյութերի |
| | |տեսակները, |
| | |2) ճիշտ է որոշում տարբեր մշակաբույսերի |
| | |համար անհրաժեշտ պարարտանյութերի տեսակները, |
| | |3) ճիշտ է հաշվարկում յուրաքանչյուր |
| | |մշակաբույսի համար միավոր մակերեսի հաշվով |
| | |պարարտանյութի ծախսը, |
| | |4) ճիշտ է ներկայացնում բնական աղետներից |
| | |(կարկտահարություն, ցրտահարություն և այլն) |
| | |վնասված մշակաբույսերի խնամքի և պարարտացման|
| | |առանձնահատկությունները: |
|___|_____________________|___________________________________________|
|47.|Ուսումնառության |Բնութագրել օրգանական պարարտանյութերը |
| |արդյունք 2 | |
|___|_____________________|___________________________________________|
|48.|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է դասակարգում օրգանական |
| | |պարարտանյութերը, |
| | |2) ճիշտ է որոշում օրգանական |
| | |պարարտանյութերը դաշտ տեղափոխելու և հողը |
| | |պարարտացնելու ժամկետները, |
| | |3) ճիշտ է ներկայացնում օրգանական |
| | |պարարտանյութերով հողը պարարտացնելու ձևերն |
| | |և եղանակները, |
| | |4) ճիշտ է ընտրում օրգանական |
| | |պարարտանյութերով հողը պարարտացնելու |
| | |մեքենաները: |
|___|_____________________|___________________________________________|
|49.|Ուսումնառության |Բնութագրել հանքային պարարտանյութերը |
| |արդյունք 3 | |
|___|_____________________|___________________________________________|
|50.|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է դասակարգում հանքային |
| | |պարարտանյութերը, |
| | |2) ճիշտ է որոշում հանքային պարարտանյութերով|
| | |հողը պարարտացնելու ժամկետները, |
| | |3) ճիշտ է ներկայացնում հանքային |
| | |պարարտանյութերով հողը պարարտացնելու ձևերն |
| | |և եղանակները, |
| | |4) ճիշտ է ընտրում հանքային պարարտանյութերով|
| | |հողը պարարտացնելու մեքենաները: |
|___|_____________________|___________________________________________|
|51.|Ուսումնառության |Բնութագրել բակտերիալ պարարտանյութերը |
| |արդյունք 4 | |
|___|_____________________|___________________________________________|
|52.|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է դասակարգում բակտերիալ |
| | |պարարտանյութերը, |
| | |2) ճիշտ է որոշում բակտերիալ |
| | |պարարտանյութերով հողը պարարտացնելու |
| | |ժամկետները, |
| | |3) ճիշտ է ներկայացնում բակտերիալ |
| | |պարարտանյութերով հողը պարարտացնելու ձևերն |
| | |և եղանակները: |
|_____________________________________________________________________|
| ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԵԼԻՈՐԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՎ ՈՌՈԳՈՒՄ» |
|_____________________________________________________________________|
|53.|Մոդուլի դասիչը |ՖՏԿ-4-17-005 |
|___|_____________________|___________________________________________|
|54.|Մոդուլի նպատակը |Մոդուլի նպատակն է ուսանողին հաղորդել հողերի|
| | |մելիորացման և կուլտուրականացման, |
| | |ագրոտեխնիկական և ագրոմելիորատիվ |
| | |միջոցառումների, ոռոգման անձրևացման և |
| | |կաթիլային եղանակի կիրառման, դրենաժային |
| | |ջրերի օգտագործման վերաբերյալ անհրաժեշտ |
| | |գիտելիքներ և ձևավորել գործնականում դրանք |
| | |կիրառելու կարողություններ: |
|___|_____________________|___________________________________________|
|55.|Մոդուլի |36 Ժամ |
| |տևողությունը | |
|___|_____________________|___________________________________________|
|56.|Մուտքային |Այս մոդուլն ուսումնասիրելու համար նախապես |
| |պահանջները |անհրաժեշտ է ուսումնասիրել ՖՏԿ-4-17-003 |
| | |«Հողի հիմնական և նախացանքային մշակում» |
| | |մոդուլը: |
|___|_____________________|___________________________________________|
|57.|Մոդուլի գնահատման |Մոդուլի ընդունելի կատարողականը |
| |կարգը |յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված |
| | |կատարման չափանիշների բավարար մակարդակի |
| | |ապահովումն է: |
|___|_____________________|___________________________________________|
|58.|Ուսումնառության |Ներկայացնել հողերի մելիորացման և |
| |արդյունք 1 |կուլտուրականացման ագրոտեխնիկական և |
| | |ագրոմելիորատիվ միջոցառումները |
|___|_____________________|___________________________________________|
|59.|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում փխրեցման միջոցով |
| | |հողի ջրաթափանցելիության և ֆիլտրացման |
| | |արագության մեծացման նշանակությունը բույսերի|
| | |աճի վրա, |
| | |2) ճիշտ է բացատրում փխրեցման դերը հողի |
| | |մակերեսի կեղևակալումից խուսափելու համար, |
| | |3) ճիշտ է բացատրում փխրեցման դերը հողի |
| | |մակերեսից ջրի քիչ գոլորշիացման գործում, |
| | |4) ճիշտ է կատարում մշակաբույսերի |
| | |ընտրությունը: |
|___|_____________________|___________________________________________|
|60.|Ուսումնառության |Կազմակերպել քարքարոտ հողերի մելիորացիան և |
| |արդյունք 2 |կուլտուրականացումը |
|___|_____________________|___________________________________________|
|61.|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում քարքարոտ հողերի |
| | |մելիորացման և կուլտուրականացման |
| | |գործընթացները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում դարավանդումը որպես |
| | |լանջերի հողերի արդյունավետ օգտագործման |
| | |միջոցառում, |
| | |3) ճիշտ է ներկայացնում հողերի յուրացման |
| | |տեխնոլոգիան և օգտագործվող մեխանիզմները: |
|___|_____________________|___________________________________________|
|62.|Ուսումնառության |Ոռոգման տարբեր եղանակների կիրառությունը |
| |արդյունք 3 |մելիորացված հողերում |
|___|_____________________|___________________________________________|
|63.|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում ոռոգման տարբեր |
| | |եղանակների ազդեցությունը հողերի մելիորացման|
| | |գործընթացում, |
| | |2) ճիշտ է ներկայացնում դրենաժային ջրերի |
| | |օգտագործման առանձնահատկությունները, |
| | |3) ճիշտ է ներկայացնում ոռոգման անձրևացման |
| | |եղանակը և դրա ազդեցությունը, |
| | |4) ճիշտ է ներկայացնում ոռոգման կաթիլային |
| | |եղանակը և դրա ազդեցությունը: |
|_____________________________________________________________________|
|ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԲՈՒՍԱԲՈՒԾԱԿԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» |
|_____________________________________________________________________|
|64.|Մոդուլի դասիչը |ՖՏԿ-4-17-006 |
|___|_____________________|___________________________________________|
|65.|Մոդուլի նպատակը |Մոդուլի նպատակն է ուսանողին հաղորդել |
| | |անհրաժեշտ գիտելիքներ մշակաբույսերի |
| | |տեսակների, ցանքսի նորմաների, սերմացուների |
| | |նախապատրաստման, մշակաբույսերի մշակման |
| | |տեխնոլոգիաների, խնամքի և մեքենայացման |
| | |գործընթացների, բերքահավաքի, բերքի |
| | |պահեստավորման, փակ գրունտում մշակաբույսերի |
| | |մշակման գործընթացների վերաբերյալ և |
| | |ձևավորել գործնականում դրանք կիրառելու |
| | |կարողություններ: |
|___|_____________________|___________________________________________|
|66.|Մոդուլի |72 Ժամ |
| |տևողությունը | |
|___|_____________________|___________________________________________|
|67.|Մուտքային |Այս մոդուլն ուսումնասիրելու համար նախապես |
| |պահանջները |անհրաժեշտ է ուսումնասիրել ՖՏԿ-4-17-003 |
| | |«Հողի հիմնական և նախացանքային մշակում» |
| | |մոդուլը: |
|___|_____________________|___________________________________________|
|68.|Մոդուլի գնահատման |Մոդուլի ընդունելի կատարողականը |
| |կարգը |յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված |
| | |կատարման չափանիշների բավարար մակարդակի |
| | |ապահովումն է: |
|___|_____________________|___________________________________________|
|69.|Ուսումնառության |Ներկայացնել մշակաբույսերի տեսակները և |
| |արդյունք 1 |մշակման գործընթացները |
|___|_____________________|___________________________________________|
|70.|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում մշակաբույսերի |
| | |տեսակները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում մշակաբույսերի |
| | |մշակման գործընթացները: |
|___|_____________________|___________________________________________|
|71.|Ուսումնառության |Ներկայացնել տարբեր մշակաբույսերի ցանքսի |
| |արդյունք 2 |նորմաները և սերմացուի նախապատրաստման |
| | |աշխատանքները |
|___|_____________________|___________________________________________|
|72.|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ընտրում տարբեր մշակաբույսերի |
| | |ցանքսի նորմաները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում սերմացուի |
| | |նախապատրաստման և ախտահանման գործընթացները:|
|___|_____________________|___________________________________________|
|73.|Ուսումնառության |Ներկայացնել մշակաբույսերի մշակման խնամքի և |
| |արդյունք 3 |մեքենայացման գործընթացները |
|___|_____________________|___________________________________________|
|74.|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում մշակաբույսերի |
| | |մշակման մեքենայացման գործընթացները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում մշակաբույսերի խնամքի|
| | |գործընթացները: |
|___|_____________________|___________________________________________|
|75.|Ուսումնառության |Ներկայացնել բերքահավաքի ժամկետները, բերքի |
| |արդյունք 4 |տեղափոխման, պահեստավորման և իրացման |
| | |գործընթացները |
|___|_____________________|___________________________________________|
|76.|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում բերքի հասունության |
| | |աստիճանի որոշման ձևերը, |
| | |2) ճիշտ է ընտրում բերքահավաքի անհրաժեշտ |
| | |տեխնիկական միջոցները, |
| | |3) կարողանում է որոշել բերքի մոտավոր |
| | |քանակը, |
| | |4) ճիշտ է որոշում բերքահավաքի ժամկետները |
| | |և աշխատանքները, |
| | |5) ճիշտ է ներկայացնում բերքի տեղափոխման, |
| | |պահեստավորման և իրացման գործընթացները: |
|___|_____________________|___________________________________________|
|77.|Ուսումնառության |Ներկայացնել փակ գրունտում մշակաբույսերի |
| |արդյունք 5 |ցանքսի, մշակման և սածիլների ձևով աճեցման |
| | |գործընթացները |
|___|_____________________|___________________________________________|
|78.|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում մշակաբույսերի |
| | |սերմերի նախապատրաստման գործընթացը, |
| | |2) ճիշտ է որոշում տարբեր մշակաբույսերի |
| | |ցանքի ժամկետները և ցանքի ձևերը, |
| | |3) ճիշտ է ներկայացնում սածիլների մշակման |
| | |ագրոտեխնիկական պահանջները, |
| | |4) ճիշտ է ներկայացնում սածիլների աճեցման |
| | |գործընթացները, |
| | |5) ճիշտ է ներկայացնում փակ գրունտից |
| | |սածիլների հանման, տեղափոխման և սածիլման |
| | |գործընթացները: |
|_____________________________________________________________________|
|ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ՑԵՂԱՅԻՆ |
|ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» |
|_____________________________________________________________________|
|79.|Մոդուլի դասիչը |ՖՏԿ-4-17-007 |
|___|_____________________|___________________________________________|
|80.|Մոդուլի նպատակը |Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել |
| | |գյուղատնտեսական կենդանիների տեսակների, |
| | |նրանց ծագման, ցեղային հատկությունների ու |
| | |կենսաբանական առանձնահատկությունների և |
| | |կենդանիների ծնի վերաբերյալ գիտելիքներ և |
| | |դրանք գործնականում կիրառելու |
| | |կարողություններ: |
|___|_____________________|___________________________________________|
|81.|Մոդուլի |36 ժամ |
| |տևողությունը | |
|___|_____________________|___________________________________________|
|82.|Մուտքային |Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական|
| |պահանջները |մասնագիտական գիտելիքներ պետք չեն: |
|___|_____________________|___________________________________________|
|83.|Մոդուլի գնահատման |Մոդուլի ընդունելի կատարողականը |
| |կարգը |յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված |
| | |կատարման չափանիշների բավարար մակարդակի |
| | |ապահովումն է: |
|___|_____________________|___________________________________________|
|84.|Ուսումնառության |Ներկայացնել խոշոր եղջերավոր կենդանիների |
| |արդյունք 1 |ցեղային հատկանիշներն ու կենսաբանական |
| | |առանձնահատկությունները |
|___|_____________________|___________________________________________|
|85.|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է շարադրում խոշոր եղջերավոր |
| | |կենդանիների ցեղային հատկությունները, |
| | |2) ճիշտ է ընտրում համապատասխան ցեղը` |
| | |ելնելով տեղի բնակլիմայական պայմաններից, |
| | |3) ճիշտ է ներկայացնում խոշոր եղջերավոր |
| | |կենդանիների կենսաբանական |
| | |առանձնահատկությունները, |
| | |4) ճիշտ է բացատրում խոշոր եղջերավոր |
| | |կենդանիների ծնի նախապատրաստման և |
| | |իրականացման աշխատանքների կազմակերպումը: |
|___|_____________________|___________________________________________|
|86.|Ուսումնառության |Ներկայացնել մանր եղջերավոր կենդանիների |
| |արդյունք 2 |ցեղային հատկություններն ու կենսաբանական |
| | |առանձնահատկությունները |
|___|_____________________|___________________________________________|
|87.|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում մանր եղջերավոր |
| | |կենդանիների ցեղային հատկությունները, |
| | |2) ճիշտ է ընտրում համապատասխան ցեղը` |
| | |ելնելով տեղի բնակլիմայական պայմաններից, |
| | |3) ճիշտ է ներկայացնում մանր եղջերավոր |
| | |կենդանիների կենսաբանական |
| | |առանձնահատկությունները, |
| | |4) ճիշտ է բացատրում մանր եղջերավոր |
| | |կենդանիների ծնի նախապատրաստման և |
| | |իրականացման աշխատանքների կազմակերպումը: |
|___|_____________________|___________________________________________|
|88.|Ուսումնառության |Ներկայացնել խոզերի ցեղային հատկություններն |
| |արդյունք 3 |ու կենսաբանական առանձնահատկությունները |
|___|_____________________|___________________________________________|
|89.|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում խոզերի ցեղային |
| | |հատկությունները, |
| | |2) ճիշտ է ընտրում համապատասխան ցեղը, |
| | |3) ճիշտ է ներկայացնում խոզերի |
| | |կենսաբանական առանձնահատկությունները, |
| | |4) ճիշտ է բացատրում խոզերի ծնի |
| | |նախապատրաստման և իրականացման աշխատանքների |
| | |կազմակերպումը: |
|___|_____________________|___________________________________________|
|90.|Ուսումնառության |Դասակարգել թռչունների տեսակներն ու ցեղերը |
| |արդյունք 4 |և ներկայացնել նրանց կենսաբանական |
| | |առանձնահատկությունները |
|___|_____________________|___________________________________________|
|91.|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում թռչունների տեսակները|
| | |և ցեղերը, |
| | |2) ճիշտ է ընտրում համապատասխան տեսակն ու |
| | |ցեղը, |
| | |3) ճիշտ է ներկայացնում թռչունների |
| | |կենսաբանական առանձնահատկությունները, |
| | |4) ճիշտ է բացատրում թռչունների |
| | |ինկուբացիոն շրջանը: |
|_____________________________________________________________________|
| ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԵՐԱԿՐՈՒՄ ԵՎ ԽՆԱՄՔ» |
|_____________________________________________________________________|
|92.|Մոդուլի դասիչը |ՖՏԿ-4-17-008 |
|___|_____________________|___________________________________________|
|93.|Մոդուլի նպատակը |Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել |
| | |գյուղատնտեսական կենդանիների կերակրման, |
| | |առանձին սեռահասակային խմբերի համար կազմվող |
| | |լիարժեք կերաբաժինների, կերամիավորների, |
| | |բիոպրեպարատների, խնամքի, հիվանդությունների |
| | |և զոոհիգիենիկ հիմնական սկզբունքների |
| | |վերաբերյալ գիտելիքներ և դրանք գործնականում|
| | |կիրառելու կարողություններ: |
|___|_____________________|___________________________________________|
|94.|Մոդուլի |54 ժամ |
| |տևողությունը | |
|___|_____________________|___________________________________________|
|95.|Մուտքային |Այս մոդուլն ուսումնասիրելու համար նախապես |
| |պահանջները |անհրաժեշտ է ուսումնասիրել ՖՏԿ-4-17-007 |
| | |«Գյուղատնտեսական կենդանիների ցեղատեսակները,|
| | |ցեղային հատկություններն ու կենսաբանական |
| | |առանձնահատկությունները» և ՖՏԿ-4-17-002 |
| | |«Տրակտորներ, գյուղատնտեսական մեքենաներ, |
| | |սարքավորումներ, մեքենատրակտորային |
| | |ագրեգատներ և դրանց տեխնիկական սպասարկում» |
| | |մոդուլները: |
|___|_____________________|___________________________________________|
|96.|Գնահատման կարգը |Մոդուլի ընդունելի կատարողականը |
| | |յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված |
| | |կատարման չափանիշների բավարար մակարդակի |
| | |ապահովումն է: |
|___|_____________________|___________________________________________|
|97.|Ուսումնառության |Ներկայացնել խոշոր եղջերավոր կենդանիների |
| |արդյունք 1 |կերակրման և խնամքի հիմնական գործընթացները |
|___|_____________________|___________________________________________|
|98.| |1) ճիշտ է չափում, կշռում կերերը, կազմում |
| | |կերախառնուրդները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում մսուրային և |
| | |արոտային շրջաններում կենդանիների ջրումը, |
| | |պահվածքի գործընթացները, |
| | |3) ճիշտ է ներկայացնում լիարժեք կերաբաժնի |
| | |նպատակը և կազմում կերաբաժին տարբեր |
| | |սեռահասակային խմբերի համար, |
| | |4) ճիշտ է ներկայացնում անասնաշենքի |
| | |զոոհիգիենիկ առաջնային պահանջները: |
|___|_____________________|___________________________________________|
|99.|Ուսումնառության |Ներկայացնել մանր եղջերավոր կենդանիների |
| |արդյունք 2 |կերակրման և խնամքի հիմնական գործընթացները |
|___|_____________________|___________________________________________|
|100|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է կազմում կերախառնուրդներ և |
| | |ներկայացնում կերակրման աշխատանքները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում մսուրային և |
| | |արոտային շրջաններում կենդանիների ջրելու, |
| | |խնամքի կազմակերպման աշխատանքները, |
| | |3) ճիշտ է ներկայացնում լիարժեք կերաբաժնի |
| | |նպատակը և կազմում կերաբաժին տարբեր |
| | |սեռահասակային խմբերի համար, |
| | |4) ճիշտ է ներկայացնում անասնաշենքի |
| | |զոոհիգիենիկ առաջնային պահանջները: |
|___|_____________________|___________________________________________|
|101|Ուսումնառության |Ներկայացնել խոզերի կերակրման և խնամքի |
| |արդյունք 3 |հիմնական գործընթացները |
|___|_____________________|___________________________________________|
|102|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է կազմում կերախառնուրդներ և |
| | |ներկայացնում կերակրման աշխատանքների |
| | |կազմակերպումը, |
| | |2) ճիշտ է ներկայացնում մսուրային և |
| | |արոտային շրջաններում կենդանիները ջրելու |
| | |աշխատանքների կազմակերպումը, |
| | |3) ճիշտ է ներկայացնում լիարժեք կերաբաժնի |
| | |նպատակը և կազմում կերաբաժին տարբեր |
| | |սեռահասակային խմբերի համար, |
| | |4) ճիշտ է ներկայացնում անասնաշենքի |
| | |զոոհիգիենիկ առաջնային պահանջները: |
|___|_____________________|___________________________________________|
|103|Ուսումնառության |Ներկայացնել թռչունների կերակրման և խնամքի |
| |արդյունք 4 |հիմնական սկզբունքները |
|___|_____________________|___________________________________________|
|104|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է կազմում կերախառնուրդներ և |
| | |ներկայացնում կերակրման աշխատանքների |
| | |կազմակերպումը, |
| | |2) ճիշտ է ներկայացնում լիարժեք կերաբաժնի |
| | |նպատակը և նրա կազմումը թռչունների առանձին |
| | |տեսակների համար, |
| | |3) ճիշտ է ներկայացնում մսատու /բրոյլեր/ և |
| | |ածան հավերի կերակրման |
| | |առանձնահատկությունները, |
| | |4) ճիշտ է ներկայացնում անասնաշենքի |
| | |զոոհիգիենիկ առաջնային պահանջները: |
|___|_____________________|___________________________________________|
|105|Ուսումնառության |Ներկայացնել գյուղատնտեսական կենդանիների |
| |արդյունք 5 |հիվանդությունները և դրանց կանխարգելման ու |
| | |պայքարի հիմնական գործընթացները |
|___|_____________________|___________________________________________|
|106|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում խոշոր եղջերավոր |
| | |կենդանիների հիվանդությունները և դրանց |
| | |կանխարգելման ու պայքարի հիմնական |
| | |գործընթացները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում մանր եղջերավոր |
| | |կենդանիների հիվանդությունները և դրանց |
| | |կանխարգելման ու պայքարի հիմնական |
| | |գործընթացները, |
| | |3) ճիշտ է ներկայացնում խոզերի |
| | |հիվանդությունները և դրանց կանխարգելման ու |
| | |պայքարի հիմնական գործընթացները, |
| | |4) ճիշտ է ներկայացնում թռչունների |
| | |հիվանդությունները և դրանց կանխարգելման ու |
| | |պայքարի հիմնական գործընթացները, |
| | |5) ճիշտ է ներկայացնում ձկների |
| | |հիվանդությունները և դրանց կանխարգելման ու |
| | |պայքարի հիմնական գործընթացները, |
| | |6) ճիշտ է ներկայացնում մեղուների |
| | |հիվանդությունները և դրանց կանխարգելման ու |
| | |պայքարի հիմնական գործընթացները: |
|_____________________________________________________________________|
|ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՆԱՍՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» |
|_____________________________________________________________________|
|107|Մոդուլի դասիչը |ՖՏԿ-4-17-009 |
|___|_____________________|___________________________________________|
|108|Մոդուլի նպատակը |Մոդուլի նպատակն է ուսանողին հաղորդել |
| | |գյուղատնտեսական կենդանիներից, թռչուններից, |
| | |ձկան որոշակի տեսակներից և մեղվից ստացված |
| | |մթերքների արտադրության տեխնոլոգիաների |
| | |վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ և |
| | |ձևավորել գործնականում դրանք կիրառելու |
| | |կարողություններ: |
|___|_____________________|___________________________________________|
|109|Մոդուլի |72 ժամ |
| |տևողությունը | |
|___|_____________________|___________________________________________|
|110|Մուտքային |Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ ուսանողը |
| |պահանջները |պետք է ուսումնասիրած լինի ՖՏԿ-4-17-007 |
| | |«Գյուղատնտեսական կենդանիների տեսակները, |
| | |ցեղային հատկանիշներն ու կենսաբանական |
| | |առանձնահատկությունները» և ՖՏԿ-4-17-008 |
| | |«Գյուղատնտեսական կենդանիների կերակրում և |
| | |խնամք» մոդուլները: |
|___|_____________________|___________________________________________|
|111|Գնահատման կարգը |Մոդուլի ընդունելի կատարողականը |
| | |յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված |
| | |կատարման չափանիշների բավարար մակարդակի |
| | |ապահովումն է: |
|___|_____________________|___________________________________________|
|112|Ուսումնառության |Ներկայացնել խոշոր եղջերավոր կենդանիներից |
| |արդյունք 1 |ստացվող սննդամթերքների` կաթի, մսի և |
| | |կաթնամսամթերքների արտադրության հիմնական |
| | |սկզբունքները: |
|___|_____________________|___________________________________________|
|113|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում խոշոր եղջերավոր |
| | |կենդանիներից ստացվող կաթի արտադրության |
| | |գործընթացները և կաթնամթերքների պատրաստման |
| | |հիմնական սկզբունքները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում խոշոր եղջերավոր |
| | |կենդանիներից ստացվող մսի արտադրության և |
| | |կաթնամսամթերքների պատրաստման հիմնական |
| | |սկզբունքները: |
|___|_____________________|___________________________________________|
|114|Ուսումնառության |Ներկայացնել խոզերից ստացվող սննդամթերքների`|
| |արդյունք 2 |ճարպի, մսի արտադրության հիմնական |
| | |սկզբունքները |
|___|_____________________|___________________________________________|
|115|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում ճարպային, մսային և |
| | |բեկոնային բտման սկզբունքները, |
| | |2) ճիշտ է որոշում տարբեր սեռահասակային |
| | |խմբերի բտման աստիճանները, |
| | |3) ճիշտ է որոշում մսի, ճարպի որակը: |
|___|_____________________|___________________________________________|
|116|Ուսումնառության |Ներկայացնել մանր եղջերավոր կենդանիների |
| |արդյունք 3 |ցեղերից ստացվող մսի, բրդի, կաթի, |
| | |արտադրության սկզբունքներն ու ցուցանիշները |
|___|_____________________|___________________________________________|
|117|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում մանր եղջերավոր |
| | |կենդանիներից ստացվող մսի, կաթի արտադրության|
| | |և կաթնամթերքների պատրաստման հիմնական |
| | |սկզբունքները, |
| | |2) հստակ ներկայացնում է մանր եղջերավոր |
| | |կենդանիների բտման եղանակները, |
| | |3) ճիշտ է ներկայացնում խուզի կազմակերպման |
| | |աշխատանքները և տեսակավորում տարբեր տեսակի |
| | |և որակի բուրդը: |
|___|_____________________|___________________________________________|
|118|Ուսումնառության |Ներկայացնել ՀՀ-ում բուծվող թռչունների |
| |արդյունք 4 |ցեղերից ձվի և թռչնամսի արտադրության |
| | |սկզբունքները |
|___|_____________________|___________________________________________|
|119|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում ՀՀ-ում բուծվող |
| | |հավերի ցեղերից ձվի արտադրության հիմնական |
| | |սկզբունքները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում բրոյլերային ճտերի |
| | |աճեցման սկզբունքները, |
| | |3) ճիշտ է ներկայացնում թռչնամսի |
| | |արտադրության գործընթացը: |
|___|_____________________|___________________________________________|
|120|Ուսումնառության |Ներկայացնել ձկնաբուծական արհեստական |
| |արդյունք 5 |լճակներում իշխան և ծածան ձկնատեսակների |
| | |աճեցման և ձկնկիթի ստացման հիմնական |
| | |գործընթացները |
|___|_____________________|___________________________________________|
|121|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում իշխան ձկան աճեցման |
| | |հիմնական գործընթացները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում իշխանի ձկնկիթի |
| | |ստացման սկզբունքները, |
| | |3) ճիշտ է ներկայացնում ծածանի աճեցման |
| | |հիմնական գործընթացները, |
| | |4) ճիշտ է ներկայացնում ծածանի ձկնկիթի |
| | |ստացման սկզբունքները: |
|___|_____________________|___________________________________________|
|122|Ուսումնառության |Ներկայացնել մեղվամթերքների արտադրության |
| |արդյունք 6 |տեխնոլոգիական գործընթացները |
|___|_____________________|___________________________________________|
|123|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում մեղվաբուծության |
| | |ավանդական և ոչ ավանդական մեթոդները, |
| | |2) ճիշտ է բնութագրում մեղուների բազմացման |
| | |եղանակները, դրանց ժամկետները և |
| | |առանձնահատկությունները, |
| | |3) ճիշտ է ներկայացնում մայրաբուծության |
| | |ընդհանուր բնութագիրը, |
| | |4) ճիշտ է ներկայացնում վերամշակման ենթակա |
| | |հիմնական և լրացուցիչ մեղվամթերքները: |
|___|_____________________|___________________________________________|
---------------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում