110.1335.251217
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«25» 12 2017 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11017508
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
17 նոյեմբերի 2017 թվականի N 1335-Ն
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0811.02.5 «ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ (ՖԵՐՄԵՐԱՅԻՆ) ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0811.02.01.5 «ՖԵՐՄԵՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012Թ. ՄԱՐՏԻ 22-Ի N 205-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
Աղյուսակ 2
Միջին մասնագիտական կրթության 0811.02.5 «Գյուղացիական (ֆերմերային)
տնտեսության կազմակերպում» մասնագիտության ֆերմեր որակավորման
հիմնական կրթական ծրագրի ընդհանուր մասնագիտական և հատուկ
մասնագիտական կարողությունների մոդուլներ
._____________________________________________________________________.
| ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀՈՂԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ՈՐԱԿԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ» |
|_____________________________________________________________________|
|1. |Մոդուլի դասիչը |ԳՏԿ-5-17-001 |
|___|_____________________|___________________________________________|
|2. |Մոդուլի նպատակը |Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ |
| | |ձևավորել հողերի տեսակների, նրանց |
| | |բերրիության հատկությունների, տարածված |
| | |հողատիպերի, հողերի որակական |
| | |հատկությունների, գնահատման մեթոդների, |
| | |ինչպես նաև առանձին հողատիպերում տարբեր |
| | |մշակաբույսերի տեղաբաշխման վերաբերյալ |
| | |գիտելիքները գործնականում կիրառելու |
| | |կարողություններ: |
|___|_____________________|___________________________________________|
|3. |Մոդուլի տևողությունը |102 ժամ |
|___|_____________________|___________________________________________|
|4. |Մուտքային պահանջները |Այս մոդուլը ուսումնասիրելու համար սկզբնական|
| | |մասնագիտական գիտելիքներ պետք չեն: |
|___|_____________________|___________________________________________|
|5. |Մոդուլի գնահատման |Մոդուլի ընդունելի կատարողականը |
| |կարգը |յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված |
| | |կատարման չափանիշների բավարար մակարդակի |
| | |ապահովումն է: |
|___|_____________________|___________________________________________|
|6. |Ուսումնառության |Բնութագրել հողը, հողի տեսակները, տարածված |
| |արդյունք 1 |հողատիպերը և հողատեսքերը |
|___|_____________________|___________________________________________|
|7. |Կատարման չափանիշներ |1) ճիշտ է բնութագրում հողը, նրա |
| | |կազմությունը, հատկությունները, |
| | |2) ճիշտ է բնութագրում հողի տեսակները, |
| | |հողերի տիպերի և հողատեսքերը, |
| | |3) ճիշտ է բնութագրում ըստ հողատիպերի |
| | |մշակաբույսերի տեղաբաշխման |
| | |առանձնահատկությունները: |
|___|_____________________|___________________________________________|
|8. |Ուսումնառության |Բացատրել հողի բերրիության տեսակները և |
| |արդյունք 2 |հողում ընթացող գործընթացները |
|___|_____________________|___________________________________________|
|9. |Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում հողի բնական |
| | |բերրիությանը, |
| | |2) ճիշտ է բացատրում հողի արհեստական |
| | |բերրիությանը, |
| | |3) ճիշտ է բացատրում հողի տնտեսական |
| | |բերրիությունը, |
| | |4) ճիշտ է ներկայացնում տարբեր բերրիության |
| | |հողերի օգտագործման արդյունավետ |
| | |ուղղությունները ըստ տնտեսական շրջանների: |
|___|_____________________|___________________________________________|
|10.|Ուսումնառության |Բնութագրել հողերի որակական գնահատման |
| |արդյունք 3 |մեթոդները և ցուցանիշները |
|___|_____________________|___________________________________________|
|11.|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է բացատրում հողերի որակական |
| | |գնահատման մեթոդները, |
| | |2) ճիշտ է բացատրում հողերի որակական |
| | |գնահատման ցուցանիշների համակարգը, |
| | |3) ճիշտ է ընտրում հողերի որակական գնահատման|
| | |նմուշներ: |
|___|_____________________|___________________________________________|
|12.|Ուսումնառության |Հաշվարկել հողերի տնտեսական գնահատումը |
| |արդյունք 4 | |
|___|_____________________|___________________________________________|
|13.|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում հողերի տնտեսական |
| | |գնահատման մեթոդները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում հողերի տնտեսական |
| | |գնահատման հիմնական ցուցանիշները, |
| | |3) ճիշտ է հաշվարկում հողերի տնտեսական |
| | |գնահատականը: |
|_____________________________________________________________________|
|ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀՈՂԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ» |
|_____________________________________________________________________|
|14.|Մոդուլի դասիչը |ԳՏԿ-5-17-002 |
|___|_____________________|___________________________________________|
|15.|Մոդուլի նպատակը |Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ |
| | |ձևավորել հողի մշակման նպատակների և |
| | |խնդիրների, հողի մշակման հիմնական և |
| | |մակերեսային համակարգերի, նրանց կիրառման |
| | |եղանակների և ձևերի մասին գիտելիքները, |
| | |որոնք կապված են բույսերի աճի և զարգացման |
| | |համար համապատասխան պահանջների և հողային |
| | |պայմանների ստեղծման հետ, գործնականում |
| | |կիրառելու կարողություններ: |
|___|_____________________|___________________________________________|
|16.|Մոդուլի տևողություն |102 ժամ |
|___|_____________________|___________________________________________|
|17.|Մուտքային պահանջները |Այս մոդուլը ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ|
| | |է ուսումնասիրել ԳՏԿ-5-17-001 «Հողի |
| | |տեսակները, նրանց որակական գնահատումը» |
| | |մոդուլը: |
|___|_____________________|___________________________________________|
|18.|Մոդուլի գնահատման |Մոդուլի ընդունելի կատարողականը |
| |կարգը |յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված |
| | |կատարման չափանիշների բավարար մակարդակի |
| | |ապահովումն է: |
|___|_____________________|___________________________________________|
|19.|Ուսումնառության |Բացատրել հողի մշակման անհրաժեշտությունը, |
| |արդյունք 1 |նպատակը, խնդիրները, նրանց իրականացման |
| | |տեխնոլոգիական գործընթացները |
|___|_____________________|___________________________________________|
|20.|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է բացատրում հողի մշակման նպատակը և |
| | |անհրաժեշտությունը, |
| | |2) ճիշտ է ներկայացնում հողի մշակման |
| | |խնդիրները, |
| | |3) ճիշտ է բացատրում հողի մշակման |
| | |տեխնոլոգիական գործընթացները: |
|___|_____________________|___________________________________________|
|21.|Ուսումնառության |Բացատրել հողի հիմնական և մակերեսային |
| |արդյունք 2 |մշակումների եղանակները և ձևերը, հողային |
| | |գործոնների նկատմամբ մշակաբույսերի |
| | |պահանջների առանձնահատկությունները |
|___|_____________________|___________________________________________|
|22.|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է բացատրում հողի հիմնական և |
| | |մակերեսային մշակման եղանակները, |
| | |2) ճիշտ է բացատրում հողի մուլչապատման |
| | |անհրաժեշտությունը և եղանակները, |
| | |3) ճիշտ է բացատրում հողային գործոնների |
| | |նկատմամբ մշակաբույսերի պահանջները: |
|___|_____________________|___________________________________________|
|23.|Ուսումնառության |Բացատրել հողի մշակման համակարգերի կիրառումն|
| |արդյունք 3 |ըստ բնակլիմայական գոտիների կապված հողի |
| | |ցանքային, հետցանքյա և բերքահավաքին |
| | |հաջորդող գործընթացների հետ |
|___|_____________________|___________________________________________|
|24.|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է բացատրում հողի մշակման |
| | |համակարգերը տարբեր բնակլիմայական |
| | |գոտիներում, |
| | |2) ճիշտ է բացատրում նախացանքային, ցանքային |
| | |և հետցանքյա գործընթացները, |
| | |3) ճիշտ է բացատրում բերքահավաքին հաջորդող |
| | |գործընթացները: |
|___|_____________________|___________________________________________|
|25.|Ուսումնառության |Բացատրել ցելերի մշակման առանձնահատկու- |
| |արդյունք 4 |թյունները |
|___|_____________________|___________________________________________|
|26.|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում ցելերի էությունը և |
| | |տեսակները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում ցելերի կիրառման |
| | |պայմանները, |
| | |3) ճիշտ է ներկայացնում ցելերի կիրառման |
| | |տեխնոլոգիաները: |
|_____________________________________________________________________|
|ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐ, ՆՐԱՆՑ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ» |
|_____________________________________________________________________|
|27.|Մոդուլի դասիչը |ԳՏԿ-5-17-003 |
|___|_____________________|___________________________________________|
|28.|Մոդուլի նպատակը |Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ |
| | |ձևավորել պարարտանյութերի տեսակների |
| | |առանձնահատկությունների, պարարտանյութերը հող|
| | |մտցնելու եղանակների, դրանց համատեղ |
| | |կիրառման, պարարտանյութերը ըստ սննդանյութերի|
| | |պարունակության և ազդեցության բնույթի |
| | |դասակարգման վերաբերյալ գիտելիքները |
| | |գործնականում կիրառելու կարողություններ: |
|___|_____________________|___________________________________________|
|29.|Մոդուլի տևողությունը |68 ժամ |
|___|_____________________|___________________________________________|
|30.|Մուտքային պահանջները |Այս մոդուլը ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ|
| | |է ուսումնասիրել ԳՏԿ-5-17-002 «Հողի մշակման |
| | |համակարգերը» մոդուլը: |
|___|_____________________|___________________________________________|
|31.|Մոդուլի գնահատման |Մոդուլի ընդունելի կատարողականը |
| |կարգը |յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված |
| | |կատարման չափանիշների բավարար մակարդակի |
| | |ապահովումն է: |
|___|_____________________|___________________________________________|
|32.|Ուսումնառության |Դասակարգել պարարտանյութերը և բնութագրել |
| |արդյունք 1 |օրգանական պարարտանյութերը |
|___|_____________________|___________________________________________|
|33.|Կատարման չափանիշները |1) ճիշտ է դասակարգում պարարտանյութերը, |
| | |2) ճիշտ է բացատրում պարարտանյութերը հողը |
| | |մտցնելու ձևերը, |
| | |3) ճիշտ է դասակարգում օրգանական |
| | |պարարտանյութերի տեսակները (գոմաղբ, |
| | |կոյաջուր, տորֆ, կոմպոստներ, թռչունների |
| | |ծերտը), |
| | |4) ճիշտ է բացատրում գոմաղբի սննդարար |
| | |նյութերի պարունակությունը (ազոտ, ֆոսֆոր, |
| | |կալիում, կալցիում, մագնեզիում), |
| | |5) ճիշտ է բացատրում տարբեր մշակաբույսերի |
| | |բերքատվություն վրա օրգանական |
| | |պարարտանյութերի ազդեցությունը, |
| | |6) ճիշտ է բացատրում հիմնականում գոմաղբը երբ|
| | |են դաշտ փոխադրում և ինչ մեքենաների |
| | |օգնությամբ են հող մտցնում: |
|___|_____________________|___________________________________________|
|34.|Ուսումնառության |Բնութագրել հանքային պարարտանյութերը |
| |արդյունք 2 | |
|___|_____________________|___________________________________________|
|35.|Կատարման չափանիշները |1) ճիշտ է դասակարգում հանքային |
| | |պարարտանյութերի տեսակները, |
| | |2) ճիշտ է դասակարգում հանքային տարբեր |
| | |պարարտանյութերի ազդեցությունը մշակաբույսերի|
| | |բերքատվության վրա, |
| | |3) ճիշտ է բացատրում հանքային |
| | |պարարտանյութերը հող մտցնելու եղանակները և |
| | |ժամանակը, |
| | |4) ճիշտ է ներկայացնում հանքային |
| | |պարարտանյութերի տեղափոխման և հող մտցնելու |
| | |մեքենաները: |
|___|_____________________|___________________________________________|
|36.|Ուսումնառության |Բնութագրել բակտերիալ պարարտանյութերը |
| |արդյունք 3 | |
|___|_____________________|___________________________________________|
|37.|Կատարման չափանիշները |1) ճիշտ է ներկայացնում բակտերիալ |
| | |պարարտանյութերի առանձնահատկությունները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում բակտերիալ |
| | |պարարտանյութերի ազդեցությունը տարբեր |
| | |մշակաբույսերի բերքատվության վրա, |
| | |3) ճիշտ է ներկայացնում տարբեր մշակաբույսերի|
| | |մշակման համար անհրաժեշտ տարբեր բակտերիալ |
| | |պարարտանյութերի քանակը: |
|___|_____________________|___________________________________________|
|38.|Ուսումնառության |Ներկայացնել պարարտացման համակարգը |
| |արդյունք 4 |խոտադաշտային ցանքաշրջանառություններում |
|___|_____________________|___________________________________________|
|39.|Կատարման չափանիշները |1) ճիշտ է ներկայացնում օրգանական և |
| | |հանքային պարարտանյութերի կիրառումը, |
| | |2) ճիշտ է ներկայացնում պարարտանյութերը հող |
| | |մտցնելու միջոցառումները` կուտակումը, ճիշտ |
| | |պահպանումը և ժամանակին դաշտ փոխադրումը, |
| | |3) ճիշտ է ներկայացնում ցանքաշրջանառության |
| | |մեջ օրգանական և հանքային պարարտանյութերի |
| | |նշանակությունը: |
|_____________________________________________________________________|
|ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԲՈՒՅՍԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ |
|ՌԵԺԻՄՆԵՐԸ» |
|_____________________________________________________________________|
|40.|Մոդուլի դասիչը |ԳՏԿ-5-17-004 |
|___|_____________________|___________________________________________|
|41.|Մոդուլի նպատակը |Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ |
| | |ձևավորել կենդանական աշխարհի գոյատևման |
| | |համար օրգանական նյութ ստեղծող մշակաբույսերի|
| | |կյանքին անհրաժեշտ պահանջների, նրանց ունեցած|
| | |դերի, նշանակության, ինչպես նաև այդ |
| | |պահանջների ու պայմանների մասին գիտելիքները |
| | |գործնականում կիրառելու կարողություններ: |
|___|_____________________|___________________________________________|
|42.|Մոդուլի տևողությունը |102 ժամ |
|___|_____________________|___________________________________________|
|43.|Մուտքային պահանջները |Այս մոդուլը ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ|
| | |է ուսումնասիրել ԳՏԿ-5-17-003 |
| | |«Պարարտանյութեր, նրանց տեսակները և |
| | |օգտագործումը» մոդուլը: |
|___|_____________________|___________________________________________|
|44.|Մոդուլի գնահատման |Մոդուլի ընդունելի կատարողականը |
| |կարգը |յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված |
| | |կատարման չափանիշների բավարար մակարդակի |
| | |ապահովումն է: |
| | | |
|___|_____________________|___________________________________________|
|45.|Ուսումնառության |Ներկայացնել մշակաբույսերի կյանքի անհրաժեշտ |
| |արդյունք 1 |գործոնները, նրանց դերը և նշանակությունը |
|___|_____________________|___________________________________________|
|46.|Կատարման չափանիշները |1) ճիշտ է մեկնաբանում բույսերի կողմից |
| | |օրգանական նյութ (բերք) ստեղծելու համար |
| | |բույսերի կյանքին անհրաժեշտ պահանջները |
| | |(գործոնները), |
| | |2) ճիշտ է ներկայացնում բույսերի կյանքին |
| | |անհրաժեշտ գործոնների դերն ու |
| | |նշանակությունը: |
|___|_____________________|___________________________________________|
|47.|Ուսումնառության |Ներկայացնել բույսի կյանքին անհրաժեշտ |
| |արդյունք 2 |գործոնների հիմնավորման գիտական |
| | |երկրագործության օրենքները և դրանց կիրառման|
| | |արդյունավետությունը |
|___|_____________________|___________________________________________|
|48.|Կատարման չափանիշները |1) ճիշտ է ներկայացնում գիտական |
| | |երկրագործության օրենքները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում բույսերի կողմից |
| | |օրգանական նյութի ստեղծման համար |
| | |երկրագործության օրենքների կիրառման |
| | |արդյունավետությունը: |
|___|_____________________|___________________________________________|
|49.|Ուսումնառության |Ներկայացնել յուրաքանչյուր գործոնի |
| |արդյունք 3 |ազդեցությունը |
|___|_____________________|___________________________________________|
|50.|Կատարման չափանիշները |1) ճիշտ է ներկայացնում տարբեր բույսերի |
| | |պահանջներին համապատասխան նրանց աճի և |
| | |զարգացման համար անհրաժեշտ պայմանները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում բնակլիմայական տարբեր|
| | |գոտիներում մշակաբույսերի կառուցվածքը, |
| | |բույսի աճի և զարգացման համար անհրաժեշտ |
| | |գործոնների օպտիմալ պայմանների համադրումը: |
|_____________________________________________________________________|
|ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԴԱՇՏԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՄՇԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ |
|ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ» |
|_____________________________________________________________________|
|51.|Մոդուլի դասիչը |ԳՏԿ-5-17-005 |
|___|_____________________|___________________________________________|
|52.|Մոդուլի նպատակը |Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ |
| | |ձևավորել դաշտային մշակաբույսերի |
| | |դասակարգման, սերմնաբուծության, դաշտային |
| | |մշակաբույսերի մշակության տեխնոլոգիաների, |
| | |նրանց նշանակության և դերի, օգտագործման, |
| | |կենսաբանական առանձնահատկությունների, աճի և |
| | |զարգացման, աճի փուլերի անցման համար ունեցած|
| | |պահանջների, բերքի, բերքահավաքի և |
| | |պահեստավորման վերաբերյալ գիտելիքները |
| | |գործնականում կիրառելու կարողություններ: |
|___|_____________________|___________________________________________|
|53.|Մոդուլի տևողությունը |84 ժամ |
|___|_____________________|___________________________________________|
|54.|Մուտքային պահանջները |Այս մոդուլը ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ|
| | |է ուսումնասիրել ԳՏԿ-5-17-004 «Բույսերի |
| | |կյանքին անհրաժեշտ գործոնները և նրանց |
| | |ռեժիմները» մոդուլը: |
|___|_____________________|___________________________________________|
|55.|Մոդուլի գնահատման |Մոդուլի ընդունելի կատարողականը |
| |կարգը |յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված |
| | |կատարման չափանիշների բավարար մակարդակի |
| | |ապահովումն է: |
|___|_____________________|___________________________________________|
|56.|Ուսումնառության |Ներկայացնել դաշտային մշակաբույսերի |
| |արդյունք 1 |տեսակները և մշակման տեխնոլոգիաները |
|___|_____________________|___________________________________________|
|57.|Կատարման չափանիշները |1) ճիշտ է ներկայացնում մշակաբույսերի |
| | |տեսակները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում մշակաբույսերի |
| | |մշակման տեխնոլոգիաները: |
|___|_____________________|___________________________________________|
|58.|Ուսումնառության |Ներկայացնել դաշտային մշակաբույսերի առանձին |
| |արդյունք 2 |սորտերի կենսաբանական |
| | |առանձնահատկությունները, կախված վեգետացիայի |
| | |տևողությունից և մշակության ժամկետներից |
|___|_____________________|___________________________________________|
|59.|Կատարման չափանիշները |1) ճիշտ է ներկայացնում դաշտային |
| | |մշակաբույսերի առանձին սորտերի կենսաբանական |
| | |առանձնահատկությունները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում տարբեր մշակաբույսերի|
| | |վեգետացիայի տևողությունները և մշակության |
| | |ժամկետները: |
|___|_____________________|___________________________________________|
|60.|Ուսումնառության |Ներկայացնել գյուղատնտեսական մշակաբույսերի |
| |արդյունք 3 |աճի տարբեր փուլերում ունեցած պահանջները, |
| | |կախված բնակլիմայական տարբեր գոտիների |
| | |պայմաններից |
|___|_____________________|___________________________________________|
|61.|Կատարման չափանիշները |1) ճիշտ է ներկայացնում տարբեր գոտիների |
| | |բնակլիմայական պայմանները, |
| | |2) ճիշտ է մեկնաբանում մշակաբույսերի աճի |
| | |տարբեր փուլերում առաջադրվող պահանջները: |
|___|_____________________|___________________________________________|
|62.|Ուսումնառության |Ներկայացնել բերքահավաքի ժամկետները, |
| |արդյունք 4 |բերքահավաքի, բերքի տեղափոխման և |
| | |պահեստավորման գործընթացները |
|___|_____________________|___________________________________________|
|63.|Կատարման չափանիշները |1) ճիշտ է ներկայացնում բերքի հասունության |
| | |աստիճանի որոշման ձևերը և բերքի մոտավոր |
| | |քանակը, |
| | |2) կարողանում է որոշել բերքահավաքի |
| | |ժամկետները, |
| | |3) ճիշտ է բնութագրում բերքահավաքի, բերքի |
| | |տեղափոխման և պահեստավորման գործընթացները: |
|___|_____________________|___________________________________________|
|64.|Ուսումնառության |Ներկայացնել դաշտային մշակաբույսերի |
| |արդյունք 5 |մշակության մեքենայացման և խնամքի |
| | |գործընթացները |
|___|_____________________|___________________________________________|
|65.|Կատարման չափանիշները |1) ճիշտ է ներկայացնում դաշտային |
| | |մշակաբույսերի մշակության մեքենայացման |
| | |գործընթացները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում դաշտային |
| | |մշակաբույսերի խնամքի գործընթացները: |
|___|_____________________|___________________________________________|
|66.|Ուսումնառության |Ներկայացնել տարբեր մշակաբույսերի ցանքսի |
| |արդյունք 6 |նորմաները և սերմացուի նախապատրաստումը |
|___|_____________________|___________________________________________|
|67.|Կատարման չափանիշները |1) ճիշտ է ներկայացնում տարբեր մշակաբույսերի|
| | |ցանքսի նորմաները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում սերմացուի |
| | |նախապատրաստման գործընթացները: |
|_____________________________________________________________________|
|ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ |
|ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» |
|_____________________________________________________________________|
|68.|Մոդուլի դասիչը |ԳՏԿ-5-17-006 |
|___|_____________________|___________________________________________|
|69.|Մոդուլի նպատակը |Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ |
| | |ձևավորել ավտոմոբիլների, տրակտորների, |
| | |գյուղատնտեսական մեքենաների, անասնապահական |
| | |տեղակայանքների և սարքավորումների |
| | |տեսակների, նրանց կառուցվածքի, շահագործման |
| | |և տեխնիկական սպասարկումների, |
| | |մեքենատրակտորային ագրեգատների (ՄՏԱ) |
| | |ռացիոնալ կոմպլեկտավորման, աշխատանքների |
| | |տեխնոլոգիական գործընթացների վերաբերյալ |
| | |գիտելիքները գործնականում կիրառելու |
| | |կարողություններ, գյուղատնտեսական տեխնիկայի |
| | |շահագործման ցուցանիշները հաշվարկելու, դրանք|
| | |աշխատանքին նախապատրաստելու, դաշտում |
| | |կարգավորելու և վարելու, վառելանյութերի և |
| | |քսայուղերի տեսակները տարբերելու, նրանց |
| | |անհրաժեշտ քանակը որոշելու, ինչպես նաև |
| | |պահպանում իրականացնելու կարողություններ: |
|___|_____________________|___________________________________________|
|70.|Մոդուլի տևողությունը |84 ժամ |
|___|_____________________|___________________________________________|
|71.|Մուտքային պահանջները |Այս մոդուլը ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ|
| | |է ուսումնասիրել ԳՏԿ-5-17-005 «Դաշտային |
| | |մշակաբույսերի մշակություն և բերքահավաքի |
| | |տեխնոլոգիաներ» մոդուլը: |
|___|_____________________|___________________________________________|
|72.|Մոդուլի գնահատման |Մոդուլի ընդունելի կատարողականը |
| |կարգը |յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված |
| | |կատարման չափանիշների բավարար մակարդակի |
| | |ապահովումն է: |
|___|_____________________|___________________________________________|
|73.|Ուսումնառության |Ներկայացնել մեքենաների համակարգը, |
| |արդյունք 1 |բուսաբուծական և անասնապահական մթերքների |
| | |արտադրության տեխնոլոգիական գործընթացների |
| | |համալիր մեքենայացման և ավտոմատացման |
| | |միջոցները |
|___|_____________________|___________________________________________|
|74.|Կատարման չափանիշները |1) բնութագրում է բուսաբուծական և |
| | |անասնապահական մթերքների արտադրության |
| | |գործընթացները, |
| | |2) ներկայացնում է տնտեսությանն անհրաժեշտ |
| | |տեխնիկական միջոցների ընտրության մեթոդը: |
|___|_____________________|___________________________________________|
|75.|Ուսումնառության |Ներկայացնել գյուղատնտեսական մեքենաների և |
| |արդյունք 2 |սարքավորումների կառուցվածքը, տեխնիկական և |
| | |շահագործական ցուցանիշները |
|___|_____________________|___________________________________________|
|76.|Կատարման չափանիշները |1) ճիշտ է նկարագրում մեքենաների կառուցվածքը|
| | |և աշխատանքի սկզբունքը, |
| | |2) ճիշտ է որոշում տեխնիկական միջոցների |
| | |շահագործական ցուցանիշները: |
|___|_____________________|___________________________________________|
|77.|Ուսումնառության |Կազմել մեքենատրակտորային ագրեգատներ, որոշել|
| |արդյունք 3 |նրանց կազմն ու քանակը |
|___|_____________________|___________________________________________|
|78.|Կատարման չափանիշները |1) ճիշտ է որոշում մեքենայական ագրեգատների, |
| | |վառելանյութերի և քսայուղերի քանակը, |
| | |2) ճիշտ է կազմում տրակտորների և |
| | |ավտոմոբիլների ծանրաբեռնվածության գրաֆիկներ:|
|___|_____________________|___________________________________________|
|79.|Ուսումնառության |Որոշել տեխնիկական սպասարկումների տեսակները |
| |արդյունք 4 |և քանակը |
|___|_____________________|___________________________________________|
|80.|Կատարման չափանիշները |1) ճիշտ է որոշում տեխնիկական սպասարկումների|
| | |և նորոգումների տեսակները, քանակը և |
| | |կատարման ժամկետները, |
| | |2) ճիշտ է կազմում տրակտորների, |
| | |ավտոմոբիլների, գյուղատնտեսական մեքենաների |
| | |և սարքավորումների պլան գրաֆիկը: |
|___|_____________________|___________________________________________|
|81.|Ուսումնառության |Ներկայացնել տրակտորների, ավտոմոբիլների, |
| |արդյունք 5 |գյուղատնտեսական մեքենաների և |
| | |սարքավորումների պահպանման եղանակները և |
| | |տեխնոլոգիաները |
|___|_____________________|___________________________________________|
|82.|Կատարման չափանիշները |1) ճիշտ է ներկայացնում տեխնիկայի պահպանման |
| | |դրույթներն և հրահանգները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում բաց, փակ և |
| | |կոմբինացված պահպանման եղանակների |
| | |առանձնահատկությունները, |
| | |3) ճիշտ է ներկայացնում պահպանման ժամանակ |
| | |տեխնիկական միջոցների խնամքի և տեխնիկական |
| | |սպասարկման ձևերն և միջոցները, |
| | |4) ճիշտ է ներկայացնում պահպանման ժամանակ |
| | |հակահրդեհային միջոցառումները և միջոցները: |
|___|_____________________|___________________________________________|
|83.|Ուսումնառության |Բացատրել տրակտորների, ավտոմոբիլների, |
| |արդյունք 6 |գյուղատնտեսական մեքենաների և |
| | |սարքավորումների վարման անվտանգության |
| | |կանոնները |
|___|_____________________|___________________________________________|
|84.|Կատարման չափանիշները |1) ճիշտ է ներկայացնում տրակտորների և |
| | |ավտոմեքենաների վրա աշխատելու ժամանակ |
| | |կիրառվող անվտանգության կանոնները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում տրակտորիստի և |
| | |ավտովարորդի հիմնական պարտականություններն և |
| | |նրանից պահանջվող անհրաժեշտ |
| | |հոգեբանաֆիզիկական հատկությունները: |
|___|_____________________|___________________________________________|
|85.|Մոդուլի դասիչը |ԳՏԿ-5-17-007 |
|___|_____________________|___________________________________________|
|86.|Մոդուլի նպատակը |Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ |
| | |ձևավորել խաղողի և պտղատու այգիների |
| | |մշակության, բերքահավաքի տեխնոլոգիաների |
| | |կիրառման, օգտագործվող մեքենաները |
| | |նկարագրման, պտղատու ծառերի տեսակների |
| | |ընտրության, դաշտի նախապատրաստման, տնկման, |
| | |խնամքի, հիվանդությունների կանխորոշման և |
| | |բուժման, բերքահավաքի, տեղափոխման և |
| | |պահպանության, տեխնիկական միջոցների |
| | |ընտրության և օգտագործման կարողություններ: |
| | | |
|___|_____________________|___________________________________________|
|87.|Մոդուլի տևողությունը |84 ժամ |
|___|_____________________|___________________________________________|
|88.|Մուտքային պահանջները |Այս մոդուլը ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ|
| | |է ուսումնասիրել ԳՏԿ-5-17-005 «Դաշտային |
| | |մշակաբույսերի մշակություն և բերքահավաքի |
| | |տեխնոլոգիաներ» մոդուլը: |
| | | |
|___|_____________________|___________________________________________|
|89.|Մոդուլի գնահատման |Մոդուլի ընդունելի կատարողականը |
| |կարգը |յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված |
| | |կատարման չափանիշների բավարար մակարդակի |
| | |ապահովումն է: |
|___|_____________________|___________________________________________|
|90.|Ուսումնառության |Ներկայացնել պտղատու տնկարանների հիմնման, |
| |արդյունք 1 |տնկանյութի արտադրության տեխնոլոգիան |
|___|_____________________|___________________________________________|
|91.|Կատարման չափանիշները |1) ճիշտ է կատարում խաղողի և պտղի տեսակների|
| | |ընտրությունը ըստ հողակլիմայական պայմանների|
| | |և նկարագրում գոտիականությունը, |
| | |2) ճիշտ է ներկայացնում պտղատու տնկարանների |
| | |հիմնման, և տնկանյութի արտադրության |
| | |տեխնոլոգիական գործընթացները: |
|92.|Ուսումնառության |Ներկայացնել այգիների հիմնման հողատարածքի |
| |արդյունք 2 |ընտրության, նախապատրաստման և կարգավորման |
| | |տեխնոլոգիան |
|___|_____________________|___________________________________________|
|93.|Կատարման չափանիշները |1) ճիշտ է նկարագրում այգիների հիմնման համար|
| | |հողատարածքի ընտրության և նախապատրաստման |
| | |չափանիշները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում դաշտի ձևանշման և |
| | |ծառերի սնման մակերեսի որոշման հիմնական |
| | |չափանիշները, |
| | |3) ճիշտ է ներկայացնում այգիների հողի |
| | |նախապատրաստման տեխնոլոգիական գործընթացները,|
| | |4) ճիշտ է ներկայացնում այգում հողի |
| | |միջշարային և միջբնային մշակման |
| | |տեխնոլոգիական գործընթացները և |
| | |ագրոտեխնիկական պահանջները: |
|___|_____________________|___________________________________________|
|94.|Ուսումնառության |Ներկայացնել խաղողի արմատակալների և պտղի |
| |արդյունք 3 |տնկիների տնկման, այգեթաղի և այգեբացի |
| | |գործընթացները |
|___|_____________________|___________________________________________|
|95.|Կատարման չափանիշները |1) ճիշտ է ներկայացնում տնկման փոսերի փորման|
| | |և ակոսների անցկացման գործընթացները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում ինտենսիվ այգիների |
| | |առանձնահատկությունները, |
| | |3) ճիշտ է ներկայացնում խաղողի և պտղի |
| | |արմատակալների տեսակները և |
| | |առանձնահատկությունները, |
| | |4) ճիշտ է ներկայացնում խաղողի արմատակալների|
| | |և պտղի տնկիների տնկման ձևերը, |
| | |5) ճիշտ է ներկայացնում խաղողի անդալիզի |
| | |գործընթացը, |
| | |6) ճիշտ է ներկայացնում ոռոգման ակոսների և |
| | |ջրապահ հարթակների պատրաստման տեխնոլոգիան, |
| | |7) ճիշտ է ներկայացնում այգեթաղի և այգեբացի|
| | |գործընթացները: |
|___|_____________________|___________________________________________|
|96.|Ուսումնառության |Ներկայացնել ծառերի և վազերի էտի ու |
| |արդյունք 4 |ձևավորման, ինչպես նաև պատվաստման |
| |գործընթացները | |
|___|_____________________|___________________________________________|
|97.|Կատարման չափանիշները |1) ճիշտ է ներկայացնում էտի եղանակները և |
| | |դրանց ազդեցությունը բույսերի վրա, |
| | |2) ճիշտ է ներկայացնում ծառերի և վազերի էտի|
| | |ժամկետները, տեխնիկան և գործիքները, |
| | |3) ճիշտ է նկարագրում ծառերի և վազերի |
| | |պատվաստման դերը պտղաբուծության և |
| | |խաղողաբուծության ինտենսիվացման գործում, |
| | |4) ճիշտ է ներկայացնում պատվաստակալներին |
| | |ներկայացվող պահանջները և պատվաստման |
| | |ձևերը: |
|___|_____________________|___________________________________________|
|98.|Ուսումնառության |Ներկայացնել այգիների սնուցման, |
| |արդյունք 5 |հիվանդությունների, վնասատուների դեմ պայքարի|
| | |միջոցառումները և փոշոտման գործընթացի |
| | |կազմակերպումը |
|___|_____________________|___________________________________________|
|99.|Կատարման չափանիշները |1) ճիշտ է ներկայացնում պտղատու ծառերի և |
| | |վազերի հանքային տարրերի սննդառության |
| | |առանձնահատկությունները և դրանց |
| | |ազդեցությունը բույսերի բերքատվության և |
| | |պտուղների որակի վրա, |
| | |2) ճիշտ է նկարագրում պարարտանյութերի |
| | |տեսակները, պարարտացման ձևերն ու նորմաները,|
| | |ժամկետները և սնուցման եղանակները |
| | |3) ճիշտ է ներկայացնում փոշոտման եղանակները |
| | |և առանձնահատկությունները` ըստ բույսերի |
| | |տեսակների: |
|___|_____________________|___________________________________________|
|100|Ուսումնառության |Ներկայացնել բերքահավաքի, բերքի տեղափոխման |
| |արդյունք 6 |և պահեստավորման գործընթացները |
|___|_____________________|___________________________________________|
|101|Կատարման չափանիշները |1) ճիշտ է ներկայացնում պտղի և խաղողի |
| | |հասունության աստիճանի, բերքատվության և |
| | |բերքահավաքի ժամկետների որոշման մեթոդները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում բերքահավաքի |
| | |եղանակները և անհրաժեշտ տեխնիկական, |
| | |տրանսպորտային և օժանդակ միջոցները, |
| | |3) ճիշտ է ներկայացնում բերքի պահեստավորման |
| | |գործընթացը, |
| | |4) ճիշտ է ներկայացնում բերքահավաքի ժամանակ |
| | |աշխատանքի անվտանգության կանոնները: |
|___|_____________________|___________________________________________|
---------------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում