110.1335.251217
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«25» 12 2017 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11017508
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
17 նոյեմբերի 2017 թվականի N 1335-Ն
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0811.02.5 «ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ (ՖԵՐՄԵՐԱՅԻՆ) ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0811.02.01.5 «ՖԵՐՄԵՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012Թ. ՄԱՐՏԻ 22-Ի N 205-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(3-րդ մաս)
|_____________________________________________________________________|
|ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԵԼԻՈՐԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» |
|_____________________________________________________________________|
|102|Մոդուլի դասիչը |ԳՏԿ-5-17- 008 |
|___|_____________________|___________________________________________|
|103|Մոդուլի նպատակը |Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ |
| | |ձևավորել հողերի մելիորացման և |
| | |կուլտուրականացման, ագրոտեխնիկական և |
| | |ագրոմելիորատիվ միջոցառումների, ոռոգման |
| | |անձրևացման և կաթիլային եղանակների |
| | |կիրառման, դրենաժային ջրերի օգտագործման |
| | |վերաբերյալ գիտելիքները գործնականում |
| | |կիրառելու կարողություններ: |
|___|_____________________|___________________________________________|
|104|Մոդուլի տևողությունը |36 ժամ |
|___|_____________________|___________________________________________|
|105|Մուտքային պահանջները |Այս մոդուլը ուսումնասիրելուց առաջ |
| | |անհրաժեշտ է ուսումնասիրել ԳՏԿ-5-17-002 |
| | |«Հողի մշակման համակարգեր» մոդուլը: |
|___|_____________________|___________________________________________|
|106|Մոդուլի գնահատման |Մոդուլի ընդունելի կատարողականը |
| |կարգը |յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված |
| | |կատարման չափանիշների բավարար մակարդակի |
| | |ապահովումն է: |
|___|_____________________|___________________________________________|
|107|Ուսումնառության |Ներկայացնել հողերի մելիորացման և |
| |արդյունք 1 |կուլտուրականացման ագրոտեխնիկական և |
| | |ագրոմելիորատիվ միջոցառումները |
|___|_____________________|___________________________________________|
|108|Կատարման չափանիշները |1) ճիշտ է ներկայացնում փխրեցման միջոցով |
| | |հողի ջրաթափանցելիության և ֆիլտրացման |
| | |արագության մեծացման նշանակությունը |
| | |բույսերի աճի վրա, |
| | |2) ճիշտ է բացատրում փխրեցման դերը հողի |
| | |մակերեսի կեղևակալումից խուսափելու համար, |
| | |3) ճիշտ է բացատրում փխրեցման դերը հողի |
| | |մակերեսից ջրի քիչ գոլորշիացման գործում, |
| | |4) ճիշտ է կատարում մշակաբույսերի |
| | |ընտրությունը: |
|___|_____________________|___________________________________________|
|109|Ուսումնառության |Կազմակերպել քարքարոտ հողերի մելիորացիան և |
| |արդյունք 2 |կուլտուրականացումը |
|___|_____________________|___________________________________________|
|110|Կատարման չափանիշները |1) ճիշտ է ներկայացնում քարքարոտ հողերի |
| | |մելիորացման և կուլտուրականացման |
| | |գործընթացները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում դարավանդումը |
| | |որպես լանջերի հողերի արդյունավետ |
| | |օգտագործման միջոցառում, |
| | |3) ճիշտ է ներկայացնում հողերի յուրացման |
| | |տեխնոլոգիան և օգտագործվող մեխանիզմները: |
|___|_____________________|___________________________________________|
|111|Ուսումնառության |Ներկայացնել բույսերի ոռոգման համակարգերը |
| |արդյունք 3 | |
|___|_____________________|___________________________________________|
| |Կատարման չափանիշները |1) ճիշտ է ներկայացնում ոռոգման |
| | |համակարգերը, |
| | |2) ճիշտ է ներկայացնում ոռոգման տեսակներն |
| | |ու ըստ ջրման հաճախականության ոռոգման տիպեր |
| | |3) ճիշտ է ներկայացնում ոռոգման գործընթացը, |
| | |4) ճիշտ է ներկայացնում ջրման տարբեր |
| | |եղանակների ազդեցությունն ու արդյունքները: |
|___|_____________________|___________________________________________|
|112|Ուսումնառության |Ոռոգման տարբեր եղանակների կիրառությունը |
| |արդյունք 4 |մելիորացված հողերում |
|___|_____________________|___________________________________________|
|113|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում ոռոգման տարբեր |
| | |եղանակների ազդեցությունը հողերի մելիորացման|
| | |գործընթացում, |
| | |2) ճիշտ է ներկայացնում դրենաժային ջրերի |
| | |օգտագործման առանձնահատկությունները, |
| | |3) ճիշտ է ներկայացնում ոռոգման |
| | |անձրևացման եղանակը և ազդեցությունը, |
| | |4) ճիշտ է ներկայացնում ոռոգման |
| | |կաթիլային և ցողարկման եղանակներն ու |
| | |ազդեցությունները: |
|_____________________________________________________________________|
|ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԿԵՐԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ |
|ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» |
|_____________________________________________________________________|
|114|Մոդուլի դասիչը |ԳՏԿ-5-17- 009 |
|___|_____________________|___________________________________________|
|115|Մոդուլի նպատակը |Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ |
| | |ձևավորել կերային մշակաբույսերի |
| | |արտադրության տեխնոլոգիայի, կերային |
| | |մշակաբույսերի դերի, անասուններին անհրաժեշտ |
| | |քանակի տարբեր տեսակի կերերով ապահովելու, |
| | |առանձին դեպքերում հողատարման դեմ պայքարի և |
| | |ցանկաշրջանառություններում նրանց ունեցած |
| | |դերի վերաբերյալ գիտելիքները գործնականում |
| | |կիրառելու կարողություններ: |
|___|_____________________|___________________________________________|
|116|Մոդուլի տևողությունը |54 ժամ |
|___|_____________________|___________________________________________|
|117|Մուտքային պահանջները |Այս մոդուլը ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ|
| | |է ուսումնասիրել ԳՏԿ-5-17-003 |
| | |«Պարարտանյութեր, նրանց տեսակները և |
| | |օգտագործումը» մոդուլը: |
|___|_____________________|___________________________________________|
|118|Մոդուլի գնահատման |Մոդուլի ընդունելի կատարողականը |
| |կարգը |յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված |
| | |կատարման չափանիշների բավարար մակարդակի |
| | |ապահովումն է: |
|___|_____________________|___________________________________________|
|119|Ուսումնառության |Բնութագրել միամյա և բազմամյա կերային |
| |արդյունք 1 |մշակաբույսերի հողատարածքների վար ու ցանքի |
| | |գործընթացները |
|___|_____________________|___________________________________________|
|120|Կատարման չափանիշները |1) ճիշտ է ներկայացնում միամյա կերային |
| | |մշակաբույսերի` գարու, կերի ճակընդեղի, |
| | |աշորայի հողատարածքների վար ու ցանքի |
| | |գործընթացների սկզբունքները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում բազմամյա կերային |
| | |մշակաբույսերի` առվույտի, կորնգանի, |
| | |երեքնուկի հողատարածքների վար ու ցանքի |
| | |գործընթացների սկզբունքները: |
|___|_____________________|___________________________________________|
|121|Ուսումնառության |Բնութագրել բնական արոտների և խոտհարքների, |
| |արդյունք 2 |մակերեսային և արմատական բարելավման |
| | |տեխնոլոգիական գործընթացները |
|___|_____________________|___________________________________________|
|122|Կատարման չափանիշները |1) ճիշտ է ներկայացնում բնական արոտների և |
| | |խոտհարքների մակերեսային բարելավման |
| | |տեխնոլոգիական գործընթացները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում բնական արոտների և |
| | |խոտհարքների արմատական բարելավման |
| | |տեխնոլոգիական գործընթացները: |
|___|_____________________|___________________________________________|
|123|Ուսումնառության |Բնութագրել կերերի տեսակների ստացման |
| |արդյունք 3 |տեխնոլոգիաները |
|___|_____________________|___________________________________________|
|124|Կատարման չափանիշները |1) ճիշտ ներկայացնում կոպիտ կերերի` |
| | |առվույտի, կորնգանի, գարու չոր մասսայի |
| | |ստացման արտադրական սկզբունքները, նրանց |
| | |օգտագործման ձևերը, |
| | |2) ճիշտ է ներկայացնում հյութալի կերերի` |
| | |սիլոսի, սենաժի, կերի ճակընդեղի ստացման |
| | |արտադրական սկզբունքները և նրանց |
| | |օգտագործման ձևերը, |
| | |3) ճիշտ է ներկայացնում խտացրած կերերի |
| | |ստացման և օգտագործման ձևերի, չափերի |
| | |հիմնական սկզբունքները, |
| | |4) ճիշտ է մեկնաբանում հատիկային |
| | |մշակաբույսերի` ցորենի, գարու, եգիպտացորենի |
| | |ստացման և օգտագործման ձևերի ու չափերի |
| | |հիմնական սկզբունքները, |
| | |5) ճիշտ է մեկնաբանում համակցված կերերի |
| | |արտադրության տեխնոլոգիայի հիմնական |
| | |սկզբունքները, |
| | |6) ճիշտ է մեկնաբանում անտիբիոտիկային |
| | |կերերի անհրաժեշտությունը և նրանց |
| | |օգտագործման ձևերն ու չափերը: |
|___|_____________________|___________________________________________|
|125|Ուսումնառության |Բնութագրել կերային մշակաբույսերի |
| |արդյունք 4 |աճեցման, ոռոգման, հնձի, հակավորման, |
| | |տեղափոխման, պահեստավորման և պահպանման |
| | |գործընթացները |
|___|_____________________|___________________________________________|
|126|Կատարման չափանիշները |1) ճիշտ է ներկայացնում կերային |
| | |մշակաբույսերի աճեցման, ոռոգման, հնձի |
| | |ժամկետները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում կերային |
| | |մշակաբույսերի հակավորման, տեղափոխման |
| | |գործընթացները, |
| | |3) ճիշտ է ներկայացնում սիլոսի և սենաժի |
| | |պատրաստման եղանակները և ձևերը, |
| | |4) ճիշտ է ներկայացնում կերերի պահեստավորման|
| | |և որակական հատկանիշների պահպանման |
| | |եղանակները և ձևերը, |
|___|_____________________|___________________________________________|
|127|Ուսումնառության |Ներկայացնել կերային մշակաբույսերի |
| |արդյունք 5 |բերքահավաքը, բերքի տեղափոխումը, |
| | |պահեստավորումն ու պահպանումը, օգտագործման |
| | |ձևերն ու ժամկետները |
|___|_____________________|___________________________________________|
|128|Կատարման չափանիշները |1) ճիշտ է ներկայացնում կերային |
| | |մշակաբույսերի բերքահավաքի գործընթացները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում բերքի տեղափոխման |
| | |գործընթացները, |
| | |3) ճիշտ է ներկայացնում բերքի պահեստավորման |
| | |և պահպանման գործընթացները, |
| | |4) ճիշտ է ներկայացնում կերային |
| | |մշակաբույսերի նախապատրաստման և օգտագործման|
| | |ձևերը, |
| | |5) ճիշտ է ներկայացնում կերային |
| | |մշակաբույսերի օգտագործման ժամկետները: |
|_____________________________________________________________________|
|ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅՈՒՆ» |
|_____________________________________________________________________|
|129|Մոդուլի դասիչը |ԳՏԿ-5-17-010 |
|___|_____________________|___________________________________________|
|130|Մոդուլի նպատակը |Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել |
| | |բիզնես գործունեություն իրականացնելու համար |
| | |անհրաժեշտ գործնական հմտություններ: Դրանք |
| | |ներառում են ինքնուրույն բիզնես |
| | |կազմակերպելու և վարելու համար անհրաժեշտ |
| | |գործողությունների իրականացման |
| | |հմտություններ, որոնցում հաշվի է առնված |
| | |ինչպես գործարար ոլորտին հատուկ |
| | |սկզբունքները, այնպես էլ բիզնես |
| | |գործունեությունը կարգավորող իրավական |
| | |դաշտի առանձնահատկությունները: |
|___|_____________________|___________________________________________|
|131|Մոդուլի տևողությունը |72 ժամ, |
|___|_____________________|___________________________________________|
|132|Մուտքային պահանջները |Այս մոդուլի 1 և 2 ուսումնառության |
| | |արդյունքներն ուսումնասիրելու համար |
| | |սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք |
| | |չեն: Մյուս ուսումնառության արդյունքների |
| | |ուսումնասիրությունը նպատակահարմար է |
| | |իրականացնել որոշակի մասնագիտական մոդուլներ |
| | |յուրացնելուց հետո, որպեսզի դրանց գործնական |
| | |ձեռքբերումները օգտագործվեն համապատասխան |
| | |ծրագրեր մշակելու համար: Տնտեսագիտության |
| | |հիմունքներ առարկան լինի մուտքային |
|___|_____________________|___________________________________________|
|133|Մոդուլի գնահատման |Մոդուլի ընդունելի կատարողականը |
| |կարգը |յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված |
| | |կատարման չափանիշների բավարար մակարդակի |
| | |ապահովումն է: |
|___|_____________________|___________________________________________|
|134|Ուսումնառության |Ներկայացնել հիմնավորված բիզնես-գաղափարի |
| |արդյունք 1 |ձևավորման գործընթացը |
|___|_____________________|___________________________________________|
|135|Կատարման չափանիշներ |1) բիզնես-գործունեության էությունը ճիշտ |
| | |է մեկնաբանում, |
| | |2) բիզնես-գործունեության տեսլականը, նպատակը|
| | |և ռազմավարությունը ճիշտ է սահմանում, |
| | |3) բիզնես-գործունեության համար նախընտրելի |
| | |անձնային հատկանիշների կարևորությունը |
| | |հիմնավորում է, |
| | |4) բիզնես-գործունեության համար սեփական |
| | |հնարավորությունների գնահատումը ճիշտ է, |
| | |5) բիզնես-գաղափարի էությունը ճիշտ է |
| | |մեկնաբանում, |
| | |6) բիզնես-գաղափարի ձևավորման գործընթացի |
| | |բաղադրիչների իմաստը ճիշտ է մեկնաբանում, |
| | |7) ըստ իրավիճակների հիմնավորում է |
| | |ձևավորված բիզնես-գաղափարները, |
| | |8) բիզնես-գաղափարի տարբերակի գնահատումը |
| | |ճիշտ է: |
|___|_____________________|___________________________________________|
|136|Ուսումնառության |Ներկայացնել կազմակերպության ստեղծման և |
| |արդյունք 2 |գրանցման կարգը, կառավարման գործընթացը |
|___|_____________________|___________________________________________|
|137|Կատարման չափանիշներ |1) կազմակերպության կազմակերպչաիրավական |
| | |ձևերի բնութագիրը ճիշտ է, |
| | |2) կազմակերպության աշխատանքը կարգավորող |
| | |իրավական ակտերի պահանջների ընկալումը |
| | |ճիշտ է, |
| | |3) կազմակերպության ստեղծման քայլերի |
| | |հաջորդականությունը ճիշտ է մեկնաբանում, |
| | |4) կազմակերպության ստեղծման համար պահանջվող|
| | |փաստաթղթերի ձևավորումը ճիշտ է, |
| | |5) կազմակերպության կառավարման |
| | |անհրաժեշտությունը և խնդիրները ճիշտ է |
| | |մեկնաբանում, |
| | |6) կառավարման ֆունկցիաների բնութագրերը |
| | |ճիշտ է, |
| | |7) կառավարման ոճերի բնութագրերը ճիշտ է, |
| | |8) կառավարման ֆունկցիոնալ բաժինների |
| | |ձևավորման մոտեցումները ճիշտ է, |
| | |9) աշխատատեղերի ձևավորման և |
| | |պարտականությունների բաշխման մոտեցումները |
| | |հիմնավոր է, |
| | |10) աշխատողների ընտրության կարգը |
| | |հիմնավոր է, |
| | |11) կազմակերպության կառավարմանն առնչվող |
| | |փաստաթղթերի ձևավորումը ամբողջական և |
| | |հիմնավոր է, |
| | |12) կնքվելիք պայմանագրերի կազմը և |
| | |բովանդակությունը իրավաբանորեն ճիշտ է, |
| | |13) կառավարման արդյունավետության |
| | |գնահատման մոտեցումները հիմնավոր է: |
|___|_____________________|___________________________________________|
|138|Ուսումնառության |Կատարել շուկայի հետազոտման և գնահատման |
| |արդյունք 3 |գործողություններ |
|___|_____________________|___________________________________________|
|139|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է մեկնաբանում «շուկա» |
| | |հասկացությունը, |
| | |2) շուկայի հետազոտման անհրաժեշտությունը |
| | |հիմնավորում է, |
| | |3) շուկայի հետազոտման հիմնական |
| | |ուղղությունները բացահայտում է, |
| | |4) շուկայի հետազոտման գործընթացի փուլերը |
| | |ճիշտ է բնութագրում, |
| | |5) ըստ փուլերի շուկայի հետազոտման մեթոդների|
| | |ընտրությունը հիմնավոր է, |
| | |6) շուկայական պահանջարկի ծավալի |
| | |բացահայտման մոտեցումները ճիշտ է, |
| | |7) շուկայի վրա ազդող գործոնների և գնորդի |
| | |վարքագծի գնահատումը ճիշտ է, |
| | |8) շուկայական մրցակցության գնահատումը |
| | |հիմնավոր է, |
| | |9) շուկայի հատվածավորումը իրատեսական է, |
| | |10) մարքեթինգի գաղափարների (4P և 7P) |
| | |նշանակությունը ճիշտ է բացահայտում, |
| | |11) մարքեթինգային ռազմավարության մշակման |
| | |մոտեցումները հիմնավորված է: |
|___|_____________________|___________________________________________|
|140|Ուսումնառության |Բնութագրել կազմակերպության ռեսուրսները և |
| |արդյունք 4 |գնահատել օգտագործման արդյունավետությունը |
|___|_____________________|___________________________________________|
|141|Կատարման չափանիշներ |1) կազմակերպության ռեսուրսների կազմը և |
| | |կառուցվածքը ճիշտ է բացահայտում, |
| | |2) կազմակերպության ռեսուրսների խմբերի միջև |
| | |օպտիմալ հարաբերակցության ապահովման |
| | |անհրաժեշտությունը հիմնավորում է, |
| | |3) նյութական ռեսուրսների խմբերի |
| | |տնտեսագիտական բնութագրերը ճիշտ է, |
| | |4) աշխատանքային ռեսուրսների բնութագիրը և |
| | |դրանց առնչվող ցուցանիշների |
| | |մեկնաբանությունը ճիշտ է, |
| | |5) աշխատանքի տեխնիկական նորմավորման |
| | |էությունը ճիշտ է բացատրում, նորմաների |
| | |մեծության ձևավորման մեխանիզմը ճիշտ է |
| | |ներկայացնում, |
| | |6) ֆինանսական ռեսուրսների հետ կապված |
| | |հասկացությունների բացատրությունը ճիշտ է, |
| | |7) ֆինանսական ռեսուրսների համալրման |
| | |աղբյուրների առանձնահատկությունները ճիշտ է |
| | |մեկնաբանում, |
| | |8) ռեսուրսների պահանջվելիք մեծության |
| | |հաշվարկման մոտեցումները հիմնավոր է, |
| | |9) հիմնական կապիտալի առանձին խմբերի |
| | |օգտագործման արդյունավետության ցուցանիշների |
| | |հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է,|
| | |10) շրջանառու կապիտալի օգտագործման |
| | |արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և |
| | |արդյունքների գնահատումը ճիշտ է, |
| | |11) աշխատանքային ռեսուրսների օգտագործման |
| | |արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և |
| | |արդյունքների գնահատումը ճիշտ է, |
| | |12) ռեսուրսների օգտագործման վերաբերյալ |
| | |պարզ վերլուծական գործողությունները և ըստ |
| | |արդյունքների եզրահանգումները հիմնավոր է: |
|___|_____________________|___________________________________________|
|142|Ուսումնառության |Կատարել ծախսերի հաշվարկ, ձևավորել ապրանքի |
| |արդյունք 5 |(ծառայության) գինը |
|___|_____________________|___________________________________________|
|143|Կատարման չափանիշներ |1) «ծախս» հասկացության բովանդակությունը |
| | |ճիշտ է մեկնաբանում, |
| | |2) տարբերակում է ծախսերի խմբերը, |
| | |3) ծախսերը հիմնավորող փաստաթղթերի տեսակները|
| | |և վավերապայմանները ճիշտ է ներկայացնում, |
| | |4) ծախսերի տարբեր խմբերի հաշվապահական |
| | |ձևակերպումները ճիշտ է, |
| | |5) ապրանքների տարբեր տեսակների և |
| | |ծառայությունների տարբեր խմբերի համար |
| | |պահանջվող ծախսերի կազմը հիմնավոր է |
| | |ներկայացնում, |
| | |6) ապրանքի կամ ծառայության ինքնարժեքի մեջ |
| | |ներառվող ծախսերի հոդվածները ճիշտ է |
| | |ներկայացնում, |
| | |7) ինքնարժեքի տարբեր հոդվածների մեծության |
| | |հաշվարկման մեթոդաբանությունը ճիշտ է |
| | |կիրառում, |
| | |8) հաշվում է ապրանքի կամ ծառայության |
| | |միավորի ինքնարժեքը, |
| | |9) ինքնարժեքի իջեցման հնարավորությունները |
| | |ճիշտ է գնահատում, |
| | |10) ինքնարժեք-շուկայական գին մարժայի |
| | |տարբերության հիմնավորումը ճիշտ է, |
| | |11) անհատական գնից շուկայական գնի անցման |
| | |տրամաբանությունը բացատրում է: |
|___|_____________________|___________________________________________|
|144|Ուսումնառության |Մշակել բիզնես պլան և գործողությունների |
| |արդյունք 6 |ծրագիր |
|___|_____________________|___________________________________________|
|145|Կատարման չափանիշներ |1) բիզնես գործունեության համար բիզնես |
| | |պլանի անհրաժեշտությունը հիմնավորում է, |
| | |2) բիզնես պլանի բաժինների բովանդակության |
| | |մեկնաբանությունները ճիշտ է, |
| | |3) բիզնես պլանի մշակման համար անհրաժեշտ |
| | |ելակետային տվյալների կազմը և ձեռք բերման |
| | |աղբյուրները ճիշտ է ներկայացնում, |
| | |4) ճիշտ է կատարում SWOT վերլուծություն, |
| | |5) SWOT վերլուծության արդյունքները կիրառում|
| | |է բիզնես պլանը մշակելու գործընթացում, |
| | |6) բիզնես պլանով նախատեսվող միջոցառումները |
| | |հիմնավորված է, |
| | |7) բիզնես պլանի կատարումն ապահովող |
| | |գործողությունների ծրագիրը, ժամանակացույցը |
| | |հիմնավոր է, |
| | |8) բիզնես պլանի կատարումն ապահովող |
| | |ռեսուրսների մեծությունները ճիշտ է |
| | |սահմանվել, |
| | |9) բիզնես պլանով նախատեսված միջոցառումների |
| | |իրականացման ռիսկերը և դրանց հաղթահարման |
| | |քայլերը հիմնավոր են: |
|___|_____________________|___________________________________________|
|146|Ուսումնառության |Հաշվել հարկեր, տուրքեր, կազմել ֆինանսական |
| |արդյունք 7 |հաշվետվություններ |
|___|_____________________|___________________________________________|
|147|Կատարման չափանիշներ |1) հարկային օրենսդրության հիմնական |
| | |դրույթները ճիշտ է մեկնաբանում, |
| | |2) հարկային օրենսդրության հիմնական |
| | |հասկացությունները ճիշտ է բացատրում, |
| | |3) հարկերի և տուրքերի մեծությունը հաշվելու|
| | |համար կիրառվող ելակետային ցուցանիշների |
| | |հաշվարկը ճիշտ է կատարում, |
| | |4) հարկերի և տուրքերի մեծությունը ճիշտ |
| | |է հաշվարկում, |
| | |5) հարկերի վճարման ժամկետների գնահատումը |
| | |համապատասխանում է օրենսդրության |
| | |պահանջներին, |
| | |6) ֆինանսական հաշվետվությունների կազմը |
| | |ճիշտ է ներկայացնում, |
| | |7) անհրաժեշտ ֆինանսական հաշվետվությունները |
| | |ճիշտ է լրացնում, |
| | |8) ստուգումների իրականացման իրավական |
| | |ակտերի պահանջները ճիշտ է բացատրում, |
| | |9) ստուգումների հետ կապված տնտեսվարողի |
| | |իրավունքներն ու պարտականությունները ճիշտ |
| | |է ներկայացնում: |
|_____________________________________________________________________|
|ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ |
|ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ» |
|_____________________________________________________________________|
|148|Մոդուլի դասիչը |ԳՏԿ-5-17-011 |
|___|_____________________|___________________________________________|
|149|Մոդուլի նպատակը |Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ |
| | |ձևավորել գյուղատնտեսության վիճակագրության |
| | |հիմնական հասկացությունների, մեթոդների, |
| | |բացարձակ և հարաբերական միջին |
| | |մեծությունների, վիճակագրական բաշխումների, |
| | |ընտրանքային դիտարկման, սոցիալ-տնտեսական |
| | |երևույթների փոխադարձ կապերի, դինամիկ |
| | |շարքերի, ինդեքսների և դրանց օգտագործման |
| | |վերաբերյալ գիտելիքները գործնականում |
| | |կիրառելու կարողություններ: |
|___|_____________________|___________________________________________|
|150|Մոդուլի տևողությունը |68 ժամ |
|___|_____________________|___________________________________________|
|151|Մուտքային պահանջները |Այս մոդուլը ուսումնասիրելուց առաջ |
| | |անհրաժեշտ է ուսումնասիրել ԳՏԿ-5-17-10 |
| | |«Ձեռներեցություն» մոդուլը: |
|___|_____________________|___________________________________________|
|152|Մոդուլի գնահատման |Մոդուլի ընդունելի կատարողականը |
| |կարգը |յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված |
| | |կատարման չափանիշների բավարար մակարդակի |
| | |ապահովումն է: |
|___|_____________________|___________________________________________|
|153|Ուսումնառության |Ներկայացնել վիճակագրական հիմնական |
| |արդյունք 1 |մեծությունները, վիճակագրական բաշխումները, |
| | |ընտրանքային դիտարկման, սոցիալ-տնտեսական |
| | |երևույթների փոխադարձ կապերը, դինամիկ |
| | |շարքերի, ինդեքսների և դրանց օգտագործման |
| | |վիճակագրական ցուցանիշների խմբավորման |
| | |մեթոդները և տարբեր գործոնների ազդեցության |
| | |պատճառահետևանքային կապերը: |
|___|_____________________|___________________________________________|
|154|Կատարման չափանիշները |1) ճիշտ է կատարում վիճակագրական |
| | |դիտարկումներ, |
| | |2) ճիշտ է լրացնում վիճակագրական |
| | |փաստաթղթերը, |
| | |3) ճիշտ է հաշվարկում հարաբերական և |
| | |բացարձակ միջին մեծությունները, |
| | |4) ճիշտ է կազմում դինամիկայի շարքերը: |
|___|_____________________|___________________________________________|
|155|Ուսումնառության |Ներկայացնել արտադրական և տնտեսական |
| |արդյունք 2 |գործունեության հիմնական ցուցանիշների վրա |
| | |ազդող գործոնները և կատարել |
| | |ցանքատարածությունների և բերքատվության, |
| | |անասնագլխաքանակի և մթերատվության |
| | |վերլուծություն: |
|___|_____________________|___________________________________________|
|156|Կատարման չափանիշները |1) ճիշտ է կատարում վիճակագրական |
| | |վերլուծություն, |
| | |2) ճիշտ է հաշվարկում բուսաբուծության |
| | |ճյուղի ցուցանիշները` ցանքատարածությունների,|
| | |բերքի, բերքատվության, համախառն բերքի |
| | |փոփոխությունները, |
| | |3) ճիշտ է որոշում վարիացիայի ցուցանիշները, |
| | |ինդեքսները, |
| | |4) ճիշտ է բնութագրում անասնաբուծության |
| | |ճյուղի ցուցանիշները` հոտի վերարտադրության, |
| | |մթերատվության, գլխաքանակի շարժի |
| | |փոփոխությունները: |
|___|_____________________|___________________________________________|
|157|Ուսումնառության |Հավաքել տեղեկատու նյութեր, կազմել |
| |արդյունք 3 |ժամանակային շարքեր և կատարել դրա |
| | |գնահատումը |
|___|_____________________|___________________________________________|
|158|Կատարման չափանիշները |1) ճիշտ է բնութագրում ժամանակային շարքը, |
| | |2) ճիշտ է կազմում դինամիկ շարքեր և |
| | |կատարում թվային բնութագրիչների գնահատում: |
|_____________________________________________________________________|
|ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԵՌՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ,|
|ՊԱՀԵՍՏԱՎՈՐՈՒՄ, ԲԱՇԽՈՒՄ» |
|_____________________________________________________________________|
|159|Մոդուլի դասիչը |ԳՏԿ-5-17-012 |
|___|_____________________|___________________________________________|
|160|Մոդուլի նպատակը |Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ |
| | |ձևավորել տրանսպորտի դերի, բեռների տեսակի, |
| | |նրանց քանակի և չափերի, բեռնափոխադրումների |
| | |ծավալի որոշման, երթուղիների կազմման, |
| | |բեռնման և բեռնաթափման ձևերի և միջոցների,|
| | |ինչպես նաև բեռների և արտադրանքի |
| | |պահեստավորման վերաբերյալ գիտելիքները |
| | |գործնականում կիրառելու կարողություններ: |
|___|_____________________|___________________________________________|
|161|Մոդուլի տևողությունը |54 ժամ |
|___|_____________________|___________________________________________|
|162|Մուտքային պահանջները |Այս մոդուլը ուսումնասիրելուց առաջ |
| | |անհրաժեշտ է ուսումնասիրել ԳՏԿ-5-17-006 |
| | |«Գյուղատնտեսական մեքենաների և սարքավորում |
| | |ների շահագործում» և ԳՏԿ-5-17-007 «Պտղի և |
| | |խաղողի արտադրության տեխնոլոգիա» մոդուլները:|
|___|_____________________|___________________________________________|
|163|Մոդուլի գնահատման |Մոդուլի ընդունելի կատարողականը |
| |կարգը |յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված |
| | |կատարման չափանիշների բավարար մակարդակի |
| | |ապահովումն է: |
|___|_____________________|___________________________________________|
|164|Ուսումնառության |Ներկայացնել տրանսպորտային միջոցների |
| |արդյունք 1 |տեսակները, նրանց կառուցվածքը և |
| | |հնարավորությունները |
|___|_____________________|___________________________________________|
|165|Կատարման չափանիշները |1) ճիշտ է որոշում տրանսպորտային միջոցների |
| | |տեսակները, կառուցվածքը, տեխնիկական |
| | |ցուցանիշները և նշանակությունը, |
| | |2) ճիշտ է որոշում տրանսպորտային |
| | |միջոցների շահագործման ցուցանիշները: |
|___|_____________________|___________________________________________|
|166|Ուսումնառության |Ներկայացնել բեռնման և բեռնաթափման |
| |արդյունք 2 |միջոցների տեսակները և կառուցվածքը |
|___|_____________________|___________________________________________|
|167|Կատարման չափանիշները |1) ճիշտ է որոշում բեռնման և բեռնաթափման |
| | |միջոցների տեսակները, նրանց կառուցվածքը, |
| | |տեխնիկական ցուցանիշները, |
| | |2) ճիշտ է որոշում բեռնման և բեռնաթափման |
| | |միջոցների շահագործման ցուցանիշները: |
|___|_____________________|___________________________________________|
|168|Ուսումնառության |Ներկայացնել բեռների տեսակները, նրանց |
| |արդյունք 3 |բեռնման, տեղափոխման և բեռնաթափման |
| | |անվտանգության կանոնները |
|___|_____________________|___________________________________________|
|169|Կատարման չափանիշները |1) ճիշտ է ներկայացնում բեռների տեսակները, |
| | |նրանց հատկությունները, հնարավոր եզրաչափի |
| | |սահմանային արժեքները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում բեռների բեռնման, |
| | |տեղափոխման և բեռնաթափման անվտանգության |
| | |կանոնները: |
|___|_____________________|___________________________________________|
|170|Ուսումնառության |Ներկայացնել փոխադրումների, շարժման |
| |արդյունք 4 |երթուղիների տեսակները, բեռնաշրջանառության, |
| | |բեռնահոսքերի և բեռնափոխադրումների |
| | |ծավալների որոշման գործընթացը |
|___|_____________________|___________________________________________|
|171|Կատարման չափանիշները |1) ճիշտ է ներկայացնում բեռնափոխադրումների |
| | |և երթուղիների տեսակները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում բեռնաշրջանառության, |
| | |բեռնահոսքերի և բեռնափոխադրումների |
| | |ծավալների որոշման գործընթացը: |
|___|_____________________|___________________________________________|
|172|Ուսումնառության |Ներկայացնել գյուղատնտեսական արտադրանքի և |
| |արդյունք 5 |տարբեր տեսակի բեռների տեղափոխման համար |
| | |անհրաժեշտ կոնտեյներների, արկղերի, |
| | |բալոնների և այլ փաթեթավորման միջոցների |
| | |տեսակները, նրանց չափերը և նշանակությունը |
|___|_____________________|___________________________________________|
|173|Կատարման չափանիշները |1) ճիշտ է ներկայացնում գյուղատնտեսական |
| | |արտադրանքի տեսակները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում տարբեր տեսակի |
| | |բեռների տեղափոխման անհրաժեշտ |
| | |կոնտեյներների, արկղերի, բալոնների և այլ |
| | |փաթեթավորման միջոցների տեսակները, չափերը |
| | |և նշանակությունը: |
|_____________________________________________________________________|
|ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ ԵՎ |
|ՄԱՐՔԵԹԻՆԳ» |
|_____________________________________________________________________|
|174|Մոդուլի դասիչը |ԳՏԿ-5-17-013 |
|___|_____________________|___________________________________________|
|175|Մոդուլի նպատակը |Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ |
| | |ձևավորել գյուղատնտեսական արտադրանքի |
| | |սպառման առավել արդյունավետ մեթոդների, |
| | |մարքետինգային ռազմավարությունների կիրառման,|
| | |համապատասխան փաթեթավորման մշակման, |
| | |շուկաների և արտադրվող գյուղատնտեսական |
| | |մթերքի ճիշտ ընտրության, պահանջարկի և |
| | |առաջարկի վերաբերյալ գիտելիքները |
| | |գործնականում կիրառելու կարողություններ: |
|___|_____________________|___________________________________________|
|176|Մոդուլի տևողությունը |36 ժամ |
|___|_____________________|___________________________________________|
|177|Մուտքային պահանջները |Այս մոդուլը ուսումնասիրելու համար |
| | |սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք |
| | |չեն: |
|___|_____________________|___________________________________________|
|178|Մոդուլի գնահատման |Մոդուլի ընդունելի կատարողականը |
| |կարգը |յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված |
| | |կատարման չափանիշների բավարար մակարդակի |
| | |ապահովումն է: |
|___|_____________________|___________________________________________|
|179|Ուսումնառության |Բնութագրել մարքեթինգի էության, նպատակի, |
| |արդյունք 1 |դերի, մոտեցումների, կառավարման գործընթացի |
| | |և մարքեթինգի համալիրի չորս հիմնատարրերը |
|___|_____________________|___________________________________________|
|180|Կատարման չափանիշները |1) ճիշտ է սահմանում մարքետինգի էությունը |
| | |և դերը, |
| | |2) ճիշտ է ներկայացնում մարքետինգի |
| | |կառավարման հինգ մոտեցումները, |
| | |3) ճիշտ է սահմանում մարքետինգի համալիրը և |
| | |չորս հիմնատարրերը (չորս P-երը), |
| | |4) ճիշտ է շարադրում մարքետինգային |
| | |գործունեությունը կարգավորող օրենսդրության |
| | |և օրենսդրական ակտերի բովանդակությունը; |
|___|_____________________|___________________________________________|
|181|Ուսումնառության |Ներկայացնել մարքեթինգային տեղեկատվական |
| |արդյունք 2 |համակարգերի և հետազոտությունների |
| | |էությունն ու մեթոդները, մարքեթինգային |
| | |միջավայրը |
|___|_____________________|___________________________________________|
|182|Կատարման չափանիշները |1) ճիշտ է բնութագրում կազմակերպության |
| | |մարքետինգային ռազմավարության մշակման |
| | |համար տեղեկատվության կարևորությունը, |
| | |2) ճիշտ է ներկայացնում մարքեթինգային |
| | |տեղեկատվական համակարգի բաղկացուցիչները, |
| | |3) ճիշտ է թվարկում մարքեթինգային |
| | |հետազոտության անցկացման փուլերը, |
| | |4) ճիշտ է ներկայացնում տեղեկատվության |
| | |հավաքագրման մեթոդների դրական և բացասական |
| | |կողմերը, |
| | |5) ճիշտ է թվարկում կազմակերպության ներքին |
| | |և արտաքին միջավայրի հիմնական գործոնները, |
| | |6) ճիշտ է թվարկում շուկաների բաղդատման |
| | |(սեգմենտացիան) և առանձին որմնախորշի |
| | |ընտրության նպատակը, ապրանքների դիրքորոշման |
| | |(positioning) գործընթացը, |
| | |7) ճիշտ է ներկայացնում սպառողների վարքագծի |
| | |չորս հիմնական գործոնները, |
| | |8) ճիշտ է ներկայացնում սպառողի կողմից գնման|
| | |որոշումը կայացնելու գործընթացի փուլերը: |
|___|_____________________|___________________________________________|
|183|Ուսումնառության |Ներկայացնել ապրանքների ստեղծման գործընթացի,|
| |արդյունք 3 |ապրանքատեսակի, փաթեթավորման էության, գնի |
| | |որոշման և քաղաքականության սկզբունքները |
|___|_____________________|___________________________________________|
|184|Կատարման չափանիշները |1) ճիշտ է ներկայացնում ապրանքի |
| | |սահմանումը, և դրանց դասակարգման հիմնական |
| | |ձևերը, |
| | |2) ճիշտ է պարզաբանում ապրանքանիշերի |
| | |ստեղծման նպատակը, |
| | |3) ճիշտ է ներկայացնում ապրանքի փաթեթավորման|
| | |դերը և գրանշումները, |
| | |4) գիտի գյուղատնտեսական ապրանքների |
| | |փաթեթավորման առանձնահատկությունները, |
| | |5) ճիշտ է ներկայացնում փաթեթավորման |
| | |ստեղծման գործընթացը, փուլերը, փաթեթավորման |
| | |նախագծերի գնահատման հիմնական չափանիշները, |
| | |6) ճիշտ է ներկայացնում փաթեթավորման վրա |
| | |նշվող անհրաժեշտ տեղեկատվությունը, |
| | |7) ճիշտ է ներկայացնում շուկայական |
| | |մրցակցության չորս հիմնական տիպերը, |
| | |8) ճիշտ է ներկայացնում ապրանքի պահանջարկի |
| | |և գնի նախնական որոշման մեթոդները, գնային |
| | |քաղաքականության էությունը, |
| | |9) ճիշտ է ներկայացնում վերջնական գնի |
| | |որոշման վրա ազդող երեք գործոնները, |
| | |10) ճիշտ է ներկայացնում զեղչերի հիմնական |
| | |տեսակները և կիրառման ձևերը: |
|___|_____________________|___________________________________________|
|185|Ուսումնառության |Ներկայացնել ապրանքների շուկայահանման |
| |արդյունք 4 |մեթոդների, մանրածախ և մեծածախ առևտրի |
| | |առանձնահատկությունների, վաճառքի խթանման |
| | |ձևերը և մեթոդները |
|___|_____________________|___________________________________________|
|186|Կատարման չափանիշները |1) ճիշտ է ներկայացնում բաշխման ուղիների |
| | |մակարդակները, տեսակները և գործառույթները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում մանրածախ և մեծածախ |
| | |առևտրականների դերը ապրանքաշրջանառության |
| | |գործընթացում, |
| | |3) ճիշտ է թվարկում և բնութագրում մանրածախ |
| | |առևտրային կազմակերպությունների հինգ |
| | |տեսակները, |
| | |4) ճիշտ է բնութագրում մեծածախ առևտրային |
| | |կազմակերպությունների չորս տեսակները, |
| | |5) ճիշտ է բնութագրում ապրանքի վաճառքի |
| | |խթանման համակարգի չորս հիմնական |
| | |բաղկացուցիչները, |
| | |6) ճիշտ է ներկայացնում ապրանքի վաճառքի |
| | |խթանման տարրերի ընտրության գործընթացը և |
| | |համապատասխան բյուջեի կազմումը, |
| | |7) ճիշտ է ներկայացնում գովազդի դերը և |
| | |նշանակությունը ապրանքի վաճառքի խթանման |
| | |գործում, |
| | |8) ճիշտ է թվարկում և բնութագրում վաճառքի |
| | |գործընթացի փուլերը: |
|_____________________________________________________________________|
---------------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում