110.1336.251217
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«25» 12 2017 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11017509
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
17 նոյեմբերի 2017 թվականի N 1336-Ն
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0811.08.5 «ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0811.08.01.5 «ԱՆԱՍՆԱԲՈՒՅԾ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 Թ. ՄԱՐՏԻ 22-Ի N 201-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(4-րդ մաս)
|_____________________________________________________________________|
| ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՄԱԿԱԶՄՎԱԾՔԻ ԵՎ ԱՐՏԱԿԱԶՄՎԱԾՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ |
| ՄԵԹՈԴՆԵՐԸ» |
|_____________________________________________________________________|
|279|Մոդուլի դասիչը |ԱԲԾ-5-17-025 |
|___|_____________________|___________________________________________|
|280|Մոդուլի նպատակը |Մոդուլի նպատակն է ուսանողին տալ |
| | |գյուղատնտեսական կենդանիների համակազմվածքի |
| | |և արտակազմվածքի, սնվածության վերաբերյալ |
| | |գիտելիքներ և ձևավորել դրանք գործնականում |
| | |կիրառելու կարողություն: |
|___|_____________________|___________________________________________|
|281|Մոդուլի տևողությունը |36 ժամ |
|___|_____________________|___________________________________________|
|282|Մուտքային պահանջները |Այս մոդուլը ուսումնասիրելու համար նախապես |
| | |անհրաժեշտ է ուսումնասիրել ԱԲԾ-5-17-024 |
| | |«Գյուղատնտեսական կենդանիների բուծման |
| | |հիմունքներ» մոդուլը: |
|___|_____________________|___________________________________________|
|283|Մոդուլի գնահատման |Մոդուլի ընդունելի կատարողականը |
| |կարգը |յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված |
| | |կատարման չափանիշների բավարար մակարդակի |
| | |ապահովումն է: |
|___|_____________________|___________________________________________|
|284|Ուսումնառության |Ներկայացնել գյուղատնտեսական կենդանիների |
| |արդյունք 1 |համակազմվածքն ու արտակազմվածքը |
|___|_____________________|___________________________________________|
|285|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում համակազմվածքը, |
| | |դասակարգումը, |
| | |2) ճիշտ է ներկայացնում համակազմվածքի |
| | |ձևավորման վրա ազդող գործոնները, |
| | |3) ճիշտ է ներկայացնում արտակազմվածքը և |
| | |գնահատման մեթոդները, |
| | |4) ճիշտ է կատարում արտակազմվածքի |
| | |գնահատումը: |
|___|_____________________|___________________________________________|
|286|Ուսումնառության |Ներկայացնել կենդանիների սնվածությունը |
| |արդյունք 2 |(կոնդիցիա) |
|___|_____________________|___________________________________________|
|287|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում սնվածության |
| | |տեսակները, |
| | |2) ճիշտ է որոշում տավարի սնվածության |
| | |աստիճանը: |
|_____________________________________________________________________|
| ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՃԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ, |
| ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ» |
|_____________________________________________________________________|
|288|Մոդուլի դասիչը |ԱԲԾ-5-17-026 |
|___|_____________________|___________________________________________|
|289|Մոդուլի նպատակը |Մոդուլի նպատակն է ուսանողին տալ |
| | |գյուղատնտեսական կենդանիների աճի և |
| | |զարգացման օրինաչափությունների, աճի |
| | |ուսումնասիրման և հաշվառման մեթոդների, |
| | |հասունության, տնտեսական օգտագործման և |
| | |կյանքի տևողության վերաբերյալ գիտելիքներ և |
| | |ձևավորել դրանք գործնականում կիրառելու |
| | |կարողություն: |
|___|_____________________|___________________________________________|
|290|Մոդուլի տևողությունը |54 ժամ |
|___|_____________________|___________________________________________|
|291|Մուտքային պահանջները |Այս մոդուլը ուսումնասիրելու համար նախապես |
| | |անհրաժեշտ է ուսումնասիրել ԱԲԾ-5-17-020 |
| | |«Գյուղատնտեսական կենդանիների, թռչունների |
| | |պահվածքը և խնամքը» մոդուլը: |
|___|_____________________|___________________________________________|
|292|Մոդուլի գնահատման |Մոդուլի ընդունելի կատարողականը |
| |կարգը |յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված |
| | |կատարման չափանիշների բավարար մակարդակի |
| | |ապահովումն է: |
|___|_____________________|___________________________________________|
|293|Ուսումնառության |Ներկայացնել աճի և զարգացման |
| |արդյունք 1 |օրինաչափությունները գյուղատնտեսական |
| | |կենդանիների մոտ |
|___|_____________________|___________________________________________|
|294|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում խոշոր եղջերավոր |
| | |կենդանիների աճի և զարգացման |
| | |օրինաչափությունները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում մանր եղջերավոր |
| | |կենդանիների աճի և զարգացման |
| | |օրինաչափությունները, |
| | |3) ճիշտ է ներկայացնում խոզերի աճի և |
| | |զարգացման օրինաչափությունները, |
| | |4) ճիշտ է ներկայացնում թռչունների աճի և |
| | |զարգացման օրինաչափությունները: |
|___|_____________________|___________________________________________|
|295|Ուսումնառության |Ներկայացնել աճի ուսումնասիրման և հաշվառման|
| |արդյունք 2 |մեթոդները |
|___|_____________________|___________________________________________|
|296|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում աճի ուսումնասիրման |
| | |կշռային, չափումային ծավալային եղանակները, |
| | |2) ճիշտ է որոշում բացարձակ, միջին օրական և |
| | |հարաբերական քաշաճերը: |
|___|_____________________|___________________________________________|
|297|Ուսումնառության |Ներկայացնել գյուղատնտեսական կենդանիների աճի|
| |արդյունք 3 |ու զարգացման վրա ազդող գործոնները |
|___|_____________________|___________________________________________|
|298|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում աճի ու զարգացման վրա|
| | |ազդող ժառանգական գործոնները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում աճի ու զարգացման վրա|
| | |ազդող ֆիզիոլոգիական գործոնները, |
| | |3) ճիշտ է ներկայացնում աճի ու զարգացման վրա|
| | |ազդող արտաքին պայմանները: |
|___|_____________________|___________________________________________|
|299|Ուսումնառության |Ներկայացնել գյուղատնտեսական կենդանիների |
| |արդյունք 4 |հասունության, տնտեսական օգտագործման և |
| | |կյանքի տևողությունը |
|___|_____________________|___________________________________________|
|300|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում տարբեր տեսակի |
| | |գյուղատնտեսական կենդանիների հասունության և |
| | |տնտեսական օգտագործման տևողությունը, |
| | |2) ճիշտ է ներկայացնում տարբեր տեսակի |
| | |գյուղատնտեսական կենդանիների կյանքի |
| | |տևողությունը: |
|_____________________________________________________________________|
| ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ |
| ԿԵՐԱԿՐՈՒՄԸ, ԿԵՐԱԿՐՄԱՆ ՆՈՐՄԱՆԵՐԸ ԵՎ ԿԵՐԱԲԱԺԻՆՆԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ |
| ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» |
|_____________________________________________________________________|
|301|Մոդուլի դասիչ |ԱԲԾ-5-17-027 |
|___|_____________________|___________________________________________|
|302|Մոդուլի նպատակը |Մոդուլի նպատակն է ուսանողին տալ |
| | |գյուղատնտեսական կենդանիների և թռչունների |
| | |կերակրման առանձնահատկությունների, կերակրման|
| | |նորմաների, կերաբաժիններ կազմելու վերաբերյալ|
| | |գիտելիքներ և ձևավորել դրանք գործնականում |
| | |կիրառելու կարողություն: |
|___|_____________________|___________________________________________|
|303|Մոդուլի տևողությունը |72 ժամ |
|___|_____________________|___________________________________________|
|304|Մուտքային պահանջները |Այս մոդուլը ուսումնասիրելու համար նախապես |
| | |անհրաժեշտ է ուսումնասիրել ԱԲԾ-5-17-014 |
| | |«Կերային լրացակերերը որպես կենդանիների |
| | |մթերատվության բարձրացման գործոն» մոդուլը: |
|___|_____________________|___________________________________________|
|305|Մոդուլի գնահատման |Մոդուլի ընդունելի կատարողականը |
| |կարգը |յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված |
| | |կատարման չափանիշների բավարար մակարդակի |
| | |ապահովումն է: |
|___|_____________________|___________________________________________|
|306|Ուսումնառության |Ներկայացնել գյուղատնտեսական կենդանիների և |
| |արդյունք 1 |թռչունների կերակրման առանձնահատկությունները|
|___|_____________________|___________________________________________|
|307|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է տարբերակում տավարի կերակրման |
| | |առանձնահատկությունները, |
| | |2) ճիշտ է տարբերակում ոչխարների կերակրման |
| | |առանձնահատկությունները, |
| | |3) ճիշտ է տարբերակում խոզերի կերակրման |
| | |առանձնահատկությունները, |
| | |4) ճիշտ է տարբերակում թռչունների կերակրման |
| | |առանձնահատկությունները: |
|___|_____________________|___________________________________________|
|308|Ուսումնառության |Ներկայացնել գյուղատնտեսական կենդանիների և |
| |արդյունք 2 |թռչունների կերակրման նորմաները |
|___|_____________________|___________________________________________|
|309|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում լիարժեք կերակրման |
| | |նշանակությունը, կենսապահ կերակրում, |
| | |2) ճիշտ է ներկայացնում կերանորման: |
|___|_____________________|___________________________________________|
|310|Ուսումնառության |Ցուցաբերել գյուղատնտեսական կենդանիների և |
| |արդյունք 3 |թռչունների համար կերաբաժիններ կազմելու |
| | |հմտություններ |
|___|_____________________|___________________________________________|
|311|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է կազմում կերաբաժիններ տավարի |
| | |տարբեր սեռահասակային խմբերի համար, |
| | |2) ճիշտ է կազմում կերաբաժիններ ոչխարի |
| | |տարբեր սեռահասակային խմբերի համար, |
| | |3) ճիշտ է կազմում կերաբաժիններ խոզի տարբեր |
| | |սեռահասակային խմբերի համար, |
| | |4) ճիշտ է կազմում կերաբաժիններ թռչունների |
| | |տարբեր սեռահասակային խմբերի համար: |
|___|_____________________|___________________________________________|
|312|Ուսումնառության |Ներկայացնել կերաբաժնի կառուցվածքը, |
| |արդյունք 4 |կերակրման տիպը |
|___|_____________________|___________________________________________|
|313|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում կերաբաժնի |
| | |կառուցվածքը, |
| | |2) ճիշտ է ներկայացնում կերակրման տիպը: |
|_____________________________________________________________________|
| ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՏԱՎԱՐԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ» |
|_____________________________________________________________________|
|314|Մոդուլի դասիչը |ԱԲԾ-5-17-028 |
|___|_____________________|___________________________________________|
|315|Մոդուլի նպատակը |Այս մոդուլի նպատակն է ուսանողին տալ տավարի |
| | |մթերատվության հիմնական տեսակների, ցեղերի, |
| | |բուծման տեխնիկայի, մատղաշի աճեցման, տավարի |
| | |բտման, արդյունաբերական տեխնոլոգիան |
| | |տավարաբուծության մեջ, տոհմային աշխատանքի |
| | |հիմունքների վերաբերյալ գիտելիքներ և |
| | |ձևավորել դրանք գործնականում կիրառելու |
| | |կարողություն: Մոդուլի յուրացումը |
| | |հնարավորություն կընձեռի ուսանողին |
| | |ինքնուրույն կազմակերպելու տավարաբուծության |
| | |տեխնոլոգիան: |
|___|_____________________|___________________________________________|
|316|Մոդուլի տևողությունը |72 ժամ |
|___|_____________________|___________________________________________|
|317|Մուտքային պահանջները |Այս մոդուլը ուսումնասիրելու համար նախապես |
| | |անհրաժեշտ է ուսումնասիրել ԱԲԾ-5-17-011 |
| | |«Գյուղատնտեսական կենդանիների ծագումը և |
| | |ցեղագոյացման գործոնները» և ԱԲԾ-5-17-024 |
| | |«Գյուղատնտեսական կենդանիների բուծման |
| | |հիմունքներ» մոդուլները: |
|___|_____________________|___________________________________________|
|318|Մոդուլի գնահատման |Մոդուլի ընդունելի կատարողականը |
| |կարգը |յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված |
| | |կատարման չափանիշների բավարար մակարդակի |
| | |ապահովումն է: |
|___|_____________________|___________________________________________|
|319|Ուսումնառության |Ներկայացնել տավարի կաթնային |
| |արդյունք 1 |մթերատվությունը, կաթնային մթերատվության վրա|
| | |ազդող գործոնները, կիթերի պլանավորումը, |
| | |յուղի և սպիտակուցի պարունակությունը կաթի |
| | |մեջ, տավարի մսային մթերատվությունը |
|___|_____________________|___________________________________________|
|320|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում տավարի կաթնային |
| | |մթերատվությունը, |
| | |2) ճիշտ ներկայացնում կիթերի պլանավորումը, |
| | |3) ճիշտ ներկայացնում յուղի և սպիտակուցի |
| | |պարունակությունը կաթի մեջ, |
| | |4) ճիշտ ներկայացնում տավարի մսային |
| | |մթերատվությունը: |
|___|_____________________|___________________________________________|
|321|Ուսումնառության |Ներկայացնել տավարի հիմնական ցեղերը |
| |արդյունք 2 | |
|___|_____________________|___________________________________________|
|322|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում կաթնատու ուղղության |
| | |ցեղերը, |
| | |2) ճիշտ է ներկայացնում կրկնակի |
| | |մթերատվության ցեղերը, |
| | |3) ճիշտ ներկայացնում մսատու ուղղության |
| | |ցեղերը: |
|___|_____________________|___________________________________________|
|323|Ուսումնառության |Ներկայացնել տավարի բուծման տեխնիկան |
| |արդյունք 3 | |
|___|_____________________|___________________________________________|
|324|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում կենդանիների |
| | |զուգավորման տարիքը, |
| | |2) ճիշտ է ներկայացնում սեռական ցանկությունը|
| | |և սեռական ցիկլը, |
| | |3) ճիշտ է ներկայացնում կովերի ստերջությունը|
| | |և ստերջության դեմ պայքարի միջոցները, |
| | |4) ճիշտ է ներկայացնում զուգավորման |
| | |եղանակները, |
| | |5) ճիշտ է ներկայացնում հղիության |
| | |տևողությունը և ծնի պլանավորումը, |
| | |6) ճիշտ է կազմակերպում ծնի նախապատրաստական |
| | |և հետծննդյան աշխատանքները, իրականացնում |
| | |ծննդօգնությունը, |
| | |7) ճիշտ է ներկայացնում նախրի կառուցվածքը և |
| | |շարժը: |
|___|_____________________|___________________________________________|
|325|Ուսումնառության |Ներկայացնել մատղաշի աճեցումը |
| |արդյունք 4 | |
|___|_____________________|___________________________________________|
|326|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում հորթերի աճեցումը |
| | |կաթնային շրջանում, |
| | |2) ճիշտ է ներկայացնում հորթերի աճեցումը |
| | |հետկաթնային շրջանում |
|___|_____________________|___________________________________________|
|327|Ուսումնառության |Ներկայացնել տավարի բտումը |
| |արդյունք 5 | |
|___|_____________________|___________________________________________|
|328|Կատարման չափանիշներ |1) ճիշտ ներկայացնում մատղաշի ինտենսիվ |
| | |աճեցումը մսի համար, |
| | |2) ճիշտ է ներկայացնում մսուրային բտման |
| | |հիմնական տեսակները: |
|___|_____________________|___________________________________________|
|329|Ուսումնառության |Ներկայացնել տոհմային աշխատանքի հիմունքները |
| |արդյունք 6 | |
|___|_____________________|___________________________________________|
|330|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում բոնիտավորումը, |
| | |2) ճիշտ ներկայացնում կենդանիների |
| | |սերմնավորման պլանի կազմումը: |
|_____________________________________________________________________|
| ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ» |
|_____________________________________________________________________|
|331|Մոդուլի դասիչը |ԱԲԾ-5-17-029 |
|___|_____________________|___________________________________________|
|332|Մոդուլի նպատակը |Այս մոդուլի նպատակն է ուսանողին տալ |
| | |ոչխարների նրանց ցեղերի, մթերատվության |
| | |տեսակների, հոտի վերարտադրության և |
| | |ոչխարների բուծման տեխնիկայի, գառնածնության |
| | |անցկացման և մատղաշի աճեցման, |
| | |ոչխարաբուծությունում իրականացվող տոհմային |
| | |աշխատանքների վերաբերյալ գիտելիքներ և |
| | |ձևավորել դրանք գործնականում կիրառելու |
| | |կարողություն: |
|___|_____________________|___________________________________________|
|333|Մոդուլի տևողությունը |72 ժամ |
|___|_____________________|___________________________________________|
|334|Մուտքային պահանջները |Այս մոդուլը ուսումնասիրելու համար նախապես |
| | |անհրաժեշտ է ուսումնասիրել ԱԲԾ-5-17-011 |
| | |«Գյուղատնտեսական կենդանիների ծագումը և |
| | |ցեղագոյացման գործոնները» և ԱԲԾ-5-17-024 |
| | |«Գյուղատնտեսական կենդանիների բուծման |
| | |հիմունքներ» մոդուլները: |
|___|_____________________|___________________________________________|
|335|Մոդուլի գնահատման |Մոդուլի ընդունելի կատարողականը |
| |կարգը |յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված |
| | |կատարման չափանիշների բավարար մակարդակի |
| | |ապահովումն է: |
|___|_____________________|___________________________________________|
|336|Ուսումնառության |Ներկայացնել ոչխարների մթերատվության |
| |արդյունք 1 |տեսակները |
|___|_____________________|___________________________________________|
|337|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում ոչխարների բրդային |
| | |մթերատվությունը, |
| | |2) ճիշտ է ներկայացնում ոչխարենիների և |
| | |գառնենիների մթերատվությունը, |
| | |3) ճիշտ է ներկայացնում ոչխարների մսային |
| | |մթերատվությունը, |
| | |4) ճիշտ է ներկայացնում ոչխարների կաթնային |
| | |մթերատվությունը: |
|___|_____________________|___________________________________________|
|338|Ուսումնառության |Ներկայացնել ոչխարի հիմնական ցեղերը |
| |արդյունք 2 | |
|___|_____________________|___________________________________________|
|339|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում նրբագեղմ ցեղերը, |
| | |2) ճիշտ է ներկայացնում կիսանրբագեղմ ցեղերը,|
| | |3) ճիշտ է ներկայացնում կիսակոպտաբուրդ |
| | |ցեղերը, |
| | |4) ճիշտ է ներկայացնում կոպտաբուրդ ցեղերը: |
|___|_____________________|___________________________________________|
|340|Ուսումնառության |Ներկայացնել հոտի վերարտադրությունը և |
| |արդյունք 3 |ոչխարների բուծման տեխնիկան |
|___|_____________________|___________________________________________|
|341|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում ոչխարների |
| | |զուգավորումը, |
| | |2) ճիշտ է ներկայացնում ոչխարների տնտեսական |
| | |օգտագործման ժամկետը: |
|___|_____________________|___________________________________________|
|342|Ուսումնառության |Ներկայացնել ոչխարների գառնածնության |
| |արդյունք 4 |անցկացումը և մատղաշի աճեցումը |
|___|_____________________|___________________________________________|
|343|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում գառնածնության |
| | |ժամկետները, |
| | |2) ճիշտ է կազմակերպում ծնի նախապատրաստական |
| | |և հետծննդյան աշխատանքները, իրականացնում |
| | |ծննդօգնությունը, |
| | |3) ճիշտ է ներկայացնում մատղաշի աճեցման |
| | |տեխնոլոգիան: |
|___|_____________________|___________________________________________|
|344|Ուսումնառության |Ներկայացնել ոչխարաբուծությունում |
| |արդյունք 5 |իրականացվող տոհմային աշխատանքները |
|___|_____________________|___________________________________________|
|345|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում ոչխարաբուծությունում|
| | |կիրառվող բուծման մեթոդները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում ոչխարաբուծությունում|
| | |կիրառվող ընտրությունը և զուգընտրությունը, |
| | |3) ճիշտ է ներկայացնում տոհմային աշխատանքի |
| | |կազմակերպումը ոչխարաբուծական |
| | |տնտեսություններում: |
|_____________________________________________________________________|
| ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ» |
|_____________________________________________________________________|
|346|Մոդուլի դասիչը |ԱԲԾ-5-17-030 |
|___|_____________________|___________________________________________|
|347|Մոդուլի նպատակը |Այս մոդուլի նպատակն է ուսանողին տալ |
| | |մեղվանոցների կազմակերպման |
| | |առանձնահատկությունների, մեղրատու մեղուների |
| | |ցեղերի, տարվա ընթացքում մեղվանոցում տարվող |
| | |աշխատանքների, մեղվաբուծական մթերքների |
| | |դասակարգման, մեղուների հիվանդությունների |
| | |վերաբերյալ գիտելիքներ և ձևավորել դրանք |
| | |գործնականում կիրառելու կարողություն: |
|___|_____________________|___________________________________________|
|348|Մոդուլի տևողությունը |72 ժամ |
|___|_____________________|___________________________________________|
|349|Մուտքային պահանջները |Այս մոդուլը ուսումնասիրելու համար նախնական |
| | |գիտելիքներ անհրաժեշտ չէ: |
|___|_____________________|___________________________________________|
|350|Մոդուլի գնահատման |Մոդուլի ընդունելի կատարողականը |
| |կարգը |յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված |
| | |կատարման չափանիշների բավարար մակարդակի |
| | |ապահովումն է: |
|___|_____________________|___________________________________________|
|351|Ուսումնառության |Ներկայացնել մեղվանոցների կազմակերպման |
| |արդյունք 1 |առանձնահատկությունները և մեղրատու |
| | |մեղուների ցեղերը |
|___|_____________________|___________________________________________|
|352|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում մեղվաընտանիքների |
| | |հաշվարկը և տեղանքի մեղվապաշարը, |
| | |2) ճիշտ է ներկայացնում մեղվանոցի դասակար- |
| | |գումը և տեղի ընտրությունը, փեթակների |
| | |տեսակները և կառուցվածքը, |
| | |3) ճիշտ է ներկայացնում մեղրատու մեղուների |
| | |ցեղերը: |
|___|_____________________|___________________________________________|
|353|Ուսումնառության |Ներկայացնել տարվա ընթացքում մեղվանոցում |
| |արդյունք 2 |կատարվելիք աշխատանքների |
| | |առանձնահատկությունները |
|___|_____________________|___________________________________________|
|354|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում մեղվանոցում |
| | |կատարվող գարնանային, ամառային աշխատանքները,|
| | |2) ճիշտ է ներկայացնում մեղվանոցում |
| | |կատարվող աշնանային և ձմեռային |
| | |աշխատանքները: |
|___|_____________________|___________________________________________|
|355|Ուսումնառության |Ներկայացնել մեղվաբուծական մթերքների |
| |արդյունք 3 |դասակարգումը |
|___|_____________________|___________________________________________|
|356|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում այն մթերքները, |
| | |որոնք մեղուն հավաքում է բույսերից, |
| | |2) ճիշտ է ներկայացնում մեղվաբուծությունից |
| | |ստացվող հիմնական մթերքները: |
|___|_____________________|___________________________________________|
|357|Ուսումնառության |Ներկայացնել մեղուների հիվանդությունները |
| |արդյունք 4 | |
|___|_____________________|___________________________________________|
|358|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում մեղուների տարածված |
| | |հիվանդությունները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում մեղուների տարածված |
| | |հիվանդությունների կանխարգելիչ |
| | |միջոցառումները: |
|_____________________________________________________________________|
| ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԽՈԶԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ» |
|_____________________________________________________________________|
|359|Մոդուլի դասիչը |ԱԲԾ-5-17-031 |
|___|_____________________|___________________________________________|
|360|Մոդուլի նպատակը |Այս մոդուլի նպատակն է ուսանողներին տալ |
| | |խոզերի մթերատվության և ավելացման ուղիների,|
| | |խոզերի հիմնական ցեղերի, հոտի |
| | |վերարտադրության և զուգավորման հասակի, |
| | |խոզերի բտման, խոզերի ծնի կազմակերպման և |
| | |նրանց հետ տարվող տոհմային աշխատանքներ |
| | |վերաբերյալ գիտելիքներ և դրանք գործնականում|
| | |կիրառելու կարողություն: |
|___|_____________________|___________________________________________|
|361|Մոդուլի տևողությունը |72 ժամ |
|___|_____________________|___________________________________________|
|362|Մուտքային պահանջները |Այս մոդուլը ուսումնասիրելու համար նախապես |
| | |անհրաժեշտ է ուսումնասիրել ԱԲԾ-5-17-011 |
| | |«Գյուղատնտեսական կենդանիների ծագումը և |
| | |ցեղագոյացման գործոնները» և ԱԲԾ-5-17-024 |
| | |«Գյուղատնտեսական կենդանիների բուծման |
| | |հիմունքներ» մոդուլները: |
|___|_____________________|___________________________________________|
|363|Մոդուլի գնահատման |Մոդուլի ընդունելի կատարողականը |
| |կարգը |յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված |
| | |կատարման չափանիշների բավարար մակարդակի |
| | |ապահովումն է: |
|___|_____________________|___________________________________________|
|364|Ուսումնառության |Ներկայացնել խոզի մսի արտադրության ավելացման|
| |արդյունք 1 |ուղիները |
|___|_____________________|___________________________________________|
|365|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում խոզի մսի ավելացման |
| | |արտադրության ավելացման ուղիները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում խոզի մսի քիմիական |
| | |կազմը և որակական ցուցանիշները, |
| | |3) ճիշտ է ներկայացնում մսային |
| | |մթերատվությունը բնութագրող ցուցանիշները: |
|___|_____________________|___________________________________________|
|366|Ուսումնառության |Ներկայացնել խոզերի հիմնական ցեղերի |
| |արդյունք 2 |նկարագրությունը |
|___|_____________________|___________________________________________|
|367|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է բնութագրում մսային ուղղության |
| | |ցեղերը, |
| | |2) ճիշտ է բնութագրում մսաճարպային |
| | |ուղղության ցեղերը, |
| | |3) ճիշտ է բնութագրում ճարպային ուղղության |
| | |ցեղերը, |
| | |4) ճիշտ է բնութագրում ՀՀ-ում բուծվող խոզերի|
| | |հիմնական ցեղերը: |
|___|_____________________|___________________________________________|
|368|Ուսումնառության |Ներկայացնել հոտի վերարտադրությունը |
| |արդյունք 3 | |
|___|_____________________|___________________________________________|
|369|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում հոտի կառուցվածքի |
| | |տարբերակները, |
| | |2) ճիշտ է կազմում հոտի շարժը, |
| | |3) ճիշտ է ներկայացնում մայրական հոտի |
| | |կառուցվածքը: |
|___|_____________________|___________________________________________|
|370|Ուսումնառության |Ներկայացնել խոզերի զուգավորման հասակը |
| |արդյունք 4 | |
|___|_____________________|___________________________________________|
|371|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում խոզերի սեռական և |
| | |ֆիզիոլոգիական տարիքը, |
| | |2) ճիշտ է տարբերակում սեռահասակային խմբերը,|
| | |3) ճիշտ է որոշում մերունների հղիության |
| | |շրջանը, |
| | |4) ճիշտ է ներկայացնում զուգավորման |
| | |եղանակները, |
| | |5) ճիշտ է բացատրում զուգավորման |
| | |աշխատանքները, |
| | |6) ճիշտ է ներկայացնում տոհմային աշխատանքի |
| | |կազմակերպումը: |
|___|_____________________|___________________________________________|
|372|Ուսումնառության |Ներկայացնել խոզերի բտումը |
| |արդյունք 5 | |
|___|_____________________|___________________________________________|
|373|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է կազմակերպում մսային բտումը, |
| | |2) ճիշտ է կազմակերպում բեկոնային բտումը, |
| | |3) ճիշտ է կազմակերպում խոտանված խոզերի |
| | |բտումը: |
|___|_____________________|___________________________________________|
|374|Ուսումնառության |Ներկայացնել խոզերի ծնի կազմակերպման |
| |արդյունք 6 |աշխատանքները |
|___|_____________________|___________________________________________|
|375|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է բացատրում ծնի նախապատրաստական |
| | |աշխատանքները, |
| | |2) ճիշտ է իրականացնում ծննդօգնությունը, |
| | |3) ճիշտ է բացատրում հետծննդյան |
| | |աշխատանքները: |
|___|_____________________|___________________________________________|
|376|Ուսումնառության |Ներկայացնել խոզաբուծությունում իրականացվող |
| |արդյունք 7 |տոհմային աշխատանքները |
|___|_____________________|___________________________________________|
|377|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում խոզաբուծությունում |
| | |կիրառվող բուծման մեթոդները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում խոզաբուծությունում |
| | |կիրառվող ընտրությունը և զուգընտրությունը, |
| | |3) ճիշտ է ներկայացնում տոհմային աշխատանքի |
| | |կազմակերպումը խոզաբուծական |
| | |տնտեսություններում: |
|_____________________________________________________________________|
| ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԹՌՉՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ» |
|_____________________________________________________________________|
|378|Մոդուլի դասիչը |ԱԲԾ-5-17-032 |
|___|_____________________|___________________________________________|
|379|Մոդուլի նպատակը |Այս մոդուլի նպատակն է ուսանողներին տալ |
| | |թռչունի ձվային և մսային մթերատվության, |
| | |նրանց տեսակների և ցեղերի, տոհմային |
| | |աշխատանքի վերաբերյալ գիտելիքներ և |
| | |ձևավորել դրանք գործնականում կիրառելու |
| | |կարողություն: |
|___|_____________________|___________________________________________|
|380|Մոդուլի տևողությունը |72 ժամ |
|___|_____________________|___________________________________________|
|381|Մուտքային պահանջները |Այս մոդուլը ուսումնասիրելու համար նախապես |
| | |անհրաժեշտ է ուսումնասիրել ԱԲԾ-5-17-011 |
| | |«Գյուղատնտեսական կենդանիների ծագումը և |
| | |ցեղագոյացման գործոնները» և ԱԲԾ-5-17-024 |
| | |«Գյուղատնտեսական կենդանիների բուծման |
| | |հիմունքներ» մոդուլները: |
|___|_____________________|___________________________________________|
|382|Մոդուլի գնահատման |Մոդուլի ընդունելի կատարողականը |
| |կարգը |յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված |
| | |կատարման չափանիշների բավարար մակարդակի |
| | |ապահովումն է: |
|___|_____________________|___________________________________________|
|383|Ուսումնառության |Ներկայացնել թռչունի ձվային և մսային |
| |արդյունք 1 |մթերատվությունը |
|___|_____________________|___________________________________________|
|384|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում հավի ձվային |
| | |մթերատվությունը, |
| | |2) ճիշտ է ներկայացնում մսային |
| | |մթերատվությունը և բրոյլերների աճեցումը: |
|___|_____________________|___________________________________________|
|385|Ուսումնառության |Ներկայացնել թռչունների տեսակները և ցեղերը |
| |արդյունք 2 | |
|___|_____________________|___________________________________________|
|386|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում հավերի ցեղերը, |
| | |2) ճիշտ է ներկայացնում հնդկահավերի ցեղերը, |
| | |3) ճիշտ է ներկայացնում բադերի ցեղերը, |
| | |4) ճիշտ է ներկայացնում սագերի ցեղերը: |
|___|_____________________|___________________________________________|
|387|Ուսումնառության |Ներկայացնել տոհմային աշխատանքը |
| |արդյունք 3 |թռչնաբուծությունում |
|___|_____________________|___________________________________________|
|388|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է ներկայացնում տոհմային աշխատանքի |
| | |կազմակերպումը թռչնաբուծությունում, |
| | |2) ճիշտ է ներկայացնում թռչունի գնահատումը |
| | |և ընտրությունը, |
| | |3) ճիշտ է ներկայացնում թռչունի |
| | |վերարտադրությունը, |
| | |4) ճիշտ է ներկայացնում թռչունների բուծումը |
| | |և հիբրիդացումը: |
|_____________________________________________________________________|
| ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅՈՒՆ» |
|_____________________________________________________________________|
|389|Մոդուլի դասիչը |ԱԲԾ-5-17-033 |
|___|_____________________|___________________________________________|
|390|Մոդուլի նպատակը |Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել |
| | |բիզնես գործունեություն իրականացնելու համար |
| | |անհրաժեշտ գործնական հմտություններ: Դրանք |
| | |ներառում են ինքնուրույն բիզնես |
| | |կազմակերպելու և վարելու համար անհրաժեշտ |
| | |գործողությունների իրականացման |
| | |հմտություններ, որոնցում հաշվի է առնված |
| | |ինչպես գործարար ոլորտին հատուկ |
| | |սկզբունքները, այնպես էլ բիզնես |
| | |գործունեությունը կարգավորող իրավական դաշտի |
| | |առանձնահատկությունները: |
|___|_____________________|___________________________________________|
|391|Մոդուլի տևողությունը |72 ժամ |
|___|_____________________|___________________________________________|
|392|Մուտքային պահանջները |Այս մոդուլի 1 և 2 ուսումնառության |
| | |արդյունքներն ուսումնասիրելու համար |
| | |սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն:|
| | |Մյուս ուսումնառության արդյունքների |
| | |ուսումնասիրությունը նպատակահարմար է |
| | |իրականացնել որոշակի մասնագիտական մոդուլներ |
| | |յուրացնելուց հետո, որպեսզի դրանց գործնական |
| | |ձեռքբերումները օգտագործվեն համապատասխան |
| | |ծրագրեր մշակելու համար: |
|___|_____________________|___________________________________________|
|393|Մոդուլի գնահատման |Մոդուլի ընդունելի կատարողականը |
| |կարգը |յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված |
| | |կատարման չափանիշների բավարար մակարդակի |
| | |ապահովումն է: |
|___|_____________________|___________________________________________|
|394|Ուսումնառության |Ներկայացնել հիմնավորված բիզնես-գաղափարի |
| |արդյունք 1 |ձևավորման գործընթացը |
|___|_____________________|___________________________________________|
|395|Կատարման չափանիշներ |1) բիզնես-գործունեության էությունը ճիշտ է |
| | |մեկնաբանում, |
| | |2) բիզնես-գործունեության տեսլականը, |
| | |նպատակը և ռազմավարությունը ճիշտ է |
| | |սահմանում, |
| | |3) բիզնես-գործունեության համար նախընտրելի |
| | |անձնային հատկանիշների կարևորությունը |
| | |հիմնավորում է, |
| | |4) բիզնես-գործունեության համար սեփական |
| | |հնարավորությունների գնահատումը ճիշտ է, |
| | |5) բիզնես-գաղափարի էությունը ճիշտ է |
| | |մեկնաբանում, |
| | |6) բիզնես-գաղափարի ձևավորման գործընթացի |
| | |բաղադրիչների իմաստը ճիշտ է մեկնաբանում, |
| | |7) ըստ իրավիճակների հիմնավորում է |
| | |ձևավորված բիզնես-գաղափարները, |
| | |8) բիզնես-գաղափարի տարբերակի գնահատումը |
| | |ճիշտ է: |
|___|_____________________|___________________________________________|
|396|Ուսումնառության |Ներկայացնել կազմակերպության ստեղծման և |
| |արդյունք 2 |գրանցման կարգը, կառավարման գործընթացը |
|___|_____________________|___________________________________________|
|397|Կատարման չափանիշներ |1) կազմակերպության կազմակերպչաիրավական |
| | |ձևերի բնութագիրը ճիշտ է, |
| | |2) կազմակերպության աշխատանքը կարգավորող |
| | |իրավական ակտերի պահանջների ընկալումը ճիշտ |
| | |է, |
| | |3) կազմակերպության ստեղծման քայլերի |
| | |հաջորդականությունը ճիշտ է մեկնաբանում, |
| | |4) կազմակերպության ստեղծման համար |
| | |պահանջվող փաստաթղթերի ձևավորումը ճիշտ է, |
| | |5) կազմակերպության կառավարման |
| | |անհրաժեշտությունը և խնդիրները ճիշտ է |
| | |մեկնաբանում, |
| | |6) կառավարման ֆունկցիաների բնութագրերը |
| | |ճիշտ է, |
| | |7) կառավարման ոճերի բնութագրերը ճիշտ է, |
| | |8) կառավարման ֆունկցիոնալ բաժինների |
| | |ձևավորման մոտեցումները ճիշտ է, |
| | |9) աշխատատեղերի ձևավորման և |
| | |պարտականությունների բաշխման մոտեցումները |
| | |հիմնավոր է, |
| | |10) աշխատողների ընտրության կարգը հիմնավոր |
| | |է, |
| | |11) կազմակերպության կառավարմանն առնչվող |
| | |փաստաթղթերի ձևավորումը ամբողջական և |
| | |հիմնավոր է, |
| | |12) կնքվելիք պայմանագրերի կազմը և |
| | |բովանդակությունը իրավաբանորեն ճիշտ է, |
| | |13) կառավարման արդյունավետության գնահատման |
| | |մոտեցումները հիմնավոր է: |
|___|_____________________|___________________________________________|
|398|Ուսումնառության |Կատարել շուկայի հետազոտման և գնահատման |
| |արդյունք 3 |գործողություններ |
|___|_____________________|___________________________________________|
|399|Կատարման չափանիշներ |1) ճիշտ է մեկնաբանում «շուկա» |
| | |հասկացությունը, |
| | |2) շուկայի հետազոտման անհրաժեշտությունը |
| | |հիմնավորում է, |
| | |3) շուկայի հետազոտման հիմնական |
| | |ուղղությունները բացահայտում է, |
| | |4) շուկայի հետազոտման գործընթացի փուլերը |
| | |ճիշտ է բնութագրում, |
| | |5) ըստ փուլերի շուկայի հետազոտման մեթոդների|
| | |ընտրությունը հիմնավոր է, |
| | |6) շուկայական պահանջարկի ծավալի |
| | |բացահայտման մոտեցումները ճիշտ է, |
| | |7) շուկայի վրա ազդող գործոնների և գնորդի |
| | |վարքագծի գնահատումը ճիշտ է, |
| | |8) շուկայական մրցակցության գնահատումը |
| | |հիմնավոր է, |
| | |9) շուկայի հատվածավորումը իրատեսական է, |
| | |10) մարքեթինգի գաղափարների /4P և 7P/ |
| | |նշանակությունը ճիշտ է բացահայտում, |
| | |11) մարքեթինգային ռազմավարության մշակման |
| | |մոտեցումները հիմնավորված է: |
|___|_____________________|___________________________________________|
|400|Ուսումնառության |Բնութագրել կազմակերպության ռեսուրսները և |
| |արդյունք 4 |գնահատել օգտագործման արդյունավետությունը |
|___|_____________________|___________________________________________|
|401|Կատարման չափանիշներ |1) կազմակերպության ռեսուրսների կազմը և |
| | |կառուցվածքը ճիշտ է բացահայտում, |
| | |2) կազմակերպության ռեսուրսների խմբերի միջև |
| | |օպտիմալ հարաբերակցության ապահովման |
| | |անհրաժեշտությունը հիմնավորում է, |
| | |3) նյութական ռեսուրսների խմբերի |
| | |տնտեսագիտական բնութագրերը ճիշտ է, |
| | |4) աշխատանքային ռեսուրսների բնութագիրը և |
| | |դրանց առնչվող ցուցանիշների |
| | |մեկնաբանությունը ճիշտ է, |
| | |5) աշխատանքի տեխնիկական նորմավորման |
| | |էությունը ճիշտ է բացատրում, նորմաների |
| | |մեծության ձևավորման մեխանիզմը ճիշտ է |
| | |ներկայացնում, |
| | |6) ֆինանսական ռեսուրսների հետ կապված |
| | |հասկացությունների բացատրությունը ճիշտ է, |
| | |7) ֆինանսական ռեսուրսների համալրման |
| | |աղբյուրների առանձնահատկությունները ճիշտ է |
| | |մեկնաբանում, |
| | |8) ռեսուրսների պահանջվելիք մեծության |
| | |հաշվարկման մոտեցումները հիմնավոր է, |
| | |9) հիմնական կապիտալի առանձին խմբերի |
| | |օգտագործման արդյունավետության ցուցանիշների |
| | |հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է,|
| | |10) շրջանառու կապիտալի օգտագործման |
| | |արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և |
| | |արդյունքների գնահատումը ճիշտ է, |
| | |11) աշխատանքային ռեսուրսների օգտագործման |
| | |արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և |
| | |արդյունքների գնահատումը ճիշտ է, |
| | |12) ռեսուրսների օգտագործման վերաբերյալ պարզ|
| | |վերլուծական գործողությունները և ըստ |
| | |արդյունքների եզրահանգումները հիմնավոր է: |
|___|_____________________|___________________________________________|
|402|Ուսումնառության |Կատարել ծախսերի հաշվարկ, ձևավորել ապրանքի |
| |արդյունք 5 |/ծառայության/ գինը |
|___|_____________________|___________________________________________|
|403|Կատարման չափանիշներ |1) «ծախս» հասկացության բովանդակությունը |
| | |ճիշտ է մեկնաբանում, |
| | |2) տարբերակում է ծախսերի խմբերը, |
| | |3) ծախսերը հիմնավորող փաստաթղթերի տեսակները|
| | |և վավերապայմանները ճիշտ է ներկայացնում, |
| | |4) ծախսերի տարբեր խմբերի հաշվապահական |
| | |ձևակերպումները ճիշտ է, |
| | |5) ապրանքների տարբեր տեսակների և |
| | |ծառայությունների տարբեր խմբերի համար |
| | |պահանջվող ծախսերի կազմը հիմնավոր է |
| | |ներկայացնում, |
| | |6) ապրանքի կամ ծառայության ինքնարժեքի մեջ |
| | |ներառվող ծախսերի հոդվածները ճիշտ է |
| | |ներկայացնում, |
| | |7) ինքնարժեքի տարբեր հոդվածների մեծության |
| | |հաշվարկման մեթոդաբանությունը ճիշտ է |
| | |կիրառում, |
| | |8) հաշվում է ապրանքի կամ ծառայության |
| | |միավորի ինքնարժեքը, |
| | |9) ինքնարժեքի իջեցման հնարավորությունները |
| | |ճիշտ է գնահատում, |
| | |10) ինքնարժեք-շուկայական գին մարժայի |
| | |տարբերության հիմնավորումը ճիշտ է, |
| | |11) անհատական գնից շուկայական գնի անցման |
| | |տրամաբանությունը բացատրում է: |
|___|_____________________|___________________________________________|
---------------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում