Սեղմել Esc փակելու համար:
ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՅՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԿԱՀԻՐԵՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱ ...

 

 

041.0069.230200

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 փետրվարի 2000 թվականի N 69

 

ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԿԱՀԻՐԵՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

2000 թվականի մարտի 1-10-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Կահիրեում կայանալիք 33-րդ միջազգային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցությունն ապահովելու նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` կազմակերպել և ապահովել Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների մասնակցությունը 2000 թվականի մարտի 1-10-ը Կահիրեում կայանալիք 33-րդ միջազգային ցուցահանդեսին:

2. Նշված միջազգային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների մասնակցության կազմակերպման աշխատանքները տեղում իրականացնելու և ցուցահանդեսին մասնակցելու նպատակով 2000 թվականի փետրվարի 25-ից մինչև մարտի 13-ը Կահիրե գործուղել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության արտաքին շուկաների և տարածաշրջանային համագործակցության վարչության Ասիայի և Աֆրիկայի բաժնի պետ Գ. Մելքոնյանին և ԱՊՀ-ի բաժնի պետ Դ. Գևորգյանին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Գ. Մելքոնյանի և Դ. Գևորգյանի Կահիրե գործուղման հետ կապված ծախսերը (ճանապարհածախս, գիշերավարձ, օրապահիկ) կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսվող միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ միջազգային ցուցահանդեսի կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսերը կկատարվեն շահագրգիռ կազմակերպությունների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` միջազգային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության կազմակերպման գործում Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն և լուծել գործարարների խմբի Կահիրե մեկնելու հետ կապված հարցերը:

6. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` ապահովել միջազգային ցուցահանդեսի ցուցանմուշների փոխադրման հետ կապված փաստաթղթերի ձևակերպումը` համաձայն Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ներկայացրած հայտերի:

7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` լուծել Գ. Մելքոնյանի և Դ. Գևորգյանի Կահիրե մեկնելու հետ կապված հարցերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.02.2000
N 69
Որոշում