Սեղմել Esc փակելու համար:
ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ 65-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ 65-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0070.230200

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 փետրվարի 2000 թվականի N 70

 

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ 65-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայ ականավոր գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 65-ամյա հոբելյանը նշելու նպատակով`

1. Ստեղծել հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

2. Հոբելյանական հանձնաժողովին` 10-օրյա ժամկետում մշակել միջոցառումների ծրագիրը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 10-օրյա ժամկետում միջոցառումների ծրագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն միջոցառումների ֆինանսավորման վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 10-օրյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հ. Մաթևոսյանին ամենամսյա դրամական պարգև նշանակելու վերաբերյալ:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2000 թ.

փետրվարի 23-ի N 70 որոշմամբ

 

ԿԱԶՄ

Հոբելյանական հանձնաժողովի

 

    Ռ. Շառոյան      - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և  սպորտի

                      նախարար (հանձնաժողովի նախագահ)

    Հ. Քոչինյան     - ՀՀ Լոռու մարզպետ

    Տ. Հակոբյան     - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և  

                      գրահրատարակչության վարչության պետ

    Պ. Սաֆարյան     - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

    Ս. Սարգսյան     - դերասան, Երևանի  թատերական արվեստի պետական

                      ինստիտուտի ռեկտոր

Ա. Եղիազարյան   - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի

անվան գրականության ինստիտուտի տնօրեն

Կ. Արիստակեսյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի

նախարարի գլխավոր խորհրդական

Ս. Արզումանյան - գրականագետ

    Ֆ. Մելոյան      - գրականագետ

    Ա. Իսոյան       - հրատարակիչ

    Հ. Հակոբյանի    - նկարիչ

    Ջ. Թորոսյան     - ճարտարապետ

    Թ. Պետրոսյան    - գրականագետ (հանձնաժողովի քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.02.2000
N 70
Որոշում