040.0059.080200
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«8» փետրվարի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 փետրվարի 2000 թվականի N 59
2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻՆ ԿԱՅԱՑԱԾ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 2000 թվականի հունվարին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 16165535 դրամ` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին` կենտրոնական, մարզային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն N N 1, 2, 3 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի փետրվարի 8-ից:
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2000 թ.
փետրվարի 8-ի N 59 որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի
ծախսերի` կապված 2000 թվականի հունվարին կայացած տեղական
ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման
և անցկացման հետ
_____________________________________________________________________
NN Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
_____________________________________________________________________
1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ 72000
այդ թվում`
կենտրոնական ընտրական հանձնաժողովի ժամանակավոր
հիմունքներով աշխատողների աշխատավարձ
(3 մարդx12000 դրամx2 ամիս) 72000
2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 20160
3. Հրատարակչական-խմբագրական գործունեության ծախսեր 1376400
այդ թվում`
ա) արձանագրությունների ձևերի տպագրության ծախսեր 570000
բ) վկայականների տպագրության ծախսեր 446400
գ) գործավարության մատյանների տպագրություն 360000
4. Տպագրության համար անհրաժեշտ թղթի ձեռքբերման ծախսեր 2000000
5. Տրանսպորտային ծառայության վճարներ 500000
6. Կապի ծառայության վճարներ 500000
7. Գործուղման ծախսեր 250000
8. Համակարգչային և կազմտեխնիկայի սպասարկման ծախսեր 250000
9. Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների
ուսուցման ծախսեր
(201 հանձնաժողովx1000 դրամ) 201000
10. Գրասենյակային ծախսեր 50000
_____________________________________________________________________
Ընդամենը 5219560
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2000 թ.
փետրվարի 8-ի N 59 որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
մարզային ընտրական հանձնաժողովների ծախսերի` կապված 2000 թվականի
հունվարին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների
ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ
_____________________________________________________________________
NN Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
_____________________________________________________________________
1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ 40000
այդ թվում`
մարզային ընտրական հանձնաժողովի ժամանակավոր
հիմունքներով աշխատողների աշխատավարձ
(2 մարդx10000 դրամx2 ամիս) 40000
2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 11200
3. Տրանսպորտային ծառայության վճարներ 20000
4. Կապի ծառայության վճարներ 20000
5. Գործուղման ծախսեր 20000
6. Գրասենյակային ծախսեր 10000
_____________________________________________________________________
Ընդամենը 121200
10 մարզային ընտրական հանձնաժողովների ծախսեր
(10x121200) 1212000
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2000 թ.
փետրվարի 8-ի N 59 որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերի` կապված 2000
թվականի հունվարին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների
ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ
_____________________________________________________________________
NN Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
_____________________________________________________________________
1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ 30000
այդ թվում`
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,
նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ 30000
2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 8400
3. Տրանսպորտային ծառայության վճարներ 5000
4. Կապի ծառայության վճարներ 1000
5. Գրասենյակային ծախսեր 1000
_____________________________________________________________________
Ընդամենը 45400
201 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր
(201x45400) 9125400
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(115919 ըտրող+5796(+5%)=121715x5 դրամ) 608575
_____________________________________________________________________
Ընդամենը 9733975