Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի ԹԻՎ 32-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈ ...

 

 

050.0300.220118

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «22»        01            2018 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05018017

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 դեկտեմբերի 2017 թվականի թիվ 300-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի ԹԻՎ 32-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով բարձրացնել գրավատան տարածքում անվտանգության մակարդակը,

i

հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը,

i

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի փետրվարի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգը» և «Գրավատնային գործունեության լիցենզիայի ձևը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 738-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգում» (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1) Կարգի 2-րդ կետի 7-րդ ենթակետում «հայտատուի և համապատասխան կազմակերպության միջև կնքված պայմանագրի պատճենը,» բառերը փոխարինել «ոստիկանության կամ արտոնագրված պահակախմբի ծառայության հետ կնքված պայմանագրի պատճենը:» բառերով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.

«Այն դեպքում, երբ հայտատուն նախատեսում է գրավատնային գործունեություն իրականացնել նաև գիշերային ժամերին (ժամը 22:00-ից մինչև 06:00-ը), ներկայացնում է գիշերային ժամերին գրավատան տարածքում անվտանգությունն ապահովելու մասին ոստիկանության կամ արտոնագրված պահակախմբի ծառայության հետ կնքված պայմանագրի պատճենը, համաձայն որի` գիշերային ժամերին գրավատան տարածքը հսկվելու է ոստիկանի կամ պահնորդի կողմից: Եթե գրավատունը նախատեսում է գիշերային ժամերին իրականացնել գրավատնային գործունեություն Կենտրոնական բանկի կողմից գրավատնային գործունեության լիցենզիա տրամադրելուց հետո, ապա գրավատան տարածքում գիշերային ժամերին անվտանգությունն ապահովելու մասին ոստիկանության կամ արտոնագրված պահակախմբի ծառայության հետ կնքված պայմանագրի պատճենը Կենտրոնական բանկ է ներկայացնում գիշերային ժամերին գրավատնային գործունեություն իրականացնելուց 10 աշխատանքային օր առաջ,»:

2. Գրավատնային գործունեության լիցենզիա ստացած այն գրավատները, որոնք գրավատնային գործունեություն են իրականացնում գիշերային ժամերին, սույն որոշումը ուժի մեջ մտնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում պետք է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացնեն Կարգի 2-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված գիշերային ժամերին գրավատան տարածքում անվտանգությունն ապահովելու մասին ոստիկանության կամ արտոնագրված պահակախմբի ծառայության հետ կնքված պայմանագրի պատճենը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
26.12.2017
N 300-Ն
Որոշում