Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈ ...

 

 

040.0072.020218

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 փետրվարի 2018 թվականի N 72-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման N 3 հավելվածի N 1 ձևի երկրորդ աղյուսակը «Տեղեկանք անասնաբույժից` ընտանիքի տնօրինած անասնատեսակի և դրա քանակի մասին» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

 

«._____________________________________________________________________.

|Տեղեկանք` ԱՔՌԱ վարկային բյուրոյից  |           |          |          |

|ստացված (այդ թվում` առևտրային      |           |          |          |

|բանկի մասնաճյուղի միջոցով)`        |           |          |          |

|ընտանիքի չափահաս անդամների` տվյալ  |           |          |          |

|պահին առկա վարկային                |           |          |          |

|պարտավորությունների և  ժամկետանց   |           |          |          |

|վարկերի մասին (տեղեկանքն ստանալիս  |           |          |          |

|պետք է առկա լինի բոլոր չափահաս     |           |          |          |

|անդամների կողմից տրված             |           |          |          |

|համաձայնությունը կամ նրանց կողմից  |           |          |          |

|տրված նոտարական կարգով հաստատված   |           |          |          |

|լիազորագիր` նպաստ ստանալու համար   |           |          |          |

|դիմող անձին` ԱՔՌԱ վարկային         |           |          |          |

|բյուրոյից հարցում կատարելու        |           |          |          |

|վերաբերյալ)                        |           |          |          |

|___________________________________|___________|__________|__________|

|Հայտարարություն` ընտանիքի չափահաս  |           |          |          |

|անդամների բանկային ավանդների և     |           |          |          |

|դրանցից ստացված եկամուտների մասին  |           |          |          |

|(բանկային ավանդ ունենալու դեպքում  |           |          |          |

|ներկայացվում է նաև  բանկի կողմից   |           |          |          |

|տրված տեղեկանք` ավանդի չափի և      |           |          |          |

|տվյալ հաշվետու տարվա ընթացքում դրա |           |          |          |

|վրա հաշվեգրված տոկոսների մասին)    |           |          |          |

._____________________________________________________________________.

«:

 

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մինչև 2019 թվականի հունվարի 1-ը մշակել ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ ընտանիքի չափահաս անդամների տվյալ պահին առկա վարկային պարտավորությունների և ժամկետանց վարկերի մասին ԱՔՌԱ վարկային բյուրոյից ստացված տեղեկանքներում ներառված, ինչպես նաև բանկային ավանդների և դրանցից ստացված եկամուտների մասին տվյալները, որպես բնութագրիչ կիրառելու մասին առաջարկություն և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.02.2018
N 72-Ն
Որոշում