Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0083.060218

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 փետրվարի 2018 թվականի N 83-Ա

 

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Ռուսթավելու N 17 հասցեում գտնվող նախկին Երևանի Շ. Ռուսթավելու անվան N 23 հիմնական դպրոցի շենքը` 3264.93 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 237 483 723 դրամ կադաստրային արժեքով, օժանդակ շինությունը` 13.5 քառ. մետր մակերեսով, 1 410 363 դրամ կադաստրային արժեքով, կաթսայատունը` 13.4 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 2 356 289 դրամ կադաստրային արժեքով, և 0.33164 հեկտար մակերեսով հողատարածքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը` N 19052015-01-0080), Երևան քաղաքի Թաիրովի N 14 հասցեում գտնվող նախկին Երևանի N 81 միջնակարգ դպրոցի շենքը` 862.8 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 53 898 449 դրամ կադաստրային արժեքով, կաթսայատունը` 48.3 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 2 851 988 դրամ կադաստրային արժեքով, օժանդակ շինությունը` 30 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 1 769 672 դրամ կադաստրային արժեքով, և 0.2582 հեկտար մակերեսով հողատարածքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը` N 07062013-01-0005) նվիրաբերել Երևանի համայնքին` այդ շենքերում նախադպրոցական կրթություն (մանկապարտեզ) և (կամ) արտադպրոցական դաստիարակություն (երաժշտական, սպորտի, արվեստի դպրոց և այլն) կազմակերպելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Երևանի քաղաքապետի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, նվիրաբերության պայմանագրերի կնքումը` պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով Երևանի համայնքի միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.02.2018
N 83-Ա
Որոշում