Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0106.090218

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 փետրվարի 2018 թվականի N 106-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարության միջև գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի 4-րդ հոդվածով նախատեսված գործընթացի իրագործման նպատակով պատվիրակության` համաձայն հավելվածի, 2018 թվականի հունվարի 29-31-ը Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը, մասնավորապես, Վահրամ Մկրտչյանինը և Արկադի Պապոյանինը, կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Ռուբեն Սաֆրաստյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Վահրամ Մկրտչյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թ. փետրվարի 9-ի

N 106-Ա որոշման

 

ԿԱԶՄ

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-31-Ը ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Վ. Մկրտչյան        - ՀՀ կրթության և  գիտության նախարարի տեղակալ

 

    Ա. Պապոյան         - ՀՀ կրթության և  գիտության նախարարության

                         աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության

                         պետ

 

    Ռ. Սաֆրաստյան      - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

                         արևելագիտության ինստիտուտի տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
09.02.2018
N 106-Ա
Որոշում