Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 165- ...

 

 

108.0006.020218

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «02»        02            2018 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10818041

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ

 

24 հունվարի 2018 թվականի N 06-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 165-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 16-ի «Երկրաբանական ուսումնասիրությունների մասին» (տարեկան) Ձև 01-ԵՀԱ, «Երկրաբանական ուսումնասիրությունների կատարման մասին» (եռամսյակային) Ձև N 01-ԵՀԱ, «Օգտակար հանածոների կորզումն արդյունահանման ժամանակ» (տարեկան) Ձև N 70-ՏԱ և «Օգտակար հանածոների հարստացման, մետաղագործական վերափոխման, մակաբացված ապարների և արտադրական լցակույտերի համալիր օգտագործման մասին» (տարեկան) Ձև N 71-ՏԱ Վարչական վիճակագրական հաշվետվությունների ձևերը և լրացման հրահանգները հաստատելու մասին» N 165-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) հրամանի`

i

ա. նախաբանում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ վերանվանելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ վերանվանելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» բառերով,

i

բ. 3-րդ կետում «պետական տեսչության համապատասխան ստորաբաժանման» բառերը փոխարինել «գործակալության ընդերքօգտագործման նախագծերի, ծրագրերի քննարկման և պայմանագրային բաժնի» բառերով,

գ. 4-րդ կետում «էներգետիկայի» բառը փոխարինել «էներգետիկ ենթակառուցվածքների» բառերով.

i

2) հրամանով հաստատված 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ Հավելվածների վերնագրերում և ամբողջ տեքստում «էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն» բառերը փոխարինել «էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն» բառերով:

2. Աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանին` սույն հրամանի ընդունումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման նպատակով:

 

 

pin
Էներգետիկ ենթակառ և բնական պաշարների նախարարություն
24.01.2018
N 06-Ն
Հրաման