040.0115.130218
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 փետրվարի 2018 թվականի N 115-Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2018 թվականի հունվարի 18-ի N ՆԿ-4-Ա կարգադրությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռից հանված 2 միավոր տրանսպորտային միջոցներն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համաձայն հավելվածի` հետագայում օտարելու նպատակով:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին`
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների հաշվառումից հանելու հետ կապված ծախսերն իրականացնել «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2018 թվականի փետրվարի 8-ի
N 115-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
._________________________________________________________________________.
|NN|Տրանսպոր|Պետական |Թողարկ-|Սկզբնական |Մնացորդային |Նույնականացման |
|ը/|տային |համարա- |ման տա-|արժեքը |արժեքը |համարը |
|կ |միջոցի |նիշը |րեթիվը |(դրամ) |(դրամ) | |
| |անվանու-| | | | | |
| |մը | | | | | |
|__|________|_________|_______|____________|____________|_________________|
|1.|TOYOTA |013 UU 01|2011 թ.|8,250,000.00|2,471,224.48|JTNBH58E90J008456|
| |COROLLA | | | | | |
| |1.4 GAS | | | | | |
|__|________|_________|_______|____________|____________|_________________|
|2.|TOYOTA |017 UU 01|2011 թ.|8,250,000.00|2,471,224.48|JTNBH58E90J008537|
| |COROLLA | | | | | |
| |1.4 GAS | | | | | |
._________________________________________________________________________.