Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 120-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒ ...

 

 

117.0008.080218

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «08»        02            2018 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11718045

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ

 

25 հունվարի 2018 թվականի N 08-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 120-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1111-Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի 4-րդ ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2009 թվականի օգոստոսի 18-ի «Քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողություն ու շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն իրականացնող լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևերը և լրացման կարգերը հաստատելու մասին» N 120-Ն հրամանի.

1) N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

i

2) 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված կարգի 10-րդ, 13-րդ և 15-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Հաշվետվության «Շինարարության ծավալը և գումարը» սյունակում լրացվում է շինարարության ծավալը (շինարարության ծավալը /խմ/ կամ կառույցի ընդհանուր մակերեսը /քմ/, իսկ գծային շինարարության դեպքում ընդհանուր երկարությունը /մ/) և գումարը (պայմանագրային արժեքը /հազ. դրամ/):»:

«13. Հաշվետվության «Կատարված աշխատանքների ընթացքը %» սյունակում լրացվում է շինարարություն իրականացնող կազմակերպության, ԱՁ-ի կողմից հաշվետու եռամսյակում իրականացված աշխատանքների գումարը և կատարված աշխատանքների աճողական գումարը շինարարության սկզբից ներառյալ հաշվետու եռամսյակը:»:

«15. Հաշվետվությունը ներկայացվում է թղթային և էլեկտրոնային` Excel (Էքսել) տարբերակներով:»:

 

Հավելված

ՀՀ ԿԱ քաղաքաշինության

պետական կոմիտեի նախագահի

25 հունվարի 2018 թվականի

N 08-Ն հրամանի

 

«Հավելված N 1

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2009 թվականի օգոստոսի 18-ի

N 120-Ն հրամանի

 

Եռամսյակ

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

 

___________________________________________________________________________

 Հաշվետվություն ներկայացնող               լիցենզիա N      Էլ. հասցե և  հեռ.

կազմակերպություն կամ Ա/Ձ

._________________________________________________________________________.

|Հ  |Պատվի-|Շինարա-|Լից.|Շինարա-|Շինարա- |Շին.  |Շինա- |Կատարված   |Շինա- |

|   |րատու |րու-   | N  |րու-   |րության |թույլ-|րարու-|աշխատանքնե-|րարու-|

|   |      |թյուն  |    |թյուն  |ծավալը  |տվու- |թյան  |րի ընթացքը |թյան  |

|   |      |իրակա- |    |իրակա- |և  գու- |թյուն |սկիզբ,|%          |ավարտը|

|   |      |նացնող |    |նաց-   |մարը    |N     |ամիս, |___________|      |

|   |      |կազմա- |    |նելու  |________|      |տարի  |Հաշ- |Ընդա-|      |

|   |      |կերպու-|    |վայրը, |խմ,|հազ.|      |      |վետու|մենը |      |

|   |      |թյուն  |    |օբյեկտի|քմ,|դրամ|      |      |եռամ-|/աճող|      |

|   |      |       |    |տեսակը |մ  |    |      |      |սյակ |ական/|      |

|   |      |       |    |և  շին.|   |    |      |      |     |     |      |

|   |      |       |    |աշխա-  |   |    |      |      |     |     |      |

|   |      |       |    |տանք-  |   |    |      |      |     |     |      |

|   |      |       |    |ներն`  |   |    |      |      |     |     |      |

|   |      |       |    |ըստ    |   |    |      |      |     |     |      |

|   |      |       |    |ոլորտի |   |    |      |      |     |     |      |

|   |      |       |    |/ոլորտ |   |    |      |      |     |     |      |

|   |      |       |    |ների/  |   |    |      |      |     |     |      |

|___|______|_______|____|_______|________|______|______|___________|______|

| 1 |   2  |   3   |  4 |   5   |   6    |  7   |   8  |     9     |  10  |

|___|______|_______|____|_______|________|______|______|___________|______|

|___|______|_______|____|_______|________|______|______|___________|______|

|___|______|_______|____|_______|________|______|______|___________|______|

|___|______|_______|____|_______|________|______|______|___________|______|

|___|______|_______|____|_______|________|______|______|___________|______|

._________________________________________________________________________.

 

    ___________     __________________________________________________

      ամսաթիվ             կազմակերպության, (ԱՁ) ստորագրությունը   

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
25.01.2018
N 08-Ն
Հրաման