Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 322-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ Ե ...

 

 

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 փետրվարի 2018 թ.
Պետական գրանցման թիվ 05018049

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ


26 դեկտեմբերի 2017 թվականի
թիվ 292-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ


19 հունվարի 2018 թվականի
թիվ 14-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 322-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 1032-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառումը համապատասխանեցնել ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին,

հիմք ընդունելով «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի թիվ 503-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 11-րդ կետի 1-ին ենթակետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը որոշում են.

i

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 30-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանը» և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 322-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանը» և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի օգոստոսի 27-ի թիվ 629-Ն, 2004 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 993-Ն և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 840-Ն հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1032-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանում» (այսուհետ` Հաշվային պլան) և «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգում» (այսուհետ` Հրահանգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) Հաշվային պլանում բոլոր «վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվներ» բառերը` դրանց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ֆինանսական ակտիվներ» բառերով` համապատասխան հոլովաձևերով,

2) Հաշվային պլանում բոլոր «մինչև մարման ժամկետը պահվող» բառերը` դրանց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ամորտիզացված արժեքով հաշվառվող» բառերով` համապատասխան հոլովաձևերով,

3) Հաշվային պլանի 12-րդ բաժինը 12810-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթաբաժիններով.

 

« 129 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր, փոխառություններ և այլ պահանջի իրավունքներ
  1290 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ տրված ֆինանսական կազմակերպություններին
    12900 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ տրված բանկերին
    12901 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ տրված վարկային կազմակերպություններին
    12902 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ տրված ներդրումային ընկերություններին
    12903 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ տրված ապահովագրական ընկերություններին
    12904 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ տրված այլ ֆինանսական կազմակերպություններին
       
  1291 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ տրված ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող անձանց
    12910 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ տրված ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող պետական առևտրային կազմակերպություններին
    12911 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ տրված ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող այլ առևտրային կազմակերպություններին
    12912 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ տրված հիմնարկներին
    12913 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ տրված պետական ոչ առևտրային կազմակերպություններին
    12914 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ տրված այլ ոչ առևտրային կազմակերպություններին
    12915 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ տրված ֆիզիկական անձանց
    12916 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ տրված անհատ ձեռնարկատերերին
    12917 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ տրված այլ անձանց
       
  1292 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող այլ պահանջի իրավունքներ ֆինանսական կազմակերպությունների գծով
    12920 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող այլ պահանջի իրավունքներ բանկերի գծով
    12921 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող այլ պահանջի իրավունքներ վարկային կազմակերպությունների գծով
    12902 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող այլ պահանջի իրավունքներ ներդրումային ընկերությունների գծով
    12923 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող այլ պահանջի իրավունքներ ապահովագրական ընկերությունների գծով
    12924 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող այլ պահանջի իրավունքներ այլ ֆինանսական կազմակերպությունների գծով
       
  1293 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող այլ պահանջի իրավունքներ ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող անձանց գծով
    12930 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող այլ պահանջի իրավունքներ ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող պետական առևտրային կազմակերպությունների գծով
    12931 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող այլ պահանջի իրավունքներ ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող այլ առևտրային կազմակերպությունների գծով
    12932 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող այլ պահանջի իրավունքներ հիմնարկների գծով
    12933 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող այլ պահանջի իրավունքներ պետական ոչ առևտրային կազմակերպությունների գծով
    12934 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող այլ պահանջի իրավունքներ այլ ոչ առևտրային կազմակերպությունների գծով
    12935 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող այլ պահանջի իրավունքներ ֆիզիկական անձանց գծով
    12936 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող այլ պահանջի իրավունքներ անհատ ձեռնարկատերերի գծով
    12937 Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող այլ պահանջի իրավունքներ տրված այլ անձանց գծով »

 

4) Հաշվային պլանի 13-րդ բաժինը 13710-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթաբաժիններով.

 

« 138 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ
  1380 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ տրված ֆինանսական կազմակերպություններին
    13800 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ տրված բանկերին
    13801 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ տրված վարկային կազմակերպություններին
    13802 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ տրված ներդրումային ընկերություններին
    13803 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ տրված ապահովագրական ընկերություններին
    13804 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ տրված այլ ֆինանսական կազմակերպություններին
       
  1381 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ տրված ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող անձանց
    13810 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ տրված ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող պետական առևտրային կազմակերպություններին
    13811 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ տրված ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող այլ առևտրային կազմակերպություններին
    13812 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ տրված հիմնարկներին
    13813 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ տրված պետական ոչ առևտրային կազմակերպություններին
    13814 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ տրված այլ ոչ առևտրային կազմակերպություններին
    13815 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ տրված ֆիզիկական անձանց
    13816 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ տրված անհատ ձեռնարկատերերին
    13817 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ տրված այլ անձանց
       
  1382 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ ֆինանսական կազմակերպությունների գծով
    13820 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ բանկերի գծով
    13821 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ վարկային կազմակերպությունների գծով
    13802 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ ներդրումային ընկերությունների գծով
    13823 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ ապահովագրական ընկերությունների գծով
    13824 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ այլ ֆինանսական կազմակերպությունների գծով
       
  1383 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող անձանց գծով
    13830 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող պետական առևտրային կազմակերպությունների գծով
    13831 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող այլ առևտրային կազմակերպությունների գծով
    13832 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ հիմնարկների գծով
    13833 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ պետական ոչ առևտրային կազմակերպությունների գծով
    13834 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ այլ ոչ առևտրային կազմակերպությունների գծով
    13835 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ ֆիզիկական անձանց գծով
    13836 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ անհատ ձեռնարկատերերի գծով
    13837 Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող այլ պահանջի իրավունքներ տրված այլ անձանց գծով

»

            

5) Հաշվային պլանի 14-րդ բաժնի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

« 14 Ամորտիզացված արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվներ »,

 

6) Հաշվային պլանի 186-րդ ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

« 186 Ներդրումային ֆոնդերի կառավարման գծով ստացվելիք գումարներ
  1860 Ներդրումային ֆոնդերի կառավարման գծով կառավարիչների կողմից ստացվելիք գումարներ
    18600 Ներդրումային ֆոնդերի կառավարման գծով կառավարիչների կողմից ստացվելիք պարգևավճարներ
    18601 Ներդրումային ֆոնդերի կառավարման գծով կառավարիչների կողմից ստացվելիք այլ գումարներ »,

 

7) Հաշվային պլանից հանել 19116-րդ «Կանխավճարներ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների գծով» տողը և 19117-րդ «Գերավճարներ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների գծով» տողը,

8) Հաշվային պլանի 192-րդ ենթաբաժնի անվանումից հանել «ինքնարժեքի մեթոդով հաշվառվող ներդրումներից» բառերը,

9) Հաշվային պլանի 192-րդ ենթաբաժինը 19220-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթաբաժիններով.

 

«         
  1923 Ասոցիացված կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ
    19230 Ասոցիացված բանկերում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ
    19231 Ասոցիացված վարկային կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ
    19232 Ասոցիացված ներդրումային ընկերություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ
    19233 Ասոցիացված ապահովագրական ընկերություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ
    19234 Ասոցիացված այլ ֆինանսական կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ
    19235 Ասոցիացված այլ կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ
       
  1924 Դուստր կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ
    19240 Դուստր բանկերում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ
    19241 Դուստր վարկային կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ
    19242 Դուստր ներդրումային ընկերություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ
    19243 Դուստր ապահովագրական ընկերություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ
    19244 Դուստր այլ ֆինանսական կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ
    19245 Դուստր այլ կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ
       
  1925 Համատեղ վերահսկվող միավորներում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ
    19250 Համատեղ վերահսկվող միավորներում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ» »,

            

10) Հաշվային պլանի 20-րդ բաժնի անվանման մեջ «Ինքնարժեքի մեթոդով հաշվառվող ներդրումներ» բառերը փոխարինել «Ներդրումներ» բառով,

11) Հաշվային պլանի 20-րդ բաժինը 20105-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթաբաժիններով.

 

« 202 Ասոցիացված և դուստր կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
  2020 Ասոցիացված կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
    20000 Ասոցիացված բանկերում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
    20001 Ասոցիացված վարկային կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
    20002 Ասոցիացված ներդրումային ընկերություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
    20003 Ասոցիացված ապահովագրական ընկերություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
    20004 Ասոցիացված այլ ֆինանսական կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
    20005 Ասոցիացված այլ կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
       
  2021 Դուստր կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
    20210 Դուստր բանկերում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
    20211 Դուստր վարկային կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
    20212 Դուստր ներդրումային ընկերություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
    20213 Դուստր ապահովագրական ընկերություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
    20214 Դուստր այլ ֆինանսական կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
    20215 Դուստր այլ կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
       
  2022 Համատեղ վերահսկվող միավորներում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
    20220 Համատեղ վերահսկվող միավորներում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ
       
203 Այլ անձանց կանոնադրական կապիտալներում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների հնարավոր կորուստների պահուստ
  2030 Այլ անձանց կանոնադրական կապիտալներում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների հնարավոր կորուստների պահուստ
    20300 Այլ անձանց կանոնադրական կապիտալներում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների հնարավոր կորուստների պահուստ բանկերի գծով
    20301 Այլ անձանց կանոնադրական կապիտալներում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների հնարավոր կորուստների պահուստ վարկային կազմակերպությունների գծով
    20302 Այլ անձանց կանոնադրական կապիտալներում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների հնարավոր կորուստների պահուստ ներդրումային ընկերությունների գծով
    20303 Այլ անձանց կանոնադրական կապիտալներում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների հնարավոր կորուստների պահուստ ապահովագրական ընկերությունների գծով
    20304 Այլ անձանց կանոնադրական կապիտալներում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների հնարավոր կորուստների պահուստ այլ ֆինանսական կազմակերպությունների գծով
    20305 Այլ անձանց կանոնադրական կապիտալներում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների հնարավոր կորուստների պահուստ այլ կազմակերպությունների գծով »,

            

12) Հաշվային պլանի 22-րդ բաժինը 22313-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 224-րդ «Գուդվիլ» ենթաբաժնով.

 

 

« 224 Գուդվիլ
  2240 Գուդվիլ
    22400 Գուդվիլ
  2241 Գուդվիլի արժեզրկում
    22410 Գուդվիլի արժեզրկում »,

    

13) Հաշվային պլանի 23-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

« 23 Վաճառքի համար պահվող ոչ ընթացիկ ակտիվներ
230 Վաճառքի համար պահվող ոչ ընթացիկ ակտիվներ
  2300 Վաճառքի համար պահվող ոչ ընթացիկ ակտիվներ
    23000 Հողամասեր
    23001 Շենքեր և շինություններ
    23002 Այլ ոչ ընթացիկ ակտիվներ
   
  2301 Վաճառքի համար պահվող ոչ ընթացիկ ակտիվների կուտակված արժեզրկում
    23010 Հողամասերի կուտակված արժեզրկում
    23011 Շենքերի և շինությունների կուտակված արժեզրկում
    23012 Այլ ոչ ընթացիկ ակտիվների կուտակված արժեզրկում
231 Գույքի բռնագանձման արդյունքում առաջացած վաճառքի համար պահվող ոչ ընթացիկ ակտիվներ
  2310 Գույքի բռնագանձման արդյունքում առաջացած վաճառքի համար պահվող ոչ ընթացիկ ակտիվներ
    23100 Հողամասեր
    23101 Շենքեր և շինություններ
    23102 Այլ ոչ ընթացիկ ակտիվներ
     
  2311 Գույքի բռնագանձման արդյունքում առաջացած վաճառքի համար պահվող ոչ ընթացիկ ակտիվների կուտակված արժեզրկում
    23110 Հողամասերի կուտակված արժեզրկում
    23111 Շենքերի և շինությունների կուտակված արժեզրկում
    23112 Այլ ոչ ընթացիկ ակտիվների կուտակված արժեզրկում »,

    

14) Հաշվային պլանի 250-րդ ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

« 250 Պաշարներ
  2500 Պաշարներ
    25000 Պաշարներ
     
  2501 Գույքի բռնագանձման արդյունքում առաջացած պաշարներ
    25010 Գույքի բռնագանձման արդյունքում առաջացած պաշարներ »,

    

15) Հաշվային պլանից հանել 253-րդ «Բռնագանձված գրավ» ենթաբաժինը իր համապատասխան տողերով,

16) Հաշվային պլանի 3700-րդ տողում «ավանդային սերտիֆիկատներ» բառերը փոխարինել «արժեթղթեր» բառով,

17) Հաշվային պլանի 392-րդ «Ներքին և արտաքին կրեդիտորական պարտքեր» ենթաբաժինը 39230-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

 

«      3924 Կրեդիտորական պարտքեր բաժնային արժեթղթերի հետգնման գծով
    39240 Կրեդիտորական պարտքեր բաժնային արժեթղթերի հետգնման գծով »,

   

18) Հաշվային պլանի 420-րդ «Պահուստներ» ենթաբաժինը 42000-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

 

«        4201 Պայմանական պարտավորությունների գծով հնարավոր կորուստների պահուստ
     42010 Պայմանական պարտավորությունների գծով հնարավոր կորուստների պահուստ »,

   

19) Հաշվային պլանի 511-րդ «Չվճարված կապիտալ» ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

« 511 Չվճարված կապիտալ
  5110 Չվճարված բաժնետոմսեր
    51100 Չվճարված սովորական բաժնետոմսեր` անվանական արժեքով
    51101 Չվճարված սովորական բաժնետոմսեր` անվանական արժեքը գերազանցող չափով
    51102 Չվճարված արտոնյալ բաժնետոմսեր` անվանական արժեքով
    51103 Չվճարված արտոնյալ բաժնետոմսեր` անվանական արժեքը գերազանցող չափով
       
  5111 Չվճարված բաժնեմասեր և փայամասնակցություններ
    51110 Չվճարված բաժնեմասեր` անվանական արժեքով
    51111 Չվճարված բաժնեմասեր` անվանական արժեքը գերազանցող չափով
    51112 Չվճարված փայամասնակցություններ` անվանական արժեքով
    51113 Չվճարված փայամասնակցություններ` անվանական արժեքը գերազանցող չափով »,

   

20) Հաշվային պլանի 662 ենթաբաժինը 66231-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

 

«        6624 Վաճառքի համար պահվող ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկման հակադարձումից ստացված օգուտներ
    66240 Հողամասերի արժեզրկման հակադարձումից ստացված օգուտներ
    66241 Շենքերի և շինությունների արժեզրկման հակադարձումից ստացված օգուտներ
    66242 Այլ ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկման հակադարձումից ստացված օգուտներ »,

   

21) Հաշվային պլանի 71-րդ «Ոչ տոկոսային ծախսեր» բաժինը 71300-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթաբաժնով.

 

« 714 Բաժնեմասնակցություններից և փայամասնակցություններից ստացվող վնասներ
  7140 Բաժնեմասնակցություններից և փայամասնակցություններից ստացվող վնասներ
    71400 Բանկերի մոտ բաժնեմասնակցություններից և փայամասնակցություններից ստացվող վնասներ
    71401 Վարկային կազմակերպությունների մոտ բաժնեմասնակցություններից և փայամասնակցություններից ստացվող վնասներ
    71402 Ներդրումային ընկերությունների մոտ բաժնեմասնակցություններից և փայամասնակցություններից ստացվող վնասներ
    71403 Ապահովագրական ընկերությունների մոտ բաժնեմասնակցություններից և փայամասնակցություններից ստացվող վնասներ
    71404 Այլ ֆինանսական կազմակերպությունների մոտ բաժնեմասնակցություններից և փայամասնակցություններից ստացվող վնասներ »,

   

22) Հաշվային պլանի 722-րդ ենթաբաժինը 72231-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

 

«         7224 Գուդվիլի արժեզրկում
    72240 Գուդվիլի արժեզրկում
  7225 Վաճառքի համար պահվող ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկումից առաջացած կորուստներ
    72250 Հողամասերի արժեզրկումից առաջացած կորուստներ
    72251 Շենքերի և շինությունների արժեզրկումից առաջացած կորուստներ
    72252 Այլ ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկումից առաջացած կորուստներ »,

 

23) Հաշվային պլանից հանել 73043-րդ «Ծախսեր չաշխատող ակտիվների` նախորդ ժամանակաշրջանում հաշվեգրված տոկոսների գծով» տողը,

24) Հաշվային պլանի 81-րդ բաժինը 81301-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ ենթաբաժնով.

 

« 814 Ապահովագրության պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարներ
  8140 Կազմակերպության կողմից կնքված ապահովագրական պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարներ
    81400 Կազմակերպության կողմից կնքված ապահովագրական պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարներ
  8141 Հաճախորդի կողմից կնքված ապահովագրական պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարներ
    81410 Ֆինանսական կազմակերպությունների կողմից կնքված ապահովագրական պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարներ
    81411 Ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող առևտրային, ոչ առևտրային կազմակերպությունների և հիմնարկների կողմից կնքված ապահովագրական պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարներ
    81412 Ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից կնքված ապահովագրական պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարներ
    81413 Այլ անձանց կողմից կնքված ապահովագրական պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարներ »,

   

25) Հրահանգում «վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվներ» բոլոր բառերը փոխարինել «իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ֆինանսական ակտիվներ» բառերով,

26) Հրահանգի 14-րդ բաժնի նկարագրությունում «մինչև մարման ժամկետը պահվող ներդրումներ» բառերը փոխարինել «ամորտիզացված արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվներ» բառերով,

27) Հրահանգում «ՀՀՄՍ 39» բառը փոխարինել «ՖՀՄՍ 9» բառով,

28) Հրահանգի «Ընդհանուր դրույթներ» մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Ներդրումային ֆոնդերի հետ կապված հաշվառումն իրականացվում է «այլ ֆինանսական կազմակերպությունների» համար նախատեսված տողերում` անկախ ներդրումային ֆոնդերի կազմակերպական կամ իրավական կարգավիճակից:»,

29) Հրահանգի 12-րդ բաժնի նկարագրության մեջ «128 «Սկզբնական արժեքով չափվող ֆինանսական գործիքներ»» բառերից հետո լրացնել «129 «Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող վարկեր և փոխառություններ»» բառերը,

30) Հրահանգի 122-րդ ենթաբաժնի նկարագրությունից հանել «Ենթաբաժնի մնացած հաշիվների հաշվառումը իրականացվում է նույն եղանակով, բացառությամբ օպցիոնների հաշվառման, որտեղ գործիքի ձեռքբերման պահին կատարվում է

Դտ - 12202

Կտ - Դրամական միջոցներ

այնուհետ հաշիվը ենթարկվում է վերագնահատման:» նախադասությունը,

31) Հրահանգի 12200-րդ հաշվի նկարագրության մեջ «72122» թիվը փոխարինել «72102» թվով,

32) Հրահանգի 122-րդ ենթաբաժնի 12203-րդ հաշվի նկարագրությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ 12202-րդ հաշվի նկարագրությունը.

«12202 «Ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված օպցիոն»-հաշիվը նախատեսված է կազմակերպության կողմից գնված գնման և վաճառքի օպցիոնների հաշվառման համար: Հաշվառումը տարվում է իրական արժեքով: Պայմանագրի կնքման ժամանակ իրականացվում է գրանցում օպցիոնի պարգևավճարի չափով, ապագայում ձեռքբերման ենթակա գումարները արտացոլելով 80202, իսկ վաճառքի ենթակա գումարները` 80206 հաշիվներում:

Գնված գնման կամ վաճառքի (օրինակ` արտարժույթի) օպցիոնի դեպքում

Դտ - 12202 (պարգևավճարի չափով)

Կտ - Դրամական միջոցներ

այնուհետ, իրական արժեքի բարենպաստ վերագնահատման դեպքում

Դտ - 12202

Կտ - 66102

իրական արժեքի անբարենպաստ վերագնահատման դեպքում

Դտ - 72102

Կտ - 12202:

Եթե, օրինակ, արտարժույթի գնման կամ վաճառքի օպցիոնի համար իրական արժեքի արդար գնանշման աղբյուր առկա չէ, ապա անհրաժեշտ է առաջնորդվել արտարժույթի փոխարժեքով: Արտարժույթի գնման օպցիոնի դեպքում, հաշիվը դեբետագրվում է ընթացիկ փոխարժեքով հաշվարկված գումարի և պայմանագրով սահմանված փոխարժեքով հաշվարկված գումարի տարբերության աճի չափով` փոխարժեքի աճի դեպքում և դեբետագրվում տարբերության նվազման չափով` փոխարժեքի նվազման պարագայում: Արտարժույթի վաճառքի օպցիոնի դեպքում, հաշիվը կրեդիտագրվում է պայմանագրով սահմանված փոխարժեքով հաշվարկված գումարի և ընթացիկ փոխարժեքով հաշվարկված գումարի տարբերության նվազման չափով` փոխարժեքի նվազման դեպքում և դեբետագրվում տարբերության աճի չափով` փոխարժեքի աճի դեպքում: Բացասական տարբերությունների դեպքում գրանցում չի իրականացվում, քանզի այս պարագայում օպցիոնի գնորդը կօգտվի իր իրավունքից և օպցիոնը չի իրականացվի ոչ շահավետ լինելու պատճառով, հետևաբար օպցիոնը կորցնում է իր արժեքը:

Գնված գնման/վաճառքի օպցիոնի իրականացման դեպքում

Դտ - Դրամական միջոցներ (արտարժույթ/ՀՀ դրամ, պայմանագրային գումար)

Կտ - Դրամական միջոցներ (ՀՀ դրամ/(արտարժույթ, պայմանագրային գումար)

Դտ - 72102 (պարգևավճարի չափով)

Կտ - 12202 (հաշվեկշռային արժեքով)»,

33) Հրահանգի 13-րդ բաժնի նկարագրության մեջ «137 «Սկզբնական արժեքով չափվող ֆինանսական գործիքներ»» բառերից հետո լրացնել «138 «Իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող վարկեր և փոխառություններ»» բառերը,

34) Հրահանգի 13-րդ բաժնի 3-րդ նախադասությունում, «բացառությամբ մեկ տարբերության.» բառերը փոխարինել «բացառությամբ հետևյալ տարբերությունների. ճանաչումը իրականացվում է իրական արժեքով գումարած գործարքի իրականացմանն ուղղակիորեն առնչվող գործառնական ծախսերի գումար և» բառերով,

35) Հրահանգի 14000-րդ հաշվի դեբետագրումը նկարագրող «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) արժեթուղթը ձեռք բերելիս`

Դտ - 14000 (իրական արժեք գումարած գործարքի իրականացմանն ուղղակիորեն առնչվող գործառնական ծախսերի գումար)

Կտ - Դրամական միջոցներ

Այն դեպքում, երբ ձեռքբերման համար վճարած գումարը տարբերվում է ճանաչման արժեքից, տարբերությունը վերագրվում է առքուվաճառքից եկամուտներին կամ վնասին:»,

36) Հրահանգի 14001-րդ հաշվի դեբետագրումը նկարագրող «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) արժեթուղթը ձեռք բերելիս`

Դտ - 14001 (իրական արժեք գումարած գործարքի իրականացմանն ուղղակիորեն առնչվող գործառնական ծախսեր)

Կտ - Դրամական միջոցներ

Այն դեպքում, երբ ձեռքբերման համար վճարած գումարը տարբերվում է ճանաչման արժեքից, տարբերությունը վերագրվում է առքուվաճառքից եկամուտներին կամ վնասին:»,

37) Հրահանգի 19-րդ բաժնի առաջին պարբերությունից հանել «ինքնարժեքի մեթոդով հաշվառվող ներդրումներից» բառերը,

38) Հրահանգի 20-րդ բաժնի անվանման մեջ «Ինքնարժեքի մեթոդով հաշվառվող ներդրումներ» բառերը փոխարինել «Ներդրումներ» բառով,

39) Հրահանգի 20-րդ բաժնի առաջին նախադասությունում ««Այլ անձանց կանոնադրական կապիտալներում ինքնարժեքով հաշվառվող ներդրումների հնարավոր կորուստների պահուստ»» բառերից հետո լրացնել «,»202 «Ասոցիացված և դուստր կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ», «203 Այլ անձանց կանոնադրական կապիտալներում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների հնարավոր կորուստների պահուստ»» բառերը,

40) Հրահանգի 20-րդ բաժնում «Բաժին 200» բառերը փոխարինել «Ենթաբաժին 200» բառերով,

41) Հրահանգի 20-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 202 «Ասոցիացված և դուստր կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ» ենթաբաժնով.

 

«Ենթաբաժին 202
«Ասոցիացված և դուստր կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ»

 

Ենթաբաժին 202-ում ներառված հաշիվները նախատեսված են կապակցված կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների հաշվառման համար:

 

1-ին կարգի հաշիվ 2020

«Ասոցիացված կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ»

 

20200 «Ասոցիացված բանկերում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ»-հաշիվը նախատեսված է կազմակերպության կողմից բանկերի կանոնադրական կապիտալում նշանակալի ազդեցություն ձևավորող մասնակցությունների հաշվառման համար:

Բաժնեմասնակցության մեթոդի կիրառման դեպքում ներդրումը գրանցվում է ինքնարժեքով (ձեռքբերման արժեքով): Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ներդրումներից եկամուտներն արտացոլվում են ներդրման օբյեկտի սեփական կապիտալի փոփոխությանը համապատասխան` կապիտալի ավելացման դեպքում ներդրողի մոտ ներդրման ծավալի ավելացմանը զուգահեռ կարձանագրվի եկամուտ և հակառակը: Ներդրման օբյեկտի կողմից շահաբաժինների բաշխման վերաբերյալ որոշումը կհանգեցնի ներդրման ծավալի նվազմանը:

Հաշիվը դեբետագրվում է ներդրման օբյեկտում ներդրում կատարելիս, ձեռքբերման արժեքով`

Դտ - 20200

Կտ - Դրամական միջոցներ

Եթե ներդրումը ձեռք է բերվել այլ ակտիվների կամ բանկի բաժնետոմսերի փոխանակման միջոցով`

Դտ - 20200

Կտ - Այլ ակտիվներ, 50 «Կանոնադրական հիմնադրամ»

Ներդրման օբյեկտի արդյունավետ գործունեության արդյունքում նրա կապիտալի ավելացման դեպքում`

Դտ - 20200

Կտ - 6100

Ներդրման օբյեկտի գործունեության արդյունքում նրա կապիտալի նվազման դեպքում`

Դտ - 7140

Կտ - 20200

Ներդրման օբյեկտի կողմից շահաբաժիններ հայտարարելու դեպքում`

Դտ - 1923, 1924, 1925

Կտ - 20200»,

42) Հրահանգի 22-րդ բաժնի նկարագրությունում «223 «Շահագործումից դուրս գտնվող անորոշ ծառայության ժամկետով ոչ նյութական ակտիվներ»» բառերից հետո լրացնել «, «224 «Գուդվիլ»» բառերը,

43) Հրահանգի 22-րդ բաժինը «ընդգրկված հաշիվների դեպքում:» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 224 «Գուդվիլ» ենթաբաժնով.

 

«224 «Գուդվիլ»

 

Ենթաբաժին 224-ում ներառված հաշիվը նախատեսված է գուդվիլի հաշվառման համար, որը հանդիսանում է կազմակերպությանը մեկ այլ կազմակերպության միացման գործընթացի արդյունքում առաջացող ներդրման գումարի և միացվող կազմակերպության զուտ ակտիվների հաշվեկշռային արժեքի դրական տարբերությունը: Գուդվիլի ճանաչման համար կազմակերպությանը անհրաժեշտ է առանձնացնել դրամաստեղծ միավորը: Գուդվիլը ենթակա է արժեզրկման դրամաստեղծ միավորի արժեզրկման փորձաքննության արդյունքում:»,

44) Հրահանգի 24-րդ բաժնի 240 ենթաբաժնի նկարագրության մեջ «24010» թիվը փոխարինել «24100» թվով,

45) Հրահանգի 24-րդ բաժնի 240 ենթաբաժնի նկարագրության մեջ «24020» թիվը փոխարինել «24200» թվով,

46) Հրահանգի 25-րդ «Այլ ակտիվներ» բաժնից հանել «253 «Բռնագանձված գրավ»,» բառերը և 253 «Բռնագանձված գրավ» ենթաբաժինը,

47) Հրահանգի 372-րդ ենթաբաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3720-րդ հաշվի նկարագրությունը.

 

«1-ին կարգի հաշիվ 3720
«Ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված առևտրային նպատակներով
պահվող ածանցյալ գործիքներ»

 

37202 «Ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված օպցիոն»-հաշիվը նախատեսված է կազմակերպության կողմից վաճառված գնման և վաճառքի օպցիոնների հաշվառման համար: Հաշվառումը տարվում է իրական արժեքով: Պայմանագրի կնքման ժամանակ իրականացվում է գրանցում օպցիոնի պարգևավճարի չափով:

Վաճառված գնման կամ վաճառքի (օրինակ` արտարժույթի) օպցիոնի դեպքում`

Դտ - Դրամական միջոցներ

Կտ - 37202 (պարգևավճարի չափով)

այնուհետ, իրական արժեքի բարենպաստ վերագնահատման դեպքում`

Դտ - 37202

Կտ - 66102

իրական արժեքի անբարենպաստ վերագնահատման դեպքում`

Դտ - 72102

Կտ - 37202:

Եթե, օրինակ, արտարժույթի գնման կամ վաճառքի օպցիոնի համար իրական արժեքի արդար գնանշման աղբյուր առկա չէ, ապա անհրաժեշտ է առաջնորդվել արտարժույթի փոխարժեքով: Արտարժույթի գնման օպցիոնի դեպքում, հաշիվը կրեդիտագրվում է ընթացիկ փոխարժեքով հաշվարկված գումարի և պայմանագրով սահմանված փոխարժեքով հաշվարկված գումարի տարբերության աճի չափով` փոխարժեքի աճի դեպքում և դեբետագրվում տարբերության նվազման չափով` փոխարժեքի նվազման պարագայում: Արտարժույթի վաճառքի օպցիոնի դեպքում, հաշիվը դեբետագրվում է պայմանագրով սահմանված փոխարժեքով հաշվարկված գումարի և ընթացիկ փոխարժեքով հաշվարկված գումարի տարբերության նվազման չափով` փոխարժեքի նվազման դեպքում և կրեդիտագրվում տարբերության աճի չափով` փոխարժեքի աճի պարագայում: Բացասական տարբերությունների դեպքում գրանցում չի իրականացվում, քանզի այս պարագայում օպցիոնի գնորդը կօգտվի իր իրավունքից և օպցիոնը չի իրականացվի ոչ շահավետ լինելու պատճառով, հետևաբար օպցիոնը կորցնում է իր արժեքը:

Վաճառված գնման/վաճառքի օպցիոնի իրականացման դեպքում

Դտ - Դրամական միջոցներ (ՀՀ դրամ/ արտարժույթ, պայմանագրային գումար)

Կտ - Դրամական միջոցներ (արտարժույթ/ՀՀ դրամ, պայմանագրային գումար)

Դտ - 37202 (հաշվեկշռային արժեքով)

Կտ - 62102 (պարգևավճարի չափով)»,

48) Հրահանգի 50000-րդ «Սովորական բաժնետոմսեր-անվանական արժեք» հաշիվը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«50000 «Սովորական բաժնետոմսեր-անվանական արժեք»-հաշիվը նախատեսված է կազմակերպության կողմից տեղաբաշխված սովորական բաժնետոմսերի հաշվառման համար: Հաշվառումը տարվում է բաժնետոմսերի անվանական արժեքով: Հաշիվը կրեդիտագրվում է սովորական բաժնետոմսերի յուրաքանչյուր տեղաբաշխման արդյունքում կանոնադրական կապիտալի համապատասխան փոփոխության գրանցման դեպքում: Հաշիվը դեբետագրվում է սովորական բաժնետոմսերի ձեռքբերումից կամ հետգնումից հետո դրանց մարելու դեպքում` կանոնադրական կապիտալի համապատասխան փոփոխության գրանցումից հետո:»,

49) Հրահանգի 50010-րդ «Արտոնյալ բաժնետոմսեր-անվանական արժեք» հաշիվը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«50010 «Արտոնյալ բաժնետոմսեր-անվանական արժեք» - հաշիվը նախատեսված է բանկի կողմից տեղաբաշխված արտոնյալ բաժնետոմսերի հաշվառման համար: Հաշվառումը տարվում է նույն սկզբունքով, ինչ որ 2-րդ կարգի հաշիվ 50000-ի դեպքում:»,

50) Հրահանգի 51-րդ «Հետ գնված և չվճարված կապիտալ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԲԱԺԻՆ 51
«ՀԵՏ ԳՆՎԱԾ ԵՎ ՉՎՃԱՐՎԱԾ ԿԱՊԻՏԱԼ»

 

Բաժին 51-ը ներառում է հետևյալ ենթաբաժինները` 510 «Հետ գնված կապիտալ», 511 «Չվճարված կապիտալ»:

Բաժին 51-ում ընդգրկված հաշիվները նախատեսված են կազմակերպության կողմից հետ գնված կամ ձեռք բերված բաժնային արժեթղթերի ընդհանրացման համար: Հաշիվներն ակտիվային են, կարգավորող: Հաշվի դեբետում արտացոլվում են կազմակերպության կողմից տեղաբաշխված բաժնային արժեթղթերի այն մասը, որի դիմաց մասնակիցների (հիմնադիրների) կողմից չի իրականացվել վճարում (ամբողջովին կամ մասամբ), ինչպես նաև կազմակերպության կողմից հետ գնված կամ ձեռք բերված և դեռևս չտեղաբաշխված կամ չմարված բաժնային արժեթղթերի անվանական արժեքը, իսկ կրեդիտում` տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց պարտքի մարումը կամ հետ գնված կամ ձեռքբերված բաժնային արժեթղթերի մարումը կամ տեղաբաշխումը:

 

Ենթաբաժին 511
«Չվճարված կապիտալ»

 

Ենթաբաժին 511-ում ընդգրկված հաշիվները նախատեսված են կազմակերպության կողմից տեղաբաշխված բաժնային արժեթղթերի այն մասի հաշվառման համար, որի դիմաց մասնակիցների (հիմնադիրների) կողմից չի իրականացվել վճարում (ամբողջովին կամ մասամբ):

Ենթաբաժին 511-ը ներառում է հետևյալ 1-ին կարգի հաշիվները` 5110 «Չվճարված բաժնետոմսեր», 5111 «Չվճարված բաժնեմասեր և փայամասնակցություններ»:

 

1-ին կարգի հաշիվ 5100
«Չվճարված բաժնետոմսեր»

 

51100 «Չվճարված սովորական բաժնետոմսեր` անվանական արժեքով»-հաշիվը նախատեսված է կազմակերպության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքի այն մասի հաշվառման համար, որի դիմաց մասնակիցների (հիմնադիրների) կողմից չի իրականացվել վճարում (ամբողջովին կամ մասամբ):

Հաշիվը դեբետագրվում է տեղաբաշխված սովորական բաժնետոմսերի անվանական արժեքի դիմաց պակաս վճարած գումարի չափով

Դտ - 51100

Կտ - Դրամական միջոցներ, 39240

Հաշիվը դեբետագրվում է տեղաբաշխված սովորական բաժնետոմսերի անվանական արժեքի դիմաց կատարված վճարի գումարի չափով:

 

51101 «Չվճարված սովորական բաժնետոմսեր` անվանական արժեքը գերազանցող չափով»- հաշիվը նախատեսված է կազմակերպության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքը գերազանցող գումարի այն մասի հաշվառման համար, որի դիմաց մասնակիցների (հիմնադիրների) կողմից չի իրականացվել վճարում (ամբողջովին կամ մասամբ):

Հաշիվը դեբետագրվում է տեղաբաշխված սովորական բաժնետոմսերի անվանական արժեքը գերազանցող գումարի պակաս վճարած մասով

Դտ - 51101

Կտ - Դրամական միջոցներ, 39240

Հաշիվը դեբետագրվում է տեղաբաշխված սովորական բաժնետոմսերի անվանական արժեքը գերազանցող գումարի դիմաց կատարված վճարի գումարի չափով:

Ենթաբաժին 511-ում ընդգրկված մնացած հաշիվների հաշվառումը տարվում է նույն սկզբունքով, ինչ որ 51100 և 51101 հաշիվների դեպքում:»,

51) Հրահանգի 71-րդ բաժնի երկրորդ նախադասությունում ««Ֆինանսական հաշտարարի գրասենյակի գծով ծախսեր»» բառերից հետո լրացնել «, «714 «Բաժնեմասնակցություններից և փայամասնակցություններից ստացվող վնասներ»» բառերը,

52) Հրահանգի 81-րդ բաժնի 1-ին նախադասությունում «813 «Պայմանական ակտիվներ և պարտավորություններ»» բառերից հետո լրացնել «, 814 «Ապահովագրության պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարներ»» բառերը,

53) Հրահանգի 81-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ «814 Ապահովագրության պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարներ» ենթաբաժնով.

 

«Ենթաբաժին 814
«Ապահովագրության պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարներ»

 

Ենթաբաժին 814-ում ներառված հաշիվները նախատեսված են կազմակերպության կողմից կնքված ապահովագրական պայմանագրերով սահմանված վնասների փոխհատուցման առավելագույն գումարների արտացոլման համար, ինչպես նաև հաճախորդների կողմից կնքված այն ապահովագրական պայմանագրերով սահմանված վնասների փոխհատուցման առավելագույն գումարների արտացոլման համար, որոնց դեպքում կազմակերպությունը հանդիսանում է շահառու:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ`

Ա. Ջավադյան


2017 թ. դեկտեմբերի 28
Երևան

 

Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարար

Վ. Արամյան


2018 թ. հունվարի 19
Երևան

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
26.12.2017
N 292-Ն
Որոշում