Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 դեկտեմբերի 2017 թվականի N 93-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 54-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 71-րդ, 72-րդ, 73-րդ, 74-րդ, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածներով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Հաստատել`

1) Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեն`

ա) եկամուտների գծով` 80,189,969.8 հազ. դրամ,

բ) ծախսերի գծով` 80,237,969.8 հազ. դրամ,

գ) դեֆիցիտը (պակասուրդը) 48,000.0 հազ. դրամ.

2) Երևանի 2018 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերի եկամուտներն` ըստ ձևավորման աղբյուրների` համաձայն N 1 հավելվածի.

3) Երևանի 2018 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումներն` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման` համաձայն N 2 հավելվածի.

4) Երևանի 2018 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն N 3 հավելվածի.

5) Երևանի 2018 թվականի բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը)` համաձայն N 4 հավելվածի.

6) Երևանի 2018 թվականի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները` համաձայն N 5 հավելվածի.

7) Երևանի 2018 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները` ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն N 6 հավելվածի.

8) Սույն որոշման N 6 հավելվածով հաստատված հատկացումների վերծանումը` ըստ Երևանի վարչական շրջանների և Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների)` համաձայն N 7 հավելվածի:

2. Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից «Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման երկրորդ ծրագրի (պատվիրակված լիազորություններ)» ծրագրի իրականացման համար հատկացնել համապատասխանաբար 5,684,507.1 հազար դրամ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով:

3. Թույլատրել Երևանի քաղաքապետին սահմանել սույն որոշմամբ հաստատված.

1) առողջության ապահովագրության ծրագրով նախատեսված ծառայությունների ցանկը, շահառուների որոշման չափորոշիչները և իրականացման կարգը,

2) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման դրամաշնորհների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումը` ըստ ստացող կազմակերպությունների:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

__________________________________

ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում

 

(որոշումը փոփոխվել է, որը հնարավոր չէ կատարել 19.03.18 թիվ 131-Ն որոշում)

 

 

pin
Երևանի ավագանի
26.12.2017
N 93-Ն
Որոշում