031.0496.220200
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարար Կառլոս ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում 1997 թվականի հոկտեմբերի 9-ին Բիշկեկում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների սահմանապահ զորքերի միջև տեղեկատվական փոխանակման միջպետական ենթահամակարգի (ԱՊՀ ՍԶ-ՏՓԱՀ) ստեղծման աշխատանքների ֆինանսավորման կարգի մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննելիս:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Երևան
22 փետրվարի 2000թ.
ՆԿ-496