041.0073.010300
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1 մարտի 2000 թվականի N 73
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. «ԿանԱԶ» փակ բաժնետիրական ընկերության նրբաթիթեղագլանվածքային արտադրության վերաբերյալ ծրագրերն ուսումնասիրելու և առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը`
Կ. Ճշմարիտյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Կ. Ադոնց - ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը
համակարգող նախարարի տեղակալ
Լ. Գյումիշյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտադրական
ենթակառուցվածքների վարչության պետ
Ռ. Ենգոյան - «ԿանԱԶ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի
նախագահ
Ա. Մանուկյան - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և
գրահրատարակչության վարչության պետի տեղակալ
Ս. Հովակիմյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության
մասնագետ
Վ. Խաչատրյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Ս. Թումանյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
2. Հանձնաժողովին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «ԿանԱԶ» փակ բաժնետիրական ընկերության նրբաթիթեղագլանվածքային արտադրության հզորությունների առավել օգտագործմամբ գործունեությունն ապահովող ծրագրի վերաբերյալ: