Սեղմել Esc փակելու համար:
«ՄԱՆԵՍ ԵՎ ՎԱԼԼԵՔՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ Ը...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԱՆԵՍ ԵՎ ՎԱԼԼԵՔՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԵՎ ՊՂՆՁԵ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾՐ ...

 

 

041.0074.010300

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 մարտի 2000 թվականի N 74

 

«ՄԱՆԵՍ ԵՎ ՎԱԼԼԵՔՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԵՎ ՊՂՆՁԵ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության լեռնամետալուրգիական համալիրի զարգացման և հյուսիսային տարածաշրջանում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը`

ա) «Մանես և Վալլեքս» փակ բաժնետիրական ընկերությանը տարեկան ոչ պակաս 5000 տոննա սև պղնձե արտադրության պայմանով, համապատասխան պայմանագրերի միջոցով մինչև 2002 թվականի ավարտն ապահովել հանրապետությունում արդյունահանվող պղնձի խտանյութով.

բ) սահմանված կարգով մշակել «Մանես և Վալլեքս» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերությանն ունեցած պարտքերի մարման ժամանակացույց.

գ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության հետ սահմանված կարգով մշակել «Մանես և Վալլեքս» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կազմակերպություններին ունեցած պարտքերի վերաձևակերպման և մարման ժամանակացույց:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քննարկել «Մանես և Վալլեքս» փակ բաժնետիրական ընկերության կողմից տարեկան 5000 տոննա սև պղնձի արտադրության հետ կապված բնապահպանական խնդիրները:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում ապահովել «Մանես և Վալլեքս» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ ունեցած գերավճարների վերադարձը:

4. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի վրա:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
01.03.2000
N 74
Որոշում