Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԲԱՇԽՎԱԾ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԲԱՇԽՎԱԾ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԵՎ ՀՈՂԱՅԻՆ ՏԱՐԱ ...

 

 

041.0075.010300

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 մարտի 2000 թվականի N 75

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԲԱՇԽՎԱԾ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԵՎ ՀՈՂԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

2000 թվականի փետրվարի 28-ից մինչև մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության տարածքում տեղաբաշխված ռուսաստանյան ռազմակայանին անշարժ գույքի և հողային տարածքների հանձնման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի նիստի անցկացման կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայությանը` ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին`

ա) նշված նիստի անցկացման համար տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տունը.

բ) հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի ռուսական կողմի ներկայացուցիչներին (8 մարդ) 2000 թվականի փետրվարի 28-ից մինչև մարտի 1-ը տեղավորել հյուրանոցում, ապահովել նրանց սնունդը և տրանսպորտային սպասարկումը, ինչպես նաև միջպետական հանձնաժողովի համար կազմակերպել մեկ պաշտոնական ընթրիք:

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` հյուրերի անվտանգ տեղափոխման համար տրամադրել ուղեկցող մեքենաներ:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել ռուսական պատվիրակության ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար):

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` լուսաբանել ՀՀ տարածքում տեղաբաշխված ռուսաստանյան ռազմակայանին անշարժ գույքի և հողային տարածքների հանձնման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի նիստի անցկացման հետ կապված բոլոր միջոցառումները:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` նշված նիստի անցկացման և մասնակիցների Հայաստանում գտնվելու հետ կապված (կեցություն, սնունդ, փոխադրամիջոցներ, պաշտոնական ճաշ, հուշանվերներ) ծախսերը (1769540 դրամի սահմաններում) կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների համար նախատեսվող միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
01.03.2000
N 75
Որոշում