Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 240-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈ ...

 

 

040.0293.230318

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 մարտի 2018 թվականի N 293-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 240-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 9-ի «Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի 2017-2022 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» N 240-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.

i

«4) սույն հավելվածի N 1 աղյուսակում Ախուրյանի ջրամբարի մեռյալ ծավալը հաշվարկված է 50%-ով` 7,5 մլն մ3, որպես անդրսահմանային ջրամբար:».

2) N 1 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

._____________________________________________________________________.

|Ջրային ռեսուրսները, մլն մ3               |Գետավազան        |Ախուրյանի|

|                                         |_________________|ՋԿՏ      |

|                                         |Ախուրյան|Մեծամոր |         |

|_____________________________________________________________________|

|Օգտագործելի ջրային ռեսուրսներ                                        |

|_____________________________________________________________________|

|Գետային հոսքը                            |   506,2|  1786,7|   2292,9|

|_________________________________________|________|________|_________|

|A+B կարգով հաստատված ստորերկրյա ջրերի    |   102,9|   792,5|    895,4|

|շահագործական պաշարները                   |        |        |         |

|_________________________________________|________|________|_________|

|Ընդամենը                                 |   609.1|  2579.2|   3188,3|

|_____________________________________________________________________|

|Ռազմավարական ջրային պաշար                                            |

|_____________________________________________________________________|

|Բնական լճերի ծավալի 1/3 մասը             |   0,005|   0,003|    0,008|

|_________________________________________|________|________|_________|

|Ջրամբարների մեռյալ ծավալի 2/3 մասը       |   5,382|    1,34|    6,726|

|_________________________________________|________|________|_________|

|C1 կարգով հաստատված ստորերկրյա ջրերի     |    35,1|       -|     35,1|

|շահագործական պաշարները                   |        |        |         |

|_________________________________________|________|________|_________|

|Ընդամենը                                 |   40.49|   1,343|    41,83|

|_____________________________________________________________________|

|Ազգային ջրային պաշար                                                 |

|_____________________________________________________________________|

|Գետերի էկոլոգիական թողքը                 |   194,5|   106,0|    300,5|

|_________________________________________|________|________|_________|

|Բնական լճերի ծավալի 2/3 մասը             |   0,009|   0,006|    0,015|

|_________________________________________|________|________|_________|

|Ջրամբարների մեռյալ ծավալի 1/3 մասը       |   2,693|    0,67|    3,363|

|_________________________________________|________|________|_________|

|Արփի լճի ջրամբարի մեռյալ ծավալը          |   18,0 |   -    |     18,0|

|_________________________________________|________|________|_________|

|Ձնաբծեր և  ֆիոնների դաշտերը              |   1,05 |   0,02 |     1,07|

|_________________________________________|________|________|_________|

|C2 կարգով հաստատված պաշարները կամ        |   56,1 |  143,52|   199,62|

|խորքային հոսքը                           |        |        |         |

|_________________________________________|________|________|_________|

|Ընդամենը                                 |  272.35|  250.22|   522,57|

._____________________________________________________________________.

 

3) 14-րդ և 15-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«14. Մեծամորի գետավազանում, որպես Արարատյան դաշտի մաս, նոր հորատանցքի հորատման ջրօգտագործման թույլտվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության ջրի ազգային խորհրդի դրական եզրակացության դեպքում, իսկ ձկնաբուծության նպատակով նոր հորատանցքերի հորատումն արգելվում է: Ընդ որում, հորատված հորատանցքերը հետագայում ենթակա են շահագործման` բացառապես հորատման ժամանակ տրված ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված նպատակով:

15. Մեծամորի գետավազանում, որպես Արարատյան դաշտի մաս, արգելվում է ստորերկրյա քաղցրահամ ջրերից ձկնաբուծության նպատակով նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության ջրի ազգային խորհրդի դրական եզրակացության հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած ձկնաբուծության զարգացման ծրագրերի:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17-րդ կետով.

i

«17. Ախուրյանի գետավազանում բնական ջրահոսքի վրա արգելել նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը` բացառությամբ Ախուրյանի ջրամբարից ոռոգման սեզոնի և Ախուրյանի ջրամբարից ազատ հոսքի ջրառ իրականացնելու դեպքերի:».

i

5) N 3 աղյուսակի 3-րդ կետի 1-ին սյունակը «մինչև» բառից հետո լրացնել «նախկին» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.03.2018
N 293-Ն
Որոշում