040.0314.280318
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 մարտի 2018 թվականի N 314-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող`
1) Երևան քաղաքի Կորյունի 15-17-19 հասցեում գտնվող 3-րդ և 4-րդ մասնաշենքերի 4881.7 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (որից` 3-րդ մասնաշենք` 2893 քառ. մետր, 4-րդ մասնաշենքից` 1988.7 քառ. մետր) (այսուհետ` անշարժ գույք) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկին` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը տեղակայելու նպատակով.
2) Երևան քաղաքի Կորյունի 15-17-19 հասցեում գտնվող 3-րդ մասնաշենքից 1112.1 քառ. մետր մակերեսով տարածքը հետ վերցնել և ամրացնել «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի հետ համատեղ, սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի կապիտալ վերանորոգման աշխատանքների ավարտից հետո 15-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. (3-րդ կետնն ուժը կորցրել է 26.12.2019 թիվ 1972-Ա որոշում)
4. (4-րդ կետնն ուժը կորցրել է 26.12.2019 թիվ 1972-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-ԻՆ