Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ «ԽԱՐԻՍԽ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲԱ ...

 

 

040.0340.030418

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մարտի 2018 թվականի N 340-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ «ԽԱՐԻՍԽ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Խարիսխ» համահայկական, մշակութային բարեգործական հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ) կողմից ներկայացված` Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից 1,1 հեկտար մակերեսով հողամասում իրականացվելիք ներդրումային ծրագրին` համաձայն N 1 հավելվածի:

2. Համաձայնություն տալ Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից 1,1 հեկտար մակերեսով, 76560 հազ. դրամ կադաստրային արժեք ունեցող հողամասը (այսուհետ` հողամաս) ուղղակի վաճառքի միջոցով հիմնադրամին օտարելուն` համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասը կարող է օգտագործվել բացառապես երիտասարդական, ազգային, մշակութային կենտրոն կառուցելու նպատակով և իր նպատակային ու գործառնական նշանակությանը համապատասխան:

4. Առաջարկել Երևանի քաղաքապետին`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հողամասի օտարումը և հիմնադրամի հետ սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասի ուղղակի վաճառքի մասին պայմանագրի սահմանված կարգով կնքումը` դրանում նախատեսելով (բայց չսահմանափակելով) հետևյալ դրույթները`

ա. սույն որոշման 3-րդ կետում նշված պայմանները,

բ. ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքի չափը` շուրջ 22 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,

գ. ներդրումային ծրագրի իրականացման ժամկետը` քաղաքաշինական փաստաթղթերը տրամադրելուց հետո` 36 ամիս,

դ. պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովման եղանակը` տուժանքի ձևով և, որ պայմանագրի պայմանների խախտման համար հիմնադրամը կրում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով,

ե. պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված համապատասխան վճարներն ու տուրքերը պետք է վճարվեն հիմնադրամի միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2018 թվականի մարտի 29-ի

N 340-Ա որոշման

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ «ԽԱՐԻՍԽ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ

 

1. «Խարիսխ» համահայկական, մշակութային բարեգործական հիմնադրամը, կարևորելով ազգային մշակույթի և երիտասարդության առանձնահատուկ դերը մեր ժողովրդի կյանքում, նախատեսում է Երևան քաղաքում հիմնել երիտասարդական, ազգային, մշակութային կենտրոն:

2. «Խարիսխ» համահայկական, մշակութային բարեգործական հիմնադրամը նախատեսում է իրականացնել ներդրումային ծրագիր, որի նպատակը ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխան, հանրապետությունում նմանատիպը չունեցող բազմաֆունկցիոնալ կենտրոն ստեղծելն է:

3. Նշված կենտրոնը կներառի գրասենյակային տարածքներ, կոնֆերանս դահլիճներ, ցուցասրահներ, գրադարաններ, թանգարան, մարզադահլիճ, լողավազան և սրճարան:

4. Նոր կենտրոնը կնպաստի հանրապետությունում երիտասարդական ազգային մշակութային կյանքի աշխուժացմանը, ավանդույթների պահպանմանն ու փոխանցմանը հաջորդ սերունդներին, ինչպես նաև առողջ ապրելակերպի ձևավորմանը:

5. Կենտրոնի ընդհանուր մակերեսը կկազմի` շուրջ 20000 քառ. մետր:

6. Ծրագրի իրականացման ժամկետը` շուրջ 3 տարի:

7. Ծրագրի արժեքը` շուրջ 22 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

8. Շինարարության ավարտից հետո կստեղծվի 80 աշխատատեղ:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2018 թվականի մարտի 29-ի

N 340-Ա որոշման

 

ՍԽԵՄԱ

«ԽԱՐԻՍԽ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՕՏԱՐՎՈՂ` ԵՐԵՎԱՆԻ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ ՓՈՂՈՑԻՆ ՀԱՐԱԿԻՑ 1,1 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԻ _________________________

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

 

(2-րդ հավելվածը խմբ. 30.05.2019 թիվ 673-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.03.2018
N 340-Ա
Որոշում