Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ 2, ԲԱԲԱՋԱՆՅԱՆ-ԱՇՏԱՐԱԿԻ ԽՃՈՒ ...

 

 

040.0349.030418

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մարտի 2018 թվականի N 349-Ա

 

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ 2, ԲԱԲԱՋԱՆՅԱՆ-ԱՇՏԱՐԱԿԻ ԽՃՈՒՂԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ «ՏԻՐԵՆԱ ՍՔԱՎԻ» (ԻՏԱԼԻԱ) ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2» վարկային համաձայնագրով (այսուհետ` համաձայնագիր), Երևանի քաղաքապետարանի և «Տիրենա Սքավի» (Tirrena Scavi SpA) ընկերության միջև 2017 թվականի դեկտեմբերի 11-ին ստորագրված շինարարական աշխատանքների N L3293-ICB/CW-T5 պայմանագրով (այսուհետ` պայմանագիր) սահմանված պարտավորությունների իրականացման նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 7-րդ հոդվածի 6.1-ին մասով և հաշվի առնելով «Տիրենա Սքավի» ընկերության վերաբերյալ Լուկկայի առևտրի, արդյունաբերության, արհեստագործության, գյուղատնտեսության պալատի ձեռնարկությունների ռեգիստրի կանոնավոր բաժնում գրանցման տեղեկանքի ինժեներական ծառայությունների մատուցման բնագավառում ճանապարհների, ավտոճանապարհների, կամուրջների, ստորգետնյա անցումների կառուցման և այլ արտոնագրված գործունեությամբ զբաղվելու իրավունքը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2, Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների կատարման կապալառու իտալական «Տիրենա Սքավի» ընկերությանը թույլատրել համաձայնագրի համաձայն Երևանի քաղաքապետարանի և «Տիրենա Սքավի» (Tirrena Scavi SpA) ընկերության միջև 2017 թվականի դեկտեմբերի 11-ին ստորագրված պայմանագրի շրջանակներում իրականացնել օրենքով նախատեսված` լիցենզավորման ենթակա քաղաքաշինության բնագավառում Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածի շինարարության (ճանապարհաշինության) իրականացման գործունեություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.03.2018
N 349-Ա
Որոշում