Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿ ...

 

 

040.0350.030418

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մարտի 2018 թվականի N 350-Ն

 

i

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Սահմանել դատարանների և հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` ծառայություն) միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 19.03.2020 թիվ 331-Ն որոշում)

2. Սահմանել, որ`

i

1) պահանջատիրոջ կողմից թղթային տարբերակով ծառայություն ներկայացված կատարողական թերթը օրենքով նախատեսված պահանջներին չհամապատասխանելու կամ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշման բացակայության պատճառներով պահանջատիրոջը հետ վերադարձնելու և վերջինիս կողմից խախտումները վերացնելու համար դատարան ներկայացնելու դեպքում` դատարանը թույլ տված խախտումները վերացնելուց հետո այն ծառայություն է ուղարկում սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգին համապատասխան` էլեկտրոնային եղանակով.

2) եթե պահանջատիրոջ կողմից թղթային տարբերակով ծառայություն ներկայացված կատարողական թերթը պահանջատիրոջ դիմումի հիման վրա վերադարձվում է պահանջատիրոջը կամ մինչև որոշման 1-ին կետով սահմանված կարգն ուժի մեջ մտնելն արդեն վերադարձվել է պահանջատիրոջը, ապա պահանջատիրոջ կողմից կատարողական թերթը կրկին անգամ կատարման է ներկայացվում թղթային տարբերակով.

3) թղթային տարբերակով ներկայացված կատարողական թերթի պարզաբանման անհրաժեշտության դեպքում ծառայությունը դիմում է դատարան և ստանում պարզաբանում թղթային տարբերակով:

(2-րդ կետը փոփ. 19.03.2020 թիվ 331-Ն որոշում)

3. Էլեկտրոնային համակարգի գործարկման և սպասարկման պատասխանատու մարմինն արդարադատության ոլորտում կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարությունն է:

4. Սույն որոշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը և տարածվում 2018 թվականի ապրիլի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

(վերնագիրը փոփ. 19.03.2020 թիվ 331-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2018 թվականի մարտի 29-ի

N 350-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ

 

1. Դատարանների և հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` ծառայություն) միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է դատարանների և ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ապահովման նպատակով ստեղծված էլեկտրոնային համակարգում (այսուհետ` էլեկտրոնային համակարգ) կատարողական թերթի, կատարողական վարույթին առնչվող որոշումների, դատական ակտերի, դիմումների և օրենքով սահմանված այլ փաստաթղթերի (այսուհետ միասին` փաստաթղթեր) գեներացման (տվյալների մուտքագրման միջոցով ավտոմատ ստեղծման), վերբեռնման (մուտքագրման) և ներբեռնման (էլեկտրոնային համակարգում դիտելու և ստանալու) միջոցով:

2. Էլեկտրոնային համակարգի միջոցով փաստաթղթեր ուղարկելու և ստանալու նպատակով օգտատերը (դատավորը` իր աշխատակազմի կամ դատարանը` դատարանի աշխատակազմի միջոցով և ծառայությունը` իրավասու ստորաբաժանման միջոցով) մուտք է գործում էլեկտրոնային համակարգ: Էլեկտրոնային համակարգ մուտք գործելով` օգտատերը ստանում է էլեկտրոնային համակարգի միջոցով փաստաթղթեր դիտարկելու, ներբեռնելու, գեներացնելու, վերբեռնելու (մուտքագրելու) և սույն կարգով նախատեսված` էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության իրականացմանն ուղղված այլ գործողություններ իրականացնելու իրավասություններ:

3. Գործերի վերաբաշխման դեպքերում իրավասու անձն էլեկտրոնային համակարգում կատարում է անհրաժեշտ նշում դատական գործերի և կատարողական վարույթների շրջանակում ուղարկվող և ստացվող փաստաթղթերը այլ դատավորի փոխանցելու, նրան հասանելի դարձնելու համար:

4. Էլեկտրոնային համակարգ մուտքը կատարվում է անհատական մուտքանվան և գաղտնաբառի մուտքագրման միջոցով: Յուրաքանչյուր օգտատեր իր անհատական մուտքանվան և գաղտնաբառի մուտքագրման միջոցով մուտք է գործում էլեկտրոնային համակարգի իր հասանելի տիրույթ, որտեղ արտացոլվում են իրեն մակագրված` համապատասխանաբար դատական գործերի և կատարողական վարույթների շրջանակում ուղարկվող և ստացվող փաստաթղթերը:

5. Փաստաթղթերն ուղարկվում են դրանք էլեկտրոնային համակարգում գեներացվելու կամ վերբեռնելու, իսկ ստացվում են էլեկտրոնային համակարգից դրանք ներբեռնելու միջոցով: Փաստաթղթի ուղարկման դեպքում ստացող օգտատերը էլեկտրոնային եղանակով ծանուցվում է փաստաթղթի ստացման մասին:

6. Էլեկտրոնային համակարգով ուղարկված փաստաթղթերի վրա էլեկտրոնային համակարգի կողմից փաստաթղթերի յուրաքանչյուր էջի ներքևի ձախ անկյունում կատարվում է նշում, որը պարունակում է էլեկտրոնային համակարգի անվանումը, ուղարկման ամսաթիվը և ժամը, իսկ ստացման դեպքում` աջ անկյունում արտացոլվում են ստացման ամսաթիվը և ժամը:

7. Դատարանի կողմից փաստաթղթի առաջին գեներացման կամ վերբեռնման ժամանակ փաստաթուղթն արտացոլում է դատական գործի համարը, որին առնչվում է այդ փաստաթուղթը: Ծառայության կողմից փաստաթղթի գեներացման կամ վերբեռնման ժամանակ փաստաթուղթն արտացոլում է այն կատարողական վարույթի համարը, որին առնչվում է այդ փաստաթուղթը: Համակարգում գեներացված կամ ներբեռնված յուրաքանչյուր փաստաթուղթ կրում է էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անհատական համար: Էլեկտրոնային համակարգում փաստաթղթերը միմյանց փոխկապակցվում և նույնականացվում են դրանց տրված անհատական համարներով:

8. Համակարգում գեներացվող կամ վերբեռնվող բոլոր փաստաթղթերը պետք է հաստատված լինեն էլեկտրոնային ստորագրությամբ` բացառությամբ կցվող, սկանավորված փաստաթղթերի:

 

(հավելվածը խմբ. 19.03.2020 թիվ 331-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.03.2018
N 350-Ն
Որոշում