Սեղմել Esc փակելու համար:
ՓՈՂՈՑՆԵՐԻ, ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՆՎԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՈՂՈՑՆԵՐԻ, ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

304.0013.010300

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆ

 

1 փետրվարի 2000 թվականի թիվ 8/13

 

ՓՈՂՈՑՆԵՐԻ, ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով լեզվի պետական տեսչության կանոնադրության 7-րդ կետի «գ» և «զ» ենթակետերի պահանջները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Լեզվագործածության ասպարեզում միօրինականություն և անաղարտություն ապահովելու նպատակով`

հաստատել փողոցների, հրապարակների հայերեն անվանումները:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

ՀՄ. 8/13 ՀՐԱՄԱՆՈՎ

«01» ՓԵՏՐՎԱՐԻ 2000 Թ.

 

ՓՈՂՈՑՆԵՐԻ, ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Փողոցների և հրապարակների բաղադրյալ անունների գոյական կամ գոյականական բառակապակցություն լրացումը փողոց, պողոտա կամ հրապարակ լրացյալի հետ, որպես կանոն, գործածվում է սեռական-տրական հոլովաձևով. օրինակ` Բակունցի փողոց, Արցախի փողոց, Ծերեթելու փողոց, Մաշտոցի պողոտա, Պուշկինի փողոց, Չարենցի փողոց, Րաֆֆու փողոց, Տպագրիչների փողոց, Աղբյուր Սերոբի փողոց, Հրաչյա Քոչարի փողոց, Տիգրան Մեծի պողոտա, Արշակունյաց փողոց, Մայիսի 9-ի փողոց, Գարեգին Նժդեհի հրապարակ, Հանրապետության հրապարակ և այլն:

2. Փողոցների և հրապարակների բաղադրյալ անունների`-յան և -յանց ածանցներով կազմված ազգանուն լրացումը փողոց, պողոտա կամ հրապարակ լրացյալի հետ գործածվում է ուղղական հոլովաձևով. օրինակ` Աբովյան փողոց, Թումանյան փողոց, Սուրենյանց փողոց, Ալեք Մանուկյան փողոց, Հակոբ Պարոնյան փողոց, Մարշալ Բաղրամյան պողոտա, Շահումյան հրապարակ:

 

Ծանոթություն: Փողոցների և հրապարակների բաղադրյալ անունների` ինչպես գոյական, այնպես էլ ածական լրացումները (Հանրապետության հրապարակ, Տպագրիչների փողոց, երիտասարդական փողոց, Անտառային փողոց, Առափնյա փողոց, Մայիսյան փողոց, Մոսկովյան փողոց և այլն)` իբրև հատուկ անուններ, այլ լեզուներով գործածվելիս չեն թարգմանվում:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «01» 03 2000 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 30400018

 

 

pin
Լեզվի տեսչություն
01.02.2000
N 8/13
Հրաման