Սեղմել Esc փակելու համար:
ԴԻՍՊԵՊՍԻԱՅՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԴԻՍՊԵՊՍԻԱՅՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

100.0005.230318

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «23»        03            2018 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10018087

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

16 փետրվարի 2018 թվականի N 05-Ն

 

ԴԻՍՊԵՊՍԻԱՅՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.3 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման 12-րդ կետի «դ» ենթակետը,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Դիսպեպսիայով մեծահասակ պացիենտների վարման գործելակարգ»-ը` համաձայն Հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի խորհրդական Արմեն Փարսադանյանին` գործելակարգի հաստատումից հետո սեղմ ժամկետում ապահովել սույն գործելակարգի մուտքագրումը միասնական էլեկտրոնային առողջապահության համակարգ:

3. Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների տնօրեններին` «Դիսպեպսիայով մեծահասակ պացիենտների վարման գործելակարգ»-ը ընդունել ի գիտություն:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զ. Դարբինյանին`

Ապահովել սույն հրամանի տրամադրումը կատարողներին:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Ս. Խաչատրյանին:

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

2018 թ. փետրվարի 16-ի

թիվ 05-Ն հրամանով

 

ԴԻՍՊԵՊՍԻԱՅՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

Ընդհանուր դրույթներ

Դիսպեպսիան ախտանիշ է կամ ախտանիշների խումբ, որը (որոնք) զարգանում է/են ստամոքսի և տասներկումատնյա աղու հատվածում: Դիսպեպտիկ ախտանիշներն են` էպիգաստրալ ցավը, էպիգաստրալ այրոցը, հետճաշյա ծանրությունը, վաղ հագենալը և այլն, այդ թվում, փքվածություն որովայնի վերին հատվածում, սրտխառնոց, փսխում և գղտոց:

Դիսպեպսիան բժշկության մեջ առավել հաճախ հանդիպող հիվանդություններից մեկն է, ընդ որում, դիսպեպտիկ պացիենտները դիմում են ամեն օր ոչ միայն գաստրոէնտերոլոգին, այլև տարբեր նեղ մասնագիտության բժիշկների: Այնուամենայնիվ, միայն այդպիսի հիվանդների փոքրամասնության մոտ են հայտնաբերվում օրգանական պատճառներ: Ֆունկցիոնալ դիսպեպսիան վիճակ է, որը բնութագրվում է քրոնիկական դիսպեպտիկ ախտանիշներով` դրանք բացատրող հնարավոր օրգանական, համակարգային կամ մետաբոլիկ վիճակի/վիճակների բացակայության պայմաններում:

Ինչպես ասիական, այնպես էլ արևմտյան երկրներում ՖԴ-ով պացիենտներ շատ կան:

Շատ օրգանական, համակարգային կամ մետաբոլիկ վիճակներ, ինչպիսիք են պեպտիկ խոցային հիվանդությունը, ՍԱ և հեպատոբիլիար ուղու քաղցկեղները, մակաբուծային ինֆեստացիաները, ենթաստամոքսային գեղձի քրոնիկական հիվանդությունները, հիպեր- և հիպոթիրեոզը, քրոնիկական երիկամային անբավարարությունը և էլեկտրոլիտային ապահավասարակշռությունը, ինչպես նաև դեղորայքը, կարող են ՖԴ-ի նման ախտանիշներ առաջացնել և դրանք պետք է դիտարկել` մինչ ՖԴ ախտորոշում կատարելը:

 

Գործելակարգի պացիենտի մոդել

Սույն Գործելակարգի պացիենտի մոդելն է արտահիվանդանոցային և ներհիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում դիսպեպտիկ ախտանիշներով մեծահասակ պացիենտը: (Աղյուսակ 1):

 

Աղյուսակ 1

 

Դիսպեպսիայով մեծահասակ պացիենտի մոդել

 

._______________________________________________________________.

|Մոդելի պարտադիր բաղադրիչ             |Բաղադրիչի նկարագրությունը|

|_____________________________________|_________________________|

|Նոզոլոգիական ձևը                     |Դիսպեպսիա                |

|_____________________________________|_________________________|

|Տարիքային կարգավիճակ                 |Մեծահասակներ             |

|_____________________________________|_________________________|

|Հիվանդության աստիճանը                |Ցանկացած                 |

|_____________________________________|_________________________|

|Հիվանդության փուլը                   |Ցանկացած                 |

|_____________________________________|_________________________|

|Բարդությունները                      |Անկախ բարդություններից   |

|_____________________________________|_________________________|

|Կոդը ըստ ՀՄԴ-10                      |- K30                    |

|_____________________________________|_________________________|

|Բուժօգնության ցուցաբերման պայմանները |Արտահիվանդանոցային և     |

|                                     |ներհիվանդանոցային        |

._______________________________________________________________.

 

Հապավումներ

 

ՖԴ - ֆունկցիոնալ դիսպեպսիա

ՉԴ - չհետազոտված դիսպեպսիա

ՍԱ - ստամոքսաղիքային

ՊՊԻ - պրոտոնային պոմպի ինհիբիտորներ

H. Pylori - Helicobacter Pylori

ԳԷՌՀ - գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն

ԳԱՀ - գրգռված աղու համախտանիշ

ԿՈ - կյանքի որակ

HRSD - դեպրեսիայի գնահատման Համիլթոնի սանդղակ

HAS - Համիլթոնի տագնապայնության սանդղակ

12-մ.ա. - տասներկումատնյա աղի

 

1. Ախտորոշում

1.1 ՖԴ ախտորոշումը կարող է դիտարկվել` հիմնվելով կլինիկական ախտանիշների և ստամոքսաղիքային ուղու վերին հատվածների էնդոսկոպիայի տվյալների վրա:

1.2 ՖԴ ախտորոշումը կատարվում է, երբ այլ կառուցվածքային/օրգանական պատճառների պարագայում առնվազն 3 (երեք) ամիսների ընթացքում դիտվում են ստորև նշված գանգատներից 1-ից ավելին.

1.2.1 լցվածության/փքվածության զգացում սննդի ընդունումից հետո

1.2.2 վաղաժամ հագեցում

1.2.3 ցավ էպիգաստրալ շրջանում

1.2.4 այրոց էպիգաստրալ շրջանում

1.3 Դիսպեպսիայով այն պացիենտները, ովքեր ունեն տագնապի նշաններ, պետք է հետազոտվեն` մինչ ՖԴ ախտորոշումն ընդունելը:

1.4 Դիսպեպսիայի համար օգտակար այլ հետազոտություններից են արյան ընդհանուր հետազոտությունը լեյկոֆորմուլայով և արյան կենսաքիմիական հետազոտությունը:

1.4.1 Դիսպեպսիայով պացիենտները պետք է հետազոտվեն Helicobacter pylori վարակի վերաբերյալ:

1.4.2 Ինֆեստացիաների բարձր տարածվածությամբ շրջաններում` կղանքի հետազոտումը մակաբույծների և թաքնված արյան վերաբերյալ:

1.4.3 Որովայնի ուլտրաձայնային հետազոտություն կամ ՀՇ` ցուցումների պարագայում:

1.4.4 Ստամոքսաղիքային ուղու ռենտգեն հետազոտություն` գաստրոպարեզի խիստ կասկածի դեպքում:

1.5 ՖԴ-ով պացիենտների խորհրդատվության ծավալի վրա կարող են ազդել նրանց հոգեբանական ուղեկցող հիվանդությունները և սոցիալ-տնտեսական գործոնները:

 

2. Բուժում

2.1 Helicobacter pylori որոշում և էռադիկացիա

2.2 Պրոտոնային պոմպի ինհիբիտորներն (ՊՊԻ) արդյունավետ են ՖԴ-ով պացիենտների շրջանում ախտանիշները վերահսկելու համար:

2.2.1 ՊՊԻ-ի բարձր դեղաչափով թերապիան առավել չէ ստանդարտ դեղաչափերից` ՖԴ-ի դեպքում ախտանշանները վերահսկելու համար:

2.3 Պրոկինետիկները կարող են թեթևացնել ախտանիշները ՖԴ-ով որոշ պացիենտների շրջանում:

2.4 Հակադեպրեսանտներն ու անքսիոլիտիկ դեղամիջոցները դեր ունեն ՖԴ-ի վարման գործընթացում (ՊՊԻ-ի կամ էռադիկացիոն թերապիաների ձախողման պարագայում), չնայած տվյալների սահմանափակ լինելուն:

 

3. Բժշկական ծառայությունների հիմնական և լրացուցիչ ցանկեր

3.1. Պահանջներ ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների հանդեպ (հիմնական ցանկ)

 

.______________________________________________________________________.

|Ծած|   Անվանում       |Տրամա-|Մի-|Ստորաբաժանում  |Մասնագետ    |Կատար- |

|կա-|                  |դըրման|ջին|               |            |ման    |

|գիր|                  |հաճա- |քա-|               |            |ժամկետ-|

|   |                  |խակա- |նակ|               |            |ներ    |

|   |                  |նու-  |   |               |            |       |

|   |                  |թյուն |   |               |            |       |

|___|__________________|______|___|_______________|____________|_______|

|   |Արյան ընդհանուր   |1     |1  |Լաբորատորիա    |            |1-10   |

|   |քննություն,       |      |   |               |            |օրերը  |

|   |լեյկոֆորմուլա     |      |   |               |            |       |

|___|__________________|______|___|_______________|____________|_______|

|   |Արյան             |1     |1  |Լաբորատորիա    |            |1-10   |

|   |կենսաքիմիական     |      |   |               |            |օրերը  |

|   |քննություն        |      |   |               |            |       |

|___|__________________|______|___|_______________|____________|_______|

|   |Գաստրոսկոպիա      |1     |1  |Ախտորոշիչ կամ  |Էնդոսկոպիստ |1-10   |

|   |                  |      |   |գաստրոէնտերո-  |            |օրերը  |

|   |                  |      |   |լոգիական բաժ.  |            |       |

|___|__________________|______|___|_______________|____________|_______|

|   |Հ. Pylori վարակի  |2     |2  |Ախտորոշիչ կամ  |Էնդոսկոպիստ |1-100  |

|   |որոշում           |      |   |գաստրոէնտերո-  |լաբորատոր   |օրերը  |

|   |                  |      |   |լոգիական բաժ.  |բժիշկ       |       |

|___|__________________|______|___|_______________|____________|_______|

|   |Որովայնի ՈՒՁՀ     |1     |1  |Ախտորոշիչ      |            |1-10   |

|   |                  |      |   |բաժանմունք     |            |օրերը  |

.______________________________________________________________________.

 

3.2. Պահանջներ ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների հանդեպ (լրացուցիչ ցանկ)

 

.______________________________________________________________________.

|Ծած|   Անվանում      |Տրամա-|Մի-|Ստորաբաժանում  |Մասնագետ     |Կատար- |

|կա-|                 |դըրման|ջին|               |             |ման    |

|գիր|                 |հաճա- |քա-|               |             |ժամկետ-|

|   |                 |խակա- |նակ|               |             |ներ    |

|   |                 |նու-  |   |               |             |       |

|   |                 |թյուն |   |               |             |       |

|___|_________________|______|___|_______________|_____________|_______|

|   |Կղանքի հետազոտում|0.5   |1  |Լաբորատորիա    |Լաբորատոր    |1-10   |

|   |մակաբույծների    |      |   |               |բժիշկ        |օրերը  |

|   |վերաբերյալ       |      |   |               |             |       |

|___|_________________|______|___|_______________|_____________|_______|

|   |Կղանքի հետազոտում|0.5   |1  |Լաբորատորիա    |Լաբորատոր    |1-10   |

|   |թաքնված արյան    |      |   |               |բժիշկ        |օրերը  |

|   |վերաբերյալ       |      |   |               |             |       |

|___|_________________|______|___|_______________|_____________|_______|

|   |Որովայնի ՀՇ      |0.2   |1  |Ճառագայթաբանա- |Բժիշկ-ճառա-  |1-10   |

|   |հետազոտություն   |      |   |կան ախտորոշման |գայթաբան/    |օրերը  |

|   |                 |      |   |ծառայություն   |տեխնիկ       |       |

|___|_________________|______|___|_______________|_____________|_______|

|   |Էլեկտրասրտագրու- |0,2   |1  |Գաստրոէնտերո-  |Գաստրոէնտերո-|1-10   |

|   |թյուն            |      |   |լոգիայի,       |լոգիայի,     |օրերը  |

|   |                 |      |   |լյարդաբանական  |լյարդաբանական|       |

|   |                 |      |   |բաժանմունք     |բաժանմունքի  |       |

|   |                 |      |   |               |բուժքույր    |       |

|___|_________________|______|___|_______________|_____________|_______|

|   |Ստամոքսաղիքային  |0.1   |1  |Ճառագայթաբանա- |Բժիշկ-ճառա-  |       |

|   |ուղու ռենտգեն    |      |   |կան ախտորոշման |գայթաբան/    |       |

|   |հետազոտություն   |      |   |ծառայություն   |տեխնիկ       |       |

|___|_________________|______|___|_______________|_____________|_______|

|   |Նեղ մասնագետի    |0.2   |1  |Այլ            |Ցանկացած նեղ |1-10   |

|   |խորհրդատվություն |      |   |բաժանմունքներ  |մասնագետ,    |օրերը  |

|   |                 |      |   |               |մասնավորապես`|       |

|   |                 |      |   |               |հոգեբույժ    |       |

.______________________________________________________________________.

 

4. Դեղերի հիմնական և լրացուցիչ ցանկեր

4.1 Պահանջներ դեղորայքային բուժման հանդեպ (հիմնական ցանկ)

 

.______________________________________________________________________.

|ԴԹԽ       |ԱԹՔԴ|ՄՈԱ          |Նշա- |ԿՈԴ   |ՀԿԴ    |Մասնագետ |Կատարման |

|          |    |             |նակ- |      |միջին  |         |ժամկետներ|

|          |    |             |ման  |      |դեղաչափ|         |         |

|          |    |             |հաճա-|      |       |         |         |

|          |    |             |խակա-|      |       |         |         |

|          |    |             |նու- |      |       |         |         |

|          |    |             |թյուն|      |       |         |         |

|__________|____|_____________|_____|______|_______|_________|_________|

|Պրոտոնային|    |Պանտոպրազոլ  |1    |40 մգ |2400 մգ|Գաստրոէն-|10-60 օր |

|պոմպի     |    |             |     |      |       |տերոլոգ  |         |

|ինհիբիտոր |    |             |     |      |       |         |         |

|__________|____|_____________|_____|______|_______|_________|_________|

|Պրոտոնային|    |Օմեպրազոլ    |1    |20 մգ |1200 մգ|Գաստրոէն-|10-60 օր |

|պոմպի     |    |             |     |      |       |տերոլոգ  |         |

|ինհիբիտոր |    |             |     |      |       |         |         |

|__________|____|_____________|_____|______|_______|_________|_________|

|Պրոտոնային|    |Ռաբեպրազոլ   |1    |20 մգ |1200 մգ|Գաստրոէն-|10-60 օր |

|պոմպի     |    |             |     |      |       |տերոլոգ  |         |

|ինհիբիտոր |    |             |     |      |       |         |         |

|__________|____|_____________|_____|______|_______|_________|_________|

|Պրոկինետիկ|    |Դոմպերիդոն   |1    |10 մգ |450 մգ |Գաստրոէն-|10-20 օր |

|          |    |             |     |      |       |տերոլոգ  |         |

|__________|____|_____________|_____|______|_______|_________|_________|

|Հակաբիոտիկ|    |Ամոքսիցիլին  |1    |1 գ   |28 գ   |Գաստրոէն-|14 օր    |

|          |    |             |     |      |       |տերոլոգ  |         |

|__________|____|_____________|_____|______|_______|_________|_________|

|Անտիբիոտիկ|    |Կլարիտրոմիցին|1    |0,5 գ |14 գ   |Գաստրոէն-|14 օր    |

|          |    |             |     |      |       |տերոլոգ  |         |

|__________|____|_____________|_____|______|_______|_________|_________|

|Հակաբիոտիկ|    |Լևոֆլոքսացին |1    |0,25 գ|7 գ    |Գաստրոէն-|14 օր    |

|          |    |             |     |      |       |տերոլոգ  |         |

|__________|____|_____________|_____|______|_______|_________|_________|

|Հակա-     |    |Բիսմուտի     |1    |120 մգ|6720 մգ|Գաստրոէն-|14 օր    |

|մանրէային |    |սուբցիտրատ   |     |      |       |տերոլոգ  |         |

|__________|____|_____________|_____|______|_______|_________|_________|

|Հակաբիոտիկ|    |Տետրացիկլին  |1    |0,5 գ |28 գ   |Գաստրոէն-|14 օր    |

|          |    |             |     |      |       |տերոլոգ  |         |

|__________|____|_____________|_____|______|_______|_________|_________|

|Հակաբիոտիկ|    |Մետրոնիդազոլ |1    |0,5 գ |21 գ   |Գաստրոէն-|14 օր    |

|          |    |             |     |      |       |տերոլոգ  |         |

.______________________________________________________________________.

 

4.2 Պահանջներ դեղորայքային բուժման հանդեպ (լրացուցիչ ցանկ)

 

.______________________________________________________________________.

|ԴԹԽ       |ԱԹՔԴ|ՄՈԱ          |Նշա- |ԿՈԴ   |ՀԿԴ    |Մասնագետ |Կատարման |

|          |    |             |նակ- |      |       |         |ժամկետներ|

|          |    |             |ման  |      |       |         |         |

|          |    |             |հաճա-|      |       |         |         |

|          |    |             |խակա-|      |       |         |         |

|          |    |             |նու- |      |       |         |         |

|          |    |             |թյուն|      |       |         |         |

|__________|____|_____________|_____|______|_______|_________|_________|

|Հակա-     |    |Ամիտրիպտիլին |0,2  |25 մգ |2000 մգ|Գաստրոէն-|30-60 օր |

|դեպրեսանտ |    |             |     |      |       |տերոլոգ  |         |

|__________|____|_____________|_____|______|_______|_________|_________|

|Անքսիոլի- |    |Բուսպիրոն    |0,2  |10 մգ |120 մգ |Գաստրոէն-|28 օր    |

|տիկ       |    |             |     |      |       |տերոլոգ  |         |

.______________________________________________________________________.

 

6. Պահանջներ աշխատանքի ռեժիմի, հանգստի, բուժման կամ վերականգնման հանդեպ

Սույն Գործելակարգի համաձայն` տվյալ պահանջների կատարումը պարտադիր չէ:

7. Պահանջներ սննդակարգի նշանակման և սահմանափակումների վերաբերյալ

Որոշակի սննդային բաղադրիչները, ինչպիսիք են չիլին, համեմունքներն ու ճարպը, կարող են դիսպեպտիկ գանգատներ հրահրել: Ֆունկցիոնալ դիսպեպսիայի ժամանակ սննդային փոփոխությունները կարող են դիտարկվել, սակայն տվյալները սակավ են:

8. Հիվանդի հոժարակամ տեղեկացված համաձայնության ստացման առանձնահատկությունները Գործելակարգը կատարելիս և հիվանդին, ինչպես նաև ընտանիքի անդամներին լրացուցիչ տեղեկատվության տրամադրում

Հարկավոր է պացիենտի և/կամ նրան ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել դիսպեպսիայի ախտորոշման և համալիր բուժման խնդիրները և հավանական ելքերը ոչ ուշ, քան ախտորոշմանը հաջորդող 10 օրերի ընթացքում:

9. Հիվանդի տվյալ մոդելի հնարավոր ելքերը

Հիվանդի տվյալ մոդելի հնարավոր ելքերի ցանկ

 

._____________________________________________________________________.

|Ելքի անվանում                  |Ելքի  |Ելքին   |Բժշկական օգնության   |

|                               |զար-  |հասնելու|ցուցաբերման          |

|                               |գացման|մոտավոր |հաջորդականություն    |

|                               |հաճախա|ժամկետ  |                     |

|                               |կանու-|        |                     |

|                               |թյուն |        |                     |

|_______________________________|______|________|_____________________|

|Ապաքինում ֆիզիոլոգիական        |60%   |12 շաբաթ|                     |

|գործընթացի կամ ներգրավված      |      |        |                     |

|օրգանի ֆունկցիայի մասնակի      |      |        |                     |

|վերականգնմամբ                  |      |        |                     |

|_______________________________|______|________|_____________________|

|Ախտանիշների կրկնում` առանց նոր |40%   |        |                     |

|օրգանական պաթոլոգիայի զարգացման|      |        |                     |

|_______________________________|______|________|_____________________|

|Ապաքինում ֆիզիոլոգիական        |0%    |        |                     |

|գործընթացի կամ ներգրավված      |      |        |                     |

|օրգանի ֆունկցիայի ամբողջական   |      |        |                     |

|կորստով                        |      |        |                     |

|_______________________________|______|________|_____________________|

|Բժշկահարույց բարդությունների   |5%    |        |Անցում համապատասխան  |

|զարգացում                      |      |        |ախտաբանության բուժման|

|                               |      |        |ուղեցույցին/         |

|                               |      |        |գործելակարգին        |

|_______________________________|______|________|_____________________|

|Մահվան ելք                     |0%    |        |                     |

._____________________________________________________________________.

 

Գրականության ցանկ`

- Miwa H., Ghoshal U.C., Gonlachanvit S. et al. Asian Consensus Report on Functional Dyspepsia. Journal of Neurogastroenterology and Motility 2012;18:150-168

- Stanghellini V., Chan F. K., Hasler W.L. et al. Gastroduodenal Disorders. Gastroenterology 2016; 150: 1380-1392

- Camilleri, M. & Stanghellini, V. Current management strategies and emerging treatment for functional dyspepsia. Nat. Rev. Gastroenterol. Hepatol. 2013;10,187-194

 

 

pin
Առողջապահության նախարարություն
16.02.2018
N 05-Ն
Հրաման