Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿ ...

 

14.02.2019 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

12 ապրիլի 2018 թվականի N 400-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ` ավելացնելով եկամուտները` 100,000.0 հազ. դրամով, իսկ ծախսերը` 100,000.0 հազ. դրամով` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

3. «Զվարթնոց» օդանավակայանից մինչև Արգավանդ կամուրջ ճանապարհահատվածի բարեկարգման և դիզայներական ձևավորման նպատակով Երևանի համայնքին սուբվենցիա տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը 2018 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 550,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով):

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատարին` սույն որոշման 3-րդ կետով սահմանված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները վերապահել Երևանի քաղաքապետարանին` պայմանով, որ Երևանի քաղաքապետարանի կողմից սույն որոշմամբ նախատեսված բյուջետային միջոցների տնօրինման և դրա շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունները սահմանված կարգով կներկայացվեն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

5. Թույլատրել Երևանի համայնքին սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների և ծառայությունների գնման գործընթացն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջներին համապատասխան` մեկ անձից հրատապ գնումներ կատարելու ընթացակարգով` չկիրառելով նույն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության երկրորդ նախադասության, 33-րդ կետի 17-րդ ենթակետի, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

6. Սույն որոշման 5-րդ կետում նշված գնման գործընթացի արդյունքում կնքվելիք պայմանագրում նախատեսել դրույթ այն մասին, որ պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, և դրա գործողությունը տարածվում է կողմերի միջև փաստացի ծագած հարաբերությունների վրա:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-ԻՆ

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2018 թվականի ապրիլի 12-ի
N 400-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

   Ցուցանիշների փոփոխությունը (գումարների ավելացումը նշված է դրական նշանով)
1. Եկամուտների գծով 100,000.0
2. Ծախսերի գծով 100,000.0
3. Դեֆիցիտը (պակասուրդը) -

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2018 թվականի ապրիլի 12-ի
N 400-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Եկամտատեսակ Ցուցանիշների փոփոխությունը (գումարների ավելացումները նշված են դրական նշանով)
առաջին
կիսամյակ
 ինն
ամիս
 տարի
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ 100,000.0 100,000.0 100,000.0
Հարկային եկամուտներ և պետական տուրք 100,000.0 100,000.0 100,000.0

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2018 թվականի ապրիլի 12-ի
N 400-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 7 ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի անվանումները  Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով, իսկ մուտքերի ավելացումները` փակագծերում)
առաջին կիսամյակ ինն ամիս տարի
                             ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 100,000.0 100,000.0 100,000.0
      այդ թվում`      
04     ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (311,000.0) (311,000.0) (311,000.0)
      այդ թվում`      
  09   Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող) (311,000.0) (311,000.0) (311,000.0)
      այդ թվում`      
    01 Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող) (311,000.0) (311,000.0) (311,000.0)
11     ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 411,000.0 411,000.0 411,000.0
      այդ թվում`      
  01   ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 411,000.0 411,000.0 411,000.0
      այդ թվում`      
    01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 411,000.0 411,000.0 411,000.0

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2018 թվականի ապրիլի 12-ի
N 400-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները  Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով, իսկ մուտքերի ավելացումները` փակագծերում)
առաջին կիսամյակ ինն ամիս  տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 100,000.0 100,000.0 100,000.0
այդ թվում`      
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 411,000.0 411,000.0 411,000.0
այդ թվում`      
ԱՅԼ ԾԱԽՍԵՐ 411,000.0 411,000.0 411,000.0
այդ թվում`      
Պահուստային միջոցներ 411,000.0 411,000.0 411,000.0
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (311,000.0) (311,000.0) (311,000.0)
այդ թվում`      
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՕՏԱՐՈՒՄԻՑ ՄՈՒՏՔԵՐ (311,000.0) (311,000.0) (311,000.0)

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2018 թվականի ապրիլի 12-ի
N 400-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով, իսկ մուտքերի ավելացումները` փակագծերում)
 առաջին կիսամյակ  ինն ամիս  տարի
                            ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 100,000.0 100,000.0 100,000.0
      այդ թվում`      
04     ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (311,000.0) (311,000.0) (311,000.0)
      այդ թվում`      
  09   Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող) (311,000.0) (311,000.0) (311,000.0)
      այդ թվում`      
    01 Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող) (311,000.0) (311,000.0) (311,000.0)
      01. Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքեր (311,000.0) (311,000.0) (311,000.0)
      ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն (311,000.0) (311,000.0) (311,000.0)
      որից`      
      Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի ստացում (311,000.0) (311,000.0) (311,000.0)
11     ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 411,000.0 411,000.0 411,000.0
      այդ թվում`      
  01   ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 411,000.0 411,000.0 411,000.0
      այդ թվում`      
    01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 411,000.0 411,000.0 411,000.0
      01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 411,000.0 411,000.0 411,000.0
      ՀՀ կառավարություն 411,000.0 411,000.0 411,000.0
      որից`      
      Պահուստային միջոցներ 411,000.0 411,000.0 411,000.0

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության
2018 թվականի ապրիլի 12-ի
N 400-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.8 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
առաջին կիսամյակ ինն ամիս տարի առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ՄԱՍ Գ: Մարմնի ղեկավարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.2. Տրանսֆերտներ
Ծրագրային դասիչը Անվանումը
«Զվարթնոց» օդանավակայանից մինչև Արգավանդ կամուրջ տանող ճանապարհահատվածի բարեկարգման և դիզայներական ձևավորման աշխատանքներ
Նկարագրությունը
Աջակցություն Երևանի համայնքին` «Զվարթնոց» օդանավակայանից մինչև Արգավանդ կամուրջ տանող ճանապարհահատվածի բարեկարգման և դիզայներական ձևավորման աշխատանքների իրականացման նպատակով 
1097 ԾՏ16
Շահառուների քանակը Համայնքների թիվը 1 1 1 - - -
Գումարը (հազ. դրամ)   X X X 550,000.0 550,000.0 550,000.0
 Տրանսֆերտի վճարման հաճախականությունը ըստ կատարողական ակտերի - - -
 Շահառուների ընտրության չափանիշները
Երևանի համայնք
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1097 Տրանսպորտի և երթևեկության համակարգման ճանապարհաշինարարական ծառայություններ
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Երթևեկության անվտանգության բարձրացում

 

Աղյուսակ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

 

Բաժին 2. Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

Ծրագրային դասիչը Գործառական դասիչը (բաժինը/ խումբը/ դասը) Ծրագիրը/ քաղաքականության միջոցառումը Ցուցանիշների փոփոխությունը(ավելացումները նշված են դրական նշանով)
ծրագիրը միջոցառումը ՀՀ 2018 թվականիպետական բյուջե(հազ. դրամ)
1097     ԾՐԱԳԻՐ  
      Տրանսպորտի և երթևեկության համակարգման, ճանապարհաշինարարական ծառայություններ 550,000.0
Ծրագրի նկարագրությունը
ՀՀ համայնքներին տրանսպորտի և երթևեկության բարելավման համար տրամադրվող աջակցություն և ծառայություններ
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Երթևեկության անվտանգության բարձրացում
    Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ  
ԾՏ16   «Զվարթնոց» օդանավակայանից մինչև Արգավանդ կամուրջ տանող ճանապարհահատվածի բարեկարգման և դիզայներական ձևավորման աշխատանքներ 550,000.0
Տրանսֆերտի նկարագրությունը
Աջակցություն Երևանի համայնքին «Զվարթնոց» օդանավակայանից մինչև Արգավանդ կամուրջ տանող ճանապարհահատվածի բարեկարգման և դիզայներական ձևավորման աշխատանքների իրականացման նպատակով

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության 2018 թվականի
ապրիլի 12-ի N 400-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻN 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և
դասերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները
04     ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  09   Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)
    01 Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)
      01. Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքեր
      ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

 

(7-րդ հավելվածը լրաց. 27.12.18 թիվ 1546-Ն որոշում)

 

pin
ՀՀ կառավարություն
12.04.2018
N 400-Ն
Որոշում