Սեղմել Esc փակելու համար:
«ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ Ջ ...

 

 

100.0009.070418

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «07»        04            2018 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10018102

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

5 ապրիլի 2018 թվականի N 09-Ն

 

«ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՋՐԻ ՈՐԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.1.5.001-18 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

«Ռեկրեացիոն նպատակով ջրօգտագործման վայրերում մակերևութային ջրային ռեսուրսների ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.1.5.001-18 սանիտարական կանոնները և նորմերը` համաձայն հավելվածի:

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(նախաբանը փոփ. 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ առողջապահության

նախարարության

05 ապրիլի 2018 թ.

N 09-Ն հրամանով

 

ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՄԱԿԵՐԵՎօՈՒԹԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ

ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՋՐԻ ՈՐԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ N 2.1.5.001-18 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն սանիտարական կանոնները և նորմերը (այսուհետ` սանիտարական կանոններ) սահմանում են ռեկրեացիոն (հանգստի, սպորտի (մարզական) և լողի) նպատակով ջրօգտագործման վայրերում մակերևութային ջրային ռեսուրսների ջրի որակին ներկայացվող հիգիենիկ նորմերը, մակերևութային ջրային ռեսուրսների ջրի որակի գնահատումը ըստ հիգիենիկ ցուցանիշների:

2. Ռեկրեացիոն գոտիներում առողջապահության ոլորտի լիազոր մարմնի կողմից իրականացվում է մակերևութային ջրային ռեսուրսի ջրի որակի նկատմամբ հսկողություն, իսկ ռեկրեացիոն գոտիների շահագործումը իրականացնող տնտեսվարողի կողմից` արտադրական հսկողություն:

3. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 756-Ն որոշման հավելվածի 7-րդ կետի զբոսաշրջության, մարզական և ռեկրեացիոն կարիքների համար ջրային ռեսուրսներն ու դրանց հարակից տարածքներն օգտագործողները հասարակայնությանն ապահովում են իրենց գործունեության համար նախատեսված ջրային ռեսուրսների որակական ցուցանիշների մասին տեղեկատվության տրամադրումը, ինչպես նաև դրա մատչելիությունը:

 

II. ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՋՐԻ ՈՐԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ ԵՎ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՋՐԻ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԸՍՏ ՀԻԳԻԵՆԻԿ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ

 

4. Ռեկրեացիոն նպատակով ջրօգտագործման վայրերում մակերևութային ջրային ռեսուրսների ջրի որակը համապատասխանում է սույն սանիտարական կանոնների կետ 7-ով և աղյուսակ 1-ով սահմանված նորմերին:

5. Սույն սանիտարական կանոնների աղյուսակ 1-ի 15-րդ կետում նշված սանիտարաքիմիական ցուցանիշների ընտրությունը յուրաքանչյուր նմուշառման կետում կատարվում է հաշվի առնելով նմուշառման կետից առնվազն 500 մետր հոսանքով վեր` շրջակա միջավայրի քիմիական աղտոտման առկա աղբյուրների առկայությունը և հնարավոր ազդեցությունը ջրի որակի վրա:

6. Ռեկրեացիոն սեզոնի (մայիսից հոկտեմբեր ամիսներ) ընթացքում մակերևութային ջրային ռեսուրսի ջրի անվտանգության գնահատման նպատակով առողջապահության ոլորտի լիազոր մարմնի կողմից ընտրողաբար, իսկ ռեկրեացիոն կարիքների համար ջրային ռեսուրսներն ու դրանց հարակից տարածքներն օգտագործողների կողմից մակերևութային ջրային ռեսուրսի ջրի ամսական հետազոտությունները կատարվում են` սանիտարաքիմիական ցուցանիշներով առնվազն 1 անգամ, իսկ աղյուսակ 1-ում նշված մյուս ցուցանիշներով` 10 օրը մեկ անգամ հաճախականությամբ:

7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով հաստատված «Խմելու ջուր. Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ. Որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 սանիտարական կանոնների և նորմերի հավելված 2-ով և 10-ով սահմանված խմելու ջրում վնասակար նյութերի պարունակության հիգիենիկ նորմերը (սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները` ՍԹԿ) տարածվում են նաև ռեկրեացիոն ջրօգտագործման ջրային ռեսուրսների ջրի որակի վրա:

8. Եթե ջրային ռեսուրսների ջրում հայտնաբերվել են վտանգավորության առաջին և երկրորդ դասերին պատկանող մի քանի քիմիական նյութեր, որոնք նորմավորվում են վնասակարության սանիտարաթունաբանական հատկանիշներով, ապա այդ նյութերից յուրաքանչյուրի հայտնաբերված քանակի հարաբերությունների գումարն իրենց սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներին, չի գերազանցում 1-ը: Հաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով.

 

                  C1փ     C2փ            Cnփ

                 ----- + ----- + .... + -----

                  C1թ     C2թ            Cnթ

 

որտեղ`

C1փ, C2փ, Cnփ - 1-ին և 2-րդ դասերի առանձին նյութերի փաստացի կոնցենտրացիաներն են:

C1թ, C2թ, Cnթ - 1-ին և 2-րդ դասերի առանձին նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներն են:

9. Ռեկրեացիոն ջրօգտագործման ջրային ռեսուրսները համարվում են աղտոտված և ռեկրեացիոն նպատակներով ջրօգտագործման համար ոչ պիտանի, եթե ջրի հետազոտության արդյունքում ջերմատոլերանտ կոլիֆորմ մանրէների քանակը գերազանցել է աղյուսակ 1-ում բերված նորմը, կամ ընդհանուր կոլիֆորմ մանրէների քանակը` միաժամանակ 1-ին աղյուսակի 1-ից 9-րդ կետերում նշված ցուցանիշներից առնվազն 2-ը գերազանցել են աղյուսակ 1-ում բերված նորմերը կամ հայտնաբերվել են աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչներ և հելմինթների կենսունակ ձվիկներ, աղիքային ախտածին միաբջիջների կենսունակ ցիստեր:

 

Աղյուսակ 1

 

Ռեկրեացիոն նպատակով ջրօգտագործման վայրերում մակերևութային ջրային ռեսուրսների ջրի որակին ներկայացվող ցուցանիշները

 

._____________________________________________________________________.

|   |Ցուցանիշներ        |            Ռեկրեացիոն ջրօգտագործում         |

|___|___________________|_____________________________________________|

|1. |Կախված մասնիկ      |Տնտեսական գործունեության տարբեր տեսակներից   |

|   |                   |կեղտաջրերի արտահոսքի ժամանակ հսկողական կետում|

|   |                   |չի ավելանում բնական ֆոնի համեմատ, ավելի քան  |

|   |                   |0.75 մգ/դմ3 Եթե ջրային օբյեկտը բնականից      |

|   |                   |պարունակում է 0.30 մգ/դմ3 ավել կախված        |

|   |                   |մասնիկներ, թույլատրվում է ավելացնել դրանց    |

|   |                   |տոկոսը մինչև`  5%                            |

|___|___________________|_____________________________________________|

|2. |Լողացող խառնուրդներ|Մակերեսին չպետք է լինի նավթամթերքի թաղանթ,   |

|   |                   |չպետք է պարունակի ոչ բնական ծագման` մարդու   |

|   |                   |տնտեսական գործունեության ընթացքում առաջացած  |

|   |                   |կախված նյութեր և  մասնիկներ` խեժի, հանքային  |

|   |                   |յուղերի մնացորդներ, լողացող մասնիկներ, ինչպես|

|   |                   |օրինակ` փայտ, պլաստմասսե իրեր, ապակի, ռետինե |

|   |                   |նյութեր կամ այլ աղբ                          |

|___|___________________|_____________________________________________|

|3. |Գունավորում        |Չի հայտնաբերվում 10 սմ սյունում              |

|___|___________________|_____________________________________________|

|4. |Հոտ                |Ջուրը չի ունենում 2 բալից ավել               |

|   |                   |ինտենսիվությամբ հոտեր, որոնք ի հայտ են գալիս |

|   |                   |անմիջապես                                    |

|___|___________________|_____________________________________________|

|5. |Ջերմաստիճան        |Կեղտաջրերի արտանետումների արդյունքում ջրի    |

|   |                   |ջերմաստիճանը տաք եղանակին չպետք է բարձրանա   |

|   |                   |3 Co-ով, վերջին 10 տարիների տաք եղանակի միջին|

|   |                   |ամսական ջերմաստիճանի հետ համեմատած           |

|___|___________________|_____________________________________________|

|6. |Ջրածնային          |6.5-8.5 սահմաններում                         |

|   |ցուցիչ (pH)        |                                             |

|___|___________________|_____________________________________________|

|7. |Լուծված թթվածին    |Ոչ պակաս, քան 4 մգ/դմ3, տարվա ցանկացած       |

|   |                   |եղանակին, մինչև  ժամը 1200 վերցված նմուշում  |

|___|___________________|_____________________________________________|

|8. |Թթվածնի            |20 Co-ում չի գերազանցում 4 մգ O2/դմ3         |

|   |կենսաքիմիական      |                                             |

|   |պահանջ` ԹԿՊ5       |                                             |

|___|___________________|_____________________________________________|

|9. |Թթվածնի քիմիական   |Չի գերազանցում 30 մգ O2/դմ3                  |

|   |պահանջ` ԹՔՊ,       |                                             |

|___|___________________|_____________________________________________|

|10.|Աղիքային վարակիչ   |Չի հայտնաբերվում                             |

|   |հիվանդությունների  |                                             |

|   |հարուցիչներ        |                                             |

|___|___________________|_____________________________________________|

|11.|Ընդհանուր կոլիֆորմ |Ոչ ավել քան 500 ԳԱՄ (գաղութ առաջացնող        |

|   |մանրէներ           |միավոր)/100 մլ-ում                           |

|___|___________________|_____________________________________________|

|12.|Ջերմատոլերանտ      |Ոչ ավել, քան 100 ԳԱՄ (գաղութ առաջացնող       |

|   |կոլիֆորմ մանրէներ  |միավոր)/100 մլ-ում                           |

|___|___________________|_____________________________________________|

|13.|Կոլիֆագեր          |Ոչ ավել քան 10 ՎԱՄ (վահանակ առաջացնող        |

|   |                   |միավոր)/100 մլ-ում                           |

|___|___________________|_____________________________________________|

|14.|Հելմինթների        |Չի հայտնաբերվում 25 լիտրում                  |

|   |կենսունակ ձվիկներ, |                                             |

|   |աղիքային ախտածին   |                                             |

|   |միաբջիջների        |                                             |

|   |կենսունակ ցիստեր   |                                             |

|___|___________________|_____________________________________________|

|15.|Քիմիական նյութեր   |Չի գերազանցում սահմանված ՍԹԿ (սահմանային     |

|   |                   |թույլատրելի կոնցենտրացիա)-ները               |

._____________________________________________________________________.

 

 

pin
Առողջապահության նախարարություն
05.04.2018
N 09-Ն
Հրաման