Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅ ...

 

 

040.0498.270418

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 ապրիլի 2018 թվականի N 498-Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի ապրիլի 26-ի

N 498-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կազմավորման և գործունեության կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Հանձնաժողովը խորհրդակցական մարմին է, որի գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության եզրակացությունների քննարկումն է, դրանց վերաբերյալ ամփոփ եզրակացություններ կազմելը և դրանք Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնելը:

(2-րդ կետը փոփ. 25.07.2019 թիվ 945-Ն որոշում)

3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

4. Հանձնաժողովը կազմված է հանձնաժողովի նախագահից, անդամներից և քարտուղարից: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ:

(4-րդ կետը փոփ. 25.07.2019 թիվ 945-Ն որոշում)

5. Հանձնաժողովի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

(5-րդ կետը փոփ. 25.07.2019 թիվ 945-Ն որոշում)

6. Հանձնաժողովի կազմում ընդգրկված անձինք հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:

6.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած եզրակացությունները հանձնաժողովում քննարկվում են դրանք ստանալուց հետո առավելագույնը երկամսյա ժամկետում:

(6.1-ին կետը լրաց. 19.03.2020 թիվ 341-Ն որոշում)

7. Հանձնաժողովի գործառույթների իրականացումն ապահովվում է էլեկտրոնային ընթացակարգերի միջոցով, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնաժողովի ղեկավարն իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամներից մեկի միջնորդությամբ հրավիրում է հանձնաժողովի նիստ:

(7-րդ կետը փոփ. 19.03.2020 թիվ 341-Ն որոշում)

7.1 Հանձնաժողովի քարտուղարը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից կազմված բոլոր եզրակացությունների ուսումնասիրության արդյունքում կազմում է ամփոփ հաշվետվություն և, խորհրդակցելով հանձնաժողովի ղեկավարի հետ, հաշվետվությունը և քվեարկության դրվող հարցերն էլեկտրոնային եղանակով ներկայացնում է հանձնաժողովի անդամների պաշտոնական էլեկտրոնային հասցեներին: Հաշվետվության մեջ ներառվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ներկայացված քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու վերաբերյալ դրական և բացասական եզրակացությունների ընդհանուր թիվը, բացասական եզրակացությունների դեպքում` համապատասխան դիմումը չբավարարելու իրավական հիմքը և հնարավոր վիճահարույց գործերի վերաբերյալ տեղեկատվություն:

(7.1-ին կետը լրաց. 19.03.2020 թիվ 341-Ն որոշում)

7.2. Հանձնաժողովի անդամները սույն կարգի 7.1-ին կետով սահմանված կարգով ամփոփ հաշվետվությունն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում լրացնում են քվեաթերթիկը (Ձև N 1)` էլեկտրոնային եղանակով ուղարկելով հանձնաժողովի մյուս անդամներին և քարտուղարին:».

(7.2-րդ կետը լրաց. 19.03.2020 թիվ 341-Ն որոշում)

8. Հանձնաժողովի նիստ հրավիրվելու դեպքում նիստի հրավիրման օրվա, վայրի և ժամանակի մասին հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամներին ծանուցում է նիստից առնվազն 3 օր առաջ:

(8-րդ կետը փոփ. 19.03.2020 թիվ 341-Ն որոշում)

9. (9-րդ կետն ուժը կորցրել է 19.03.2020 թիվ 341-Ն որոշում)

(9-րդ կետը փոփ. 25.07.2019 թիվ 945-Ն որոշում)

10. Հանձնաժողովի նիստերը հրավիրում և անցկացնում է հանձնաժողովի ղեկավարը, իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի ղեկավարի որոշմամբ` նրա անդամներից որևէ մեկը:

11. Հանձնաժողովը կարող է որոշում ընդունել, եթե քվեարկությանը մասնակցել են հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հավասար ձայների դեպքում վճռորոշ է հանձնաժողովի ղեկավարի ձայնը: Հանձնաժողովի քարտուղարը քվեարկությանը չի մասնակցում:

(11-րդ կետը փոփ. 19.03.2020 թիվ 341-Ն որոշում)

12. Քվեարկության վերաբերյալ հանձնաժողովի քարտուղարի կողմից կազմվում է արձանագրություն և եզրակացություն, որն ստորագրվում է քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամների և ղեկավարի կողմից և Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից կազմված եզրակացությունների հետ մեկամսյա ժամկետում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:

(12-րդ կետը փոփ. 19.03.2020 թիվ 341-Ն որոշում)

13. (13-րդ կետն ուժը կորցրել է 19.03.2020 թիվ 341-Ն որոշում)

(13-րդ կետը փոփ. 25.07.2019 թիվ 945-Ն որոշում)

14. (14-րդ կետն ուժը կորցրել է 19.03.2020 թիվ 341-Ն որոշում)

(14-րդ կետը փոփ. 25.07.2019 թիվ 945-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.04.2018
N 498-Ն
Որոշում