Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0519.030518

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 մայիսի 2018 թվականի N 519-Ա

 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վաղաշենի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալինի, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքների վարչական տարածքներում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, համայնքների ավագանիների որոշումների հիման վրա նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սույն որոշման 1-ին կետում նշված համայնքների հետ կնքել գույքի նվիրատվության մասին պայմանագրեր, սահմանելով, որ պայմանագրերից բխող նոտարական վավերացման ծախսերն իրականացվելու են համայնքների, իսկ գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հատկացված միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի մայիսի 3-ի

N 519-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՇԵՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Գույքի պետական|Գույքի        |Գտնվելու վայրը|Հողա- |Ավագանու     |

|ը/կ|գրանցման      |անվանումը     |              |մասի  |որոշման      |

|   |վկայականի     |              |              |մակե- |համարը       |

|   |համարը        |              |              |րեսը  |             |

|   |              |              |              |(հա)  |             |

|___|______________|______________|______________|______|_____________|

|1. |N 27092017-07-|վարչական շենքի|ՀՀ Կոտայքի    |  1.25|2018 թվականի |

|   |0070          |զբաղեցրած     |մարզ, քաղ.    |      |փետրվարի 21-ի|

|   |              |հողատարածք    |Հրազդան,      |      |N 29         |

|   |              |              |Շահումյան 2   |      |             |

|___|______________|______________|______________|______|_____________|

|2. |N 347390      |վարչական շենքի|ՀՀ            |0,1463|2018 թվականի |

|   |19.11.2004 թ. |զբաղեցրած     |Գեղարքունիքի  |      |փետրվարի 7-ի |

|   |              |հողատարածք    |մարզ,         |      |N 6-Ա        |

|   |              |              |գ. Վաղաշեն,   |      |             |

|   |              |              |Կամոյի խճ., 34|      |             |

|___|______________|______________|______________|______|_____________|

|3. |N 0101968     |գրասենյակի    |ՀՀ Շիրակի     |0,0827|2018 թվականի |

|   |18.12.1999 թ. |շենքի         |մարզ, գ. Աշոցք|      |մարտի 30-ի   |

|   |              |զբաղեցրած     |              |      |N 6-Ա        |

|   |              |հողատարածք    |              |      |             |

|___|______________|______________|______________|______|_____________|

|4. |N 0258055     |անասնաբուժարա-|ՀՀ Արագածոտնի |  0,56|2018 թվականի |

|   |03.04.2001 թ. |նի զբաղեցրած  |մարզ,         |      |փետրվարի 28-ի|

|   |              |հողատարածք    |քաղ. Թալին,   |      |N 12-Ա       |

|   |              |              |Ձորափնյայի 71 |      |             |

|___|______________|______________|______________|______|_____________|

|5. |N 0229631     |անասնաբուժական|ՀՀ Սյունիքի   |   0,5|2018 թվականի |

|   |13.10.2000 թ. |սպասարկման    |մարզ,         |      |փետրվարի 16-ի|

|   |              |շենքի         |քաղ. Սիսիան,  |      |N 07-Ա       |

|   |              |զբաղեցրած     |Իսրայելյան 47 |      |             |

|   |              |հողատարածք    |              |      |             |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.05.2018
N 519-Ա
Որոշում