041.0431.270418
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 ապրիլի 2018 թվականի N 431-Ա
ՀԱՅԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետով` մինչև քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնում նշանակումը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ Հայկ Գևորգի Մալխասյանին (պաշտոնի անձնագիր` N 184, պաշտոնի ծածկագիր` 02-2.1-22) 2018 թվականի ապրիլի 27-ից` մինչև 6 ամիս ժամկետով նշանակել իրավաբանական վարչության պետին փոխարինող` նրան վճարելով աշխատավարձի տարբերությունը` որպես լրացուցիչ վճար:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ