Սեղմել Esc փակելու համար:
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՑԱԾ ՄԱՍՆԱԿՑԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՑԱԾ ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆ ...

 

 

124.0182.130418

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «13»        04            2018 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12418111

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ               ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ            ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

    2018 թվականի մարտի 20-ի                2018 թվականի մարտի 30-ի

         N 182-Ն                                N 127-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

i

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՑԱԾ ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ

 

1. Սահմանել`

1) կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից սոցիալական վճարի կատարումը դադարեցնելու մասին դիմումը հարկային մարմին ներկայացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից սոցիալական վճարի կատարումը դադարեցնելու մասին հարկային մարմին ներկայացվող դիմումի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) կուտակային կենսաթոշակ ստանալու մասին դիմումի վերաբերյալ հարկային մարմնի կողմից գործատուներին տեղեկացնելու կարգը` համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն համատեղ հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված N 1

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2018 թվականի մարտի 20-ի

N 182-Ն և

ՀՀ ֆինանսների նախարարի

2018 թվականի մարտի 30-ի

N 127-Ն համատեղ հրամանի

 

ԿԱՐԳ

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՑԱԾ ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են կենսաթոշակային տարիքը լրացած` կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակցի (այսուհետ` մասնակից) կողմից սոցիալական վճարի կատարումը դադարեցնելու մասին դիմումը (այսուհետ` դիմում) հարկային մարմին ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստը:

3. Կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքում մասնակիցը կարող է դադարեցնել սոցիալական վճարների կատարումը` սույն համատեղ հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված ձևով հարկային մարմին դիմում ներկայացնելու միջոցով:

4. Սույն կարգի կիրառության իմաստով` կենսաթոշակային տարիքը լրացած` սոցիալական վճար կատարած (այդ թվում` օտարերկրյա քաղաքացիներ և քաղաքացիություն չունեցող անձինք) մասնակիցներն են`

1) վարձու աշխատողները.

2) անհատ ձեռնարկատերերը.

3) նոտարները.

4) ինքնազբաղված անձինք:

5. Վարձու աշխատողը (բացառությամբ հարկային գործակալի պարտականությունից ազատված գործատուի վարձու աշխատողի) դիմումը ներկայացնում է գործատուին` թղթային տարբերակով: Գործատուն վարձու աշխատողի դիմումի մասին տեղեկատվությունը հարկային մարմնին հայտնում է օրենքով սահմանված կարգով և ժամկետում ներկայացվող գրանցման հայտի միջոցով: Այս դեպքում դիմումը համարվում է հարկային մարմին ներկայացված` գործատուին ներկայացնելու պահից:

6. Անհատ ձեռնարկատերը, նոտարը, հարկային գործակալի պարտականությունից ազատված գործատուի վարձու աշխատողը և ինքնազբաղված անձը դիմումը հարկային մարմին ներկայացնում են էլեկտրոնային եղանակով:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2018 թվականի մարտի 20-ի

N 182-Ն և

ՀՀ ֆինանսների նախարարի

2018 թվականի մարտի 30-ի

N 127-Ն համատեղ հրամանի

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՑԱԾ ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ

 

._____________________________________________________________________.

|             ԴԻՄՈՒՄ               |Փաստաթղթի մուտքագրման համարը      |

|ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՑԱԾ      |________________________________  |

|ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ  |(լրացվում է հարկային մարմնի       |

|ԿԱՏԱՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ      |կողմից` դիմումն էլեկտրոնային      |

|                                  |եղանակով ներկայացնելու դեպքում)   |

|__________________________________|__________________________________|

|1. Մասնակցի անունը, ազգանունը     |2. Մասնակցի բնակության վայրը      |

|__________________________________|__________________________________|

|3. ՀՎՀՀ (առկայության դեպքում)     |                                  |

|_____________________________________________________________________|

|Անձը հաստատող       |6. Հանրային     |7. Ներկայացնելու օրը, ամիսը,   |

|փաստաթղթի           |ծառայությունների|տարեթիվը                       |

|____________________|համարանիշը կամ  |                               |

|4. Տեսակը|5. Նույնա-|հանրային        |                               |

|         |կանացման  |ծառայությունների|                               |

|         |համարը    |համարանիշ       |                               |

|         |          |չստանալու մասին |                               |

|         |          |տեղեկանքի համարը|                               |

|_________|__________|________________|_______________________________|

|_____________________________________| ____ ______________20 թ.      |

|Կենսաթոշակային տարիքը լրանալու       |                               |

|կապակցությամբ ցանկանում եմ սոցիալական|                               |

|վճարների կատարումը դադարեցնել:       |                               |

|_____________________________________|_______________________________.

|8. Մասնակցի (լիազորված անձի)         |

|ստորագրությունը                      |

|_____________________________________|

._____________________________________.

 

Սույն համատեղ հրամանի իմաստով անձը հաստատող փաստաթղթերն են` ՀՀ քաղաքացիների համար` ՀՀ անձնագիրը, նույնականացման քարտը, օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի համար` ՀՀ-ում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը, փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2018 թվականի մարտի 20-ի

N 182-Ն և

ՀՀ ֆինանսների նախարարի

2018 թվականի մարտի 30-ի

N 127-Ն համատեղ հրամանի

 

ԿԱՐԳ

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` մասնակցի կողմից ռեեստրը վարողին ներկայացված` կուտակային կենսաթոշակ ստանալու մասին դիմումի (այսուհետ` դիմում) վերաբերյալ հարկային մարմնի կողմից գործատուին տեղեկացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստը:

3. Սույն կարգի կիրառության իմաստով, դիմում ներկայացրած մասնակիցներ են համարվում «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ և 56-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում ռեեստրը վարողին կուտակային կենսաթոշակ ստանալու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեցող անձինք:

4. Հարկային մարմինը դիմում ներկայացրած մասնակիցների վերաբերյալ գործատուներին տեղեկացնում է ռեեստր վարողից տեղեկատվությունն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում` էլեկտրոնային ծանուցման եղանակով` www.taxservice.am կայքէջին կից գործող` https://file-online.taxservice.am հաշվետվությունները ներկայացնելու էլեկտրոնային համակարգի միջոցով:

5. Գործատուին ներկայացվող էլեկտրոնային ծանուցման մեջ արտացոլվում են ռեեստրը վարողին կուտակային կենսաթոշակ ստանալու մասին դիմում ներկայացրած մասնակիցների վերաբերյալ հետևյալ տվյալները`

1) անունը, ազգանունը.

2) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.

3) անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համարը.

4) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

5) կուտակային կենսաթոշակ ստանալու մասին դիմումը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
20.03.2018
N 182-Ն
Համատեղ հրաման