Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԻՋԵՎ` ՀՀ-ՈՒՄ ...

 

 

020.1414.040518

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԻՋԵՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 4 մայիսի 2018 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2018 թվականի հունվարի 16-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի միջև` Հայաստանի Հանրապետությունում Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հայաստանյան տարածաշրջանային բաժանմունքի տեղակայման պայմանների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2018 թվականի ապրիլի 3-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

ՈՒսումնասիրելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի միջև` Հայաստանի Հանրապետությունում Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հայաստանյան տարածաշրջանային բաժանմունքի տեղակայման պայմանների մասին համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2018թ. հունվարի 16-ին Երևանում:

2. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի միջև Հայաստանի Հանրապետությունում Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հայկական տարածաշրջանային բաժանմունքի տեղակայման պայմանների մասին» նախորդ համաձայնագիրը վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի 12.10.1998թ. Ն-296-1 որոշմամբ (ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչվել 06.10.1998թ. ՍԴՈ-127 որոշմամբ): Քննության առարկա Համաձայնագիրը կոչված է փոխարինելու նշված համաձայնագիրը և ներառում է որոշակի լրամշակումներ և փոփոխություններ, որոնք հիմնականում տեխնիկական բնույթի են:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, նախ ստանձնում է ֆինանսական պարտավորություններ, որոնք են.

- Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հայաստանյան տարածաշրջանային բաժանմունքի (այսուհետ` ՄԳՏԿ ՀՏԲ) գործունեության համար ծախսերի մի մասը կատարել պետական բյուջեի` գիտությանը հատկացվող միջոցներից (հոդված 2, կետ 2. 1.),

- ՄԳՏԿ ՀՏԲ-ին հատկացնել գրասենյակային տարածք և տրամադրել համապատասխան նյութատեխնիկական աջակցություն (հոդված 2, կետ 2.2.),

- Կառավարության միջոցներով (Համաձայնագրի 2.1. հոդվածում նշված ֆինանսական հատկացումներից) ապահովել ՄԳՏԿ-ի կողմից գնված փոխադրամիջոցի շահագործումը (հոդված 2, կետ 2.3.):

Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է նաև.

- ապահովել Հայաստանի քաղաքացիների` ՄԳՏԿ ՀՏԲ աշխատակազմի անդամների աշխատանքի ժամանակին վարձատրությունը (հոդված 3, կետ 3.1.),

- ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի միջոցով իրականացնել վերահսկողություն Համաձայնագրի կատարման նկատմամբ (հոդված 6):

i

4. Համաձայնագիրն էապես չի շոշափում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքները և դրանով ստանձնած պարտավորությունները չեն հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Ավելին, Համաձայնագիրը կոչված է Հայաստանի Հանրապետության գիտնականներին և ինժեներներին լայնորեն ընդգրկելու ՄԳՏԿ գործունեության շրջանակներում իրականացվող նախագծերի կազմման և իրականացման գործում, ինչը կարող է նպաստել Սահմանադրության 86-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում ամրագրված հիմնարար և կիրառական գիտության զարգացման նպատակի իրագործմանը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 63, 64-րդ հոդվածներով և 74-րդ հոդվածի 6-րդ մասով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2018 թվականի հունվարի 16-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի միջև` Հայաստանի Հանրապետությունում Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հայաստանյան տարածաշրջանային բաժանմունքի տեղակայման պայմանների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

4 մայիսի 2018 թվականի

ՍԴՈ-1414

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
04.05.2018
N ՍԴՈ-1414
Որոշում