Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱԼԹԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱԼԹԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈ ...

 

 

020.1415.040518

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱԼԹԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 4 մայիսի 2018 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2017 թվականի դեկտեմբերի 7-ին Վիեննայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Մալթայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով Հանրապետության Նախագահի` 2018 թվականի ապրիլի 7-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Մալթայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը (Համաձայնագիր) ստորագրվել է 2017 թվականի դեկտեմբերի 7-ին` Վիեննայում:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության սկզբունքով ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները`

ա) աջակցել երկու երկրների արվեստի և մշակույթի ճանաչմանը փոխադարձ այցելությունների և մշակութային փոխանակման ծրագրերի միջոցով,

բ) նպաստել պատմության և մշակույթի վերաբերյալ գրքերի, հրապարակումների, մատենագիտական նյութերի և տեսալսողական ռեսուրսների փոխանակմանը, երկու երկրների գրադարանների միջև ուղիղ համագործակցությանը,

գ) զարգացնել համագործակցությունը երաժշտության բնագավառում, կատարողական արվեստի, թատրոնի, օպերայի, բալետի և այլ բնագավառներում,

դ) նպաստել հայկական և մալթայական շահագրգիռ հաստատությունների և կառույցների միջև ուղիղ համագործակցությանը հնագիտության, թանգարանային կառավարման և հուշարձանների կոնսերվացման (ամրակայման), պաշտպանության և պահպանության ոլորտներում,

ե) կինոարվեստի ոլորտում աջակցել արվեստագետների և փորձագետների մասնակցությանը երկու պետություններում կազմակերպվող միջազգային կինոփառատոներին, ֆիլմերի ցուցադրություններին և մշակութային կինոմիջոցառումներին` միջոցառումների կազմակերպման կանոնների համաձայն, ինչպես նաև` մասնագիտացված հաստատությունների, դպրոցների, ասոցիացիաների և կինոպահոցների միջև ուղիղ համագործակցությանը,

զ) ապահովել մտավոր սեփականության իրավունքի և հարակից իրավունքների պաշտպանությունը` իրենց պետությունների օրենսդրության և միջազգային այն պայմանագրերի դրույթների համաձայն, որոնց կողմ են հանդիսանում երկու պետությունները,

է) աջակցել արվեստի և մշակույթի բնագավառների դասախոսների, մասնագետների, գիտնականների և փորձագետների փոխանակմանը:

i

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածի դրույթներին և, ի թիվս այլնի, նպատակաուղղված են նպաստելու երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը և ամրապնդելու համագործակցությունը մշակույթի բնագավառում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2017 թվականի դեկտեմբերի 7-ին Վիեննայում ստորագրված`Հայաստանի Հանրապետության կառավարության և Մալթայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

4 մայիսի 2018 թվականի

ՍԴՈ-1415

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
04.05.2018
N ՍԴՈ-1415
Որոշում