Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԿԱՐԳԱ ...

 

 

020.1416.040518

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 4 մայիսի 2018 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2018 թվականի փետրվարի 12-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև աշխատանքային միգրացիայի կարգավորման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով Հանրապետության Նախագահի` 2018 թվականի ապրիլի 7-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև աշխատանքային միգրացիայի կարգավորման մասին համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2018 թվականի փետրվարի 12-ին Երևանում` նպատակ ունենալով խթանել Կողմերի միջև համակողմանի համագործակցությունը և բարեկամությունը` Կողմերի կառավարությունների արտաքին քաղաքականության և միգրացիոն քաղաքականության համատեքստում:

2. Համաձայնագիրը կիրառվում է հետևյալ կատեգորիաների աշխատողների նկատմամբ, ովքեր Կողմերից մեկի քաղաքացիներ են, Համաձայնագրի շրջանակներում կնքել են աշխատանքային պայմանագիր և ում տրամադրվել է մյուս Կողմի տարածքում կացության անհրաժեշտ թույլտվություն.

ա) աշխատողներ` մեկ տարի սկզբնական ժամկետով` մինչև ընդհանուր երեք տարի ժամկետով հետագա երկարաձգման հնարավորությամբ,

բ) սեզոնային աշխատողներ` յուրաքանչյուր տարի ոչ ավել, քան ինն ամիս ժամկետով (հոդվ. 2):

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության սկզբունքով ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.

- ապահովել, որպեսզի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (որպես Լիազորված մարմին) Համաձայնագրի իրականացման համար նշանակի Իրավասու հաստատություն` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալություն (հոդվ. 1, կետ 2(1)),

- ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության Իրավասու հաստատությունը կատարի աշխատանքի առկա առաջարկների համար պոտենցիալ աշխատողների հավաքագրումը` համաձայն նրանց մասնագիտական որակավորման (հոդվ. 4),

- ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության Իրավասու հաստատությունը, ՀՀ պետական բյուջեի հատկացումների շրջանակներում իրականացնի մյուս Կողմի տարածքում գործատուների կողմից ստացված աշխատանքի առաջարկների մասին տեղեկույթի փոխանակում, պոտենցիալ աշխատողների ընտրություն Համաձայնագրով նախատեսված փուլերով, աջակցի աշխատանքային բանակցությունների ընթացքին և ընտրված այդ աշխատողների կողմից աշխատանքային պայմանագրերի ստորագրմանը, պայմանագրեր ստորագրած աշխատողներին գտնվելու, աշխատելու, բնակության և մեկնելու պայմանների մասին տեղեկույթի տրամադրման պաշտոնական լեզվով (հոդվ. 5, կետ 1),

- ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության Իրավասու հաստատությունը մյուս Կողմի Իրավասու հաստատության հետ ձևավորեն թեկնածուների ընտրության Համատեղ հանձնաժողով, որի աշխատակարգը սահմանվում է համաձայնագրի գործնական կիրառման նպատակով կողմերի լիազորված մարմինների կողմից հաստատված Իրականացման ընթացակարգերով (այսուհետ` Իրականացման ընթացակարգ) (հոդվ. 5, կետ 3, հոդվ. 14, կետ 1),

- ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության Իրավասու հաստատությունը, Իրականացման ընթացակարգերով սահմանված կարգի համաձայն, կատարի ուղարկվող թեկնածուների ընտրություն` նրանց մասնագիտական որակավորման և ներկայացված փաստաթղթերի հիման վրա (հոդվ. 6, կետ 1),

- ապահովել, որպեսզի Համաձայնագրով նախատեսված վիզայի հայտերը քննվեն առաջնահերթ կարգով, ուղարկող Կողմի տարածքում գտնվող Հայաստանի Հանրապետության իրավասու հյուպատոսական ծառայության կողմից` Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրության և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերի համապատասխան դրույթների համաձայն (հոդվ. 8, կետ 1),

- որպես ընդունող Կողմ երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության տարածք եկող աշխատողներին կտրվի կացության անհրաժեշտ թույլտվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև գործատուների հետ կհամաձայնեցվեն նրանց դիմավորման կազմակերպման և բնակեցման հետ կապված հարցերը (հոդվ. 8, կետեր 2 և 4),

- ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության Իրավասու հաստատությունը աշխատողներին մեկնելուց առաջ տրամադրի տեղեկություն մեկնելու, ժամանման օրվա և գտնվելու վայրի, աշխատանքային և բնակարանային պայմանների մասին (հոդվ. 8, կետեր 3 և 4),

- որպես ընդունող Կողմ երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատողները կունենան աշխատանքային նույն իրավունքներն ու պարտականությունները, որոնք գործում են տեղացի աշխատողների համար, և կօգտվեն աշխատավայրում հավասար պաշտպանության իրավունքից` Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրության համաձայն (հոդվ. 9, կետ 1),

- ապահովել, որպեսզի աշխատողների վարձատրությունը և աշխատանքային պայմանները անհատապես նշվեն ստորագրված աշխատանքային պայմանագրում և միշտ համապատասխանեն առկա կոլեկտիվ պայմանագրերին կամ, այդպիսի պայմանագրերի բացակայության դեպքում, Հայաստանի Հանրապետության` որպես ընդունող Կողմի` նույն մասնագիտությունն ու որակավորումն ունեցող աշխատողներին վերաբերող օրենսդրությանը (հոդվ. 10),

- համաձայնել, որ մինչև սոցիալական ապահովության ոլորտում երկկողմ համաձայնագրի ստորագրումը, որպես ընդունող Կողմ հանդես գալու դեպքում, կկիրառվի Հայաստանի Հանրապետության համապատասխան ներպետական օրենսդրությունը (հոդվ. 11),

- ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության Լիազորված մարմինները մյուս Կողմի Լիազորված մարմինների հետ փոխհամաձայնեցված ընթացակարգով տեղեկություն փոխանակեն աշխատանքային հարաբերությունների, ինչպես նաև օտարերկրացիների մուտքի, գտնվելու և զբաղվածության վերաբերյալ առկա կարգավորումների մասին (հոդվ. 14, կետ 2) և այլն:

6. Համաձայնագրում նաև նախատեսված են դրույթներ` Համաձայնագրի իրականացման արդյունքում առաջացած խնդիրների (հոդվ. 14, կետ 3) և Կողմերի միջև ծագող վեճերի լուծման (հոդվ. 12 և հոդվ. 16, կետ 2), Համաձայնագրի ուժի մեջ մտնելու և դրա գործողության (հոդվ. 15), Համաձայնագրի` ամբողջությամբ կամ մասնակի դադարեցման (հոդվ. 16, կետ 1), դրանում փոփոխություններ կատարելու կարգի և պայմանների (հոդվ. 17) վերաբերյալ:

i

7. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածի դրույթներին և, ի թիվս այլնի, նպատակաուղղված են նպաստելու երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը և ամրապնդելու համագործակցությունը աշխատանքային միգրացիայի կարգավորման բնագավառում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2018 թվականի փետրվարի 12-ին Երևանում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև աշխատանքային միգրացիայի կարգավորման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

4 մայիսի 2018 թվականի

ՍԴՈ-1416

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
04.05.2018
N ՍԴՈ-1416
Որոշում