ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 նոյեմբերի 1993 թ. թիվ 581
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՍ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Երեվան քաղաքում աշխատանքի ընդունելիս գրանցման հետ կապված սահմանափակումների վերացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի կոմկուսի Կենտկոմի եվ Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1983 թվականի հոկտեմբերի 18-ի «Երեվան քաղաքի բնակչության մեխանիկական աճը սահմանափակելու միջոցառումների մասին» թիվ 614 որոշման 6, 8 ու 10-րդ կետերը և 12-րդ կետի «բ» ենթակետը: