040.0101.110300
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«11» մարտի 2000 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
11 մարտի 2000 թվականի N 101
 
2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 2000 թվականի մարտի 12-ին կայանալիք Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի ղեկավարի ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 1328965 դրամ` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Երևանի քաղաքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան NN 1 և 2 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մարտի 11-ից:
 
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2000 թվականի
մարտի 11-ի N 101 որոշման
 
ՆԱԽԱՀԱՇԻՎ
 
Երևանի քաղաքային ընտրական հանձնաժողովի ծախսերի կապված
2000 թվականի մարտի 12-ին կայանալիք Երևանի Քանաքեռ-Զեյթուն
թաղային համայնքի ղեկավարի ընտրության նախապատրաստման և
անցկացման հետ
 
______________________________________________________________
        NN   Ծախսերը                                       Գումարը
        ը/կ                                                (դրամ)        
______________________________________________________________
        1.  Աշխատանքային վարձատրության ֆոնդ                 40000
 
այդ թվում`
 
քաղաքային ընտրական հանձնաժողովի ժամանակավոր
հիմունքներով աշխատողների աշխատավարձ
            (2 մարդ x 10000 դրամ x 2 ամիս)                  40000
 
        2.  Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ     11200
 
        3.  Տրանսպորտային ծառայության վճարներ               20000
 
        4.  Կապի ծառայության վճարներ                        20000
 
        5.  Գրասենյակային ծախսեր                            10000
____________________________________________________________
               Ընդամենը                                    101200
 
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2000 թվականի
մարտի 11-ի N 101 որոշման
 
ՆԱԽԱՀԱՇԻՎ
 
տեղամասային ընտրական հանձնաժողովի ծախսերի կապված 2000 թվականի
մարտի 12-ին կայանալիք Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի
ղեկավարի ընտրության նախապատրաստման և անցկացման հետ
 
______________________________________________________________
        NN   Ծախսերը                                       Գումարը
        ը/կ                                                (դրամ)        
______________________________________________________________
        1.  Աշխատանքային վարձատրության ֆոնդ                 30000
 
այդ թվում`
 
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,
            նախագահի տեղակալի և  քարտուղարի աշխատավարձ      30000
 
        2.  Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ      8400
 
        3.  Տրանսպորտային ծառայության վճարներ                5000
 
        4.  Կապի ծառայության վճարներ                         1000
 
        5.  Գրասենյակային ծախսեր                             1000
           ________________________________________________________
               ընդամենը                                     45400
 
21 տեղամասային ընտրական հանձնաժողովների
            ծախսեր (21 x 45400 դրամ)                       953400
 
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
            (52260 ընտրող + 52260 x 0,05)x 5 դրամ          274365
           ________________________________________________________
               Ընդամենը                                   1227765